Քո կեսը յոթ ամիս շրջափակման մեջ է, իսկ թշնամին քեզ Ռադեցկու մարշով է զբաղեցնում...
ՆերքաղաքականՀայեր ջան, Գյումրիում Վարդավառի կադրերը նայելուց հետո ուզում եմ երկու տող գրել...
Ռադեցկու մարշը գրվել է Յոհան Շտրաուս Ավագի կողմից՝ որպես ողջույն ֆելդմարշալ Յոհան Ջոզեֆ Վենզել Ռադեցկու զորքերին, որոնք վերադառնում էին Իտալիայում ապստամբությունը ճնշելուց հետո՝ «ի պատիվ մեծ գեներալի (հիմա ո՞ւմ նկատի ունեն) եւ կայսերական բանակի»: 19-րդ դարի կեսերին ավստրիացի Շրամը, դառնալով Մեծ Բրիտանիայի Նորին Մեծության 1-ին դրագունական գվարդիայի խմբապետը, ներկայացրեց Ռադեցկու մարշը՝ որպես շատ հարմար անգլիական հեծելազորային գնդի համար։
Հիմա հասկացա՞ք, թե ինչո՞ւ բոլոր զինվորական մարշերից ընտրվել է հե՛նց Ռադեցկու մարշը... սատանիստներն իրենց հերթական ծեսը կատարեցին նախկին Ալեքսանդրոպոլում՝ այս անգամ՝ սեւազգեստ «Նվագախմբի տղաների կատարմամբ»: Հիշո՞ւմ եք այդ ֆիլմում Վաղինակ Մարգունին (Գրիգորյանին) միստր Նոքսի դերում... Իրականում, դա Claude Bayfield Stokes-ն էր... Մի դար առաջ տարածաշրջանից վռնդված Անգլիան տոնում է իր հաղթանակը Գյումրիում, որտեղից եւ սկսվեց Հայաստանի իշխանության զավթումը...
Գրող, հրապարակախոս
ԱԼԼԱ ՀԱԿՈԲՅԱՆ