Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում
Եղանակ![Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում](/timthumb.php?src=disc/22-12-23/4bfbb7a7bf07f2f9248db84a36515020.jpg&w=780)
Դեկտեմբերի 22-ին՝ ժամը 17։05-ի դրությամբ, Ջերմուկի, Սիսիանի (Զանգեր կոչվող հատված) տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։
Վարդենյաց լեռնանցքում, Երևան-Գառնի ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։