ՇՏԱՊ. ՊՆ նախկին շենքի բնակիչներից մեկի 4 ամսական երեխային տեղափոխեցին հիվանդանոց
Հասարակություն![ՇՏԱՊ. ՊՆ նախկին շենքի բնակիչներից մեկի 4 ամսական երեխային տեղափոխեցին հիվանդանոց](/timthumb.php?src=disc/22-02-23/8eb5af4d11f9ec11fd664fae507921e1.jpg&w=780)
«Իրավունքի» տեղեկություններով ՊՆ նախկին շենքից դուրս վտարված ընտանիքներից մեկի 4 ամսական երեխային տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Երեխան ջերմում է, ամենայն հավանականությամբ` կհոսպիտալացնեն:
Հիշեցնենք, որ այսօր արդեն վեցերորդ օրն է, ինչ ՊՆ նախկին շենքի բնակիչները գիշերում են բաց երկնքի տակ, ոստիկանությունն անգամ չի թույլատրում երկրորդ վրանը տեղադրել: Փետրվարի 16-ին ոստիկանությունը բռնի ուժով ՊՆ նախկին շենքում բնակություն հաստատած քաղաքացիներին դուրս հանեցին` թողնելով անօթեւան:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ