Ջերմաստիճանը դեկտեմբերի 22-23-ին գիշերը կբարձրանա 6-10 աստիճանով
Եղանակ![Ջերմաստիճանը դեկտեմբերի 22-23-ին գիշերը կբարձրանա 6-10 աստիճանով](/timthumb.php?src=disc/18-12-23/b4e3ba73770490c1348d87f38f81783e.jpg&w=780)
Երևան քաղաքում դեկտեմբերի 18-ի ցերեկը, 19-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 23-ին սպասվում են տեղումներ, հնարավոր է նաև մառախուղ։
Հանրապետության տարածքում դեկտեմբերի 18-ի ցերեկը, 19-21-ին, 22-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Դեկտեմբերի 22-ի ցերեկն առանձին շրջաններում, 23-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն։ Քամին՝ հյուսիսարևմտյան 2-5 մ/վ, դեկտեմբերի 21-22-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 14-17 մ/վրկ, 23-ին՝ 18-23 մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 22-23-ին գիշերը կբարձրանա 6-10 աստիճանով։
![](disc/18-12-23/2bb7c2885af34fec17e363ec8f2e30ac.jpg)
![](disc/18-12-23/0b2686e314d84dc0192355457bdebf44.jpg)