Այսօր հնարավոր են կարճատև տեղումներ
Հասարակություն![Այսօր հնարավոր են կարճատև տեղումներ](/timthumb.php?src=disc/11-01-24/f1fcbb4bf6ed9260678e009b0ae31b10.jpg&w=780)
Երևանում հունվարի 11-ին հնարավոր են կարճատև տեղումներ։
Հունվարի 12-14-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ։ Հունվարի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մարզերում հունվարի 11-ի ցերեկը, հունվարի 12-ին, 13-ին առանձին շրջաններում, 14-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ, տեղումները լեռնային գոտիներում կլինեն ձյան, հովտային և նախալեռնային շրջաններում՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։
Հունվարի 11-ի գիշերը, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան 3-5մ/վ, հունվարի 12-14-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հունվարի 10-ի և 11-ի ցերեկը կնվազի 4-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 11-14 աստիճանով։