Հոբելյան նշելու ո՛չ տրամադրություն, ո՛չ միտք չկար. Հակոբ Ղազանչյանի 65-ամյակը դարձավ կրկնակի տոն Թատրոն փակելը, դա եկեղեցի փակել է. Աիդա Հովհաննիսյան Ինչպե՞ս ստանալ փոխհատուցում․ Լոռու և Տավուշի մարզերում աղետից տուժած անձանց փոխհատուցում տրամադրելու մանրամասները Տնական լահմաջո պատրաստելու՝ ամենից հեշտ և արագ բաղադրատոմսը Արմավիրի դատախազ Էդգար Բաբայանը հօգուտ թուրքի որոշո՞ւմ է կայացրել Հայաստանը 10 մլն եվրո կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից. Հունգարիան հանել է արգելանքը Գերմանիան երբեք չի համաձայնի. Շոլց Սահմանադրության փոփոխությամբ` իշխանությունը փորձ կանի ձեւավորել դիկտատորական համակարգ. Գրիգորյան Հայաստանում բենզինը մեկ ամսում էժանացել է 20 դրամով Վրաստանը կմասնակցի ՆԱՏՕ-ի 75-ամյակին նվիրված գագաթնաժողովին

Քոչարյան Անդրանիկը գյումրեցիների մոտ մինչեւ այսօր հիշվում է «Հրեշ Անդո» մականունով. Պողոսյան

Տեսանյութեր

Սպիտակի երկրաշարժից անցավ ուղիղ 35 տարի. այն առ այսօր շարունակում է մնալ բաց վերք՝ հազարավոր մարդկանց հուշերում ու ճակատագրերում: 35-ամյա ցավը նաեւ բազմաթիվ անպատասխան թողնված հարցեր է թողել: Դեռեւս տարիներ առաջ Աղետի գոտու 1994-96թթ. թալանն ուսումնասիրող փաստահավաք խումբը հարցեր էր ուղղել այդ տարիներին Սպիտակի երկրաշարժի հետեւանքով աղետի գոտու վերածված տարածաշրջանում Հայաստանի կառավարության արտակարգ եւ լիազոր ներկայացուցիչ Անդրանիկ Քոչարյանին, որն այսօր զբաղեցնում է ՀՀ ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը՝ լինելով ՔՊ-ական պատգամավոր: Մասնավորապես հանձնաժողովը հետաքրքրվել էր.

1. Աղետի գոտում, Ձեր լիազոր ներկայացուցիչ աշխատած ժամանակահատվածում, ի՞նչ հանգամանքներում «Ուռալ Սիբ Շին» կազմակերպության տնօրինության տակ գտնվող մոտ 800 վերամբարձ կռունկները հայտնվեցին ՀՀ տարածքից դուրս։

2. Ըստ օդում կախված լուրերի` տվյալ ժամանակահատվածում առեւանգել են վերոնշված կազմակերպության տնօրեն՝ «Սեւուկ» մականունով Լյովա Հարությունյանի որդուն, ապա ավտոմեքենան հրդեհել։ «Սեւուկը» «ատամներով» պահում էր կազմակերպության գույքը։ Ի՞նչ առնչություն ունեք Դուք այս ամենի հետ։

3. Ըստ օդում կախված լուրերի` Ձեր լիազոր ներկայացուցիչ աշխատած ժամանակահատվածում, աղետի գոտուն հատկացված արհեստական շնչառական ապարատները հայտնվել են Թուրքիայում։ Ի՞նչ առնչություն ունեք Դուք այս ամենի հետ։

4. Տվեք պարզաբանում՝ ի՞նչ հանգամանքներում «Գյուղշինտրեստ»-ում աղետի գոտու շինաշխատանքների համար պահեստավորված մոտ 120 տոննա ամրանները եւ երկու գերմանական «Լիդնեռ» մակնիշի ավտոկռունկները անհետացան աղետի գոտուց։

5. 1996թ.-ին ՆԳՆ Շիրակի օդանավակայանի բաժնի պետ է աշխատել Ա. Վարդանյանը (Պանել Աշոտ, ով հանդիսացել է Ձեր հովանավորյալը)։ Ըստ օդում կախված լուրերի` Ձեր պաշտոնանկությունից մի քանի օր առաջ ՀՀ ՆԳՆ Շիրակի մարզային վարչության պետի միջնորդությամբ վերջինս ազատվել է աշխատանքից եւ նրա փոխարեն նշանակվել է Ս. Պողոսյանը (Գմբ)։ Վերջինիս պաշտոնում նշանակվելուց ժամեր անց, ըստ ավագ գյումրեցիների (ականատեսների), մի քանի ժամ շարունակ ինքնաձիգներից կրակահերթեր է արձակվել ՆԳՆ Շիրակի մարզային վարչության ուղղությամբ։ Ի՞նչ առնչություն եք ունեցել դուք այդ կրակոցների հետ։ (Ըստ օդում կախված լուրերի` ՆԳՆ Շիրակ օդանավակայան բաժինը Ձեզ ամենաշատ «նալոգ» ապահովող կառույցն է եղել)։

5.1. Ըստ օդում կախված լուրերի` ակտիվ կրակողներից մեկը եղել է Ձեր թիկնապահ, ոմն Արթուրը։ Արդյո՞ք նրա նկատմամբ իրականացվել է քրեական հետապնդում։

5.2. Նույն օրը արյունահեղությունը կանխելու նպատակով Գյումրի էր ժամանել ՆԳ նախարարի առաջին տեղակալ Հայկ Հարությունյանը։ Ինչպե՞ս կմեկնաբանեք:

5.3. Ըստ օդում կախված լուրերի` նույն օրը Ս. Պողոսյանն իր ընտանիքին թաքցրել է Երկաթգծի Գյումրու կայարանի բանվորների հերթափոխային սենյակում՝ «Լետուշկա»։ Ս.Պողոսյանի ընտանիքին ի՞նչ վտանգ էր սպառնում։

5.4. Հայկ Հարությունյանը երկու օր Գյումրիում մնալուց հետո հեռացել է։ Նույն օրը գիշերը` ժամը 03:00-ին Դուք ձեր շրջապատով Շիրակի մարզի Մարալիկ-Սառնաղբյուր խաչմերուկում դիմավորել եք սպարապետ Վազգեն Սարգսյանին, ով, մեքենայից իջնելով, Ձեզ ապտակել է։ Հարց՝ ի՞նչ հայհոյանք տվեց Ձեզ սպարապետը եւ ինչո՞ւ։

Այս հարցերի պատասխանների հետքերով «Իրավունքը» զրուցել է 1994-96թթ. թալանն ուսումնասիրող փաստահավաք խմբի ներկայացուցիչ, իրավապաշտպան ԿԱՐԱՊԵՏ ՊՈՂՈՍՅԱՆԻ հետ:

— Վերոնշյալ հարցադրումները, որոնք եղել են հրապարակային, դրանց պատասխանները տվե՞լ է Անդրանիկ Քոչարյանը:

— Բնականաբար, այդ հարցերի պատասխաններն Անդրանիկ Քոչարյանը չէր կարող տալ, որովհետեւ դա հավասար կլիներ ինքնասպանության: Այդ հարցերի հետեւից պետք է գնար ոստիկանությունը, որն այդպես էլ չգնաց: Իրականում մենք բարձրացրել էինք շատ սուր հարցեր, նույնիսկ մտածում էինք, որ այսօրվա իշխանությունն իր ձեռքում պահած, այսպես ասած, խամաճիկ դատավորներով կփորձի նաեւ մեզ դատի տալ, բայց չտվեցին, որովհետեւ ինչ ասված է հարցադրումներում, բացարձակ ճշմարտություն է: Գոնե Գյումրիում Անդրանիկ Քոչարյանին բավականին լավ ճանաչում են: Գյումրեցիները յուրահատուկ հատկություն ունեն, իրենք կարող են մարդուն բնորոշող շատ հստակ  մականուն տալ: Քոչարյան Անդրանիկը գյումրեցիների մոտ մինչեւ այսօր հիշվում է «Հրեշ Անդո» մականունով: Հիմա էլ մտնեք Գյումրի, հարցնեք՝ Անդրանիկ Քոչարյանին ճանաչո՞ւմ եք, շատերը կարող են մի պահ տեղը չբերել, բայց եթե ասեք՝ նույն Հրեշ Անդոն է, այդ պահին վստահ կարող եմ ասել, որ լավ համեմված հայհոյանք կլսեք իր հասցեին:

— Ի վերջո, կբացե՞ք փակագծերը, թե ինչ է տեղի ունեցել այն ժամանակ Մարալիկ-Սառնաղբյուր խաչմերուկում, ինչո՞ւ է ապտակել ու հայհոյել Վազգեն Սարգսյանն Անդրանիկ Քոչարյանին:

— Ըստ ականատեսների` այդ ժամանակ նա սպարապետի մեքենայի հետեւից շարժվել է Երեւան եւ այլեւս չի վերադարձել։ Բնականաբար, մենք մեր հնչեցրած հարցադրումների պատասխանները գիտենք: Այդ ժամանակ թալանը ճիշտ կազմակերպելու համար Անդրանիկ Քոչարյանին պետք է եղել, որպեսզի ոստիկանական համակարգի երկու կարեւոր կառույցներ պահեր իր ձեռքում՝ մեկը Երկաթգծում, մյուսը՝ օդանավակայանում, որովհետեւ այդ ընթացքում բոլոր տեսակի բեռները հիմնականում այս երկու ուղղությունով էին դուրս գալիս: Դրա համար նա փոխում է նշածս ենթակառուցվածքներին սպասարկող ոստիկանության պետին, ինչից հետո սկսվում է շատ լուրջ վեճ: Նա մինչեւ վերջ պնդում է, որպեսզի իր մարդուն դնի պաշտոնի, բայց հասավ նրան, որ իրեն ապտակեցին, մորը հայհոյեցին եւ մարզից նրան տարավ հենց Վազգեն Սարգսյանը: Ըստ ավագ գյումրեցիների` սա է եղել այդ մեծ թալանի վերջնակետը: Ավելին ասեմ՝ մեր հրապարակած հարցադրումներից հետո նորանոր փաստեր են ի հայտ եկել: Հետագայում  գյումրեցիները, որտեղ մեզ տեսնում էին, նոր մանրամասներ էին պատմում այդ տարիներին կատարվածից: Այս մարդն ընդհանրապես բարոյական իրավունք չունի լինելու Ազգային ժողովում եւ հայության անունից որոշումներ կայացնելու:

— Բայց, փաստորեն, ժողովրդի հիշողությունը կարճ է, որովհետեւ շատերն այս մասին չեն հիշում: Իսկ Անդրանիկ Քոչարյանը ղեկավարում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովը…

— Ո՞վ է ասում ժողովրդի հիշողությունը կարճ է, էլի եմ ասում՝ եկեք Գյումրի, հենց առաջին պատահածին հարցրեք, թե ով է Հրեշ Անդոն ու Դուք կտեսնեք, թե իրենց հիշողությունն  ինչքան փայլուն է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Հոբելյան նշելու ո՛չ տրամադրություն, ո՛չ միտք չկար. Հակոբ Ղազանչյանի 65-ամյակը դարձավ կրկնակի տոնԹատրոն փակելը, դա եկեղեցի փակել է. Աիդա ՀովհաննիսյանԻնչպե՞ս ստանալ փոխհատուցում․ Լոռու և Տավուշի մարզերում աղետից տուժած անձանց փոխհատուցում տրամադրելու մանրամասները Տնական լահմաջո պատրաստելու՝ ամենից հեշտ և արագ բաղադրատոմսըԱրմավիրի դատախազ Էդգար Բաբայանը հօգուտ թուրքի որոշո՞ւմ է կայացրել Հայաստանը 10 մլն եվրո կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից. Հունգարիան հանել է արգելանքըԳերմանիան երբեք չի համաձայնի. ՇոլցՍահմանադրության փոփոխությամբ` իշխանությունը փորձ կանի ձեւավորել դիկտատորական համակարգ. ԳրիգորյանՀայաստանում բենզինը մեկ ամսում էժանացել է 20 դրամովՎրաստանը կմասնակցի ՆԱՏՕ-ի 75-ամյակին նվիրված գագաթնաժողովինՍեռական շահագործման ահասարսուռ դեպք.Կեղծ խոստումով, խարդախությամբ, հավաքագրել, այնուհետև ԱՄԷ-ի Դուբայ քաղաք է փոխադրել թվով հինգ քաղաքացիներիՄենակ էսօր ինձ գրածները կորցրել են մոտավորապես 150 հազար դոլար․ Նվիրել ինչ-որ ժուլիկներին․ ՏՏ մասնագետ.մեդիափորձագետն ահազանգում էՀՐԱՏԱՊ. Կանանց հիգիենայի պարագաներում հայտնաբերվել են մկնդեղ, արճիճ և կադմիումՖուտբոլիստ Էդգար Մանուչարյանը եւ Արաքս Կետիկյանը նշանադրվել ենԹԵՍՏ Զիգմունդ Ֆրեյդից: Ճանաչիր քեզԵրևանում հարկադիրը բնակարանից վտարել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի կնոջն ու 7-ամյա երեխայինՔՊ-ականները ահաբեկված են, Փաշինյանը սկսել է երկաթե մուրճի գործարկումը սեփական թիմակիցների նկատմամբԳևորգ Պապոյանը ՌԴ-ում կմասնակցի ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստինԱրաբկիրի թաղապետարանը «գլխատվում է»Պուտինը հայտնել է՝ երբ «անհապաղ կդադարեցվեն» Ուկրաինայում ռազմական գործողություններըԿենսաթոշակային տարիքի հասած բազմաթիվ արցախցիներ բախվում են խնդրի. Արցախի ՄԻՊՋերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանովԹրամփը հայտարարել է, որ Բայդենը կհեռանա նախագահական մրցապայքարիցԱԺ ընդդիմադիր խմբակցությունները հանդիպել են ԱՄՆ սենատի և Ներկայացուցիչների պալատի անդամների հետԱյս անգամ ոսկորը մնալու է Տեղեկատավական դաշտի «ՍԵՌԱՎԱՐԱԿՆԵՐԻ» ԿՈԿՈՐԴԻՆՊարգևավճարը կփոխանցվի «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնինՓաշինյանի որոշմամբ Գևորգ Մելիքսեթյանը նշանակվել է ՀՀ ԲՏԱ փոխնախարարԱրաբկիր վարչական շրջանի ղեկավարի նկատմամբ գրավ է կիրառվել ու խափանման միջոց ընտրվել․ մանրամասներ«... անցանք կենացների, մնում է մի հատ կենաց ասեք». ՍինանյանՖրանսիան կշարունակի իր ռազմական աջակցությունը Հայաստանին` անկախ Ադրբեջանի արձագանքից. BloombergԱրմեն Գրիգորյանը իր 2 օգնականների հետ մեկնում է ԼոնդոնՌուսական բանակը գրոհել է ուկրաինական սահմանի նոր հատվածում՝ գրավելով Սոտնիցկի ԿազաչոկըԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօրԱՄՆ դեսպանատունն այսօր փակ էՀուլիսի 11-ին կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան. Հրատապ հարցեր կանԱրաբկիրի թաղապետարանի գործով անցնող պաշտպանյալիս կալանքի միջնորդությունը մերժվել էԱյսօր մի շարք փողոցներ փակ կլինենՈւՂԻՂ. Փաշինյանը վարում է կառավարության հերթական նիստըԷՐԻԿ ՏԵՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ Մ20 ԵԱ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐԳԱՍՊԱՐ ՏԵՐՏԵՐՅԱՆԸ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ Մ20 ԵԱ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼԱԿԻՐՌոնալդուն Սլովենիայի հետ խաղից հետո հանդիպել է անբուժելի հիվանդ տղայի հետՄահացել է վրացի ըմբիշ Նուգզարի ՑուրցումիանԵրանի այն հասարակությանը, ով կպարտադրի իշխանավորին՝ ընդունելու, իրավամբ, Աստվածահաճո Հիմնական ՕրենքԱյսօր ծնվել է Ֆրունզիկ Մկրտչյանը«ՀԱՄԱՍ»-ը կոնկրետ պայմաններ ունի.Որ դեպքում «ՀԱՄԱՍԸ» կբանակցի Իսրայելի հետ. Իրանցի քաղաքագետը մանրամասնում է«ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ 8։0 ՀԱՇՎՈՎ, ՎԱՂԱԺԱՄ ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՏՆԵՑԻ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻՍ». ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ Մ17 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ՄԱՐԱՏ ԱՃԵՄՅԱՆԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօրՀուլիսի 4. Օրվա խորհուրդ«Հրապարակ». Ովքե՞ր են Բագրատ Սրբազանի խոսնակները
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода