«... անցանք կենացների, մնում է մի հատ կենաց ասեք». Սինանյան Ֆրանսիան կշարունակի իր ռազմական աջակցությունը Հայաստանին` անկախ Ադրբեջանի արձագանքից. Bloomberg Արմեն Գրիգորյանը իր 2 օգնականների հետ մեկնում է Լոնդոն Ռուսական բանակը գրոհել է ուկրաինական սահմանի նոր հատվածում՝ գրավելով Սոտնիցկի Կազաչոկը Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր ԱՄՆ դեսպանատունն այսօր փակ է Արաբկիրի թաղապետարանի գործով անցնող պաշտպանյալիս կալանքի միջնորդությունը մերժվել է Այսօր մի շարք փողոցներ փակ կլինեն ՈւՂԻՂ. Փաշինյանը վարում է կառավարության հերթական նիստը Երանի այն հասարակությանը, ով կպարտադրի իշխանավորին՝ ընդունելու, իրավամբ, Աստվածահաճո Հիմնական Օրենք

Եթե նրանց հերոսությունը չլիներ, կարող է ես այսօր չլինեի, դուք չլինեիք… Ջիվան Ավետիսյան

Մշակութային

Ուղիղ 10 տարի առաջ Արցախում ընթանում էին կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Թեւանիկ» ֆիլմի նկարահանումները, որը հետագայում պիտի թարգմանվեր 9 լեզուներով (ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, հունարեն, հոլանդերեն, իսպաներեն, ռումիներեն, պարսկերեն եւ լեհերեն), շրջագայեր աշխարհով մեկ, համարվեր «Օսկար 2015»-ի Լավագույն օտարերկրյա ֆիլմ անվանակարգի հավակնորդ, իսկ 2020-ին ունենար ճակատագրական նշանակություն: 10 տարի անց ՋԻՎԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ փակագծեր է բացում ֆիլմի տողատակերի, դերակատարների մասին եւ տալիս ֆիլմում անպատասխան թողնված վերջաբանի պատասխանը:

«ԹԵՎԱՆԻԿ» ՖԻԼՄԻ ՀԵՐՈՍԸ ԻՐԱԿԱՆՈՒՄ ՀԵՐՈՍԱՑԱՎ 44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԺԱՄԱՆԱԿ

Կինոռեժիսորը նախ նշեց, որ «Թեւանիկ» ֆիլմը թվով իր առաջին լիամետրաժ ֆիլմն է, որից հետո՝ ստեղծել է «Վերջին բնակիչը», «Դրախտի դարպասը»:

«Բայց «Թեւանիկն» իր ուրույն դերն ու տեղն ունի իմ կյանքում: Շատ անկեղծորեն ասեմ՝  բոլոր հնարավորությունների դեպքում առիթը բաց չեմ թողնում որեւիցե տեղ հենց այս ֆիլմը ցուցադրելու, համենայնդեպս, առաջին հերթին առաջարկում եմ «Թեւանիկը»: Այն հիմա ունի իր ուրույն պատճառը: Ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել ուղիղ 10 տարի առաջ՝ 2013 թվականին Արցախում: «Թեւանիկի» գլխավոր հերոսը՝ Հովհաննես Խոդերյանը, երբ ֆիլմում նկարվում էր 15, թե 16 տարեկան էր: Իսկ 2020 թվականին, երբ նա արդեն 22-23 տարեկան էր, կամավոր մեկնել էր ռազմաճակատ ու զոհվել 44- օրյա պատերազմում: Նա ապրում էր Շուշի քաղաքում եւ զոհվեց՝ հանուն Հադրութի պաշտպանության: Եվ այսօր մեզ որեւիցե այլ բան չի մնում եւ չենք կարող անել Հովհաննեսի համար, բացի նրան հիշելուց՝ նաեւ այս ֆիլմը ցուցադրելով», - պատմեց Ջիվան Ավետիսյանը եւ շեշտեց, որ այս ֆիլմով ճամփորդել է ավելի քան 40 երկրում,  «Թեւանիկը» ցուցադրվել է այդ երկրների տասնյակ քաղաքներում:

«Աշխարհագրական մեծ տարածում ունի «Թեւանիկը»: Եվ Հայաստանից դուրս հանդիսականը մեծ մասամբ եղել են օտարներ, այն հենց մեր նպատակներից մեկն է եղել, որ ոչ թե ստեղծենք միայն բարձրորակ ֆիլմ, այլ այնպիսի բարձրաճակ արվեստի գործ, որը կպատմի աշխարհին եւ կխոսի հայության համար կարեւորագույն հարցերի մասին», - ասաց կինոռեժիսորը:

ԻՆՉՊԵՍ ՋԻՎԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ ԳՏԱՎ «ԹԵՎԱՆԻԿ» ՖԻԼՄԻ ԱՊԱԳԱ ՀԵՐՈՍ ԴԵՐԱԿԱՏԱՐԻՆ

Անդրադառնալով իր ֆիլմի` 44-օրյա պատերազմում զոհված հերոսին՝  Հովհաննես Խոդերյանին՝ կինոռեժիսորը բնութագրեց նրան` որպես համառ տեսակի, ով այնքա՛ն շատ կյանք ուներ իր մեջ եւ այնքա՛ն շատ հետաքրքրություն ուներ կյանքի հանդեպ:

«Բացառիկ կերպով եմ հիշում մեր հանդիպումը, մեր աշխատանքը: Իհարկե, չարաճճի էր, խանգարում էր, չէր լսում, մի երեւելի կարգապահ չէր: Բայց պատկերացրեք՝ ես Հովհաննեսին հանդիպել եմ կյանքում ավելի վաղ, քան նկարահանումները, դա եղել է 2010 թվականին ու տարիներ անց, երբ կարդացել եմ «Թեւանիկ» ֆիլմի կինոնովելը, միանգամից ասել եմ, որ այդ հերոսի դերակատարին տեսել եմ տարիներ առաջ Շուշիում: Պատկերացնում էի, որ տիպիկ դերակատարը նա միայն կարող է լինել: Ընդ որում՝ չգիտեի նույնիսկ այդ տղայի անունը եւ խնդրեցի իմ ընկերներին գնալ այն վայրը, որտեղ  հանդիպել էինք նրա հետ, դիմացի սրճարանից հարցնել, թե կարո՞ղ է ճանաչեն այն տղային, որին տարիներ առաջ տեսել էի այդտեղ: Ասել էին՝ իհարկե, ճանաչում ենք, Հովհաննեսն է, հետո նրա տան տեղն էին իմացել Շուշիում եւ գնացել էին, գտել, լուսանկարել ու ուղարկել ինձ: Հենց տեսա, ասացի՝ ինքն է, նստացրեք ավտոմեքենա, ուղարկեք Երեւան: Այդպես սկսվեց «Թեւանիկ» ֆիլմի նկարահանումները», - հիշում է Ջիվան Ավետիսյանը:

«ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻՑՍ Է ԿԱԽՎԱԾ ԹԵ՛ ՖԻԼՄԻ ԱՎԱՐՏԸ, ԹԵ՛ ՊԱՏԵՐԱԶՄԻ»

Ի դեպ, «Թեւանիկ» ֆիլմն ավարտվում է կրակոցով, իսկ պատասխանը՝ զոհվում է հերո՞սը, թե՞ ոչնչացվում թշնամու դիպուկահարը, թողնված է հանդիսատեսին: Ջիվան Ավետիսյանն այսքան տարի անց որոշեց փակագծեր բացել այս հարցի վերաբերյալ:

«Վերջում մեկ կրակոց է հնչում եւ ֆիլմն իսկապես ունի բաց վերջաբան: Թե ինչ տեղի ունեցավ, ես կարող եմ պատասխանել մի քանի անկյունից: Նախ ասեմ, որ ֆիլմի միջնամասում՝ սցենարական խմբի եւ ռեժիսորական գեղեցիկ լուծման արդյունքում, ավարտի մասին արդեն իսկ ասվում է: Բայց ես չեմ զարմանում, որ շատերը բաց են թողել դա, որովհետեւ առաջին անգամ դիտելով՝ տողատակերը, որոնք սիմվոլիկ կերպով եւ գեղարվեստական լուծումներով ներկայացված են, գուցե պատասխաններն ընկալելի չեն, ինչը նաեւ ֆիլմի ուժեղ կողմերից մեկն է: Բայց երկրորդ անգամ դիտելուվ այն՝ կհասկանաք, որովհետեւ առաջին շերտում պատմությունն է, երկրորդ շերտում՝ սիմվոլները, երրորդ  շերտում՝ փիլիսոփայությունը: Այնպես որ, պատասխանը կա, թե ով ում խոցեց, ինչը ռեժիսորական, սցենարական մեկնաբանություն է»,- ընդգծեց ֆիլմի ռեժիսորը:

Նույն հարցին նա պատասխանեց՝ որպես պարզ արցախցի եւս, ով իր ամբողջ կյանքն ապրել է պատերազմի մեջ:

«Յուրաքանչյուրս մեր մեկնաբանությամբ պետք է որոշենք, թե ով ում խոցեց: Դիպուկահարը փորձառու էր, երիտասարդը՝ ոչ: Նա ուներ առավելություն՝ փորձառության, գիտելիքի եւ տիրապետում էր սպառազինության, իսկ երիտասարդը՝ ոչ:  Ինչո՞ւ այդպիսի բարդ վերջաբան ունեցավ ֆիլմը, որովհետեւ յուրաքանչյուրիցս է կախված թե՛ ֆիլմի ավարտը, թե՛ պատերազմի: Լինենք հայ, թե՝ օտար, մենք մեր դերակատարությունն ունենք պատերազմի ավարտի գործում: 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո շատ ընկերներ, ովքեր ֆիլմը դիտել էին, ինձ ասացին՝ փաստորեն, Հովհաննեսն իր ճակատագրով ֆիլմի վերջաբանը գծեց՝ դիպուկահարը ողջ է, եւ բոլորիս պարտքն է գտնել ու…», - կրկին բազմակետեր թողեց Ջիվան Ավետիսյանը:

«ԿԳՏՆՎԵՆ ՄԱՐԴԻԿ, ՈՎՔԵՐ ԲԵԿՈՒՄ ԵՆ ՄՏՑՆԵԼՈՒ ՄԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ՝ ԼԻՆԻ ԱՐՎԵՍՏԻ ՄԻՋՈՑՈՎ, ԹԵ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԴԱՇՏՈՒՄ»

Արդյոք «Թեւանիկ» ֆիլմի հրամանատարն իրակա՞ն կերպար է, որն այդքան նման է ՀՀ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանին: Այս մասին նույնպես ֆիլմի կինոռեժիսորը տվեց սպառիչ պատասխան:

«Մենք խնդիր չենք դրել խոսել կոնկրետ որեւիցե մեկի մասին՝ հստակորեն նշելով, որ սա տվյալ հերոսն է, որովհետեւ ես առաջին պատերազմում 10-ամյա պատանի լինելով՝ Ստեփանակերտում տեսել եմ տասնյակ օտարերկրյա քաղաքացի հայերի, որոնք Արցախ էին եկել՝ մասը կազմելու ազատագրական պայքարի: Այո՛, նրանցից երեւելին Մոնթեն էր: «Թեւանիկ» ֆիլմում ոչ միայն հրամանատարի կերպարի համար է վերցված որոշ դրվագներ Մոնթեի կյանքից, ինչպես օրինակ, տանկը վերցնելու պատմությունը, այլ  շատուշատ կերպարների նույնիսկ կարճ ֆրազաները կամ գործողությունները վերցված են  իրական դեմքերից: Պատկերացրեք, երբ ես իմ դասընկներների հետ եմ դիտում այս ֆիլմը, նրանք ասում են՝  էս ինչի՞ ես մեր մասին այս ֆիլմում պատմել: Երբ իմ եղբայրն է դիտում, ասում է՝  այս խոսքերը իմն են, երբ մեր գյուղացիներն են դիտում ֆիլմը, ասում են՝ հերոսները մենք ենք: Այսինքն՝ չկա որեւիցե բան հորինված, կա իրողություն, որը մատուցված է քողարկված գեղարվեստական լուծմամբ: Եվ փաստացի Ավոյի կերպարը, որը տեսնում եք հրամանատարի մեջ, դարձյալ իրական հերոս է»:

Ջիվան Ավետիսյանը նշեց, որ ֆիլմում կարելի է գտնել նաեւ մաճկալաշենցի Արմենի կերպարը, ով 1993-ին հրաժարվել է ընդունել նահանջել հրամանը եւ վերցրել է հարվածն իր վրա:

«Մաճկալաշենում մինչեւ վերջ մնացել են: Թշնամու տանկերը հասել են մինչեւ Կարմիր շուկա եւ հետո ոչնչացվել են: Արմենն իր մնալով՝ ճակատագրական բեկում է ունեցել առաջին արցախյան պատերազմում: Վստահ եմ՝ մի օր կգտնեմ այդ ուժը եւ միջոցները, որ նրա  մասին ֆիլմ նկարահանեմ, որովհետեւ բացառիկ հերոս է, որն իր զինակիցների հետ բեկում են մտցրել բոլորիս ճակատագրի մեջ: Եթե նրանց հերոսությունը չլիներ, կարող է ես այսօր չլինեի, դուք չլինեիք, գուցե Երեւանում այս հատվածն էլ չլիներ:  Ֆիլմում ներկայացրել ենք ոչ թե նրա այսպես կամ այնպես խոսելը, այլ մարդու այդ տեսակը:  Ես մեծ հավատ ունեմ, որ էլի կգտնվեն մարդիկ, ովքեր բեկում են մտցնելու մեր կյանքում՝ լինի արվեստի միջոցով, թե պատերազմի դաշտում», - լավատեսությամբ՝ վստահեցրեց կինոռեժիսորը:

«ԱՐՑԱԽԻ ՄԱՍԻՆ ԴԱՐՁՅԱԼ ԽՈՍԵԼ Է ՊԵՏՔ՝ Ե՛Վ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ, Ե՛Վ ԱՐՏԵՐԿՐՈՒՄ»

Նշենք, որ ինչպես «Թեւանիկը» եւ Ջիվան Ավետիսյանի մյուս երկու ֆիլմերը՝ «Վերջին բնակիչը» եւ «Դրախտի դարպասը», այնպես էլ նրա նոր չորրորդ ֆիլմն Արցախի մասին է: 

«Թե՛ ես, թե՛ ստեղծագոծական թիմը համարում ենք, որ Արցախի մասին դարձյալ խոսել է պետք՝ ե՛ւ Հայաստանում, ե՛ւ արտերկրում: Մեր հաջորդ ֆիլմը՝ «Վերածնվածը» դարձյալ Արցախի մասին է: Այն մասնավորապես պատմում է 2020 թվականի պատերազմի եւ առաջին պատերազմի մասին եւս: Նկարահանումները կսկսենք օգոստոս ամսին  եւ կշարունակենք հաջորդ ամիսներին եւս: Հիմա արդեն սկսել ենք նախապատրաստական աշխատանքները,  դերասանների ընտրությունը»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



«... անցանք կենացների, մնում է մի հատ կենաց ասեք». ՍինանյանՖրանսիան կշարունակի իր ռազմական աջակցությունը Հայաստանին` անկախ Ադրբեջանի արձագանքից. BloombergԱրմեն Գրիգորյանը իր 2 օգնականների հետ մեկնում է ԼոնդոնՌուսական բանակը գրոհել է ուկրաինական սահմանի նոր հատվածում՝ գրավելով Սոտնիցկի ԿազաչոկըԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօրԱՄՆ դեսպանատունն այսօր փակ էՀուլիսի 11-ին կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան. Հրատապ հարցեր կանԱրաբկիրի թաղապետարանի գործով անցնող պաշտպանյալիս կալանքի միջնորդությունը մերժվել էԱյսօր մի շարք փողոցներ փակ կլինենՈւՂԻՂ. Փաշինյանը վարում է կառավարության հերթական նիստըԷՐԻԿ ՏԵՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ Մ20 ԵԱ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐԳԱՍՊԱՐ ՏԵՐՏԵՐՅԱՆԸ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ Մ20 ԵԱ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼԱԿԻՐՌոնալդուն Սլովենիայի հետ խաղից հետո հանդիպել է անբուժելի հիվանդ տղայի հետՄահացել է վրացի ըմբիշ Նուգզարի ՑուրցումիանԵրանի այն հասարակությանը, ով կպարտադրի իշխանավորին՝ ընդունելու, իրավամբ, Աստվածահաճո Հիմնական ՕրենքԱյսօր ծնվել է Ֆրունզիկ Մկրտչյանը«ՀԱՄԱՍ»-ը կոնկրետ պայմաններ ունի.Որ դեպքում «ՀԱՄԱՍԸ» կբանակցի Իսրայելի հետ. Իրանցի քաղաքագետը մանրամասնում է«ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ 8։0 ՀԱՇՎՈՎ, ՎԱՂԱԺԱՄ ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՏՆԵՑԻ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻՍ». ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ Մ17 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ՄԱՐԱՏ ԱՃԵՄՅԱՆԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօրՀուլիսի 4. Օրվա խորհուրդ«Հրապարակ». Ովքե՞ր են Բագրատ Սրբազանի խոսնակներըԱնհնար է պահպանել ԱՄՆ պետական ​​պարտքի ներկայիս մակարդակը. Ջերոմ Փաուել«Հրապարակ». Ո՞ր դեսպանատունն է խայտառակ պատասխան տվել Բագրատ Սրբազանին«Փաստ». Վիճակն իրականում ավելի ծանր է, քան կարելի է պատկերացնել«Ժողովուրդ». Արցախցիների կուտակային կենսաթոշակների հարցը չի լուծվում․ ԱԺ-ում ընդդիմադիրները հանդես կգան նախաձեռնությամբ«Հրապարակ». Փաշինյանն Ավինյանի վախն է բռնում«Փաստ». Ինչո՞վ է պայմանավորված Հայաստանում ռուսական «ծագման» բուհերի նկատմամբ հետաքրքրության կտրուկ աճը«Ժողովուրդ». Վարչապետի աշխատակազմի մատակարար «Վինո Վինո»-ի շահույթը կրկնակի նվազել է․ անկում, թե՞ արտոնյալ կարգավիճակՊուտինը մտադիր է հուսիթներին հականավային հրթիռներ մատակարարել. իրանական աղբյուր«Իսկանդերը» հարվածել է ուկրաինական հերթական ավիաբազային (ՏԵՍԱՆՅՈՒԹ)«Հրապարակ». Իշխանությունները կրկին ակտիվացրել են Ռուսաստան այցերը«Փաստ». Իսկ Հայաստանում դեռ հեծանիվ են քշում...Օգանովսկու որդուն Սարյան փողոցում ոստիկանները պառկեցրել են գետնին, քաշել մազերիցԿոնդը կհավասարեցվի հողին․ ինչ է կառուցվելու փոխարենը. ՏԵՍԱՆՅՈՒԹ.Factor.amԼիդիանի վիթխարի վնաս «նվերը» ՀՀ-ին․ «Ժողովուրդ»Կենդանակերպի ամենաազդեցիկ նշանները. ովքեր են ցուցակումՌուսական բանակը առաջ է շարժվում դեպի Նյու Յորքի կենտրոն և ներխուժել է Դրուժբա. ուկրաինացի ռազմական վերլուծաբաններ (MAP)Տիեզերքը կօգնի միայն այս կենդանակերպի նշաններին. ո՞վ կսկսի ունենալ «սպիտակ շարան»ԱՄՆ-ում կարծում են, որ Ուկրաինայում ռազմական հեղաշրջում է տեղի ունեցելՌուսաստանը դադարեցրել է իր մասնակցությունը ԵԱՀԿ ԽՎ-ինԽտացրած կաթով փքաբլիթի պատրաստման յուրօրիակ ձևԻնչ տեղի ունեցավ քաղաքական ուժերի հանդիպմանը սրբազանի հետ, սպասելի էր. Պարույր ՀայրիկյանԵրևանցիների սիրելի «Ռոսիա» կինոթատրոնը, որը շատերի առաջին հանդիպման վայրն էր1979 թ․ 3-րդ մասի հրապարակը․ ժամանակներ, երբ Հին Երևանն այլ էր Ազգային արժեքների վրա թքած մարդն ի՞ նչ գործ ունի ԱԺ-ում. Գեւորգ ՊետրոսյանՄեկ ամսից գալու եմ Հայաստան. Արմուշը նորություն ունիԱխր, ո՞նց լուռ մնացիր, երբ 5000 լույս տղերքի դրեցին հողի տակ, երբ Արցախը հանձնեցին. Լեւս ԴավթյանԶելենսկին, կարծես թե, վերջնականապես է «դոզայի տակ» մնացել«Ժիրոնան», ի տարբերություն «Զենիթի» դեռ պաշտոնական առաջարկ չի արել Սպերցյանի համար.Գերման Տկաչենկո
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода