Երբեք ետ մի նայիր, այնտեղ ամեն ինչ անփոփոխ է. իմաստուն խոսքեր ամեն օրվա համար Նստել են վրան, դուբինկեքով ծեծել են, գուցե այդ ծեծը չլիներ, էրեխես փրկվեր. Շրջադարձային բացահայտում՝ «Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ»-ի ուսանողի սպանության գործում Հայազգի շարքային Վարդան Հարությունյանը 12 զինվորի կյանք է փրկել. ՌԴ ՊՆ Ինչ են քննարկվել քաղաքական ուժերի հետ հանդիպմանը. Բագրատ սրբազանը փակագծեր է բացում 18+. Կինն առաջարկել է ինտիմ բնույթի տեսազանգ, որից հետո այն չհրապարակելու դիմաց պահանջել է գումար «ՄՐՑԱՎԱՐՆԵՐԻՑ ՄԵԿԸ ԹՈՒՐՔ ԷՐ, ԵՎ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՏՎԵՑԻՆ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԸՄԲԻՇԻՆ». ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ Մ17 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ԱԼԵՔՍ ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱԺ նախագահը տժժում է Իսպանիայում Ռուսաստանը 7 տոննա մարդասիրական օգնություն է հասցրել Հայաստանում ջրհեղեղից տուժածներին ԱՄՆ-ում հայտնել են Բայդենին փոխարինող հավանական թեկնածուի անունը Որդիս հարցնում է՝ ինչու են քեզ բարևում, ճանաչո՞ւմ ես. Հենրիխ Մխիթարյանը՝ փողոցում անցորդներին ողջունելու և որդու արձագանքի մասին

Մինչեւ Հայաստանում իշխանափոխություն չլինի, որեւէ դրական սպասելիքներ ունենալ պարզապես չենք կարող. Սարգսյան

Ներքաղաքական

«Իրավունքի» հետ զրույցում միջազգայնագետ ՍՈՒՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ անդրադարձել է, թե Հայաստանը ինչ գին է վճարելու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար: Նրա գնահատմամբ՝ զոհասեղանին ոչ միայն Արցախն է, այլեւ՝ Հայաստանի Հանրապետությունը:

— Ինչպե՞ս եք գնահատում վերջին տարիներին Հայաստանի արտաքին եւ անվտանգային քաղաքականությունը:

— Գնահատելու համար, կարծում եմ, առաջին հերթին պետք է այն ունենալ: Երբ մենք չունենք արտաքին եւ անվտանգային քաղաքականություն, եւ դրա բազմաթիվ ապացույցները եղել են վերջին հինգ տարիների ընթացքում, ապա կարծում եմ՝ չեղած բանին գնահատական տալը պարզապես անշնորհակալ գործ է:

— Ադրբեջանը 44-օրյա պատերազմից հետո չի բավարավում եւ հստակ քայլերով հասել է ՀՀ տարածք, որո՞նք պետք է լինեին մեր իշխանությունների գործողությունները, կանխարգելելու համար ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեին:

— Բնական է, որ առաջին հերթին Հայաստանը պետք է փորձեր զինվել թե՛ ռազմական տեխնիկայով եւ թե՛ դիվանագիտական կարողություններով ու հմտություններով, այսինքն՝ նորից պետք է փորձեինք վերականգնել մեր բանակը, ռեսուրսներ դնեինք բանակի վերականգնման համար, մեր արտաքին մարտահրավերներին պատասխանելու համար, բայց, ցավոք սրտի, տեսնում ենք, որ նման պրոցես տեղի չի ունեցել: Հայաստանի բանակը շարունակում է գտնվել նույն վիճակում, ինչ-որ պատերազմից հետո էր, առանձնապես մարտունակության բարձրացման խնդիր էլ, կարծես, դրված չի եղել, նույնը վերաբերում է արտաքին քաղաքականությանն ու դիվանագիտությանը: Որեւէ երկարաժամկետ ծրագրեր չեն իրականացվում, որեւէ ռազմավարություն ու մարտավարություն չկա, կարծես, ամեն ինչ թողնվել է իներցիայի հույսին:

— Քանի՞ կոպեկի արժեք ունի մեր դիվանագիտությունը եւ միջազգային կառույցների աշխատանքը, եթե  հասանելի չենք կարողանում դարձնել մեր խնդիրները ու գոնե մի փոքր պահանջատեր չենք միջազգային հարթակներում: Չկա՞ այդ հնարավորությունը, թե՞ չի օգտագործվում:

— Կարծում եմ՝ ցանկացած պարագայում հնարավորություն կա ցանկացած տեսակի միջազգային հարթակում կամ պետությունում մեր արտաքին քաղաքական խնդիրները առաջ մղելու հարցում: Մենք ունենք շատ մոբիլ ու բավականին կազմակերպված հայ համայնք աշխարհի կարեւորագույն աշխարհաքաղաքական կենտրոններում՝ լինի Մոսկվան, Վաշինգտոնը, թե Բրյուսելը: Բայց, ցավոք սրտի, այդ ռեսուրսը չենք կարողանում մոբիլիզացնել, չենք էլ կարողանում արդյունավետ մեր առջեւ դրված խնդիրները լուծել, մարտահրավերներին պատասխանել, հակառակ պարագայում, եթե մենք ավելի պրոֆեսիոնալ ու գրագետ դիվանագիտություն ունենայինք, մեր իրավիճակն էապես տարբեր կլիներ նրանից ինչ որ այսօր ունենք:

— Այստեղ մասնագիտական պրոֆեսիոնալիզմի խնդի՞ր կա, թե՞ այդպիսին է պայմանավորվածությունը 44-օրյա պատերազմից հետո:

— Նույնիսկ կարեւոր էլ չէ, թե այս երկու թեզերից որն է իրական հիմքը, կարեւորն այն է, թե ինչ է տեղի ունեցել, եւ ինչ է տեղի ունենում: Ցանկացած դեպքում գործ ունենք մեր պետության համար շատ ծանր հետեւանքներով պրոցեսների հետ, եւ նույնիսկ կարեւոր էլ չէ, թե այդ հիմքերը ինչ պատճառներով են ձեւավորվել: Կան ձեւավորված հիմքեր, որոնք մեր պետության գլխին պատուհաս են, եւ այդ հիմքերը կարեւոր չէ, թե ինչ նախադրյալների միջոցով են ձեւավորվել:

— Իսկ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում ասվածը որքանո՞վ է իրատեսական:

— Իհարկե, հարաբերությունների կարգավորումը տեսականորեն կարող է տեղի ունենալ հենց վաղն էլ, այլ հարց է, թե Հայաստանն ինչ գին է պատրաստ վճարել այդ հարաբերությունների կարգավորման համար: Փաստը մնում է փաստ, որ Հայաստանի նախորդ երեք նախագահներն էլ ունեցել են իրենց պատկերացումները հայ-թուրքական հարաբերությունների մասին, եւ այն երեքի համար էլ եղել է կարեւորագույն օրակարգային հարց, սա ոչ ոք չի կարող ժխտել: Ամեն մեկն իր պատկերացումներն ու կարմիր գծերն է ունեցել` հարաբերությունների կարգավորման հետ կապված, բայց այսօր, ցավոք, չունենք այդ կարմիր գծերը, եւ, կարծես, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գնում ենք առանց կարմիր գծերի՝ ըստ էության, բավարարած լինելով Թուրքիայի բոլոր նախապայմանները, մինչեւ նույնիսկ հարաբերությունների կարգավորման բանակցությունները:

— Կարելի՞ է եզրակացնել, որ հայ-թուրքական հարաբերությունների ֆոնին, զոհասեղանին դրված է Արցախը:

— Ինչո՞ւ միայն Արցախը, ակնհայտ է չէ՞, որ Թուրքիան հայտարարում է, թե Հայաստանի հետ հարաբերությունները կկարգավորի այն ժամանակ, երբ Բաքվից կանաչ լույս ստանա: Բաքուն էլ ասում է՝ Ադրբեջանին է պատկանում Սյունիքը, Սեւանը, Երեւանը, այսինքն՝ այստեղ ոչ միայն Արցախի հարցն է, այլեւ՝ Հայաստանի Հանրապետության հարցն է զոհասեղանին դրված ու ապագան:

— Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար ի՞նչ ելք եք տեսնում, օրինակ՝ դիվանագիտական ճակատում հնարավո՞ր է որեւէ բան անել:

Ինչ-որ բան փրկելու համար կարծում եմ՝ միակ ելքը այս իրավիճակում իշխանափոխությունն է: Եթե Հայաստանում տեղի չունենա իշխանափոխություն, եւ իշխանության չգան այլ ուժեր, բնական եմ համարում, որ էական փոփոխություններ ակնկալել պետք  չէ, որովհետեւ՝ մենք տեսել ենք այս իշխանությունների ցանկությունները, կարողությունները եւ ունակությունները: Ըստ իս, մինչև Հայաստանում իշխանափոխություն չլինի, որևէ դրական սպասելիքներ ունենալ պարզապես, չենք կարող:

— ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կազմակերպած «Հանուն ժողովրդավարության» երկրորդ գագաթնաժողովի լիագումար նիստի ավարտին ընդունվել էր Հռչակագիր, որին ՀՀ-ն միացել է վերապահումներով: Ի՞նչ վերապահումի մասին է խոսքը:

— Սովորաբար նման գագաթնաժողովներից հետո, որին հարյուրավոր պետություններ են մասնակցում, վերջում ընդունվում է ընդհանուր մի հռչակագիր, որը, բնականաբար, որեւէ պարտադիր ուժ ունեցող փաստաթուղթ չէ, այլ ընդամենը հայտարարություն է, որի տեքստի տակ կարող են տարբեր պետություններ ստորագրել, այդ փաստաթղթերը, սովորաբար, պատրաստվում են մինչեւ գագաթնաժողովը եւ ներկայացվում են անդամ պետություններին ու պետությունները իրենց վերապահումներն են ներկայացնում տեքստի կամ ինչ-որ հատվածի վերաբերյալ: Հիմա ես, բնականաբար, չեմ կարող իմանալ, թե ի սկզբանե ինչպիսի տեքստ է առաջ քաշվել, ինչպիսի առաջարկ է եղել, եւ ինչպիսի տեքստին է ՀՀ իշխանությունը դեմ եղել: Բայց կարծում եմ՝ կարող ենք պատկերացնել, որ միգուցե այստեղ եղել են հակաիրանական, հակառուսական կամ հակաչինական ձեւակերպումներ, եւ միգուցե դրա պատճառով ՀՀ իշխանությունները չեն ցանկացել վերջնական տեքստին կամ ամբողջական տեքստին միանալ: Իհարկե, սա զուտ ենթադրություն է:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ



Երբեք ետ մի նայիր, այնտեղ ամեն ինչ անփոփոխ է. իմաստուն խոսքեր ամեն օրվա համարՆստել են վրան, դուբինկեքով ծեծել են, գուցե այդ ծեծը չլիներ, էրեխես փրկվեր. Շրջադարձային բացահայտում՝ «Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ»-ի ուսանողի սպանության գործումՀայազգի շարքային Վարդան Հարությունյանը 12 զինվորի կյանք է փրկել. ՌԴ ՊՆԻնչ են քննարկվել քաղաքական ուժերի հետ հանդիպմանը. Բագրատ սրբազանը փակագծեր է բացում18+. Կինն առաջարկել է ինտիմ բնույթի տեսազանգ, որից հետո այն չհրապարակելու դիմաց պահանջել է գումար«ՄՐՑԱՎԱՐՆԵՐԻՑ ՄԵԿԸ ԹՈՒՐՔ ԷՐ, ԵՎ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՏՎԵՑԻՆ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԸՄԲԻՇԻՆ». ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ Մ17 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ԱԼԵՔՍ ՄԱՐԳԱՐՅԱՆԱԺ նախագահը տժժում է ԻսպանիայումՌուսաստանը 7 տոննա մարդասիրական օգնություն է հասցրել Հայաստանում ջրհեղեղից տուժածներինԱՄՆ-ում հայտնել են Բայդենին փոխարինող հավանական թեկնածուի անունըՈրդիս հարցնում է՝ ինչու են քեզ բարևում, ճանաչո՞ւմ ես. Հենրիխ Մխիթարյանը՝ փողոցում անցորդներին ողջունելու և որդու արձագանքի մասինԻրանում ԱԽՔ նախկին քարտուղարի եւ նախկին նախարարի ընտրապայքարը թեեւակոխել է վճռորոշ փուլ. Նոր մանրամասներԲաքուն Նախիջևանի հետ կապի «կալինինգրադյան մոդել» է առաջարկել. ՀՀ ԱԳՆ-ի արձագանքըՄեկնարկել է «Սրբազան պայքար»-ի Քաղաքական Խորհրդի փակ նիստը. Ովքեր են մասնակցումԽաղաղության հասնելու համար չարիքը պիտի հեռանա․ Բագրատ ՍրբազանԱլիևը պահանջել է Հայաստանում ադրբեջանցիների բնակեցնելԳազ չի լինիՆորից ջուր չի լինիԱնձրեւ. Ինչ եղանակ է սպասվում ՎարդավառինՄինչև ե՞րբ կգործի տուգանքները 50 տոկոսով վճարելու արտոնությունըՕրվա խորհուրդ. Հուլիսի 21 զոհ, 3 վիրավոր. Երևան-Սևան ճանապարհին «Mercedes»-ը բախվել պաշտպանիչ բետոնե հենապատինԱրցախի հեռուստատեսությունը վերսկսում է իր գործունեությունըՎերադարձի իրավունքը պետք է ապահովվի փոխադարձաբար, այդ թվում՝ «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» ներկայացուցիչների համար. ԱլիևՍամվել Շահրամանյանի մեքենան առգրավվել է թմրամիջոցների շրջանառության գործի շրջանակում. ՔԿԻնչ փոխարժեքներ են սահմանվել տարադրամի շուկայում հուլիսի 2-ինՋուր չի լինելու․ հասցեներՀնարավոր են ոչ այնքան զգալի դրամական մուտքեր. հուլիսի 2-ի աստղագուշակՌումբի ահազանգ՝ «Շիրակ» օդանավակայանումԵվրո-2024. Օրվա հանդիպումներըԻ՞նչ զրույց է ունեցել Աննա Հակոբյանն ամուսնու հետ․ «Իրավունք»Առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատԻնչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին«Հրապարակ». Իշխանությունը թաքցնում է քարտեզները, որովհետև թաքցնելու բան ունի. սահմանադրագետ Վարդան ՊողոսյանԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Իրավունք». «Մարդիկ պատկերացնում են ավելի քաղաքական, ոչ հոգեւորականի ճանապարհ անցած մարդու վարչապետություն»«Իրավունք». Սրված հարաբերություններ կառավարությունում. Ի՞նչ է Արայիկ Հարությունյանը «կաթացնում» Փաշինյանի ականջին«Հրապարակ». Ոչ մի հանրաքվե, միայն փիառ«Փաստ». Կասկածներ կան նաև հենց իշխանության ներկայացուցիչների շարքերում«Ժողովուրդ». Իշխանությունն ամեն առիթով խրախուսում է ընդդիմադիրների հանդեպ ուժի կիրառումը. Հերթը Ալեն Սիմոնյանինն է«Իրավունք». Քրեական գործ է հարուցվել Երեւանում ՌԴ դրոշն ու գերբը պղծելու փաստի առթիվ«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի «ժողովրդավարությունը»«Փաստ». Ադրբեջանին հանգիստ չի տալիս Ռուբեն Վարդանյանին Նոբելյան մրցանակի ներկայացնելու տեղեկությունը«Ժողովուրդ». Գերիների մասին Փաշինյանի՝ «պետք է փտեն բանտերում» խոսքից զատ այլ մեկնաբանություններ իշխանությունը չունիԶելենսկու կինը 4,5 միլիոն եվրո արժողությամբ Bugatti մեքենա է պատվիրել. ֆրանսիական լրատվամիջոցներԲրիտանական բանակը պատրաստ չէ լուրջ հակամարտությունների. Financial Times«Հրապարակ». Աշխատանքային ա՞յց, թե՞ ֆուտբոլ դիտելու հնարավորություն«Փաստ». Անձնագրային բաժիններում քաոսը նոր «երանգներ» է ստացելԴատախազները սրտնեղած են․ ՀՀ դատախազության 105-ամյակին ո՛չ մի դատախազ նախագահի հրամանով պետական պարգեւի չի արժանացել. «Ժողովուրդ»«Իսկանդերներ»-ը կասետային զինամթերքով ծածկել են ուկրաինական կործանիչները Միրգորոդի ավիաբազայում (Տեսանյութ)Պրոֆեսոր Չարչյանի հերթական կյանքի ցուցումով կատարած բարդագույն վիրահատությունը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода