Անիի, Սպիտակի, Արթիկի, Թալինի տարածաշրջաններում և Ջաջուռի լեռնանցքում ձյուն է տեղում
Եղանակ![Անիի, Սպիտակի, Արթիկի, Թալինի տարածաշրջաններում և Ջաջուռի լեռնանցքում ձյուն է տեղում](/timthumb.php?src=disc/03-01-24/a05c050815641ccd4f7f7a9c3b9d38ca.jpg&w=780)
Հունվարի 3-ին՝ ժամը 19։30-ի դրությամբ, Անիի, Սպիտակի, Արթիկի, Թալինի տարածաշրջաններում և Ջաջուռի լեռնանցքում ձյուն է տեղում։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։