Մեր տրամվայը-Խանջյան փողոց, իսկ ո՞վ է հիշում համար 3 երթուղին Երևան․ պարզ ու հասարակ մեր «Կազիրյոկ»-ը 1975 թվական Ռուսաստանը ցանկանում է «Հյուսիս-Հարավ» միջանցքի երթուղում ներառել Հայաստանի հետ սահմանային անցակետը Ով է Իրանի նախագահի առավել ռեալ հավակնորդը Փարիզ էլ չմնաց, որ սրանք «հայ դե» անեն Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում թողնված երեխան 2 ամիս անց մայրիկի հետ տուն է վերադարձել (տեսանյութ) Ինչ կքննարկեն Պուտինն ու Էրդողանը Աստանայում 44-օրյա պատերազմի մասնակից Հայկ Աղաջանյանը կրկին հայր կդառնա… Հուզիչ կադրեր.StarNews «Արևմտյան Ադրբեջան» կոչվող ծրագիրը միջազգայնացվում է, նպատակ ունեն բնաջնջել հայկական հետքը Ադրբեջանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են ռազմական համագործակցության հարցեր

Այսօր Հայրենյացի անմահ հերոս Էդուարդ Ղազարյանի հիշատակի օրն է

Հասարակություն

Մայիսի 8-ը, Արցախյան պատերազմի մասնակից, ծնունդով Շիրակի մարզի Հայրենյաց գյուղից, անմահ հերոս ԷԴՈՒԱՐԴ ՎՐԵԺԻ ՂԱԶԱՐՅԱՆԻ հիշատակի օրն է։ Նա զոհվել է երիտասարդ տարիքում, ընդամենը 22 տարեկանում, 1994 թվականի այս օրը՝ ԼՂՀ Մարտակերտի շրջանի Ջրաբերդ գյուղում։ 

Այսօր Արթիկ խոշորացված համայնքի Հայրենյաց գյուղի բնակիչներն ու Արթիկի Երկրապահ կամավորականների ջոկատի անդամները, Հայրենյաց գյուղի վարչական ղեկավար Գեւորգ Մարտիրոսյանի գլխավորությամբ՝ իրենց խոնարհումն էին բերել գյուղի սկզբնամասում գտնվող Եղբայրական գերեզմանոցում, անմահ հերոսներ Էդուարդ Ղազարյանի եւ Արցախյան 44-օրյա պատերազմին զոհված Կարեն Մնացականյանի շիրիմներին։ Ներկաները ծաղիկներ խոնարհեցին, խնկարկեցին։

Էդուարդ Ղազարյանը ծնվել է 1972 թվականի հուլիսի 11-ին, Հայրենյաց գյուղում ։Հայրենի գյուղի 8-ամյա դպրոցը սովորելուց հետո, ուսումը շարունակել է հարևան գյուղի Հոռոմի միջնակարգ դպրոցում։ Ապա ավարտել է Արթիկի ուսումնարանը, ստացել դերձակի մասնագիտացում։ Ծառայել է բանակում։ 1994 թվականի ապրիլին հայրենի գյուղում առաջիններից մեկն էր, ով առանց վարանելու մեկնել է Լեռնային Ղարաբաղ, մասնակցելու պատերազմին, հայրենիքը պաշտպանելու։ Ցավոք, մայիսի 8-ին, Շուշիի ազատագրման օրը, Էդուարդը քաջաբար զոհվել է, ամենաթանկը իր կյանքը նվիրելով հանուն իր սրբազան հայրենիքի։

Արդեն անցել է 29 տարի։ Անմահ հերոսի հիշատակի արարողությանը ներկա էին հարազատներ, համագյուղացիներ, Երկրապահ կամավորականներ, մարտական ընկերներ , ՀՅԴ Շիրակի մարզային կառույցի նախկին նախագահ, Շիրակի նախկին մարզպետ Ռոմիկ Մանուկյանը։ Էդուարդի զոհվելուց հետո, ամեն տարի այս օրը նրանք մասնակցում են անմահ հերոսի հիշատակի արարողությանը։ Բոլորը կարոտով են հիշում իրենց հերոս զավակին ու կրկին մխիթարում հարազատներին։

Հերոսի մայրը, 88-ամյա Արփիկ տատը, դժվար կյանք է ունեցել, հինգ զավակ է լույս աշխարհ բերել, ցավոք 1984 թվականին ամուսինը Վրեժ Ղազարյանը մահացել է։ Եվ այդպես հինգ երեխաներին մեծացրել է առանց հոր։ Տիկին Արփիկը նշեց իր միակ ցանկությունը, որ խաղաղություն լինի, ոչ մի մայր չկորցնի իր զավակին։

Էդուարդը հետմահու արժանացել է «Ոսկե մեդալի», «Մարտական ծառայության», «Հայրենիքի պաշտպանության համար», «Արիության» մեդալների ԼՂՀ նախագահի կողմից։

Էդուարդի մարտական ընկերները պատմում էին իրենց հիշողությունները, ներկայացնում դրվագներ, հիշում միայն լավն ու բարին, ընդգծում, որ շատ կամեցող ու բարի, մեծահոգի էր Էդիկը, բոլորին օգնության հասնող։ Նրա հրամանատարը, Արթիկի Երկրապահ կամավորականների ջոկատի անդամ ՎԱՐԴԱՆ ԿՈՍՏԱՆՅԱՆԸ, Iravunk.com-ի հետ զրույցում խորը ափսոսանքով, սակայն մեծ հպարտությամբ նշեց. «Նույնիսկ պատերազմի ծանր ու դժվարին օրերին, Էդիկը զինվորական տաք հագուստ է բաժանել իր ընկերներին։ Նա շատ խելացի էր, բանիմաց։ Էդուարդի երազանքն էր ազատագրել Ղարաբաղը, նա սիրած աղջիկ էլ է ունեցել, նույնիսկ փախցրել էր, ցավոք, ճակատագիրն այսպես ստացվեց»։

Հավերժ փառք ու խոնարհում մեր բոլոր հերոսներին։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ



Մեր տրամվայը-Խանջյան փողոց, իսկ ո՞վ է հիշում համար 3 երթուղինԵրևան․ պարզ ու հասարակ մեր «Կազիրյոկ»-ը 1975 թվականՌուսաստանը ցանկանում է «Հյուսիս-Հարավ» միջանցքի երթուղում ներառել Հայաստանի հետ սահմանային անցակետըԵՎՐՈ-2024. Նիդերլանդների հավաքականը քառորդ եզրափակիչում է (տեսանյութ)Ով է Իրանի նախագահի առավել ռեալ հավակնորդըՓարիզ էլ չմնաց, որ սրանք «հայ դե» անենՍուրբ Աստվածածին եկեղեցու բակում թողնված երեխան 2 ամիս անց մայրիկի հետ տուն է վերադարձել (տեսանյութ)Ինչ կքննարկեն Պուտինն ու Էրդողանը Աստանայում44-օրյա պատերազմի մասնակից Հայկ Աղաջանյանը կրկին հայր կդառնա… Հուզիչ կադրեր.StarNews«Արևմտյան Ադրբեջան» կոչվող ծրագիրը միջազգայնացվում է, նպատակ ունեն բնաջնջել հայկական հետքըԱդրբեջանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են ռազմական համագործակցության հարցերՈր դեպքերում է լոլիկի հյութը վտանգավոր առողջության համարԿադիրովը զարմիկին նշանակել է Չեչնիայի Անվտանգության խորհրդի քարտուղար«Ֆազին» ենթադրյալ սպանողը հեռանում է դեպքի վայրից. կադրերՓԱՆՋՈՒՆԻՌԴ ՊՆ-ն հրապարակել է Վարդան Հարությունյանի լուսանկարը, ով կրակի ներքո փրկել է 12 զինակից ընկերոջԹրամփի հաղթանակի դեպքում ՆԱՏՕ-ի երկրները Ուկրաինային օգնության նոր միջոցներ կտրամադրեն. WSJԿիրանցի այլընտրանքային ճանապարհի մոտ նաև պատ է կառուցվում․ «Փաստինֆո»Պուտինը կհանդիպի Սի Ցզինպինի, Էրդողանի եւ Ալիեւի հետՕրբանը Զելենսկիին առաջարկել էլ բանակցությունների գնալԱրևմտյան վերլուծաբանները գնահատել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի բանակների հզորությունըԻ դեմս Նիկոլ Փաշինյանի` ունենք ազգային աղետ. Արտաշես ԳեղամյանԵրբեք ետ մի նայիր, այնտեղ ամեն ինչ անփոփոխ է. իմաստուն խոսքեր ամեն օրվա համարՆստել են վրան, դուբինկեքով ծեծել են, գուցե այդ ծեծը չլիներ, էրեխես փրկվեր. Շրջադարձային բացահայտում՝ «Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ»-ի ուսանողի սպանության գործումՀայազգի շարքային Վարդան Հարությունյանը 12 զինվորի կյանք է փրկել. ՌԴ ՊՆԻնչ են քննարկվել քաղաքական ուժերի հետ հանդիպմանը. Բագրատ սրբազանը փակագծեր է բացում18+. Կինն առաջարկել է ինտիմ բնույթի տեսազանգ, որից հետո այն չհրապարակելու դիմաց պահանջել է գումար«ՄՐՑԱՎԱՐՆԵՐԻՑ ՄԵԿԸ ԹՈՒՐՔ ԷՐ, ԵՎ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՏՎԵՑԻՆ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԸՄԲԻՇԻՆ». ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ Մ17 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ԱԼԵՔՍ ՄԱՐԳԱՐՅԱՆԱԺ նախագահը տժժում է ԻսպանիայումՌուսաստանը 7 տոննա մարդասիրական օգնություն է հասցրել Հայաստանում ջրհեղեղից տուժածներինԱՄՆ-ում հայտնել են Բայդենին փոխարինող հավանական թեկնածուի անունըՈրդիս հարցնում է՝ ինչու են քեզ բարևում, ճանաչո՞ւմ ես. Հենրիխ Մխիթարյանը՝ փողոցում անցորդներին ողջունելու և որդու արձագանքի մասինԻրանում ԱԽՔ նախկին քարտուղարի եւ նախկին նախարարի ընտրապայքարը թեեւակոխել է վճռորոշ փուլ. Նոր մանրամասներԲաքուն Նախիջևանի հետ կապի «կալինինգրադյան մոդել» է առաջարկել. ՀՀ ԱԳՆ-ի արձագանքըՄեկնարկել է «Սրբազան պայքար»-ի Քաղաքական Խորհրդի փակ նիստը. Ովքեր են մասնակցումԽաղաղության հասնելու համար չարիքը պիտի հեռանա․ Բագրատ ՍրբազանԱլիևը պահանջել է Հայաստանում ադրբեջանցիների բնակեցնելԳազ չի լինիՆորից ջուր չի լինիԱնձրեւ. Ինչ եղանակ է սպասվում ՎարդավառինՄինչև ե՞րբ կգործի տուգանքները 50 տոկոսով վճարելու արտոնությունըՕրվա խորհուրդ. Հուլիսի 21 զոհ, 3 վիրավոր. Երևան-Սևան ճանապարհին «Mercedes»-ը բախվել պաշտպանիչ բետոնե հենապատինԱրցախի հեռուստատեսությունը վերսկսում է իր գործունեությունըՎերադարձի իրավունքը պետք է ապահովվի փոխադարձաբար, այդ թվում՝ «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» ներկայացուցիչների համար. ԱլիևՍամվել Շահրամանյանի մեքենան առգրավվել է թմրամիջոցների շրջանառության գործի շրջանակում. ՔԿԻնչ փոխարժեքներ են սահմանվել տարադրամի շուկայում հուլիսի 2-ինՋուր չի լինելու․ հասցեներՀնարավոր են ոչ այնքան զգալի դրամական մուտքեր. հուլիսի 2-ի աստղագուշակՌումբի ահազանգ՝ «Շիրակ» օդանավակայանում
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода