Օրվա խորհուրդ. Հուլիսի 2 1 զոհ, 3 վիրավոր. Երևան-Սևան ճանապարհին «Mercedes»-ը բախվել պաշտպանիչ բետոնե հենապատին Արցախի հեռուստատեսությունը վերսկսում է իր գործունեությունը Վերադարձի իրավունքը պետք է ապահովվի փոխադարձաբար, այդ թվում՝ «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» ներկայացուցիչների համար. Ալիև Սամվել Շահրամանյանի մեքենան առգրավվել է թմրամիջոցների շրջանառության գործի շրջանակում. ՔԿ Ինչ փոխարժեքներ են սահմանվել տարադրամի շուկայում հուլիսի 2-ին Ջուր չի լինելու․ հասցեներ Հնարավոր են ոչ այնքան զգալի դրամական մուտքեր. հուլիսի 2-ի աստղագուշակ Ռումբի ահազանգ՝ «Շիրակ» օդանավակայանում Եվրո-2024. Օրվա հանդիպումները

Կապիկություն անելը, Կապան-Երեւան թռիչքի տեսքով, համարում եմ մեծ արկածախնդրություն. Ճաղարյան

Ներքաղաքական

Օրեր շարունակ շրջանառվում էին լուրեր այն մասին, որ թշնամին զինտեխնիկա է կուտակում սահմանին եւ, այսպես ասած, պատերազմը անխուսափելի է, բայց սրան զուգահեռ խոսվում էր Կապան-Երեւան թռիչքի շահագործման մասին: Այս մասին «Իրավունքը» զրուցել է ավիացիայի փորձագետ, Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական ՀԱԿՈԲ ՃԱՂԱՐՅԱՆԻ հետ:

— Պատերազմի շեմին որքանո՞վ էր հրատապ ու կարեւոր մեզ համար այս օդանավակայանի շահագործումը: Ի՞նչ նշանակություն ունի Կապան–Երեւան թիչքը Հայաստանի համար:

— Մեզ մոտ՝ սկսած 2020թ.-ի նոյեմբերի 9-ի խայտառակ կապիտուլյացիայից հետո, ամեն րոպե պայթյունավտանգ է: Դեռեւս այն ժամանակ ես արտահայտվել եմ, երբ կապիտուլյացիայից հետո գնացել էի «Եղնիկներ» ու վերադառնում էի` տեսնելով ինչ էր կատարվում: Սահմանագծում չկար, հետեւաբար արդեն իսկ հաղթած թշնամին կարող էր ցանկացած տեղ դնել իր սահմանը, դրանով իսկ մեր տարածաշրջանը դառնում էր պայթյունավտանգ: Այդ զորքի տեղափոխումը աշխարհաքաղաքական խաղերի մի մաս է կազմում: Իսկ ինչ վերաբերում է Կապանի օդանավակայանին, Կապանը Երեւանից բավական հեռու գտնվող սահմանամերձ տարածք է: Իհարկե, օդային կապը հեռավոր շրջանի հետ բավական կարեւոր է, եւ նույնիսկ այն պարագայում, որ այդ թռիչքը շահութաբեր չէ ավիաընկերության համար, դա պետք է սուբսիդավորվի պետության կողմից: Մյուս կողմից՝ ցանկացած ավիափոխադրում պետք է բավարարի անվտանգության պայմանները: Եթե դու անվտանգությունը չես կարողանում ապահովես՝ այդ թռիչքը դու իրավունք չունես կատարելու: 90–ականներին ամբողջ Էրեբունի օդանավակայանի ողջ անձնակազմը հազարավոր թռիչքներ է կատարել դեպի Արցախ: Այդ մի քանի տարվա ընթացքում օրը երկու–երեք թռիչք Ստեփանակերտ կատարելով` հավաքվել է մոտ հազար թռիչք ամեն մի անձնակազմից, դա անհրաժեշտ էր, ուրիշ ճանապարհ չկար: Հիմա Կապան թռիչք կատարելը անհրաժեշտ չէ անվտանգության այս պայմաններում: Հնարավոր է, եթե դու կարող ես լռեցնել թշնամու կրակակետերը, եթե կարող ես լռեցնել թշնամու կրակոցները դեպի օդանավակայան, հետեւաբար անիմաստ է կատարել մի բան, որը անհրաժեշտ չէ: Այդ թռիչքը կարեւոր է, բայց ոչ անհրաժեշտ:

— Իսկ տնտեսական շահերը որո՞նք են: Ֆինանսապես կարդարացվի՞ օդանավակայանի շահագործումը:

— Ո՛չ, չի արդարացվի, այսօր Հայաստանում չկա ամեն եղանակին թռիչքներ կատարելու հնարավորություն ունեցող օդանավ: Միգուցե արդարացվեր, եթե օրական մի քանի թռիչք իրականացվեր: Ես հիշում եմ դեռեւս սովետական ժամանակներին, օրը 5–6 թռիչք դեպի Կապան կատարվում էր երեք շարժիչանոց հերմետիկ օդանավով, որը բարձրանում էր 4000 մ–ից ավել: Լեռնային համարվում է այն շրջանը, երբ թռիչքային գծից 50 կմ շառավիղով սարեր գոյություն ունեն, այնտեղ ամենամեծ բարձրությունը Մեծ Իշխանասարն է` 3550 մ բարձրությամբ, բայց աջից ու ձախից էլի լեռներ են, ուրեմն` լեռնային տարածաշրջանում թռիչքներ կատարելու համար պետք է հավաքել անվտանգ բարձրություն, որը ամենաբարձր գագաթից բարձր է 900 մետր: ՅԱԿ– 40 օդանավը ի վիճակի էր` լինելով հերմետիկ, հավաքել այդ բարձրությունը ամպագոյացման ժամանակ, իսկ լեռնային տարածքներում մեր լայնություններում ամպերը գոյանում են անընդհատ` սկսած մարտ ամսից մինչեւ նոյեմբեր: Ինչպես նաեւ ձմեռային ամպերը, սառցակալությունը եւ այլն: Օդանավը կարողանում է բարձրանալ 4000 մետրից ավել, մենք գնում էինք 4500, 5100 մետր բարձրության վրա, նույնիսկ ավել, եթե դրա կարիքը կար: Այս օդանավը՝ L410–ը, հերմետիկ չէ, այն չի կարող 3900 մետրից ավել շահագործվի, անընդհատ ամպերի մեջ թռիչքներ կատարել 4000 մետր բարձրությամբ սահմանափակ օդանավով լեռնային տարածքում, ռեգուլյար թռիչքների հնարավորությունը անհնար է, այսինքն՝ չի կարող ապահովել կանոնավոր թռիչքներ: Մանավանդ, որ ընդամենը մեկ օդանավ է, այն ժամանակ մենք 12–13 ՅԱԿ–40 ունեինք, որոնք անընդհատ, ասենք, երկու օդանավ կարող էին մի ուղղության վրա լինեին: Հիմա մի օդանավ է, շաբաթը երկու թռիչք կատարելով, հնարավոր չէ պահել ու փակել օդանավակայանի ծախսերը: Տոմսը 20 հազար դրամ վաճառելով` հնարավոր չէ շահութաբեր թռիչք ստանալ: Այդ թռիչքը տնտեսական հիմնավորում չունի ո՛չ պետության կողմից, որին պատկանում է օդանավակայանը, ո՛չ ավիաընկերության կողմից, որը շահագործում է այդ երթուղին: Այստեղ օդանավի մի տոմսի արժեքը իմ հաշվարկներով` առանց շահույթի, ամենանվազագույն ծախսերով հաշված, կազմում է մոտ 40 հազար դրամ: Չի կարող տոմսը վաճառվել կես գնով եւ ավիաընկերությանը շահույթ բերի, ես կողմնակից եմ պետության սուբսիդավորմանը, հեռավոր շրջանների հետ կապ հաստատելու համար: Եթե գումար կա սնուփդոգերին տալու համար, անընդհատ մայթերը փոխելու, անիմաստ գործողություններ կատարելու, այս մի փոքր բանի վրա սուբսիդավորումը լրիվ հիմնավորված եմ համարում, վերջապես մի իրական արժեք ունեցող բան սուբսիդավորվում է: Բայց մյուս կողմից ես ասացի, որ թռիչքի անվտանգությունից ելնելով` դեմ եմ այս թռիչքի շահագործմանը,սա համարում եմ ավանտյուրա, սա չհիմնավորված, օդաչուների եւ ուղեւորների կյանքը ռիսկի տակ դրած փիառ քայլ է:

— Ի վերջո, եթե թշնամին մեր հողում սադրում է մեզ, կրակում օդանավակայանի ուղղությամբ, մարդիկ հնարավո՞ր է օգտվե՞ն այդ թռիչքներից:

— Հարցը միայն այն չէ, որ մարդիկ վախենալու են, բացի դրանից, բազմաթիվ այլ առիթներ կան օդանավից չօգտվելու: Օրինակ, մարդը Մարտունիից, Սեւանից կամ Աբովյանից պետք է գնա Կապան: Նա պետք է գա հասնի Զվարթնոց օդանավակայան, դա արդեն 1.5 ժամ լինո՞ւմ է, թռիչքից ամենաուշը մեկ ժամ առաջ նա պետք է օդանավակայանում լինի, մոտ մեկ ժամ թռնելու է, այն էլ եթե եղանակը նորմալ լինի, հիմա մոտավորապես 3.5 ժամ անցավ, չէ՞: Մինչդեռ այդ մարդը կարող է Մարտունիով դուրս գալ Եղեգնաձոր, եւ այդ 20 հազարը, որ պետք է օդանավի տոմսի համար վճարի, իր մեքենան գազ կլցնի եւ 4–5 հոգով կգնա Կապան, հետ կգա: Այնտեղ նախ աշխարհագրական դիրքը թույլ չի տալիս թռիչք կատարել օրվա ցանկացած ժամի, միայն լավ եղանակին ու ցերեկային ժամերին է հնարավոր թռիչք կատարել: Չկա տրամաբանություն թռիչք կատարելու: Այդ երթուղին շահագործելու տրամաբանությունը ներքաղաքական է, երթուղին շահագործելու տրամաբանությունը ուղեւորի տրամաբանության հետ չի համապատասխանում: Ինձ ասում են՝ մեր հողում չպե՞տք է անենք այն, ինչ ուզում ենք, Արցախն էլ է մեր հողը, դե գնանք Արցախ՝ մի կտոր հաց հասցնենք, չենք կարողանում անել: Մինչեւ Գերագույն գլխավորը չկարողանա ապահովել երկրի ու բնակչության անվտանգությունը՝ կապիկություն անելը, Կապան–Երեւան թռիչքի տեսքով, համարում եմ մեծ արկածախնդրություն: Թշնամու տարածքը սկսվում է Ողջի գետից, որը մոտ 200 մետր հեռու է թռիչքուղուց, դա Ադրբեջանի լկտիությունն է ու Նիկոլի կառավարության անատամությունը: Այնտեղ ռագատկով կարելի է հարված հասցնել օդանավի ապակուն: Այստեղ էլի եմ ասում` օդաչուների ու ուղեւորների անվտանգության հարցն է:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ



Օրվա խորհուրդ. Հուլիսի 21 զոհ, 3 վիրավոր. Երևան-Սևան ճանապարհին «Mercedes»-ը բախվել պաշտպանիչ բետոնե հենապատինԱրցախի հեռուստատեսությունը վերսկսում է իր գործունեությունըՎերադարձի իրավունքը պետք է ապահովվի փոխադարձաբար, այդ թվում՝ «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» ներկայացուցիչների համար. ԱլիևՍամվել Շահրամանյանի մեքենան առգրավվել է թմրամիջոցների շրջանառության գործի շրջանակում. ՔԿԻնչ փոխարժեքներ են սահմանվել տարադրամի շուկայում հուլիսի 2-ինՋուր չի լինելու․ հասցեներՀնարավոր են ոչ այնքան զգալի դրամական մուտքեր. հուլիսի 2-ի աստղագուշակՌումբի ահազանգ՝ «Շիրակ» օդանավակայանումԵվրո-2024. Օրվա հանդիպումներըԻ՞նչ զրույց է ունեցել Աննա Հակոբյանն ամուսնու հետ․ «Իրավունք»Առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատԻնչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին«Հրապարակ». Իշխանությունը թաքցնում է քարտեզները, որովհետև թաքցնելու բան ունի. սահմանադրագետ Վարդան ՊողոսյանԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Իրավունք». «Մարդիկ պատկերացնում են ավելի քաղաքական, ոչ հոգեւորականի ճանապարհ անցած մարդու վարչապետություն»«Իրավունք». Սրված հարաբերություններ կառավարությունում. Ի՞նչ է Արայիկ Հարությունյանը «կաթացնում» Փաշինյանի ականջին«Հրապարակ». Ոչ մի հանրաքվե, միայն փիառ«Փաստ». Կասկածներ կան նաև հենց իշխանության ներկայացուցիչների շարքերում«Ժողովուրդ». Իշխանությունն ամեն առիթով խրախուսում է ընդդիմադիրների հանդեպ ուժի կիրառումը. Հերթը Ալեն Սիմոնյանինն է«Իրավունք». Քրեական գործ է հարուցվել Երեւանում ՌԴ դրոշն ու գերբը պղծելու փաստի առթիվ«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի «ժողովրդավարությունը»«Փաստ». Ադրբեջանին հանգիստ չի տալիս Ռուբեն Վարդանյանին Նոբելյան մրցանակի ներկայացնելու տեղեկությունը«Ժողովուրդ». Գերիների մասին Փաշինյանի՝ «պետք է փտեն բանտերում» խոսքից զատ այլ մեկնաբանություններ իշխանությունը չունիԶելենսկու կինը 4,5 միլիոն եվրո արժողությամբ Bugatti մեքենա է պատվիրել. ֆրանսիական լրատվամիջոցներԲրիտանական բանակը պատրաստ չէ լուրջ հակամարտությունների. Financial Times«Հրապարակ». Աշխատանքային ա՞յց, թե՞ ֆուտբոլ դիտելու հնարավորություն«Փաստ». Անձնագրային բաժիններում քաոսը նոր «երանգներ» է ստացելԴատախազները սրտնեղած են․ ՀՀ դատախազության 105-ամյակին ո՛չ մի դատախազ նախագահի հրամանով պետական պարգեւի չի արժանացել. «Ժողովուրդ»«Իսկանդերներ»-ը կասետային զինամթերքով ծածկել են ուկրաինական կործանիչները Միրգորոդի ավիաբազայում (Տեսանյութ)Պրոֆեսոր Չարչյանի հերթական կյանքի ցուցումով կատարած բարդագույն վիրահատությունը«Զրո շանս». ԱՄՆ-ում մռայլ կանխատեսում է արել Ուկրաինայի համարԾովակալ Մալենի մռայլ մարգարեությունները սկսում են իրականանալ ԱՄՆ-ում. The NationalԵՎՐՈ-2024. Պորտուգալիան 11 մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ գտնվեց և հաղթեց Սլովենիայի թիմին(տեսանյութ)Մինչեւ տարեվերջ լուրջ իրադարձություններ կլինեն. կսկսվեն նոր բանակցություններ՝ նոր խաղացողներով«Հայաստանում որդիս անընդհատ հարցնում է. «Ինչո՞ւ քեզ բարևեց, ճանաչո՞ւմ ես նրան»».Հենրիխ ՄխիթարյանԴուք կշարունակեք ներել նրան, ում սիրում եք՝ քանի դեռ չեք ատել. Արաբական 22 իմաստությունՊրոսպեկտ-Փակ շուկա, կանգառ, տղամարդու ձեռքին երկու նոր ավել․ հին հուշերիցԵՎՐՈ-2024. Ֆրանսիայի հավաքականը հաղթեց Բելգիայի ընտրանուն (տեսանյութ)Երևան-1983 թվական․ կար-չկար մեր քաղաքում «Պարտեզ» խանութ կար Կա հնարավորություն՝ պարտադրելու հրաժարական տալ այս կառավարությանը. Մելիք-ՇահնազարյանՀԵՐՈՍ ԱՐՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԿԴԱՌՆԱՐ 30 - ՏԱՐԵԿԱՆՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ԹԻՄԸ ԵԱ-ՈՒՄ 2-ՐԴՆ ԷՀՀ ուժային կառույցների միջև բանակային խաղեր են, գնահատվում է նրանց ճշգրտությունըՄասնագետը նշել է՝ մեկ ժամում որքան ջուր է հարկավոր խմել շոգ եղանակինՊՆ–ն անհեթեթություն է որակում Տիգրանաշենով տեխնիկայի տեղաշարժն արգելելու մասին լուրերը. SputnikԱդրբեջանի և Իսրայելի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացըԱնկարան հրաժարվել է Թուրքիայի և Հայաստանի ներկայացուցիչների հանդիպումիցՄահացել է «Գոյ» թատրոնի հիմնադիր Մկրտիչ ՄկրտչյանըԽաղաղ համաձայնագրի հիմնական պայմանը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода