Առաջիկա 5 օրերի եղանակային կանխատեսումները
Եղանակ![Առաջիկա 5 օրերի եղանակային կանխատեսումները](/timthumb.php?src=disc/10-01-24/3565c66d0ba1ef5cd36d201009a97ffe.jpg&w=780)
Երևանում այսօր ցերեկը, հունվարի 11-ին հնարավոր են կարճատև տեղումներ։
Հունվարի 12-14-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ։ Հունվարի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մարզերում այսօր և հունվարի 11-ի ցերեկը, հունվարի 12-ին, 13-ին առանձին շրջաններում, 14-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ, տեղումները լեռնային գոտիներում կլինեն ձյան, հովտային և նախալեռնային շրջաններում՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։
Հունվարի 11-ի գիշերը, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան 3-5մ/վ, հունվարի 12-14-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հունվարի 10-ի և 11-ի ցերեկը կնվազի 4-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 11-14 աստիճանով։