ՇՏԱՊ. Ոստիկանները մտան մերսման սրահներ (18+) Փաշինյանին արդյո՞ք սպառնում է 15-20 տարի կամ ցմահ ազատազրկում Ռուսական բանակը գրոհում է Նյու Յորքը Որ դեպքերում է, որ զորակոչիկը վիճակահանությամբ չի ընտրում ծառայության վայրը Փաշինյանը «ՔՊ» նիստ է գումարել՝ ամփոփելու քաղաքական ժողովի արդյունքները Մհեր Ղանդիլյանը նշանակվել է ՌԴ սպորտի փոխնախարար Արամ Ա-ն Լիբանանի Հոգևոր պետերի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Արցախ վերադարձի իրավունքին, գերիների ազատ արձակման հարցերին Նիլոլ Փաշինյանը պատրաստ է փախչել, սակայն բավական ուժերի դա ձեռք չի տալիս. Իսրայելյան Մոսկվային պետք է եւս չորս ամիս դիմանալ պրովոկացիաներին Հիմա էլ «խաղաղության պայմանագրի» ձախողումն են փորձում «նախկինների ջեբը» գցելր

Հունվարի եղանակային կանխատեսումը

Եղանակ

Հունվարը տարվա ամենացուրտ ամիսն է: Հանրապետության տարածքում օդի միջին ամսական ջերմաստիճանը -6.7°C է, իսկ ամսվա առավել ցուրտ ժամանակահատվածը երկրորդ տասնօրյակն է, երբ ինտենսիվ ցրտեր դիտվում են անտիցիկլոնային եղանակային պայմաններում` հատկապես հյուսիս-արևմուտքում և Շիրակի բարձրավանդակում: Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացնում են, որ այդ շրջաններում հունվարի միջին ջերմաստիճանը կազմում է Գյումրիում՝ -9°C,   Պաղակնում՝ -12°C (բացարձակ նվազագույնը դիտվել է 1961 թ. հունվարի 24-ին Պաղակնում` -42.2°C): Բավական ցածր ջերմաստիճաններ են դիտվում լեռնանցքներում (Սիսիան, Որոտան) և Ապարանի բարձրավանդակում` -7…-9°C, իսկ բացարձակ նվազագույն ջերմաստիճանը այստեղ հասնում է -34°C: 

Ցածր ջերմաստիճաններ են գրանցվում նաև ռելիեֆի ցածրադիր մասերում, որտեղ լեռներից գիշերային ժամերին ցած է իջնում սառը օդը, որը ձնածածկույթի առկայության դեպքում ավելի է սառչում: Երևանի գոգահովտում հունվարի միջին ջերմաստիճանը -3…-4°C է, սակայն դեպքերի 12%-ում հունվարի օրական միջին ջերմաստիճանները -10°C-ից ցածր են եղել: Հանրապետության ծայր հարավային և հյուսիս-արևելյան շրջաններում հունվարին տաք է` միջին ամսական  ջերմաստիճանը` Բագրատաշենում` +0,3 °C,  Մեղրիում` +1,6°C: Այս շրջաններում նվազագույն ջերմաստիճանը -17…-20°C-ից ցածր չի իջնում: Ամենացուրտ հունվարները հանրապետության տարածքում դիտվել են 1933, 1950, 1957, 1964, 1972, 1977, 1983, 2002, 2007, 2008 թթ:

Բացառապես ցուրտ է եղել 1972 թ. հունվարը, երբ միջին ամսական ջերմաստիճանը հանրապետության տարածքում տատանվում էր -5.1°C-ից (Բերդ) մինչև -17.5°C-ի (Պաղակն) սահմաններում, Երևանում բացարձակ նվազագույնը 1972 թ. հունվարի 21-ին գրանցվել է  -29.5°C, 2007 թ., երբ միջին ամսական ջերմաստիճանը տատանվել է   -4...-11°C (Սյունիքի հովտային շրջաններում և Տավուշում -2...+4°C), 2008 թ., երբ միջին ամսական ջերմաստիճանը տատանվել է -5...-13°C սահմաններում: Տաք հունվարներ դիտվել են 1963,1966,1987,2003,2004, 2010, 2014 թթ., ընդ որում 1966 թ. շատ շրջաններում հունվարի միջին ամսական ջերմաստիճանը եղել է դրական, իսկ հյուսիսարևելյան և հարավարևելյան շրջաններում այն եղել է +6°C (Գորիս, Կապան), Մեղրիում` +9°C: Երևանում նույնպես այդ տարվա հունվարը բացառապես տաք էր` +5°C:

Հունվար ամսվա հարաբերական խոնավությունը հանրապետության տարածքում տատանվում է 65-80%-ի սահմաններում: Ընդհանուր առմամբ հանրապետությունում այդ ամսվա ընթացքում դիտվում է միջինը 42մմ տեղումներ` հիմնականում ձյուն: Տեղումների նվազագույն քանակը դիտվում է Արարատյան դաշտում, հանրապետության հյուսիս-արևելքում և Մեղրիում` մինչև 20 մմ: Տեղանքի բարձրությունից կախված դրանց քանակն ավելանում է` նախալեռներում` 30-35 մմ, լեռներում` 40-45 մմ: 

Ամենատեղումնառատ հունվարները դիտվել են 1957, 1969, 1973, 1978, 1991, 2006, 2010թթ., երբ տեղումների քանակը կազմել է նորմայի  150-300%: Ամենաչոր հունվարները դիտվել են 1936, 1939, 1955, 1971, 1979, 1989, 1997, 1999, 2001, 2009 թթ., երբ հովտյին շրջաններում ընդհանրապես տեղումներ չեն գրանցվել:Այն շրջաններում, որտեղ դեկտեմբերին ձևավորվում է հաստատուն ձյան ծածկ, հունվարին շարունակվում է դրա ինտենսիվ աճը: Երրորդ տասնօրյակում դրա բարձրությունը նախալեռնային շրջաններում միջինը կազմում է 15-20 սմ, լեռնային շրջաններում` մինչև 40 սմ, իսկ 2000 մ-ից ավել բարձրություններում` 60-90 սմ:  Ձյան ծածկույթի բարձրությունը տարբեր տարիներ զգալիորեն տարբեր է: Հատկապես ձնառատ են եղել 1942, 1954, 1968, 1978, 2006 թթ. հունվարները, երբ երրորդ տասնօրյակում ձյան ծածկույթի միջին բարձրությունը շատ շրջաններում կազմել է 1.5-2 մ: Հետևաբար շատ են եղել ձյան ջրապաշարները` 150-250 մմ: Արարատյան դաշտում ձնածածկի միջին բարձրությունը կազմում է 6-10 սմ: Սակայն դիտվել են հունվարներ, երբ այն հասել է 50-60 սմ-ի, իսկ ձմեռների 25-30% դեպքում կայուն ձյան ծածկ ընդանրապես չի գոյացել:

Հունվարին դիտվող վտանգավոր երևույթներից են առատ ձյունը (երբ ձյան ծածկույթի օրական աճը 20 սմ և ավելի)  ձնաբուքը, որը խաթարում է տրանսպորտի աշխատանքը, մառախուղը: Ձնաբքերի ժամանակ մեծանում է ձնային բեռնվածությունը տանիքների վրա: Ձնաբքերը հաճախակի երևույթներ են լեռներում և լեռնանցքներում: Այդ շրջաններում ձյան ծածկույթի օրական աճի առավելագույն արժեքների միջինը կազմում է 9-11սմ, իսկ առավելագույնը հասնում է մինչև 50սմ և ավելի: Շատ երկարատև առատ ձյուն է դիտվել Գյումրիում 1973 թ.  62 ժամ, Երևանում` 1969 թ. 47 ժամ տևողությամբ:

Մառախուղը հաճախակի դիտվում է Արարատյան դաշտում, Շիրակում, Սյունիքի հովիտներում և լեռնանցքներում: Երևանում և Գյումրիում դիտվել են տարիներ, երբ հունվարին ամեն օր եղել է մառախուղ: Երևանում 1971 թ. հունվարին գրեթե 3 օր  անընդմեջ (63 ժամ) դիտվել է մառախուղ:
Ամպամած օրերի թիվը տատանվում է 3-10 օր: Արևափայլի միջին տևողությունը հանրապետության տարածքում 120 ժամ է, Արարատյան հովտում` 80-100 ժամ: 1971 թ. հունվարին Երևանում այն կազմել է ընդամենը 22 ժամ:

Գերիշխում է անդորրային եղանակ, իսկ հյուսիսարևելյան շրջաններում դիտվում են թույլ քամիներ: Քամու միջին արագությունը` 2 մ/վրկ է: Լեռնանցքներում և բարձր լեռնային շրջաններում այն հասնում է 6-8 մ/վրկ: Սակայն հունվարին կարող են դիտվել ուժեղ քամիներ` մինչև 20 մ/վրկ արագությամբ, իսկ լեռնանցքներում՝ մինչև 40 մ/վրկ և ավելի արագությամբ: Երևանում 1956 թ. դիտվել է քամի 34 մ/վրկ արագությամբ:

Եղանակի կանխատեսում 2024 թ. հունվար ամսվա համար

Օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից բարձր 3-5 աստիճանով, տեղումների քանակը` նորմային մոտ:



ՇՏԱՊ. Ոստիկանները մտան մերսման սրահներ (18+)Փաշինյանին արդյո՞ք սպառնում է 15-20 տարի կամ ցմահ ազատազրկումԵԱ-Մ17. Սեյրան Կիրակոսյանը` փոխչեմպիոն, Նարեկ Գրիգորյանը` բրոնզե մեդալակիր Ռուսական բանակը գրոհում է Նյու ՅորքըՈր դեպքերում է, որ զորակոչիկը վիճակահանությամբ չի ընտրում ծառայության վայրըԵՎՐՈ-2024. Ֆրանսիան ոչ-ոքի խաղաց լեհերի հետ, Ավստրիան հաղթեց Նիդերլանդներին(տեսանյութ)Փաշինյանը «ՔՊ» նիստ է գումարել՝ ամփոփելու քաղաքական ժողովի արդյունքներըՄհեր Ղանդիլյանը նշանակվել է ՌԴ սպորտի փոխնախարարԱրամ Ա-ն Լիբանանի Հոգևոր պետերի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Արցախ վերադարձի իրավունքին, գերիների ազատ արձակման հարցերինՆիլոլ Փաշինյանը պատրաստ է փախչել, սակայն բավական ուժերի դա ձեռք չի տալիս. ԻսրայելյանԵԱ-Մ17. Ալեքս Մարգարյանը դուրս եկավ եզրափակիչ, իսկ Արթուր Ամոյանը կպայքարի բրոնզե մեդալի համար (տեսանյութ)ԵԱ-Մ17. Մարատ Աճեմյանը ջախջախեց ադրբեջանցի մրցակցին(տեսանյութ)Մոսկվային պետք է եւս չորս ամիս դիմանալ պրովոկացիաներինՀիմա էլ «խաղաղության պայմանագրի» ձախողումն են փորձում «նախկինների ջեբը» գցելրՏարածաշրջանային պատերազմ, որը սարսափելի հետևանքներ կունենա Իսրայելի համար. ԱՄՆ-ն զգուշացրել է Իսրայելին (Տեսանյութ)Բայրամովը ՀՀ-Ադրբեջան խաղաղ գործընթացում «հիմնական խոչընդոտ» է անվանել ՀՀ ՍահմանադրությունըՈւկրաինացի զինվորները գերի են հանձնվել Տորեցկի ճակատում (Տեսանյութ)Սևաստոպոլի լողափին ամերիկյան ATACMS-ի հարվածի սարսափելի կադրերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ 18+)Բայդենի հայտարարությունից հետո Քենիայում խռովություն է. խորհրդարանը գրավվեց, կան զոհեր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Միրզոյանն ու Ֆիդանը հեռախոսազրույց են ունեցել․ քննարկել են Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացըԹեստ․ հայ ո՞ր ճանաչված և սիրված արտիստն է պատկերված նկարումՄասնագետը նշել է՝ սննդամթերքի որ տեսակները կարող են դառնալ բոտուլիզմի պատճառԹուրքիան ձգտում է վերջ տալ տարածաշրջանում բոլոր կոնֆլիկտներին․ Էրդողանը և Պուտինը զրուցել ենՌուսաստանում կարգելափակվեն ԵՄ 25 երկրի լրատվամիջոցների կայքեր և այլ մեդիա ռեսուրսներՀՀ քաղաքացին պետք է որոշի` Եվրամիություն է գնում, թե` Միութենական պետություն«Տանգոն 2-ով են պարում»․ ՌԴ-ի հետ կապերի արդյունքը կախված է Երևանից․ Դաշնության խորհրդի փոխխոսնակԻնչի՞ համար «փուռը տվեցին» տասնյակներով ընդդիմադիրների. ԶԱՐՄԱՆՔԴոլարի փոխարժեքը աճել էԻնչու են դադարել Վիգեն Քոչարյանի Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները․ պարզաբանումՈղջունում ենք բարեխիղճ ջանքերը՝ ուղղված լարվածության թուլացմանը․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունՊաշտոնական. Նաչոն հեռացավ Մադրիդի «Ռեալից»Դատարանը Մեսրոպ Եսայանի տնային կալանք խափանման միջոցը փոխարինեց վարչական հսկողությամբ (տեսանյութ)ՄՔԴ-ն Սերգեյ Շոյգուին և Վալերի Գերասիմովին ձերբակալելու օրդեր է տվելՀայաստանի քաղաքական վեկտորը գնալով թեքվում է դեպի Արևմուտք. ՌԴ փոխվարչապետՄակրոնը հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ երկխոսությանԹափառող շների կացարան կկառուցվի․ կպատժվեն շուն «կռվցնողներն» ու կրшկողները․ Առաքելյան (տեսանյութ)ՀՀԿ ԵԿ անդամ Ժորա Ավետիսյանը ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից. Հենրիխ ԴանիելյանԵրևանի նորաբաց մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանը, որը շահագործման է հանձնվել 1981 թվականինՉես կարող մի էպիզոդիկ դրվագով լքել կուսակցությունը. Անի ՍամսոնյանԿարկուտը ծեծած տեղն է ծեծում. նոր աղետ ՓամբակումԹուրքիայում սպասում են ՊուտինինՍեպտեմբերի 1-ը դառնում է հունվարի 1. Գալջյանը՝ տրանսպորտի թանկացման մասին (տեսանյութ)20 միլիոն դոլար է տրվել ԶԼՄ-ներին՝ հակառուսական քարոզ անելու համար. Ֆարմանյան (տեսանյութ)ԵԱՀԿ-ն դեգրադացվել է և սպասարկում է Արևմուտքի շահերը․ ԼավրովԱլիևը կարող է աշխատակից չպահել, ամեն ինչի գործառույթը 1 հոգի անում է` Նիկոլ Փաշինյանը. Շարմազանով (տեսանյութ) «Պատիվ ունեմ». զինվորի հոր, եղբոր զոհվելու դեպքում զորացրվելիս գանձում չի արվի.ՊՆ առաջարկըՄինսկում մեկնարկել են Լավրովի և Լուկաշենկոյի բանակցություններըՄիասնական տոմսային համակարգը կներդրվի 171 նոր ավտոբուսի ու նոր տրոլեյբուսի գիծ մտնելուց հետո միայն. ԱվինյանՉենք իմանալու, թե ով է մեղավոր քաղաքում այսքան շատ փոսերի առկայության համար. ավագանու անդամԶինծառայող է հանկարծամահ եղել
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода