Վահան Բաբայանը վերընտրվեց Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Ներկա սահմանազատումը, չգիտես ինչու, իրականացվում է միայն Ադրբեջանին շահեկան պայմաններով. Գալուստյան Ակնկալում ենք Ռուսաստանից հատուկ ռազմական օպերացիայի հաղթական ավարտ. Նատալյա Սաղիյան Ռեֆորմիզը կգա փոխարինելու հեղափոխականությանը. Վահան Բաբայանը հավատում է Ինչո՞վ սփոփենք Ամարասի, Գանձասարի, Դադիվանքի կարոտը. Ստելլա Աբրահամյան «Իմ անունը Ջո Բայդեն է, և ես Ջո Բայդենի ամուսինն եմ» (Տեսանյութ) Բագրատ Սրբազանը Բյուրականում հանդիպեց Աշտարակից և այլ բնակավայրերից ժամանած քաղաքացիներին Երևանի և Բաքվի միջև կնքված խաղաղության պայմանագիրը օգուտ կբերի թյուրքական աշխարհին. Թուրքիայի փոխնախագահ ՇՏԱՊ. Հրդեհ Երևան ՀԷԿ-ում. հայտնի է հոսանքազրկման պատճառը Երևանի պետական համալսարանը բուհերի համաշխարհային վարկանիշում առաջ է անցել Բաքվի պետական համալսարանից

«Օսկար»-ում հաղթեց Նավալնին, ձայնից զրկվեց Զելենսկին, իսկ կինոն պարտվեց քաղաքականությանը

Մշակութային

Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխությունն այս տարի եւս ինտրիգների պակաս չունեցավ: Եթե նախորդ տարի մրցանակաբաշխությունը հիշարժան դարձավ ամերիկացի սթենդափ կատակերգու, դերասան, սցենարիստ, պրոդյուսեր, ռեժիսոր, հաղորդավար Քրիս Ռոքին տված ամերիկացի հայտնի դերասան Ուիլ Սմիթի ապտակով, ապա այս տարի բոլոր «ապտակները» քաղաքական էին: Իսկ հաղորդավարի անվտանգությունը՝ կրկնապատկված, ինչի մասին հենց բեմից նշեց կատակերգու եւ հեռուստահաղորդավար Ջիմի Քիմելը, ում վերապահված էր երեկոն վարելու պատիվը: Նա զգուշացրեց, որ նույնիսկ չփորձեն իրեն մոտենալ՝ չի՛ ստացվելու:

Վերադառնալով 95-րդ «Օսկար»-ում քաղաքական «ապտակներին»՝ նշենք, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն արդեն երկրորդ տարին անընդմեջ արգելվեց ելույթ ունենալ մրցանակաբաշխության ժամանակ: Սակայն, սա բոլորովին էլ չի նշանակում, թե ռուսաֆոբիայից զերծ են մնացել համաշխարհային աստղերը: Այս մասին է հուշում նաեւ Լավագույն օրիգինալ սաունդթրեք, Լավագույն արտասահմանյան ֆիլմ, Բեմադրող նկարչի լավագույն աշխատանք, Լավագույն օպերատոր անվանակարգերին արժանացած «Արեւմտյան ճակատում փոփոխություն չկա» (ռեժիսոր՝ Էդվարդ Բերգեր) ֆիլմի վերնագիրը: Այսպիսով՝ օսկարակիրների կողքին հայտնվեց ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնու ընտանիքը: Իսկ Նավալնու մասին պատմող կանադացի ռեժիսոր Դենիել Ռոերի ֆիլմը դարձավ Տարվա լավագույնը՝ վավերագրական ֆիլմերի շարքում:

Ի դեպ, Լավագույն վավերագրական ֆիլմ անվակարգում առաջադրված էր նաեւ ուկրաինական մի ֆիլմ, որը պատմում էր Լիսիչանսկի երեխաների սոցիալ-հոգեբանական վերականգնողական կենտրոնի մասին, բայց, արի ու տես, որ ուկրաինական թեման առհասարակ հոգնեցրել է Միացյալ Նահանգներին, մինչդեռ հակառուսականության հարցում շարունակում եմ մնալ գերոգեւորված:

Հատկանշական էր այն, որ «Ամեն ինչ ամենուր եւ միանգամից» ֆիլմը միանգամից 7 «Օսկար» արձանիկ կորզեց մրցանակաբաշխությունից, այդ թվում արժանանալով Լավագույն ֆիլմ գլխավոր մրցանակին: Լավագույն դերասանուհի դարձավ Միշել Յեոն՝ «Ամեն ինչ ամենուր եւ միանգամից» ֆիլմում իր դերակատարության համար: Նշենք, որ Յեոն առաջին ասիացի դերասանուհին է, որն արժանացավ «Օսկար»-ի: Նույն ֆիլմի ռեժիսորներ Դեն Կվան եւ Դենիել Շայներտը եւս դարձան տարվա լավագույնները: Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Ջեյմի լի Քերթիսը եւ Երկրորդ պլանի լավագույն դերասան Կե Հուի Կուանը եւս օսկարակիր դարձան «Ամեն ինչ ամենուր եւ միանգամից» ֆիլմի շնորհիվ: Լավագույն օրիգինալ սցենար եւ Լավագույն մոնտաժ անվանակարգերում էլի մրցանակակիր դարձավ «Ամեն ինչ ամենուր եւ միանգամից» ֆիլմը:

Լավագույն դերասան ճանաչվեց Բրենդան Ֆրեյզերը՝ «Կետ» ֆիլմում կերտած իր կերպարի համար: Լավագույն երգը ոչ պակաս քաղաքական էր՝ «Naatu Naatu»-ն («RRR. Մոտակայքում մռնչում է հեղափոխությունը»):

Կարճամետրաժ լավագույն անիմացիոն ֆիլմը «Տղան, խլուրդը, աղվեսը եւ ձին» էր, խաղարկային ֆիլմը՝ «Հրաժեշտ իռլանդական ձեւով»-ը, վավերագրական ֆիլմը՝«Փղերին հմայողները»:

Ոչ պակաս ուշագրավ էր Լավագույն անիմացիոն ֆիլմի մրցանակակիրը՝ «Փինոքիո Գիլերմո դել Տորո»-ն: Այո, հուրախություն քաղաքական գործիչների՝ սուտ խոսելուց քիթը երկարող Փինոքիոն շարունակում է մնալ լավագույն հերոսների շարքում:

Լավագույն տեսողական էֆեկտների համար «Օսկարի» արժանացավ «Ավատար. ջրի ուղին» ֆիլմը, Լավագույն ադապտացված սցենար անվանակարգում՝ «Խոսում են կանայք» ֆիլմը, Լավագույն կոստյումները համարվեցին Ռութ Է. Քարտերի «Սեւ հովազ. Հավերժ Վականդա» ֆիլմի հագուստները: Ըստ «Օսկար» մրցանակաբաշխության, Լավագույն գրիմը «Կետ» ֆիլմում էր (Ադրիան Մորո, Ջուդի Չին, Անեմարի Բրեդլի):

Հավելենք, որ այս տարի ոչ միայն «Օսկար»-ն ապաքաղաքական չէր, այլ նաեւ կարմիր գորգն էլ կարմիր չէր: Գորգն այս տարի ո՛չ ավել, ո՛չ պակաս ծովափնյա ավազի գույնի է եղել: Մրցանակաբաշխության կազմակերպիչներն իրենց ընտրությունը հիմնավորել են՝ ասելով, որ ցանկանում են մայրամուտի ճանապարհը ծովափ հիշեցնի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Վահան Բաբայանը վերընտրվեց Ռեֆորմիստների կուսակցության նախագահՆերկա սահմանազատումը, չգիտես ինչու, իրականացվում է միայն Ադրբեջանին շահեկան պայմաններով. ԳալուստյանԱկնկալում ենք Ռուսաստանից հատուկ ռազմական օպերացիայի հաղթական ավարտ. Նատալյա Սաղիյան Ռեֆորմիզը կգա փոխարինելու հեղափոխականությանը. Վահան Բաբայանը հավատում էԻնչո՞վ սփոփենք Ամարասի, Գանձասարի, Դադիվանքի կարոտը. Ստելլա Աբրահամյան«Իմ անունը Ջո Բայդեն է, և ես Ջո Բայդենի ամուսինն եմ» (Տեսանյութ)Բագրատ Սրբազանը Բյուրականում հանդիպեց Աշտարակից և այլ բնակավայրերից ժամանած քաղաքացիներինԵՎՐՈ-2024. Անգլիան հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց Շվեյցարիային և դուրս եկավ կիսաեզրափակիչ (տեսանյութ)Երևանի և Բաքվի միջև կնքված խաղաղության պայմանագիրը օգուտ կբերի թյուրքական աշխարհին. Թուրքիայի փոխնախագահՇՏԱՊ. Հրդեհ Երևան ՀԷԿ-ում. հայտնի է հոսանքազրկման պատճառըԵրևանի պետական համալսարանը բուհերի համաշխարհային վարկանիշում առաջ է անցել Բաքվի պետական համալսարանիցՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է կարկուտՍա բացառիկ հնարավորություն է հանդիպելու երկրի առաջին դեմքերի հետ. ԱԺ-ում մեկնարկում է ամառային դպրոցըԱլիևը մտադիր է մինչև տարեվերջ 20 հազար մարդ բնակեցնել օկուպացված ԱրցախումՀիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնն այս տարի նշվում է հուլիսի 7-ին․ եկեղեցիներում կմատուցվի պատարագԿիրանց գյուղի նույն հատվածը` սահմազատումից առաջ և հետո. Կիրանցի բնակիչՎրաստանի նախագահը մեկնաբանել է ԱՄՆ-ի հետ զորավարժությունների հետաձգումը«ՀՈՒԶՄՈՒՆՔԻՑ ԱՉՔԵՐՍ ԼՑՎԵՑԻՆ ՌԻՆԳՈՒՄ...». ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԱՇԽԱՐՀԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԴԱՎԻԹ ՉԱԼՈՅԱՆԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը ֆեյք թեմա է․ Արմեն ԱշոտյանՂազախստանը պատրաստ է հարթակ առաջարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների համար. ՏոկաևԷրդողանը դիտարկում է ՇՀԿ-ին Թուրքիայի անդամակցության հնարավորությունըՌուսական բանակը գրոհում է Տորեցկը. ուկրաինական ուժերը ծանրագույն վիճակում ենԲայդենը հայտարարել է, որ ընտրություններից դուրս կգա միայն Ամենակարող Տիրոջ ուղիղ ցուցումով«ԵՐԿԱՄԱՐՏԻ 234 ԿԳ ԱՐԴՅՈՒՆՔՈՎ ԻՆՁ ՀԱՋՈՂՎԵՑ ՆՎԱՃԵԼ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆԻ ՏԻՏՂՈՍԸ». ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ Մ17 ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՉԵՄՊԻՈՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՀայաստանում հայ-ամերիկյան համատեղ զորավարժություն կանցկացվիԻրանի հոգևոր առաջնորդը նորընտիր նախագահ Փեզեշքիանին խորհուրդ է տվել շարունակել երջանկահիշատակ Էբրահիմ Ռայիսիի քաղաքականությունըԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԿՏԵՂԱԴՐՎԻ ԼԵԳԵՆԴԱՐ ԾԱՆՐՈՐԴ ՅՈՒՐԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԱՐՁԱՆԸՎԱԶՈՐԴ ԵՐՎԱՆԴ ՄԿՐՏՉՅԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՓԱՐԻԶԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻՆԱյսօր աշխարհը հուլիսի 6-ին տոնում է համբույրի միջազգային օրըՈրպես բարեկամ ժողովուրդներ՝ միասին ձեռնամուխ կլինենք նոր ծրագրերին․ Փաշինյանը՝ Իրանի նոր նախագահինՆոյեմբերի 9-ի գիշերը եղել է հեղաշրջման պլան, որը ձախողվել. Մարուքյանը մանրամասներ է պատմելԿնոջ մահից 2 տարի անց Արամ Մանուկյանն ամուսնացել է. Նրանք քավորության էինՀաղթանակից հետո Իրանի նոր նախագահն իր առաջին հարցազրույցում խոսել է համազգային համերաշխության մասին. ՈսկանյանՎարդավառին հաջորդող մեռելոցը կլինի աշխատանքայինԱլիևն ու Ֆիդանը քննարկել են հայ-թուրքական և Հայաստան-Ադրբեջան հարաբերություններըԵկեղեցին նշում է հին տապանակի և նոր Ս. Եկեղեցու հիշատակի տոնըԱմուսնացել է պատգամավոր Գեղամ Մանուկյանի դուստրը (Տեսանյութ)Ով է եւ որտեղից է սերում Իրանի նոր նախագահըՀռիփսիմե Հակոբյանն ու Մարտին Մկրտչյանը նշել են ամուսնության 11-ամյակըՀայտնի է, երբ կմեկնարկի Հանրային ռադիոյի տնօրենի ընտրությունների 2-րդ փուլըՀՐԱՏԱՊ. Հուլիսի 4-ի աննախադեպ շոգերից հետո հուլիսի 5-ին Մոսկվային է մոտեցել «Օրխան» ուժեղ փոթորիկըԳլխուղեղի կաթվածի առաջին ախտանշանները. Շուտով «Բժշկի մոտ» Բախվել են «ՊԱԶ» ավտոբուսն ու «Opel»-ը. կա 1 զոհ, 3 վիրավորՎաղվա երեկոյան ժամերից մինչև հուլիսի 10-ը սպասվող տեղումները լինելու են կարճատև և ոչ համատարած. ՍուրենյանՄասուդ Փեզեշքիանը դարձել է Իրանի 9-րդ նախագահը․ նա հաղթել է ընտրություններում՝ հավաքելով 53.6% ձայնՄասուդ Փեզեշքիան ընտրվեց Իրանի նախագահ. Ով է նա«Հրապարակ». Ինչու են կարմիր բերետները հսկում ՔՊ գրասենյակը«Փաստ». Լուրջ քաղաքականությամբ զբաղվում են հիմնականում ակնկալիք ունեցող մարդիկ«Ժողովուրդ». Սկսվել է ՀՀ տնտեսական հսկաների փլուզումը«Հրապարակ». Իշխանական էլիտան հարսանիքի է պատրաստվում
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода