Ջերմաստիճանը դեկտեմբերի 25-26-ի ցերեկը աստիճանաբար կբարձրանա
Եղանակ![Ջերմաստիճանը դեկտեմբերի 25-26-ի ցերեկը աստիճանաբար կբարձրանա](/timthumb.php?src=disc/25-12-23/1a1cb9a833e82b98374837bf5771f743.jpg&w=780)
Երևան քաղաքում դեկտեմբերի 25-ի ցերեկը, 26-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում դեկտեմբերի 25-ի ցերեկը, 26-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիսարևմտյան 2-5 մ/վ, դեկտեմբերի 25-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վրկ, 26-ին՝ 16-20 մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 25-26-ի ցերեկը աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով։