Պաղեստինի ճանաչումը եզակի ճիշտ քայլերից մեկն է, որն արվել է. միջազգայնագետը փակագծեր է բացում Ո՞վ է իրավունք տվել, առանց հայ ժողովրդի կարծիքի, փռել ԱԺ ամբիոնին ԵՄ դրոշը. ՀՀ վաստակավոր արտիստ Ամենայն հավանականությամբ, Ադրբեջանը արագացնում է հաջորդ տարածքային զիջումների ժամանակացույցը՝ Տավուշի և Արարատի մարզերում. թյուրքագետ Իսրայելն Իրանին աղաչում էր ձեռնպահ մնալ Դամասկոսի հյուպատոսության ռմբակոծության պատասխան հարվածից. ԻՀՊԿ Բա սենց ոնց ախր, Լալա ջան. Զառա Արամյանի գրառումը Բահրեյնի Թագավորությունը ողջունել է Հայաստանի կողմից Պաղեստինի Պետության պաշտոնական ճանաչումը Ո՞ր թվականին է Երևանում եղել ամենաշոգ հունիսը Սյամոն ի սկզբանե եկել էր Արցախը կործանելու, ինչի ապացույցը 44-օրյայում նրա բունկերային հետագիծն է․Armenian info Արաբական պետությունների լիգայի քարտուղարը Պաղեստինը ճանաչելու ՀՀ քայլը որակել է խիզախ որոշում Եվս մեկ սրտի հարևան գնաց…Արման Հովհաննիսյանը`Լալա Մնացականյանի մասին․starnews.am

Քանդակները, որոնք հիմա Հայաստանում տեղադրվում են, 90 տոկոսով բանի պետք չեն. Արա Ալեքյան

Մշակութային

Երեւանի քաղաքապետարանը Շառլ Ազնավուրի 100-ամյակին ընդառաջ արդեն երկրորդ անգամ հայտարարել է հուշարձանի նախագծի բաց մրցույթ: Մեծանուն շանսոնյեի ստեղծվելիք հուշարձանը նախատեսվում է տեղադրել վերջինիս անունը կրող հրապարակում («Մոսկվա» կինոթատրոնի դիմաց), որի հիմնարկեքի արարողությունը տեղի կունենա 2024 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին: Այս եւ մի շարք այլ թեմաների մասին «Իրավունքը» զրուցել է ՀՀ վաստակավոր նկարիչ, քանդակագործ ԱՐԱ ԱԼԵՔՅԱՆԻ հետ:

«ՉԻ՛ ԿԱՐԵԼԻ ԿԵՐՊԱՐԻՆ, ՈՐԸ ՇԱՏ ԲԱՆ Է ԱՐԵԼ ՔՈ ԵՐԿՐԻ ՀԱՄԱՐ, ԱՅՆՊԵՍ ՔԱՆԴԱԿԵԼ, ՈՐ ԴԱՌՆԱ ԳԵՐԵԶՄԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔ»

— Ի՞նչ ճակատագիր է սպասվում «Մոսկվա» կինոթատրոնի տարածքում տեղադրված Ձեր հսկա Սարդ քանդակին, երբ նույն հրապարակում տեղադրվի Շառլ Ազնավուրի հուշարձանը:

Ես շատ կուզենամ, որ Սարդը մնա իր տեղում: Եթե անհրաժեշտ է, կարող ենք տեղափոխել, բայց լավ կլինի համաձայնության գանք քաղաքապետարանի հետ, որպեսզի գոնե այն մայրաքաղաքի կենտրոնից ոչ հեռու լինի, որովհետեւ այն անգամ կենտրոնում է դժվար պահելը, քանի որ եղել են դեպքեր, որ հարվածել են, կոտրել։ Ցավոք, վանդալ մարդիկ կան:

— Քաղաքապետարանի ներկայացրած պահանջների համաձայն` տեղադրվելիք հուշարձանը պետք է համահունչ լինի ընդհանուր միջավայրին եւ վերջինիս գեղագիտությանը: Ընդհանրապես այդ փոքր հրապարակում հուշարձան կանգնեցնելը որքանո՞վ է նպատակահարմար:

— Իրականում Սարդն այդ հրապարակում տեղ չի զբաղեցնում, որովհետեւ ոտքերի վրա է կանգնած եւ նույնիսկ տակով կարելի է անցնել ու դառնալ: Իսկ ինչ վերաբերում է Շառլ Ազնավուրին, թույլ տվեք` ես կարծիք չհայտնեմ: Եթե սկսեմ լավ կամ վատ կարծիքներ հայտնել, կարող է սիրուն չստացվի…

— Այդուհանդերձ, նոր տեղադրվող արձանների հետ կապված` բավականին լայն քննադատություն կա: Օրինակ` Վանաձորում վերջերս տեղադրված անվանի աստղագետ ու աստղաֆիզիկոս Վիկտր Համբարձումյանի արձանի հետ կապված: Չե՞ք կարծում, որ նման արձաններն իրենց սպառել են:

Ոչ միայն սպառել են, այլ դրանք Սովետական Միության ճահճային արվեստի շարունակությունն են: Դրանք արդեն իրենց դարն ապրել են եւ տաղտկալի են։ Չի՛ կարելի կերպարին, հերոսին, որը շատ բան է արել քո երկրի համար, մեր երկրի այցեքարտն է եղել, այնպես քանդակել, որ դնես գերեզմանի վրա, ավելի լավ կնայվի: Շատ վատ քանդակներ են դնում: Մինչդեռ հիմա մեր շատ երիտասարդներ դուրս են գնում եւ տեսնում են, թե ինչպիսի նորամուծություններ կան քանդակագործության մեջ։ Պետք չէ ժամանակից հետ ընկնել։ Ահավոր է:

— Մի ուրիշ ծայրահեղություն էլ ժամանակակից մոտեցումներն են: Օրինակ` մեծանուն դիրժոր Օհան Դուրյանի հուշարձանը` կանգնեցված Ազատության հրապարակի մոտակայքում, եւս ոչ միանշանակ է ընդունվում…

— Այդ ամենն էլի գալիս է սովետական դաստիարակությունից: Ես էլ եմ այդ դպրոցն անցել, բայց, փառք Աստծո, իմ դասախոսը եղել է Արա Հարությունյանը, որը նույնիսկ սովետական արվեստի մեջ իր ոճն ու ուղղությունն ուներ, ինչը «ներարկեց» եւ մեզ: Այո՛, նորամուծությունները դժվար են ընդունվում։ Բայց մենք` արվեստագետներս, պետք է ոչ թե նայենք, թե ժողովուրդն ինչ ճաշակ ունի, եւ դրան համահունչ ստեղծագործենք, այլ պետք է մենք ճաշակ թելադրենք: Ու ժողովուրդը հնարավոր չէ` չընդունի: Կարող է քյարթու-ռաբիս մասսան չընդունի, բայց որոշ ժամանակ անց, ինքն էլ  կամ իր երեխաներն էլ են ընդունելու: Լավ գործեր ունենք քաղաքում, նույն Առնո Բաբաջանյանի արձանի համար այնքան ափսոսացի, որ իմացա հեղինակ լուսահոգի Դավիթ Բեջանյանը քննադատությունների պատճառով կտրել է քանդակի մատները, կարճացրել, պետք չէր անել: Պետք չէր կոտրվել։

— Չե՞ք կարծում, որ կարիք կա, որպեսզի լուրջ հանձնաժողով ձեւավորվի, որը կորոշի, թե որ քանդակները թույլատրվեն տեղադրել, եւ որոնք` ոչ:

— Անկեղծ լինենք` քանդակները, որոնք հիմա Հայաստանում տեղադրվում են, 90 տոկոսով բանի պետք չեն: Դրանցով ուղղակի քաղաքն են փչացնում։ Պետք չէ շտապել, նույնիսկ մեր հերոսների, գիտնականների արձանները հիմա թող չդնեն, որովհետեւ չկա այն մտածողությունը, թե ինչպես կարելի է նույն այդ գիտնականին, հերոսին ճիշտ ներկայացնել: Քանդակում են սահմանափակ մտածելակերպով եւ նույն կերպ էլ քաղաքապետարանն է մրցույթ հայտարարում եւ ասում, որ պետք է այսքան ամիս անց, այսինչ քանդակը տեղադրվի, բայց չէ՞ որ կարտոֆիլ չես քանդակում: Տարիներ են պետք, որպեսզի նորմալ գործ ներկայացվի: Տեսե՞լ եք Շառլ Ազնավուրի արձանի էսքիզները, որոնք հրապարակված են համացանցում, խայտառակություն է բառիս բուն իմաստով: Դրանք «փոդրաչիներ» են, իրավունք չունեն քանդակագործ լինելու: Մտածել են` արագ անեմ, փող աշխատեմ: Անազնիվ է: Լուրջ հանձնաժողովներ են պետք, ինչպես եղել է ժամանակին: Այո՛, այդ հանձնաժողովներում էլ լինում էին անարդարություններ, բայց գոնե ժամանակ էին տալիս։

«ՓԱՐԱՋԱՆՈՎԻ ՔԱՆԴԱԿԸ ՁԵՌՔԵՐԸ ՊԱՐԶԱԾ, ԿԱՐԾԵՍ, ԻՆՁ ԷՐ ՍՊԱՍՈՒՄ»

— Մեկ տարի առաջ «Իրավունքի» հետ զրույցում ասել էիք, որ մեկ ամսից պատրաստ կլինի Սերգեյ Փարաջանովի քանդակը եւ նշել, որ թեպետ դեռ չեք ավարտել, բայց արդեն սիրում եք այդ աշխատանքը: Որտե՞ղ է այն հիմա:

— Իսկապես, քանդակը անցած տարի արդեն պատրաստ էր: Այն մեկ տարի առաջ այս օրերին ցուցադրվել է Նկարիչների միությունում: Որպես քանդակագործ` չեմ ցանկանում գովել իմ քանդակը, բայց կարծում եմ` ստացվել է, ու ժողովուրդն էլ այն ընդունեց: Հետո այն տարա տուն, որոշ ժամանակ արտերկրում էի եւ երբ վերադարձա, տեսա, որ քանդակը ձեռքերը պարզած, կարծես, ինձ էր սպասում, եւ սկսեցի լրիվ ուրիշ աչքերով նայել իմ ստեղծածին։ Երբ դու քանդակում ես, միշտ իր հետ ես, այդ ժամանակ չես զգում այն, ինչ զգում է նոր տեսնողը: Իսկ երբ երկար ժամանակ հեռու գտնվելուց հետո` նորեկի աչքով տեսա, ուրիշ զգացողություններ առաջացան: Ու որոշեցի, որ այն այլեւս չպետք է տանը մնա։ Պայմանավորվեցի Ժամանակակից արվեստի թանագարանի հետ, եւ հիմա գտնվում է այնտեղ։ Յուրաքանչյուրը կարող է գնալ եւ տեսնել:

— Այլ է, երբ կենդանիներ եք քանդակում, այլ է, երբ խոսքն անձի մասին է: Երկաթե թափոններից Փարաջանով կերտելը որքանո՞վ էր բարդ:

— Այդ քանդակի պատմությունը շատ երկար է: Գրեթե 8 տարի տեւեց Փարաջանովի աշխատանքը` մինչեւ ավարտեցի: Իսկապես, երկաթե թափոնների հետ աշխատելն այդքան էլ հեշտ չէ։ Այդ տարիների ընթացքում ինչեր ասես հավաքել եմ՝ ժեշտեր, երկաթներ։ Սկզբում պորտրետներ էի անում, գիպսով, երկաթով փոքր քանդակներ, որոնք վաճառվեցին, այնուհետ սկսեցի մտածել` ինչպես անեմ, որ դեմքն էլ լինի մետաղից: Դրա ձեւն էլ գտա: Մի օր Վեդի էի գնում եւ նոր կառուցվող մայրուղու ճանապարհին տեսա, որ լիքը ժեշտեր կային ճմռթած, որը հավաքել էին, որպեսզի թափեն: Մոտեցա ու զգացի, որ սա այն է, ինչ ինձ պետք է, կկտրտեմ, եւ ամեն մի կտորից քանդակի մի ծալք դուրս կգա: Մեքենա վարձեցի, բերեցինք այդ ամենը: Ճանապարհին վարորդը սկսել էր ինձ տարօրինակ նայել եւ չդիմանալով հարցրեց` ախպեր ջան, չնեղանաս, բայց էս խլամ, ցեխոտ, ճմռթված մետաղներն ինչի՞ ես տանում»: Ես էլ ասացի` գնանք արվեստանոցս, կտեսնես: Հասանք արվեստանոց, բացատրեցի` ես ով եմ, նոր հասկացավ, թե ինչի էին պետք այդ թափոնները:

— Դժվա՞ր է բաժանվել Ձեր կերտած քանդակից, հատկապես, երբ այն ամենասիրածների շարքում է:

— Ինձ համար դժվար չէ, ուղղակի, պետք է իմանամ, թե որտեղ է գտնվում: Քանդակներ ունեմ, որոնց հասցեն, ուղղակի, չգիտեմ, ինչի համար ափսոսում եմ։ Բայց երբ գիտեմ, որ քանդակը տեղադրված է այսինչ հասցեում, եւ այն այլեւս հանրությանն է պատկանում, հաճելի է: Այսօր տարբեր քանդակներ ունեմ, որոնք գտնվում են մի շարք երկրների պուրակներում: Միայն Բրյուսելում 4 մոնումենտալ աշխատանք ունեմ։ Ասեմ նաեւ, որ Մոսկվայում էլ ունեմ Սարդ, որը երեւանյան քանդակի համեմատ ավելի մեծ է: Երկու աշխատանք էլ ունեմ Ստամբուլում, որի գնորդը հայ է` Այվազ Օնիկ: Նա հայ կերպարվեստն է ցուցադրում Բիենալե ժամանակակից արվեստի միջազգային ամենամյա ցուցահանդեսներին: Նա ինձնից գնել է ցուլ եւ արջ, որոնք երկար տարիներ ցուցադրվել են «Մոսկվա» կինոթատրանում։

— Իսկ Փարաջանովի քանդակի վերջին հանգրվանը Ժամանակակից արվեստի թանգարա՞նն է, թե՞ հնարավոր է այն տեղադրվի մայրաքաղաքի որեւէ հատվածում:

— Հնարավոր է, որ լինի դրսում, իհարկե, եթե մեր մայրաքաղաքի մասին է խոսքը: Ի դեպ, ասեմ, որ տարիներ առաջ Փարաջանովի քանդակի փոքր ֆիգուրաներ էի արել, որոնք ցուցադրվեցին մինչեւ անգամ Մոնակոյում: Մարսելի փոխքաղաքապետը` ազգությամբ հայ Դիդի Փարաքյանը, գնեց իր տան համար: Հիմա այդ աշխատանքն այն տանն է գտնվում, որտեղ նկարահանվել է Անրի Վերնոյի «Մայրիկ» ֆիլմի ամառանոցային տեսարանը: Ֆիլմում տղան, երբ վերջում իր մոր համար ամառանոց է գնում, հիշո՞ւմ եք: Այդ տեսարանով այնքան է ոգեւորվել Դիդի Փարաքյանը, որ գնել է այդ տունը: Նա պատմեց, որ քանդակը տանում է նվիրի իր մորը, որն ապրում է այդ տանը:

Իրականում չէի ցանկանա, որ Փարաջանովի այս քանդակը դրսում դրվեր, քանի որ ե՛ւ մետաղն է բարակ, ե՛ւ ընդհանուր առմամբ` նուրբ գործ է: Եթե ինչ-որ մեկը բարձրանա քանդակի ոտքին, թեւից էլ կախվի, կվնասվի, որովհետեւ մի բութ մատի վրա է կանգնած: Մտավախություն ունեմ այս հարցում, որովհետեւ տեսել եմ, թե Սարդի հետ ինչեր են արել, ինչպես էին կոտրել ոտքերը: Մի ամբողջ դասարանի աշակերտներ բարձրացել էին քանդակի վրա ու շարժել էին, որպեսզի տեսնեն ինչքան կդիմանա, պատկերացնո՞ւմ եք: Ու մի հոգի չի եղել, որ ասի` էս ի՞նչ եք անում: Հաջորդ օրն ինձ զանգահարեցին «Մոսկվա» կինոթատրոնից, թե` արի տես ինչ է եղել:

— Ինչո՞ւ մեր հանրության մեջ չձեւավորվեց քանդակներով հիանալու եւ արժևորելու մշակույթը, եւ առ այսօր տեսնում ենք ոտնձգություններ դրանց նկատմամբ:

— Ի՞նչ սպասել այն հանրությունից, որը ռեստորաններում միայն ռաբիս է լսում: Ես եթե գնում եմ հարսանիք, հատուկ փակում եմ ականջներս, որ այդ ռաբիսը չլսեմ: Այնպես որ, պետք չէ զարմանալ:

— Իսկ հաճա՞խ է լինում, որ ականջների փոխարեն` աչքերն եք փակում, որպեսզի չտեսնեք որոշ ռաբիս քանդակներ:

— Այո։

 «ԵՐԿՐԻՑ 6 ԱՄՍՈՎ ԴՈՒՐՍ ԵՄ ԳԱԼՈՒ, ԲԱՅՑ, ՄԻԵՎՆՈՒՅՆՆ Է, ՁԵՌՔԵՐՍ «ՔՈՐ ԵՆ ԳԱԼԻՍ»

— Հիմա ո՞ր քանդակի վրա եք աշխատում:

— Նպատակ ունեմ երկրից 6 ամսով դուրս գալու, բայց ձեռքերս, միեւնույնն է, «քոր են գալիս», եւ էլի հավաքում եմ երկաթե ջարդոններ։ Այդ ջարդոնների մեջ ամեն ինչ կա` ե՛ւ Փարաջանով, ե՛ւ ուրիշ անուններ: Միքելանջելոյին մի անգամ հարց են տվել, թե ինչպես ես այսքան մետաղների միջից Դավիթին քանդակել: Նա պատասխանել էր, որ ուղղակի հանել եմ ավելորդ մասերը եւ Դավիթը մեջն էր: Իմ գործերն այդ ջարդոնների մեջ են, որոնց միջից ուղղակի դուրս եմ բերում քանդակներս:

— Ասում են` պետք է երկաթե ամուր նյարդեր ունենալ` նկատի ունենալով երկաթի ամրությունը: Իրականում երկաթը հե՞շտ է հնազանդվում Ձեզ:

— Իմ ձեռքի տակ հնազանդվող է: Երբ սկսում եմ աշխատել, անգամ դրա ծանրությունը չեմ զգում: Երբ աշխատում ես երկաթի հետ, կարծես, դու նրան քեզնով ես անում, հաղթում ես: Դրա մեջ մեծ փիլիսոփայություն ու հետաքրքիր գաղտնիքներ կան։

— Ձեր ոլորտում ունե՞ք մրցակիցներ։

— Ժողովուրդը պետք է ասի, բայց գիտեմ երիտասարդ քանդակագործների, ովքեր սկսել են երկաթներով աշխատել, ինչը գովելի է, բայց թե ինչ կստացվի, դա իրենցից է կախված։ Պարզապես, երիտասարդներին կհորդորեի, որ շատ գնան դուրս եւ շփվեն դրսի արվեստի հետ: Միշտ պետք է զարգանալ, տեղում պետք չէ դոփել: Պետք է ընդունենք, որ թեպետ եղել ենք հզոր պետություն, բայց ժամանակի ընթացքում մասնատվել ենք, հետ ենք գնացել, իսկ այն երկրները, որոնք հետ էին մեզնից ավելի առաջ են եկել: Հիմա մենք շատ ոլորտներում առաջինների շարքում չենք: Այո՛, տաղանդավոր անհատներ միշտ էլ ունենալու ենք, բայց նրանց պետք է դնել ճիշտ հողի մեջ, որպեսզի աճեն, իրենց աշխատանքը պտուղ տա։ Դրա համար չպետք է կտրվել, այլ պետք է գնալ ու շփվել աշխարհի հետ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



ԵՎՐՈ-2024. Բելգիան հաղթեց Ռումինիայի հավաքականին (տեսանյութ)Պաղեստինի ճանաչումը եզակի ճիշտ քայլերից մեկն է, որն արվել է. միջազգայնագետը փակագծեր է բացումՈ՞վ է իրավունք տվել, առանց հայ ժողովրդի կարծիքի, փռել ԱԺ ամբիոնին ԵՄ դրոշը. ՀՀ վաստակավոր արտիստԵՎՐՈ-2024. Պորտուգալիան խոշոր հաշվով հաղթեց Թուրքիային(տեսանյութ)Ամենայն հավանականությամբ, Ադրբեջանը արագացնում է հաջորդ տարածքային զիջումների ժամանակացույցը՝ Տավուշի և Արարատի մարզերում. թյուրքագետԻսրայելն Իրանին աղաչում էր ձեռնպահ մնալ Դամասկոսի հյուպատոսության ռմբակոծության պատասխան հարվածից. ԻՀՊԿԲա սենց ոնց ախր, Լալա ջան. Զառա Արամյանի գրառումըԲահրեյնի Թագավորությունը ողջունել է Հայաստանի կողմից Պաղեստինի Պետության պաշտոնական ճանաչումըՈ՞ր թվականին է Երևանում եղել ամենաշոգ հունիսըՍյամոն ի սկզբանե եկել էր Արցախը կործանելու, ինչի ապացույցը 44-օրյայում նրա բունկերային հետագիծն է․Armenian infoԱրաբական պետությունների լիգայի քարտուղարը Պաղեստինը ճանաչելու ՀՀ քայլը որակել է խիզախ որոշումԵվս մեկ սրտի հարևան գնաց…Արման Հովհաննիսյանը`Լալա Մնացականյանի մասին․starnews.amԻսլամական համագործակցության կազմակերպությունը ողջունել է ՀՀ-ի կողմից Պաղեստինի Պետության ճանաչումըՀայտնի է՝ Ռուսաստանում երբ կսկսվեն քաղցկեղի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները Լալա Մնացականյանի հուզիչ խոստովանությունը՝ մա հից օրեր առաջՀՀ իշխանությունը միակողմանի զիջումը մեզ «ծախեց» որպես խաղաղություն, Ադրբեջանը ևս մեկ կետ բավարարեցՓաշինյանն Ալիևին առաջարկել է ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության երկկողմ մեխանիզմԵՎՐՈ-2024. Վրաստանի և Չեխիայի հավաքականները ոչ-ոքի խաղացին(տեսանյութ)Մոսկվան համարժեք պատասխան կտա ԱՄՆ-ին. ԶախարովաԱդրբեջանի պաշտպանության նախարարությունը օրվա մեջ 2–րդ ապատեղեկատվությունն է տարածել. ՀՀ ՊՆԵգիպտոսը ողջունել է Հայաստանի կողմից Պաղեստինի Պետության ճանաչումըԹուրքիայում ժայռերի արանքում 22 ուղևորով օդապարիկ է մնացելՄահացել է «Ֆուտբոլի արքա» Պելեի մայրըՀաջորդիվ Պաղեստինի ժողովրդի վերադարձի մասին կհայտարարեն՝ փակելով Արցախի ժողովրդի հարցըԼալա Մնացականյանի հուզիչ խոստովանությունը՝ մահից օրեր առաջ. բացառիկ․starnews.amԵրևանում հարգել են Հայրենական մեծ պատերազմում զոհված զինվորների հիշատակըԿառավարությունը կիրանցեցիներին պարտադրում է դիմումով հրաժարվել այն գույքից, ինչը հանձնել են ԲաքվինՎալերիկ Մովսիսյանը` Եվրոպայի չեմպիոն Լալա Մնացականյանի մենեջերի հրապարակումը`դերասանուհու մաhից հետոԱՄՆ-ն փակում է ռուսական վիզաների կենտրոնըՇՏԱՊ. Կառավարությունը Կիրանցի բնակիչներին պարտադրում է գրավոր դիմումներ գրել և հրաժարվել այն գույքից, որը հանձնելու են ԱդրբեջանինԿեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպԱշոտ Ղազարյանը hnւզիչ հրապարակում է արել Լալա Մնացականյանի մшhից հետոՄանրամասներ Լալա Մնացականյանի կյանքիցՊաղեստինի ԱԳՆ-ն ողջունել է Պաղեստինի Պետությունը ճանաչելու մասին Հայաստանի հայտարարությունըԾեծի ենթարկված արցախցիները ճանաչվել են տուժող. ՔԿ խոսնակԵրբ և որտեղ տեղի կունենա Լալա Մնացականյանի հnգեհանգիստըՈ՞վ է Լшլш Մնացականյանի միшկ դուստրը. ԲԱՑԱՌԻԿ. StarNews.amԱհա, թե nրnնք են կենդանակերպի ամենաբախsավnր նշանները Աննա Հակոբյանը դուստրերի հետ սրճարանում նախաճաշել է ու վայելել երևանյան առավոտը (Տեսանյութ)Ոստիկանության կողմից նետած նռնակներից ձեռքի վիրավորում ստացած Եսային կրկին վիրահատվելու էԿենդանակերպի նշաններ, որոնք հուլիսին կկարողանան լուծել բազմաթիվ խնդիրներՃակատագիրը նրանց ընտրել է». Կենդանակերպի այս նշանները հունիսի առաջիկա օրերին երջանկությամբ կհեղեղվենՆեթանյահուն պատրաստ է սահմանազատում իրականացնել Գազայում «Ոսկե ծիրան» կինոփառատոնը կբացվի Ատոմ Էգոյանի նոր ֆիլմովՔայլ դեպի ավելի պայծառ ապագա. ի՞նչ կփոխի Ելակի լուսինը 2024 թվականի հունիսի 21-ինԱյսօր Ս. Տրդատ թագավորի, Աշխեն թագուհու և Խոսրովիդուխտ կույսի հիշատակության օրն էԿուզե՞ք հունիսի վերջին կրկին գարուն գա. ՍուրենյանԵրեւանի ամենահայտնի բակը կորցրեց իր ամենասիրելի բնակիչներից մեկին՝ դրական ու հմայիչ ԼալայինՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода