Խստորեն դատապարտում են Երեւանի քաղաքապետարանի կողմից Կասկադի տարածքում իրականացվող ծառերի սպանդը
Ներքաղաքական![Խստորեն դատապարտում են Երեւանի քաղաքապետարանի կողմից Կասկադի տարածքում իրականացվող ծառերի սպանդը](/timthumb.php?src=disc/19-03-23/c520a507a823417be27b37296048f5fa.jpg&w=780)
«Իրավունքի եւ արժեքների գերակայություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը եւ «Երեւանի այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնությունը հայտարարությամբ են հանդես եկել, որով խստորեն դատապարտում են Երեւանի քաղաքապետարանի կողմից Կասկադի տարածքում իրականացվող ծառերի սպանդը` սակուռա ռոյալ բուրգունդի պարտիզային ծառերով փոխարինելով։
«Հարկ է եղած առողջ ծառերը խնամել, էտել, ժամանակին ջրել, իսկ Երեւանի գործող քաղաքային իշխանությունը գերադասում է բազմադարյա Երեւանի հոգսերը հոգալու փոխարեն՝ իրենց զրոյական կետից PR-ի իրագործումը», - ասված է հայտարարության մեջ: