Ինչպե՞ս ստանալ փոխհատուցում․ Լոռու և Տավուշի մարզերում աղետից տուժած անձանց փոխհատուցում տրամադրելու մանրամասները Տնական լահմաջո պատրաստելու՝ ամենից հեշտ և արագ բաղադրատոմսը Արմավիրի դատախազ Էդգար Բաբայանը հօգուտ թուրքի որոշո՞ւմ է կայացրել Հայաստանը 10 մլն եվրո կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից. Հունգարիան հանել է արգելանքը Գերմանիան երբեք չի համաձայնի. Շոլց Սահմանադրության փոփոխությամբ` իշխանությունը փորձ կանի ձեւավորել դիկտատորական համակարգ. Գրիգորյան Հայաստանում բենզինը մեկ ամսում էժանացել է 20 դրամով Վրաստանը կմասնակցի ՆԱՏՕ-ի 75-ամյակին նվիրված գագաթնաժողովին Սեռական շահագործման ահասարսուռ դեպք.Կեղծ խոստումով, խարդախությամբ, հավաքագրել, այնուհետև ԱՄԷ-ի Դուբայ քաղաք է փոխադրել թվով հինգ քաղաքացիների Մենակ էսօր ինձ գրածները կորցրել են մոտավորապես 150 հազար դոլար․ Նվիրել ինչ-որ ժուլիկներին․ ՏՏ մասնագետ.մեդիափորձագետն ահազանգում է

Ո՞ւր եք դուք, տղամարդի՛կ. Իրինա Ծատուրյան

Տեսանյութեր

«Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք հոգեբան ԻՐԻՆԱ ԾԱՏՈՒՐՅԱՆԻ հետ:

— Նույնիսկ ամենասարսափելի երազում հնարավոր չէր պատկերացնել այն ողբերգության ծավալը, որի միջով դեռ շարունակում է մեր ազգն անցնել վերջին մի քանի տարիներին ու դիմանում է: Սա խոսում է ուժեղ լինելո՞ւ մասին, թե՞ անտարբեր:

— Կարող է պարադոքսալ թվալ, բայց ուժեղն ու անտարբերն այս իրավիճակում միավորվեցին իրար: Սա, երեւի, հոգեբանական այն ծայրաստիճան վիճակներից է, որ մեր ազգն այնքան ողբաց, որ իր տխրելու բոլոր ռեսուրսները սպառեց: Բայց ես գտնում եմ, որ գոնե սոցցանցերում ու զանգվածային լրատվամիջոցներում պետք է պարբերաբար լինեն նյութեր, որոնք կհիշեցնեն, որ մենք ապրեցինք այդ ողբը, որովհետեւ այս աստիճան պրոբլեմին մեջքով կանգնելն էլ ճիշտ չէ: Ասում են` ինչքան կարելի է լաց լինել, բա ի՞նչ անենք, հանդուրժենք ու ամեն ինչ հանգիստ կուլ տա՞նք, որ վաղն էլ դրա հետեւանքով առաջանա ստամոքսի խոց, աղիների ու մարսողության խնդիրնե՞ր: Մենք դրա մասին էլ պետք է մտածենք: Հատկապես, ապրիլի 24-ին ընդառաջ հաճախ մեզ հարց ենք տալիս` ինչո՞ւ եղավ ցեղասպանությունը: Եղավ, որովհետեւ երբ մի գյուղ մտնում էր թուրքը եւ կոտորում էր, մյուս գյուղը բոլորովին չէր արձագանքում: Նույն սինդրոմը աշխատում է հիմա, մենք ոչ մի բանի չենք արձագանքում: Իհարկե, շատ ընդհանրացված եմ ասում, քանի որ կան մարդիկ, որ արձագանքում են: Բայց համաձայնեք, որ երբ մի երգիչ  մահացավ ավելի շատ խոսվեց նրա մասին, քան Արցախի փախստականների, որոնք մինչեւ հիմա էլ պարզ չէ, թե ինչ կենսագրություն կունենան, մեծ մասն անտուն է մնացել: Ու հասել ենք նրան, որ դեռ մի հատ էլ քննադատում են արցախցիների պահվածքը: Երբ մի հատ քորոց ես կորցնում, չես կարողանում հանգստանալ, չէ որ այդ մարդիկ կորցրել են իրենց ծնողների, իրենց պապերի ստեղծածը ու եկել են` մնալով ինչ-որ հագուստի ու պահածոների օգնության հույսին: Գուցե ինձ կքննադատեն, բայց էլի եմ շեշտում` երբ մահացավ մի երգիչ, որը չգիտեմ ազգի համար ինչ է արել, էլ չգիտեին ինչպես մեծարեն, իսկ գուցե ամեն ինչ կորցրած մեր եղբայրների՞ն էլ կարողանանք հասկանալ: Կարո՞ղ ենք գոնե մեր հայրենակիցներին անուն չկպցնենք, այլ մեր տուրքը տանք նրանց, ովքեր մեր տեղն էլ են տուն կորցրել: Բայց, ցավոք, այդ «մենք»-ը չի ձեւավորվում, մնում է «ես»-ը:

— Հասարակությունը հիասթափված է իշխանությունից, ընդդիմությունից, մտավորականությունից եւ ընդհանրապես` բոլորից: Այս իրավիճակում ինչպե՞ս պետք         է ձեւավորվի այն խումբը կամ հայտնի անձը, որը կկարողանա կրկին հույս եւ պայքարելու ուժ արթնացնել մարդկանց մեջ:

— Մեր դպրոցական տարիներին լավագույն կրթությունն ենք ստացել եւ պատմության դասերից հիշում եմ անդրադարձն անձի դերակատարությանը: Համարվում էր, որ անձը որեւէ պատմական դերակատարում չի կարող ունենալ, այլ տեղի են ունենում գործընթացներ, որի հետեւանքով ծնվում է այս կամ այն անձը եւ բեկումնային քայլեր է իրականացնում: Եթե հիմնվենք այս գիտելիքի վրա, ուրեմն` երբ այդ պատմական կրիտիկական զանգվածը ոտքի կանգնի եւ լինի ինչ-որ մակարդակի վրա, ապա այդ զանգվածից դուրս կգան մարդիկ, ովքեր կկարողանան անել այն, ինչ պետք է: Երբ խոսում ենք անձի կերպարի մասին պատմության մեջ, սովորաբար նրանք տղամարդիկ են: Եվ հիմա, երբ նայում եմ մեր իրականությանը, հարց է ծագում` երիտասարդները ումի՞ց օրինակ վերցնեն, որ տղամարդ մեծանան: Մեր ընդդիմությունն այն իրավիճակում է, որ մենք հողեր ենք տալիս, մեր երկրի ղեկավարությունն այսօր մի բան է անում, վաղը` ուրիշ բան, ժողովրդի կամքի դեմ քայլեր են արվում, տպավորություն է, որ իրենք իրենց կյանքով են ապրում, մենք` մեր: Շիլափլավ է ստեղծվել: Մշտապես կանանց միամսյակին ընդառաջ եւ միամսյակի ընթացքում խոսում ենք կանանց մասին, բայց շատ կարեւոր է տղամարդու կերպարը: Չէ որ ցանկացած կնոջ կերպար ձեւավորվում է լավ տղամարդու կերպարի կողքին: Եթե այդ լավ տղամարդը չկա, սկսում են ձեւավորվել, այսպես ասած, տղամարդ-աղջիկները, ինչը ցավալի է:  Ուստի` հարցս հռետորական է, ինքս էլ չունեմ այդ պատասխանը` լինի կառավարությունում, թե ընդդմությունում` ո՞ւր եք դուք, տղամարդի՛կ: Ո՞ւր եք, ինչո՞ւ տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ: Դուք փողոցներ էիք փակում, հետո ինչպես փակեցիք, այդպես էլ բացեցիք, գուցե ամեն մեկը պետք է հասկանա, թե որտեղ սխալվեց: Եթե ի վիճակի չեք լինել կառավարություն կամ ընդդիմություն, մնացեք տանը կամ այգիներում նարդի ու շաշկի խաղաղացեք: Եվ թող ոչ ոք չասի` ես ընդդիմություն եմ, ես` իշխանություն: Սա վերաբերում է բոլորին: Չեք կարողանում, պարոնա՛յք, դիմում գրեք, ազատվեք: Ով ասպարեզ դուրս եկավ, մարդիկ սկսեցին հույս կապել իր հետ, իսկ հետո ի՞նչ եղավ, ոչ ոք իր տված խոստումը չկատարեց: Ու հիմա «եղունգ ունես, գլուխդ քորի» ասացվածքը դարձել է մեր ազգի կարգախոսը, կարող են գերբի վրա էլ գրել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում:



Ինչպե՞ս ստանալ փոխհատուցում․ Լոռու և Տավուշի մարզերում աղետից տուժած անձանց փոխհատուցում տրամադրելու մանրամասները Տնական լահմաջո պատրաստելու՝ ամենից հեշտ և արագ բաղադրատոմսըԱրմավիրի դատախազ Էդգար Բաբայանը հօգուտ թուրքի որոշո՞ւմ է կայացրել Հայաստանը 10 մլն եվրո կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից. Հունգարիան հանել է արգելանքըԳերմանիան երբեք չի համաձայնի. ՇոլցՍահմանադրության փոփոխությամբ` իշխանությունը փորձ կանի ձեւավորել դիկտատորական համակարգ. ԳրիգորյանՀայաստանում բենզինը մեկ ամսում էժանացել է 20 դրամովՎրաստանը կմասնակցի ՆԱՏՕ-ի 75-ամյակին նվիրված գագաթնաժողովինՍեռական շահագործման ահասարսուռ դեպք.Կեղծ խոստումով, խարդախությամբ, հավաքագրել, այնուհետև ԱՄԷ-ի Դուբայ քաղաք է փոխադրել թվով հինգ քաղաքացիներիՄենակ էսօր ինձ գրածները կորցրել են մոտավորապես 150 հազար դոլար․ Նվիրել ինչ-որ ժուլիկներին․ ՏՏ մասնագետ.մեդիափորձագետն ահազանգում էՀՐԱՏԱՊ. Կանանց հիգիենայի պարագաներում հայտնաբերվել են մկնդեղ, արճիճ և կադմիումՖուտբոլիստ Էդգար Մանուչարյանը եւ Արաքս Կետիկյանը նշանադրվել ենԹԵՍՏ Զիգմունդ Ֆրեյդից: Ճանաչիր քեզԵրևանում հարկադիրը բնակարանից վտարել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի կնոջն ու 7-ամյա երեխայինՔՊ-ականները ահաբեկված են, Փաշինյանը սկսել է երկաթե մուրճի գործարկումը սեփական թիմակիցների նկատմամբԳևորգ Պապոյանը ՌԴ-ում կմասնակցի ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստինԱրաբկիրի թաղապետարանը «գլխատվում է»Պուտինը հայտնել է՝ երբ «անհապաղ կդադարեցվեն» Ուկրաինայում ռազմական գործողություններըԿենսաթոշակային տարիքի հասած բազմաթիվ արցախցիներ բախվում են խնդրի. Արցախի ՄԻՊՋերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանովԹրամփը հայտարարել է, որ Բայդենը կհեռանա նախագահական մրցապայքարիցԱԺ ընդդիմադիր խմբակցությունները հանդիպել են ԱՄՆ սենատի և Ներկայացուցիչների պալատի անդամների հետԱյս անգամ ոսկորը մնալու է Տեղեկատավական դաշտի «ՍԵՌԱՎԱՐԱԿՆԵՐԻ» ԿՈԿՈՐԴԻՆՊարգևավճարը կփոխանցվի «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնինՓաշինյանի որոշմամբ Գևորգ Մելիքսեթյանը նշանակվել է ՀՀ ԲՏԱ փոխնախարարԱրաբկիր վարչական շրջանի ղեկավարի նկատմամբ գրավ է կիրառվել ու խափանման միջոց ընտրվել․ մանրամասներ«... անցանք կենացների, մնում է մի հատ կենաց ասեք». ՍինանյանՖրանսիան կշարունակի իր ռազմական աջակցությունը Հայաստանին` անկախ Ադրբեջանի արձագանքից. BloombergԱրմեն Գրիգորյանը իր 2 օգնականների հետ մեկնում է ԼոնդոնՌուսական բանակը գրոհել է ուկրաինական սահմանի նոր հատվածում՝ գրավելով Սոտնիցկի ԿազաչոկըԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօրԱՄՆ դեսպանատունն այսօր փակ էՀուլիսի 11-ին կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան. Հրատապ հարցեր կանԱրաբկիրի թաղապետարանի գործով անցնող պաշտպանյալիս կալանքի միջնորդությունը մերժվել էԱյսօր մի շարք փողոցներ փակ կլինենՈւՂԻՂ. Փաշինյանը վարում է կառավարության հերթական նիստըԷՐԻԿ ՏԵՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ Մ20 ԵԱ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐԳԱՍՊԱՐ ՏԵՐՏԵՐՅԱՆԸ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ Մ20 ԵԱ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼԱԿԻՐՌոնալդուն Սլովենիայի հետ խաղից հետո հանդիպել է անբուժելի հիվանդ տղայի հետՄահացել է վրացի ըմբիշ Նուգզարի ՑուրցումիանԵրանի այն հասարակությանը, ով կպարտադրի իշխանավորին՝ ընդունելու, իրավամբ, Աստվածահաճո Հիմնական ՕրենքԱյսօր ծնվել է Ֆրունզիկ Մկրտչյանը«ՀԱՄԱՍ»-ը կոնկրետ պայմաններ ունի.Որ դեպքում «ՀԱՄԱՍԸ» կբանակցի Իսրայելի հետ. Իրանցի քաղաքագետը մանրամասնում է«ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ 8։0 ՀԱՇՎՈՎ, ՎԱՂԱԺԱՄ ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՏՆԵՑԻ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻՍ». ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ Մ17 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ՄԱՐԱՏ ԱՃԵՄՅԱՆԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօրՀուլիսի 4. Օրվա խորհուրդ«Հրապարակ». Ովքե՞ր են Բագրատ Սրբազանի խոսնակներըԱնհնար է պահպանել ԱՄՆ պետական ​​պարտքի ներկայիս մակարդակը. Ջերոմ Փաուել«Հրապարակ». Ո՞ր դեսպանատունն է խայտառակ պատասխան տվել Բագրատ Սրբազանին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода