Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով
Հասարակություն![Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով](/timthumb.php?src=disc/25-12-23/cc19d01255674b058a25ea06a7e1ba66.jpg&w=780)
Դեկտեմբերի 25-ի գիշերը Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում, Վայոց ձորում, Սյունիքի նախալեռներում սպասվում է ձյուն տեղ-տեղ՝ ինտենսիվ, առանձին հատվածներում քամու ուժգնացում 28-33մ/վ, բուք, ճանապարհներին մերկասառույց։
Երևանում 25-ի գիշերը սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր գոտում՝ թաց ձյուն, ցածրադիր գոտում՝ ձնախառն անձրև։
Հանրապետության տարածքում դեկտեմբերի 25-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն և բուք, ճանապարհներին նաև մերկասառույց։ Դեկտեմբերի 25-ի ցերեկը, 26-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիսարևմտյան4-7 մ/վ, դեկտեմբերի 25-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 28-33մ/վ, դեկտեմբերի 26-ին՝ 14-17մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 25-ի և 26-ի ցերեկը կբարձրանա 4-6 աստիճանով։