Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 25-ի և 26-ի ցերեկը կբարձրանա 4-6 աստիճանով
Եղանակ![Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 25-ի և 26-ի ցերեկը կբարձրանա 4-6 աստիճանով](/timthumb.php?src=disc/24-12-23/6bc6f22a5a41b27e3e74a47a9777ed30.jpg&w=780)
Դեկտեմբերի 24-ի ցերեկը, 25-ի գիշերը Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում, Վայոց ձորում, Սյունիքի նախալեռներում սպասվում է ձյուն, տեղ-տեղ՝ ինտենսիվ, առանձին հատվածներում քամու ուժգնացում՝ 28-33մ/վ, բուք, ճանապարհներին՝ մերկասառույց։
Երևանում սպասվող տեղումները բարձրադիր գոտում կլինեն թաց ձյան, ցածրադիր գոտում՝ ձնախառն անձրևի տեսքով։
Մայրաքաղաքում դեկտեմբերի 24-ի ցերեկը, 25-ի գիշերը սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում՝ թաց ձյուն, ցածրադիր գոտում՝ ձնախառն անձրև։ Դեկտեմբերի 25-ի ցերեկը, 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Դեկտեմբերի 24-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։
Հանրապետության տարածքում դեկտեմբերի 24-ի ցերեկը, 25-ի գիշերը՝ շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն և բուք, ճանապարհներին՝ նաև մերկասառույց։ Դեկտեմբերի 25-ի ցերեկը, 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ արևմտյան 4-7մ/վ, դեկտեմբերի 24-25-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 28-33մ/վ, դեկտեմբերի 26-ին՝ 14-17 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 25-ի և 26-ի ցերեկը կբարձրանա 4-6 աստիճանով։