Օդի ջերմաստիճանն այսօր ցերեկը կնվազի 3-4 աստիճանով
Հասարակություն![Օդի ջերմաստիճանն այսօր ցերեկը կնվազի 3-4 աստիճանով](/timthumb.php?src=disc/03-11-23/d59964754909e50137aa83d7fedf4366.jpg&w=780)
Երևանում նոյեմբերի 4-ի ցերեկը, 3-ի գիշերը, 5-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Նոյեմբերի 3-ի ցերեկը, 4-ի գիշերը հնարավոր է կարճատև անձրև։
Մարզերում նոյեմբերի 5-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Նոյեմբերի 3-ին, 4-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև մառախուղ։
Քամին՝ արևմտյան 2-5մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 3-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով, նոյեմբերի 6-ին, 7-ին նույնքանով կբարձրանա։
Լեռնային Ղարաբաղում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ։