Կալանավորների կյանքին վտանգ է սպառնում. ինչ է կատարվում «Սեւան» ՔԿՀ-ում (Հրատապ)
Իրավական![Կալանավորների կյանքին վտանգ է սպառնում. ինչ է կատարվում «Սեւան» ՔԿՀ-ում (Հրատապ)](/timthumb.php?src=disc/27-03-23/1efa0e5e28d46b05d3c8c27fc7e312fd.jpg&w=780)
ՀՀ արդարադատության նախարարության «Սեւան» քրեակատարողական հիմնարկում իրավիճակը լարված է: «Իրավունքի» տեղեկություններով՝ կալանավորները մտադիր են հացադուլ սկսել: Իսկ պատճառը նորանշանակ պետի վատ վերաբերմունքն է կալանավորներին. «Թազա պետը սաղի արյունը խմել ա, բերդում կալանավորների կյանքին վտանգ ա սպառնում»:
Նշենք, որ ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով՝ 2023թ. փետրվարի 24-ին ՀՀ ԱՆ «Սեւան» ՔԿՀ պետ է նշանակվել Արսեն Արզումանյանը, ով երկար տարիներ աշխատել է ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնում, իսկ 2022թ. նոյեմբերի 9-ի հրամանով նշանակվել էր ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ պետ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ