Յունիբանկը միացել է ՀՀ Լիզինգատուների Ասոցիացիային Հեռուստադիտողների երկու երրորդը (67%) կարծում է, որ Թրամփը հաղթեց Բայդենին «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սրփագրել է Արթուր Հովհաննիսյանի ասածները «Բայդենին տապակեցին». Politico-ն մեջբերել է առաջատար դեմոկրատների կարծիքները նախագահական հեռուստաբանավեճի արդյունքների վերաբերյալ Բելոուսովը հանձնարարել է ՌԴ ԳՇ-ին` միջոցներ ձեռնարկել Սև ծովում ամերիկյան անօդաչուների թռիչքների հետ «Իրավունք». Նիկոլը որոշել է «հոգեդարձ» անել իր օրոք «նախկին» դարձածներին «Հրապարակ». Սամվել Շահրամանյանն ու Սարգիս գալստյանը առերեսվել են «Ժողովուրդ». Իշխանությունն արցախցիների առջև պայման է դրել. ակցիաների չեն մասնակցի` սոցիալական աջակցությունից չեն զրկվի Վրաստանի խորհրդարանը հավանություն է տվել ԼԳԲՏ-ներին կարգի բերող օրինագծին «Իրավունք». Փաշինյանը գաղտնալսում է բոլորին. Հավատարիմներին ընտրում է Աննա Հակոբյանի մոտ ստուգարք անցնելուց հետո

Կինոմշակույթը մեռավ Մալյանի, Դովլաթյանի հետ... սերիալները չեմ համարում «կինոմշակույթ». Լիդա Գեւորգյան

Մշակութային

Հայկական կինոյի հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ «Իրավունքը» զրուցել է նկարիչ ԼԻԴԱ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ հետ, ով աշխատել եւ իր անմոռանալի ներդրումն է ունեցել «Հայֆիլմ» կինոստուդիայում ու հայկական կինոարտադրությունում՝ որպես բեմադրող նկարիչ: Նա արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ մրցանակի, տարբեր պետական պարգեւատրումների, սակայն առավել մեծ կոչումը համարում է հասարակության վերաբերմունքը մնայուն արժեքներին, որոնք կինոնկարիչը փոխանցել է մեզ: Ի դեպ, տիկին Լիդայի ընտանիքում բոլորն են մշակույթի եւ կինոինդուստրիայի ներկայացուցիչներ: Ամուսինը՝ Էռնեստ Մարտիրոսյանը, եղել է անվանի կինոռեժիսոր, դուստրը՝ Լուսինե Մարտիրոսյանը, ֆիլմերի, տեսահոլովակների, տարբեր պետական ծրագրերի բեմադրիչ ռեժիսոր, թոռնուհին՝ Էնջլ Մարտիրոսյանը, դերասան եւ կինոռեժիսոր, թոռը՝ Ալեն Մարտիրոսյանը, ջութակահար: Այժմ տիկին Լիդան բնակվում է Միացյալ Նահանգներում՝ թոռնուհու հետ: Այս մշակութային աստղաբույլով ընտանիքը մեծ ներդրում է ունեցել եւ շարունակում է ունենալ հայկական կինոարտադրությունում, սակայն տիկին Լիդայի հետ զրույցում մենք որոշեցինք նախ գնալ վաղ անցյալ, ապա գալ մեր օրեր:

— Ո՞ր տարիքից որոշեցիք, որ պետք է նկարեք եւ գնացիք Ձեր որոշման հետեւից:

— Նկարիչ չեն դառնում կամ որոշում դառնալ, նկարիչ ծնվում են: Բոլոր տարիքներում նկարել եմ: Նույնիսկ շատ վաղ տարիքից էի նկարում, ցեխից քանդակներ էի անում: Դպրոցում ծաղրածուներ էի նկարում ու նվիրում էի: Առհասարակ, այդպիսի նպատակ չի եղել՝ նկարիչ դառնալ, ճարտարապետ էի ցանկանում դառնալ: Գնացի թատերականի նախապատրաստականը, սակայն այնտեղ ընկերներս համոզեցին, ասացին մնա նկարիչ՝ դու նկարիչ ես: Կուրսում միակ աղջիկն էի՝ բոլորը տղաներ էին:

— Կթվե՞ք այն ֆիլմերը, որոնցում աշխատել եք:

— Առաջին ֆիլմս, որով սկսեցի, Դիմակ Եսայանի «Ավգոյի ավտոմոբիլն» էր, դրանով մուտք գործեցի «Հայֆիլմ»: Հետո Էռնեստ Մարտիրոսյանն ինձ հրավիրեց Օդեսա՝ միասին աշխատելու «Ուղղագիր» ֆիլմում: Այնուհետ Էռնեստը առաջարկ ստացավ նկարելու «Սարոյան եղբայրները», որն այդ ժամանակ կոչվում էր «Նույն հարկի տակ»: Այդ ընթացքում մենք հասցրել էինք ամուսնանալ եւ մեր առաջնեկը ունենալ՝ Սաշային ու, բնականաբար, ես չէի աշխատում: Այնուհետ Առնոլդ Աղաբաբովն ինձ հրավիրեց, որպես գլխավոր նկարիչ, աշխատել «Շեկ ինքնաթիռ» ֆիլմում, որտեղ գլխավոր դերակատարը Կարեն Ջանիբեկյանն էր: Այդպիսով՝ իմ ջանասիրության շնորհիվ հրավերները շատացան: Բայց ամենից կառանձնացնեմ «Նահապետ» ֆիլմը, որը համարում եմ իմ հաջողած ֆիլմերից մեկը: Արդեն երկրորդ երեխաս՝ Լուսինես, ծնվել էր, ով նկարվեց «Նահապետ»-ում՝ կրտսեր աղջկա կերպարում: Այնուհետ եղավ «Կտոր մը երկինքը»՝ Մալյանի հետ, «Ճերմակ անուրջները» ՝ Սերգեյ Սարյանի հետ, որոնք մեր դասական ֆիլմերն են: Ավելի ուշ արդեն Աղաբաբովի հետ «Որտեղ էիր մարդ Աստծո» ֆիլմի վրա աշխատեցի: Ամուսնուս՝ Էռնեստ Մարտիրոսյանի հետ նկարեցինք «Ատամնաբույժն արեւելյանը»: Դա կառանձնացնեմ նրանով, որ մյուզիքլ էր եւ մեծ հնարավորություն տվեց ինձ արտահայտվել գունային երանգներով, գեղեցիկ զգեստներով, որը տարբերվում էր մնացած ֆիլմերից: Կարճ ֆիլմեր էլ ենք նկարել՝ «Ախթամար» եւ այլն: Այնուհետ Վիգեն Չալդրանյանի հետ նկարեցինք «Լռության սիմֆոնիան», Խզմալյանի հետ՝ «Սեւ ու սպիտակը», «Արշակ Երկրորդ» ֆիլմ-օպերան, հետո Դովլաթյան Միկայի «Կոշմարը» , որտեղ նույնիսկ ես դեր եմ ունեցել, մի սեւազգեստ կնոջ դեր: Երբ «Հայֆիլմի» համար սկսվեց ծանր ժամանակաշրջան, Էռնեստ Մարտիրոսյանը, Քարամյանը եւ Ներսես Հովհաննիսյանը որոշեցին նկարել «Բումերանգը» աղջկաս հետ՝ ռեժիսոր Լուսինե Մարտիրոսյանի: Նրա հետ տարբեր նկարահանումներ կատարեցինք՝ թե՛ պետական մշակութային, թե՛ տեսահոլովակային եւ այլն: Հետո դասավանդում էի Թատերական ինստիտուտում: Բայց քանի որ այդ տարիներին չկար համապատասխան գրականություն, ստիպված եղա ինքս հնարել ու դասավանդեցի ռեժիսորներին, նկարիչներին եւ այլոց:

— Ո՞ր ռեժիսորի հետ էր առավել բարդ աշխատելը:

— Ամենից բարդ եղել է Էռնեստ Մարտիրոսյանի հետ, ով անզիջող էր ու, անկախ այն հանգամանքից, որ ամուսինս էր, միեւնույնն է, պահանջկոտ էր ու սխալներ չէր հանդուրժում:

— Մայր, կին, կինոնկարիչ, դժվար չէ՞ր՝ այն էլ այդ տարիներին:

— Իսկապես մայրությունը մի երկու տարի խանգարեց ինձ, սակայն միաժամանակ աշխատում էի: Հետաքրքիրն այն է, որ աղջիկս մեծացավ կինոյում: Երկուսուկես տարեկան էր Լուսինեն, երբ ինքը նկարվեց Աղաբաբովի «Շեկ ինքնաթիռում»: Հետագայում արդեն ինձ հետ միասին ամենուր էր, օգնում էր ինձ, ու այդպես նա ընտրեց ռեժիսորի ուղին, որը դարձավ նրա կյանքի իմաստը, ինչպես նաեւ թոռնուհիս՝ Էնջլն է ռեժիսոր, դերասան:

— Մինչ օրս նկարում եք, ինչո՞ւ ցուցահանդեսով չեք ներկայանում հասարակությանը:

— Բազմիցս ներկայացել եմ ցուցահանդեսներով ՝ 60-90 ականներին, սակայն հիմա գուցե տարիքն է, կենցաղն է, չգիտեմ… Առհասարակ, ցուցահանդեսները պայմանական են, չեմ տեսնում այդպիսի սեր դեպի նկարչությունը: Ես ինքս հետեւում եմ ցուցահանդեսներին ու պետք է ցավով արձանագրեմ, որ այն հաճախականությունը չկա: Սակայն թոռնուհիս պլանավորում է ցուցահանդես կազմակերպել ե՛ւ Հայաստանում, ե՛ւ ԱՄՆ-ում:

— Ինչպե՞ս կգնահատեք այժմյան կինոն, մշակույթը:

— Ինչպես գնահատեմ, երբ ինքս կինոյի մեջ եմ, բայց նաեւ պիտի ասեմ, որ կինոմշակույթը մեռավ Մալյանի, Դովլաթյանի հետ... Հիմա «կինոմշակույթը» սերիալային է դարձել, այն ես չեմ համարում կինոմշակույթ: Շատ լավ դերասաններ կան, որոնք աշխատանք չունեն: Թատրոնում գոնե կա թատերական մշակույթ, որովհետեւ թատրոնը անկախ է, իսկ կինոն նաեւ պիտի կարողանաս վաճառել:

— Ի՞նչ եղավ մեր մշակույթի հետ:

— Եթե նկատի ունեք ընդհանրապես մեր մշակույթը, ապա պիտի ասեմ, որ մեր նկարչությունը շատ լավ վիճակում է՝ բավականին մրցունակ է ողջ աշխարհում: Էլ չասեմ, որ կան ճյուղեր հեռուստատեսությունում, որտեղ Հայաստանը շատ բարձր դիրքերում է: Խնդիրը հայ կինոյի մեջ է, որովհետեւ կինոն սինթետիկ է: Կինոյում սցենարը պիտի բարձր որակով լինի, էլ չասեմ գումար պիտի լինի լավ դերասանի համար:

— Ի՞նչ խորհուրդ կտաք սկսնակ նկարիչներին:

— Շատ աշխատեն: Հնարավորինս շատ նկարեն, կատարելագործվեն…

Ահա այսպիսին է արվեստով շնչող եւ տարածող Լիդա Գեւորգյանը, ում հետ ես դեռ երկար սիրով զրուցեցի ու սովորեցի՝ հուսալով, որ հաջորդ հանդիպումն արդեն Հայաստանում է լինելու:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ



Յունիբանկը միացել է ՀՀ Լիզինգատուների ԱսոցիացիայինՀեռուստադիտողների երկու երրորդը (67%) կարծում է, որ Թրամփը հաղթեց Բայդենին«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սրփագրել է Արթուր Հովհաննիսյանի ասածները«Բայդենին տապակեցին». Politico-ն մեջբերել է առաջատար դեմոկրատների կարծիքները նախագահական հեռուստաբանավեճի արդյունքների վերաբերյալԲելոուսովը հանձնարարել է ՌԴ ԳՇ-ին` միջոցներ ձեռնարկել Սև ծովում ամերիկյան անօդաչուների թռիչքների հետ«Իրավունք». Նիկոլը որոշել է «հոգեդարձ» անել իր օրոք «նախկին» դարձածներին«Հրապարակ». Սամվել Շահրամանյանն ու Սարգիս գալստյանը առերեսվել են«Ժողովուրդ». Իշխանությունն արցախցիների առջև պայման է դրել. ակցիաների չեն մասնակցի` սոցիալական աջակցությունից չեն զրկվիՎրաստանի խորհրդարանը հավանություն է տվել ԼԳԲՏ-ներին կարգի բերող օրինագծին«Իրավունք». Փաշինյանը գաղտնալսում է բոլորին. Հավատարիմներին ընտրում է Աննա Հակոբյանի մոտ ստուգարք անցնելուց հետո«Հրապարակ». Սիսիանն աննախադեպ աժիոտաժի մեջ է. «գառնուկների քասթինգ է»Նիկոլ Փաշինյանը «հանրության մեջ դուրս կգա». իշխանության ներկայացուցիչներն ամեն բան անում են` անթերի հանդիպումների համար. «Ժողովուրդ»«Դժոխային կռիվ է, քաղաքը շուտով կընկնի» - Ռուսական բանակը գրոհում է Կրասնոգորովկայի կենտրոնը և արևելքը (MAP)Ռուսական բանակը շարունակում է Նյու Յորքի գրոհը եւ ճեղքումը դեպի Տորեցկ«Մեկ հարվածը բավական կլինի». ահազանգ Բրիտանիայում՝ Ռուսաստանի պատճառովԲայդենն ու Թրամփը բեմ դուրս եկան առանց իրար ձեռք սեղմելուԵրբեք պետական բյուջեներից գումար չեմ ստացել. Զառա ՄխեյանՍովետական այս խաղալիքները շատերին կտեղափոխեն դեպի իրենց մանկությունՀին ժամանակներ․ Բաղրամյան պողոտան և Գիտությունների ազգային ակադեմիանԷդ թողեցիք, եկաք, որ Ղարաբաղ ազատագրեք ու նորի՞ց գնաք. Հակոբ ՉաքրյանՄրգերով ու հատապտուղներով հարուստ սննդակարգը կարող է վնասակար լինել․ սննդաբանՀամաձայն չեմ եղել նրա քաղաքական հայացքների հետ… Սարգիս Գրիգորյան`Լալա Մնացականյանի մաhվան մասին.starnews.amՀուլիսի 3-ին հանդիպում է լինելու քաղաքական դաշտի ուժերի հետ. քաղաքական մեծ կամ փոքր խորհուրդ կկազմվի. Բագրատ ՍրբազանՆախատեսվում է Պաղեստինի ղեկավարի այցը ՌուսաստանԱրարատ Միրզոյանը Տալինում ծաղիկներ է խոնարհել կոմունիզմի զոհերի հիշատակինՎրաստանը միշտ պատրաստ է նպաստել տարածաշրջանային կայունությանն ու խաղաղությանը․ Վրաստանի խորհրդարանի նախագահԲայդենը uպառնալիք է ժողովրդավարության համար. մեր երկրի գոյատևման և գոյության համար. Թրամփ«Տիկոյիս նման աշխարհում չկա»… 7 օր 7 գիշեր նշում են Տիգրան Ասատրյանի թոռան ծնունդը.starnews.amՍյամոն հերթական նիկոլությունն է արել՝ փորձելով սևացնել փառապանծ Կոմանդոսի անցած ուղին.Armenian infoՕրական կարելի է անվտանգ մոտ 30 գրամ մուգ շոկոլադ օգտագործել. FRIԿրեմլը հավանություն է տվել ոստիկանների վրա հարձակում կատարողների հարազատներին սպանելու Կադիրովի գաղափարինԿոմիտասի «ՍԱՍ»-ի մոտ արցախցի 2 եղբայրներին ծեծի ենթարկած 28-ամյա երիտասարդը հայտնաբերվել է․ նրան մեղադրանք է ներկայացվելԱդրբեջանի դեմ տարածքային պահանջները դեռևս մնում են ՀՀ-ի Սահմանադրության մեջ, բայց զգալի առաջընթաց կա«Պրես Ստենդ» Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերություն. 2023թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ և այդ ամսաթվին ավարտված տարվա Ֆինանսական հաշվետվություններ և Անկախ աուդիտորական եզրակացությունԻսրայելի պաշտպանության նախարարը սպառնացել է Լիբանանը «վերադարձնել քարե դար»Բագրատ Սրբազանը հարցազրույց է տվել ամերիկյան Al-Monitor լրատվականին. մանրամասներՀայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրիքայի հետ․ ՄիրզոյանԱրցախի քրիստոնյաների դեմ տեղի ունեցածն էթնիկ զտում է. Մասյացոտնի թեմի առաջնորդՀայաստանը գնում է դեպի ԵՄ և դրա համար ցանկանում է լքել ՀԱՊԿ-ը. Լատվիայի Սեյմի խոսնակInstagram-ի հայկական տիրույթում խաբեության նոր մեթոդ է տարածվում․ ինչպե՞ս խուսափել դրանիցԱլեն Սիմոնյանը Հայաստանը համեմատել է Ուկրաինայի հետՆշանակվել է Փաշինյանի խորհրդական, բայց դեռ չգիտի՝ ինչ խորհուրդներ է տալու (տեսանյութ)Ովքե՞ր են նախկինները, նրանք, որոնք մի ձեռքի շարժումով ճամբարափոխ եղան ու թռան Նիկոլի գիրկըԱննա՛, ինքնագովազդվու՞մ ես հիվանդ երեխաների հաշվին. Գագիկ ՀամբարյանԻնչ են քննարկել ՀՀԿ-ականները չինացիների հետ. Հենրիխ Դանիելյանը փակագծեր է բացումԱդրբեջանի խորհրդարանը կցրե՞ն. ՍԴ-ն քննում է Ալիևի դիմումըՊԱՏԱՆԻ ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՆԵՐԸ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ, ԹԻՄԱՅԻՆ ՀԱՇՎԱՐԿՈՒՄ ԳՐԱՎԵԼ ԵՆ ԵՐԿՐՈՐԴ ՏԵՂԸԵԽԽՎ-ն ողջունել է Հայաստանի կողմից Վենետիկի հանձնաժողով դիմելու նախաձեռնությունը11 անձ ազատվեց պարտադիր զինվորական ծառայությունից․ մանրամասներԱրցախի ԱԱԾ աշխատակիցները կկարողանան աշխատանքի անցել ՀՀ ԱԱԾ-ում
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода