Ինչ եղանակ է սպասվում
Հասարակություն![Ինչ եղանակ է սպասվում](/timthumb.php?src=disc/14-10-23/ec7f8a018d66d47800a5bd9dae857e49.jpg&w=780)
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում`
Հոկտեմբերի 14-ի ցերեկը, 15-ին, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 16-ին, 18-ի երեկոյան ժամերից, 19-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Հանրապետության տարածքում`
Հոկտեմբերի 14-ի ցերեկը, 15-ին, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 18-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 16-ին, 19-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև, առանձին շրջաններում նաև ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի, 16-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով։