Իշխանությունն անում է, ինչ ուզում է` ցավոք սրտի, չհանդիպելով լուրջ դիմադրության. Շահնազարյան
ՏեսանյութերԱԱԾ նախկին տնօրեն ԴԱՎԻԹ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ գնահատմամբ` կալանքի տակ գտնվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հետ կատարվող իրադարձությունները, որեւէ կասկած չկա, որ քաղաքական հետապնդում է:
— Սա գործող իշխանության կողմից ուղղակի ուժի ցուցադրում է: Այսինքն` ինչ ուզեմ` կբանակցեմ, որ տարածքները կուզեմ` կհանձնեմ, ում կուզեմ` կազատազրկեմ, նույնիսկ` Արմեն Աշոտյանին, իսկ դրա համար ինձ ոչինչ չի լինի, ես ամեն ինչ կարող եմ ներսում անել: Ընդամենը բռնություն հանուն բռնության: Իշխանությունն այսօր այն վիճակում է, որ անում է, ինչ ուզում է` ցավոք սրտի, չհանդիպելով լուրջ դիմադրության: Չեմ բացառում, որ սա նաեւ ուղերձ է Ադրբեջանի եւ Թուրքիայի իշխանություններին, որովհետեւ վերջերս բավական հրապարակումներ կան, որ ի տարբերոթյուն Ալիեւի` Փաշինյանը ներքին իրավիճակը չի վերահսկում: Սրանով նա փորձում է ապացուցել, որ ամեն ինչ վերահսկում է:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ