ԱՄՆ դեսպանատունն այսօր փակ է Արաբկիրի թաղապետարանի գործով անցնող պաշտպանյալիս կալանքի միջնորդությունը մերժվել է Այսօր մի շարք փողոցներ փակ կլինեն ՈւՂԻՂ. Փաշինյանը վարում է կառավարության հերթական նիստը Երանի այն հասարակությանը, ով կպարտադրի իշխանավորին՝ ընդունելու, իրավամբ, Աստվածահաճո Հիմնական Օրենք Այսօր ծնվել է Ֆրունզիկ Մկրտչյանը «ՀԱՄԱՍ»-ը կոնկրետ պայմաններ ունի.Որ դեպքում «ՀԱՄԱՍԸ» կբանակցի Իսրայելի հետ. Իրանցի քաղաքագետը մանրամասնում է «ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ 8։0 ՀԱՇՎՈՎ, ՎԱՂԱԺԱՄ ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՏՆԵՑԻ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻՍ». ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ Մ17 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ՄԱՐԱՏ ԱՃԵՄՅԱՆ Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր

«Կովերի պարտեզի» հարցը սառեցված է, Իսրայելը հիմա չի ցանկանա խժդժություն ստեղծվի ներքին ճակատում. Սերոբ Սահակյան

Ներքաղաքական

Երուսաղեմի հին քաղաքի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» կոչվող կալվածքի համար պայքարը շարունակվում է: Խոսքը պատմական Սիոն լեռան վրա՝ Երուսաղեմի հայկական թաղամասի հարավարեւմտյան անկյունում գտնվող մի հողակտորի մասին է, որը վերջերս Պատրիարքարանը 99 տարով վարձակալության էր տվել Ավստրալիայից ժամանած հրեա գործարար Դենիել Ռուբինշտեյնին՝ հյուրանոց կառուցելու համար: Հողակտորը գտնվում է անմիջապես Պատրիարքարանի, Ժառանգավորաց Վարժարանի, միաբանական բնակարանների եւ Մատենադարանի հարեւանությամբ: Միայն բարձրացված աղմուկից հետո՝ հայտնի դարձավ, որ վերոնշյալ պայմանագիրը ստորագրվել է առանց Սրբոց Յակովբեանց Միաբանական ժողովի հաստատման՝ Տ. Պարետ վարդապետ Երեցյանի «թեթեւ ձեռքով»: Մինչդեռ այս տարածքի վարձակալությունը խնդրահարույց է նաեւ պաղեստինա-իսրայելական խնդրի համատեքստում, քանի որ պաղեստինցիները նման գործարքները դիտարկում են՝ որպես Իսրայելի ներկայության ընդլայնում: Ինչ իրավիճակ է հիմա, «Իրավունք»-ը մանրամասներ է պարզել Երուսաղեմում Հայ դատի գրասենյակի ներկայացուցիչ, կուսակցական, համայնքային գործիչ ՍԵՐՈԲ ՍԱՀԱԿՅԱՆԻ հետ զրույցում:

«ԿՈՎԵՐԻ ՊԱՐՏԵԶԻ» ՀԱՐՑԸ ՀԻՄԱ «ԲԱՐԵԲԱԽՏԱԲԱՐ» ՍԱՌԵՑՎԱԾ Է»

- Պարոն Սահակյան, գիտենք, որ «Կովերի պարտեզ»-ի պաշտպանության համար տեղի հայերը շուրջօրյա հերթապահություն են սահմանել: Ինչպե՞ս կգնահատեք առկա իրավիճակը:

- «Կովերի պարտեզի» հարցը հիմա «բարեբախտաբար» սառեցված է՝ պատերազմի պատճառով: Իսրայելական կողմը՝ իշխանությունները, ոստիկանությունը կամ այդ գործարարը, որը վարձակալության պայմանագիր է ձեռք բերել, այնքան էլ հակված չէ այս հարցը հիմա քրքրել: Իրենք էլ են գիտակցում, որ այս հարցն անմիջականորեն կարող է ազդել Իսրայելի եւ Գազայի միջեւ տեղի ունեցող պատերազմի վրա՝ այն իմաստով, որ կարող են ստեղծել հակաամերիկյան, հակաարեւմտյան տրամադրություններ: Վերջին հաշվով սա հայկական, քրիստոնեական տարածք է եւ ներկայումս դրա շուրջ փոթորկոտ իրավիճակ չստեղծելը նպաստավոր է Իսրայելի համար: Այժմ «Կովերի պարտեզ»-ը, որը  մոտավորապես 11 հազար քառ. մ տարածք է կազմում, կիսով չափ մեր տղաների վերահսկողության տակ է, կիսով չափ՝ Ավստրալիայից ժամանած հրեա գործարարի: Վերջինս տեխնիկա է մտցրել այդտեղ եւ սպասում է հարմար պահի, որ գործի անցնի եւ մեզ փաստի առաջ կանգնեցնի, թե ահա աշխատանքներն արդեն սկսված են: Դրա համար մեր տղաներից 20-25 հոգի 24/7 ռեժիմով հերթապահություն են իրականացնում այնտեղ:

- Օրերս Երուսաղեմի Հայոց պատրիարք Գերաշնորհ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանն այցելել է «Կովերի պարտեզ» եւ իր աջակցությունը հայտնել թաղամասը փրկելու համար պայքարող ակտիվիստներին: Նա մասնավորապես ընդգծել է, թե՝ «այն ամենն, ինչ հայկական է, կմնա հայկական»: Ի՞նչ կասեք այս մասին:

- Մեր Պատրիարքությունը հրապարակավ առաջարկում է բեկանել այդ պայմանագիրը, որը ստորագրվել է տարիուկես առաջ, բայց ո՞ւր է փաստաթուղթն այդ մերժման մասին, ես էլ չգիտեմ: Ասում են, որ գործն արդեն դատարան է ներկայացված, Պատրիարքությունը պետք է դեռ փորձի փաստել, որ այդ պայմանագիրը խաբեբաության արդյունք է, պատրիարքն ինքն էլ խաբված է եղել, միաբանության ստորագրությունը չկա: Օրինական ճանապարհով պետք է փորձենք դատարանի կողմից հավանություն ստանալ, որպեսզի առ ոչինչ համարվի այդ պայմանագիրը: Բնականաբար, վստահ եմ, որ որոշ տուգանք էլ կվճարի Պատիրարքարանը: Կարծում եմ՝ այդպիսի հարց ապագայում կդրվի, բայց հիմա որեւէ մանրամասներ գործընթացի մասին հստակ չգիտենք: Ասեմ, որ մինչեւ այսօր էլ ունենք Սուրբ Աթոռին հարց, թե որտեղ է գտնվում Պարետ վարդապետ Երեցյանը, մեզ՝ աշխարհականներիս, որեւէ բացատրություն չեն տալիս: Միայն ասում են, թե՝ մի վախեցեք, գործն ընթացքի մեջ է, ի՞նչ է սա նշանակում, չգիտեմ: Ի դեպ, հայ համայնքն ունի նաեւ ամերիկահայերից փաստաբանական ինչ-որ օժանդակություն, որոնք այս հարցում պետք է գործակցեն Սուրբ Աթոռի հետ: Բայց այս գործակցությունն էլ, կարծես, ձգձգվում է, անորոշ վիճակ է: էլի եմ ասում՝ «բարեբախտաբար» պատերազմը դեռ ընթանում է եւ որեւէ մի կողմ, մանավանդ այդ գործարարը չի համարձակվում որեւէ ծայրահեղության գնալ: Թեպետ մի քանի անգամ բախումներ եղել են ոստիկանության եւ մեր տղաների միջեւ, նրանցից մի քանիսը որոշ ժամանակ հեռացվել են այդ վայրից, սակայն լուրջ դեպքեր չեն եղել: Մնում է սպասենք եւ տեսնենք, թե պատերազմի ավարտին ինչ զարգացումներ կլինեն եւ ինչ դուրս կգա այս պատմությունից:

«ԻՍՐԱՅԵԼԸ ՈՎ ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԽԺԴԺՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾՎԻ ՆԵՐՔԻՆ ՃԱԿԱՏՈՒՄ»

- «Կովերի պարտեզը» հայկական պահելու հարցում` Երուսաղեմի հայ համայնքն ու եկեղեցին ունե՞ն աջակցություն հայաստանյան իշխանություններից:

- Կարծում եմ՝ ոչ: Լավ հիշում եմ, որ առաջինը պաղեստինցիները դիմեցին Հայաստանի իշխանություններին, որ միջամտեն այս հարցին, ճնշում բանեցնեն Pատրիարքության վրա, որպեսզի բեկանեն այդ պայմանագիրը, բայց որեւէ արձագանք չեղավ: Ավելին՝ նաեւ հորդանանցիները դիմեցին, բայց էլի արդյունք չունեցավ: Միայն վերջին երկու ամսվա ընթացքում Pատրիարքությունն անմիջականորեն բեկանման առաջարկ ներկայացրեց: Իսկ դրանից առաջ, որոշ իմաստով, պատրիարքությունն էլ, երեւի, ուզում էր այդ  պայմանագիրը մնա ուժի մեջ: Դիրքորոշումներում փոփոխություն եղավ վերջին 2-3 ամիսներին՝ սեպտեմբերի վերջ-հոկտեմբերի սկիզբ:

- Ինչ-որ առումով ստացվում է, որ բացառապես տեղի մեր համայնքի վճռականության եւ ճնշման ներքո՞ է, որ մինչեւ հիմա «Կովերի պարտեզը» շարունակում է մնալ հայերի վերահսկողության ներքո:

- Այո, հենց քաղաքացիական համայնքի շնորհիվ, որովհետեւ տպավորություն էր, որ հոգեւոր համայնքն ընդհանրապես հաշտ էր այդ պայմանագրի հետ եւ չէր ուզում այs հարցում ընդհարում ունենալ պատրիարքի հետ: Հակառակ նրան, որ այդ գործարքի համար Պարետ վարդապետ Երեցյանը վեց ամիս առաջ վտարվել էր, բայց դրա շուրջ լռություն կար: Վերջերս նրանք այդ լռությունը պատճառաբանեցին նրանով, որ իրենք պատրաստվում էին օրենքով բեկանել պայմանագիրն, ինչի համար ժամանակի պահանջ կար: Ամեն դեպքում, հիմա որեւէ նոր զարգացում չկա, այսինքն՝ վերջին 60 օրվա ընթացքում մեր տղաները շարունակում են հերթապահություն իրականացնել այնտեղ, հրեա գործարարն էլ սպասում է իր հերթին: Կարծում եմ՝ այդ սպասումը կապված է պատերազմի ընթացքի հետ, որովհետեւ Իսրայելը չի ցանկանա որեւէ ձեւով խժդժություն ստեղծվի ներքին ճակատում: Այդ իմաստով այսօր լուռ են բոլորը:

«ՊԱՏՐԻԱՐՔՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԹՈՒՅԼ ՉՏԱՐ՝ ՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՍՏՈՐԱԳՐՎԻ»

- Երեւանում սինագոգի հրկիզման փորձի միջադեպի հետ կապված հրեաները մեծ աղմուկ էին բարձրացրել, մինչդեռ երբ հենց հրեաների կողմից պարբերաբար ոտնձգություններ են իրականացվում Երուսաղեմում՝ Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ, թքում են, քարերով հարվածում, չգիտես ինչու, այն համարժեք արձագանք չի գտնում: Ինչո՞ւ:

- Կարծում եմ՝ սա նախեւառաջ Սուրբ Աթոռի իշխանության թերությունն է, իրենք ընդհանրապես շատ ավելի մեղմ են եւ նման դեպքերում չեն ցանկանում աղմուկ բարձրացնել: Մինչդեռ եկեղեցու վրա թքելու դեպքերը նոր չեն, միշտ էլ եղել է, պարզապես, երբ 6-7 ամիս առաջ կառավարությունում պաշտոնների եկան ծայրահեղականները, նմանատիպ դեպքերն ավելացան: Սակայն, էլի եմ ասում՝ առաջին հերթին մեղադրում եմ մեր Սուրբ Աթոռին, որովհետեւ երբեք հետեւողական չեն եղել, թե որեւէ մեկը ձերբակալվե՞լ է, որեւէ մեկի գործը դատական ատյան հասե՞լ է: Տարիներ ի վեր այսպիսի դեպքեր են պատահում, մեր տղաներին էլ, ովքեր փորձում են պաշտպանել եկեղեցին, իրենց էլ են ձերբակալում մի քանի ժամով, եկեղեցու վրա հարձակված ծայրահեղականին էլ, հետո բոլորին բաց են թողնում, եւ հարցը կոծկվում, գնում է: Որոշ ժամանակ հետո նոր դեպք է արձանագրվում: Մենք այս հարցում հետեւողական չենք, դրա համար էլ որեւէ արդյունքի չենք հասնում: Առանց այն էլ մի շարք հարցերում Իսրայելի հետ խնդիրներ կան: Իսրայելը արցախյան 44 օրյա պատերազմում Ադրբեջանի մեղսակիցն էր, իրենք էլ են խոստավանում: Հայոց ցեղասպանությունն Իսրայելը տարիներ ի վեր ժխտել է, ինչը եւս մեծ ամոթ է Իսրայելի համար: Էլ չասեմ, որ «Կովերի պարտեզ»-ից բացի, մեկ ուրիշ հայկական կալվածք էլ Իսրայելը վարձակալության է վերցրել: Ուղղակի, «Կովերի պարտեզ»-ի դեպքում աղմուկ բարձրացավ, որովհետեւ միջազգային առումով այն դեռեւս համարվում է պաղեստինյան կալվածք: Հակառակ նրան, որ Իսրայելն արդեն 50 տարի է իշխում է, բայց այն միջազգային որեւէ ճանաչում չունի, եւ այդ իմաստով պաղեստինցիները եւ հորդանանցիները շահագրգիռ էին, որպեսզի հարցը բարձրացվեր: Շատ ավելի ուշ այս հարցին միացավ նաեւ Պատրիարքությունը, թեպետ իրեն պատկանող հողի մասին էր խոսքը եւ առաջինն ինքը պետք է թույլ չտար, որ նման պայմանագիր ստորագրվի: Սա իրականում մեծ բացթողում էր:

- Ի՞նչ ակնկալել 2024 թվականին՝ «Կովերի պարտեզ»-ի շուրջ ստեղծված խնդրի հարցում, ինչպիսի՞ հանգուցալուծում կարող է լինել: Եվ ընդհանրապես՝ որպես սփյուռքյան գործիչ, ի՞նչ սպասումներ ունեք հայաստանյան իշխանությունից:

- «Կովերի պարտեզ»-ի հարցով ակնկալում ենք, որ Հայաստանի իշխանությունները ճնշում գործադրեն իսրայելական կողմի վրա, որքանով կարող են, թեպետ գիտեմ, որ չեն էլ կարող որեւէ բան անել: Ես չէ, որ պետք է բացատրեմ, թե ինչ վիճակում է Հայաստանը: Ամեն դեպքում, ամեն կերպ պետք է փորձել այդ պայմանագիրը բեկանել, եթե նույնիսկ դրա համար հսկակայան տուգանքներ պետք լինի վճարել: Խոսքն իրականում միլիոնների մասին է, հուսամ՝ այդ ամենի տակից կկարողանանք դուրս գալ: Իսկ, որպես համայնքային գործիչ, մեծ ակնկալիքներ չունենք Հայաստանից, ոչ էլ հարցեր ունենք նրանց: Ինչպես գիտեք, 3 տարի առաջ Իսրայելում ՀՀ դեսպանատուն բացվեց, մինչ այդ ունեինք միայն պատվո հյուպատոս, բայց այս ամենից մեծ բան չփոխվեց: Իրականում, որպես Երուսաղեմի հայ համայնք, շատ հարցել չունենք նաեւ Իսրայելի հետ, որոնց հետ կապված  ՀՀ իշխանությունները կարող են մեզ օգտակար լինել: Միայն թե հայաստանյան իշխանությունները շատ ավելի Իսրայելի կողմն են դրականորեն տրամադրված, ինչն այդքան էլ մեր շահերի հետ չի համընկնում: Մենք ավելի կուզենանք, որ Հայաստանի իշխանությունները հավասարակշռություն պահեն պաղեստինյան եւ իսրայելյան կողմի միջեւ: Սակայն, այդ հավասարակշռությունը չեն պահում: Մինչեւ այսօր մեր դեսպանը, որի նստավայրը Թելավիվում է, հարաբերություններ է պահում միայն իսրայելական կողմի հետ, չտեսանք, որ մի օր էլ պեղեստինյան շրջանակների հետ որեւէ միջոցառման ներկա լինի: Մինչդեռ մենք հենց պաղեստինյան շրջանակների մեջ ենք, մեր Պատիարքությունը գտնվում է Արեւելյան Երուսաղեմում, եւ մենք ապրում ենք ազգությամբ արաբ պաղեստինցիների հետ: Մենք չենք կարող այդ հավասարությունը չպահել, այլապես ուրիշ հարցեր կծագեն: Հետեւաբար, Հայաստանը պետք է մի քիչ շրջահայաց լինի եւ իր հարաբերությունները հավասարապես պահի Իսրայելի, Հորդանանի եւ Պաղեստինի հետ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



ԱՄՆ դեսպանատունն այսօր փակ էՀուլիսի 11-ին կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան. Հրատապ հարցեր կանԱրաբկիրի թաղապետարանի գործով անցնող պաշտպանյալիս կալանքի միջնորդությունը մերժվել էԱյսօր մի շարք փողոցներ փակ կլինենՈւՂԻՂ. Փաշինյանը վարում է կառավարության հերթական նիստըԷՐԻԿ ՏԵՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ Մ20 ԵԱ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐԳԱՍՊԱՐ ՏԵՐՏԵՐՅԱՆԸ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ Մ20 ԵԱ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼԱԿԻՐՌոնալդուն Սլովենիայի հետ խաղից հետո հանդիպել է անբուժելի հիվանդ տղայի հետՄահացել է վրացի ըմբիշ Նուգզարի ՑուրցումիանԵրանի այն հասարակությանը, ով կպարտադրի իշխանավորին՝ ընդունելու, իրավամբ, Աստվածահաճո Հիմնական ՕրենքԱյսօր ծնվել է Ֆրունզիկ Մկրտչյանը«ՀԱՄԱՍ»-ը կոնկրետ պայմաններ ունի.Որ դեպքում «ՀԱՄԱՍԸ» կբանակցի Իսրայելի հետ. Իրանցի քաղաքագետը մանրամասնում է«ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ 8։0 ՀԱՇՎՈՎ, ՎԱՂԱԺԱՄ ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՏՆԵՑԻ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻՍ». ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ Մ17 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ՄԱՐԱՏ ԱՃԵՄՅԱՆԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօրՀուլիսի 4. Օրվա խորհուրդ«Հրապարակ». Ովքե՞ր են Բագրատ Սրբազանի խոսնակներըԱնհնար է պահպանել ԱՄՆ պետական ​​պարտքի ներկայիս մակարդակը. Ջերոմ Փաուել«Հրապարակ». Ո՞ր դեսպանատունն է խայտառակ պատասխան տվել Բագրատ Սրբազանին«Փաստ». Վիճակն իրականում ավելի ծանր է, քան կարելի է պատկերացնել«Ժողովուրդ». Արցախցիների կուտակային կենսաթոշակների հարցը չի լուծվում․ ԱԺ-ում ընդդիմադիրները հանդես կգան նախաձեռնությամբ«Հրապարակ». Փաշինյանն Ավինյանի վախն է բռնում«Փաստ». Ինչո՞վ է պայմանավորված Հայաստանում ռուսական «ծագման» բուհերի նկատմամբ հետաքրքրության կտրուկ աճը«Ժողովուրդ». Վարչապետի աշխատակազմի մատակարար «Վինո Վինո»-ի շահույթը կրկնակի նվազել է․ անկում, թե՞ արտոնյալ կարգավիճակՊուտինը մտադիր է հուսիթներին հականավային հրթիռներ մատակարարել. իրանական աղբյուր«Իսկանդերը» հարվածել է ուկրաինական հերթական ավիաբազային (ՏԵՍԱՆՅՈՒԹ)«Հրապարակ». Իշխանությունները կրկին ակտիվացրել են Ռուսաստան այցերը«Փաստ». Իսկ Հայաստանում դեռ հեծանիվ են քշում...Օգանովսկու որդուն Սարյան փողոցում ոստիկանները պառկեցրել են գետնին, քաշել մազերիցԿոնդը կհավասարեցվի հողին․ ինչ է կառուցվելու փոխարենը. ՏԵՍԱՆՅՈՒԹ.Factor.amԼիդիանի վիթխարի վնաս «նվերը» ՀՀ-ին․ «Ժողովուրդ»Կենդանակերպի ամենաազդեցիկ նշանները. ովքեր են ցուցակումՌուսական բանակը առաջ է շարժվում դեպի Նյու Յորքի կենտրոն և ներխուժել է Դրուժբա. ուկրաինացի ռազմական վերլուծաբաններ (MAP)Տիեզերքը կօգնի միայն այս կենդանակերպի նշաններին. ո՞վ կսկսի ունենալ «սպիտակ շարան»ԱՄՆ-ում կարծում են, որ Ուկրաինայում ռազմական հեղաշրջում է տեղի ունեցելՌուսաստանը դադարեցրել է իր մասնակցությունը ԵԱՀԿ ԽՎ-ինԽտացրած կաթով փքաբլիթի պատրաստման յուրօրիակ ձևԻնչ տեղի ունեցավ քաղաքական ուժերի հանդիպմանը սրբազանի հետ, սպասելի էր. Պարույր ՀայրիկյանԵրևանցիների սիրելի «Ռոսիա» կինոթատրոնը, որը շատերի առաջին հանդիպման վայրն էր1979 թ․ 3-րդ մասի հրապարակը․ ժամանակներ, երբ Հին Երևանն այլ էր Ազգային արժեքների վրա թքած մարդն ի՞ նչ գործ ունի ԱԺ-ում. Գեւորգ ՊետրոսյանՄեկ ամսից գալու եմ Հայաստան. Արմուշը նորություն ունիԱխր, ո՞նց լուռ մնացիր, երբ 5000 լույս տղերքի դրեցին հողի տակ, երբ Արցախը հանձնեցին. Լեւս ԴավթյանԶելենսկին, կարծես թե, վերջնականապես է «դոզայի տակ» մնացել«Ժիրոնան», ի տարբերություն «Զենիթի» դեռ պաշտոնական առաջարկ չի արել Սպերցյանի համար.Գերման ՏկաչենկոԹուրք ֆուտբոլիստի ցուցադրած «Գորշ գայլեր»-ի ժեստի համար ՈՒԵՖԱ-ն հետաքննություն է սկսել Մոսկվայի ամենածանր մեսիջն ԱրեւմուտքինՆիկոլը շարունակում է մնալ արդեն հարազատ դարձած փակուղու առաջՈւկրшինական բանակի հերթական տակտիկական պարտությունըՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Վաղվանից մինչև օգոստոսի 4-ը փուլ առ փուլ միակողմանի փակ են լինելու մի շարք փողոցներ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода