Հզոր անտիցիկլոն է մոտենում. ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը
Եղանակ![Հզոր անտիցիկլոն է մոտենում. ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը](/timthumb.php?src=disc/21-12-23/3f4ae3c4c93a2c00a7983b38382114a2.jpg&w=780)
Երևան քաղաքում`
Դեկտեմբերի 21-ին, 22-ի ցերեկը, 23-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Դեկտեմբերի 22-ի գիշերը, 23-ի ցերեկը, 24-ին սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր գոտում՝ թաց ձյուն, հնարավոր է նաև մառախուղ։
Դեկտեմբերի 24-ին սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։
Հանրապետության տարածքում`
Դեկտեմբերի 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Դեկտեմբերի 22-ին, 23-ի գիշերն առանձին շրջաններում, 23-ի ցերեկը, 24-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն։
Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ, դեկտեմբերի 21-22-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 14-17 մ/վրկ, 23-24-ին՝ 20-25 մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 22-23-ին գիշերը կբարձրանա 6-10 աստիճանով։