ՀՀ-ում Իսրայելի դիվանագիտական ներկայացուցիչը պետք է կանչվի ԱԳՆ. Բալասանյան
Ներքաղաքական![ՀՀ-ում Իսրայելի դիվանագիտական ներկայացուցիչը պետք է կանչվի ԱԳՆ. Բալասանյան](/timthumb.php?src=disc/30-12-23/61ad6fffb8ba46d172cdc389ef717bd4.jpg&w=780)
«Սա էլ որերորդ դեպքն է, երբ Իսրայելում հարձակում է կազմակերպվում հայ համայնքի եւ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու վրա։ Դատելով հայ համայնքից եկող տեղեկատվությունից՝ հարձակման թիկունքին կանգնած են բարձրաստիճան պաշտոնյաներ Իսրայելի անվտանգության մարմիններից։ Այս վերջին դեպքը պետք է լուրջ քննադատության ենթարկվի ՀՀ ԱԳՆ-ի կողմից եւ Հայաստանում Իսրայելի դիվանագիտական ներկայացուցիչը պետք է կանչվի ԱԳՆ, որտեղ նրան պետք է հանձնվի բողոքի նոտա։ Բավական է արդեն, որքան ձայն չհանեցինք։ Իսկ իդեալական տարբերակն, իհարկե, այնտեղ մեր դեսպանատունը փակելն է ու դիվանագիտական հարաբերությունների խզումը։ Ինչի՞ համար ենք պահում այդ դեսպանատունը, ծախսեր կատարում, եթե դա սթափեցնող գործոն չի Նաթանյահուի կառավարության համար, Նաթանյահու «նամ նադո», - գրել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ ԳՐԻԳՈՐ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ: