Հունվարի 5-ի գիշերը ջերմաստիճանը կբարձրանա
Եղանակ![Հունվարի 5-ի գիշերը ջերմաստիճանը կբարձրանա](/timthumb.php?src=disc/03-01-24/14bc60a38a219572702b9e63904f6efc.jpg&w=780)
Երևանում հունվարի 2-ի ցերեկը, 3-ին, 4-ի գիշերը, 6-ի ցերեկը, 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 4-ի երեկոյան, 5-ին, 6-ի գիշերը սպասվում են տեղումներ և մառախուղ, այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից:
Հանրապետությունում հունվարի 2-ի ցերեկը, 3-ին, 4-ի գիշերը, 6-ի ցերեկը, 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 4-ի ցերեկը և 6-ի գիշերն՝ առանձին շրջաններում, 5-ին՝ շրջանների զգալի մասում, սպասվում են տեղումներ և մառախուղ, տեղումները լեռնային գոտիներում կլինեն թաց ձյան տեսքով։
Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ արագությամբ։
Հունվարի 5-ի գիշերը ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով։
![](disc/03-01-24/bb115fe3b7e73f21d6333fe6bbaf947d.jpg)
![](disc/03-01-24/ac7ae3cf374d597f1829c40c1d1e1403.jpg)