Վահան Բաբայանը վերընտրվեց Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Ներկա սահմանազատումը, չգիտես ինչու, իրականացվում է միայն Ադրբեջանին շահեկան պայմաններով. Գալուստյան Ակնկալում ենք Ռուսաստանից հատուկ ռազմական օպերացիայի հաղթական ավարտ. Նատալյա Սաղիյան Ռեֆորմիզը կգա փոխարինելու հեղափոխականությանը. Վահան Բաբայանը հավատում է Ինչո՞վ սփոփենք Ամարասի, Գանձասարի, Դադիվանքի կարոտը. Ստելլա Աբրահամյան «Իմ անունը Ջո Բայդեն է, և ես Ջո Բայդենի ամուսինն եմ» (Տեսանյութ) Բագրատ Սրբազանը Բյուրականում հանդիպեց Աշտարակից և այլ բնակավայրերից ժամանած քաղաքացիներին Երևանի և Բաքվի միջև կնքված խաղաղության պայմանագիրը օգուտ կբերի թյուրքական աշխարհին. Թուրքիայի փոխնախագահ ՇՏԱՊ. Հրդեհ Երևան ՀԷԿ-ում. հայտնի է հոսանքազրկման պատճառը Երևանի պետական համալսարանը բուհերի համաշխարհային վարկանիշում առաջ է անցել Բաքվի պետական համալսարանից

«Պետք է ապուշ լինես, որ չհասկանաս, թե թուրքերի կեղծ բարեկամության տակ ինչ է թաքնված».ՍՈՒՔԻԱՍ ԹՈՐՈՍՅԱՆ

Մշակութային

«Իրավունքը» զրուցել է Երգիծանկարիչների ասոցացիայի նախագահ, երգիծանկարիչ, ռեժիսոր, Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի կերպարային գրաֆիկայի դասախոս ՍՈՒՔԻԱՍ ԹՈՐՈՍՅԱՆԻ հետ:

— Թուրքերի հետ խաղաղության պայմանագիր կնքելու ու սահմաններ բացելու մասին ի՞նչ կարծիք ունեք:

— Այդ խոսակցություններն արդեն քանի տարի է կան, եւ միշտ եղել է մի հանգամանք, որի պատճառով չի իրականացվել: Եթե հիշում եք, կար ֆուտբոլային քաղաքականություն՝ իրար հետ ֆուտբոլ խաղացինք, բայց գալիս է մի կետ, որ հետո դադարում են իրար վստահելուց: Եվ դա հիմնականում գալիս է Թուրքիայից: Այսօրվա իրենց, այսպես ասած, «բարի վերաբերմունքը»  նույն Էրդողանի համար է արվում, որովհետեւ վերջինիս ուզում են խաղաղության Նոբելյան մրցանակ հանձնել: Ինքը հիմա պետք է «բարի ձյաձյա» խաղա՝ քանի որ իր ռեյտինգը հիմա մի քիչ ընկել է: Բայց իրականում Էրդողանի ծրագիրը միշտ էլ եղել է Մեծ Թուրանը: Եվ այդ մեծ ծրագրի մեջ Հայաստանը տեղ չունի: Ես կողմ եմ, թե կողմ չեմ, իհարկե, իմ անձնական կարծիքն է, բայց ինչ-որ բաներ մենք չենք կարող ասել, որ լավ է: Օրինակ, Ցեղասպանությունը մինչեւ այսօր չեն ճանաչել, բայց մի երկու ինչ-որ ապուշ բաներ են գրում, որ Տարկանն իբրեւ ամաչում է: Ամենացածր մակարդակի վրա են այդ խոսակցությունները գնում: Կամ ապրիլի 24-ի հետ կապված՝ Էրդողանն իր ելույթի ժամանակ ասում է՝ այո, այդպիսի բան եղել է, բայց Ցեղասպանությունը չի ճանաչում: Այսինքն՝ դրա հետեւանքներն  էլ  չկան: Հիմա էլ ամբողջ աշխարհին ցույց են ուզում տալ, որ հայերն իրենցից նեղացած չեն: Մենք չգիտենք՝ այդ խաղաքարտը հետո իրենք ինչպես են օգտագործելու: Այսինքն՝ աշխարհին ուզում են ասել, թե իրենք հայերի հետ լավ են, դուք ինչո՞ւ եք խառնվել իրար: Ի՞նչ եք ուզում` ի՞նչ Ղարաբաղ, ի՞նչ Սյունիք… Մենք հիմա նրանց հետ արդեն իբր ուզում ենք բարեկամ լինել: Այնինչ  քաղաքական հին վերքերը չեն լուծվել: Չէ՞ որ իրենք մեր նկատմամբ գործած շատ մեղքեր ունեն` ե՛ւ նախորդ դարաշրջանի, ե՛ւ այս դարաշրջանի, նաեւ 44-օրյա պատերազմի ժամանակ: Եկեք չմոռանանք, թե ինչպես էին իրենք գլուխ գովում, որ օգնեցին Ադրբեջանին, շնորհավորում էին նրանց հաղթանակի կապակցությամբ: Սա այն քաղաքականությունն է, որ կոչվում է մտրակով եւ բլիթով, ինչպես ռուսներն են ասում՝ кнут и пряник… Եվ պետք է ապուշ լինես, որ չհասկանաս, թե թուրքերի կեղծ բարեկամության տակ ինչ է թաքնված: Իմ կարծիքով, բնականաբար, պետք է առանց որեւէ բանի միջազգային հանրությունը ստիպի, որ բացվեն  սահմանները, եւ որեւէ պայման չդրվի Հայաստանի առջեւ:

— Իսկ մեզ մոտ գործո՞ւմ է այդ պահանջատիրությունը՝ օրենքի մակարդակով:

— Մենք Հայաստանում չունենք լուրջ օրենքներ: Ամբողջ աշխարհին ստիպում, խնդրում ենք կամ լոբբինգ ենք անում, որ ճանաչեն Հայոց ցեղասպանությունը, այնինչ մենք ներսում այն չենք ճանաչում՝ օրենքի ուժով: Մի առիթով ես հարց բարձրացրի, թե Հայաստանում ինչո՞ւ չեն ընդունում դա: Ինձ ասացին՝ դրա կարիքը չկա: Բայց չէ՞ որ առաջինը մենք պետք է ընդունենք Հայոց ցեղասպանության փաստը հերքող պատժամիջոցների կիրառման օրենքները, Արցախի հայկական լինելը: Եթե վաղը գա մի պահ, եւ հենց ապրիլի 24-ին հերքեն ու ասեն՝ այդպիսի բան չի եղել, դու չես կարող որեւէ մի օրենքի սահմաններում կանխարգելել դա: Հիմա ես ուզում եմ բոլորին հարցնել՝ Արցախը Հայաստա՞ն է: Եթե Հայաստան է, ո՞ր օրենքով է այն հաստատված, եւ ինչո՞ւ չեն օրենքով այն ճանաչում: Լավ, Արցախը չեք ճանաչում, Հայոց ցեղասպանությունը գոնե ճանաչեք...

— Ըստ Ձեզ՝ ի՞նչ հետեւանք կարող է ունենալ հայ-թուրքական սահմանի բացումը:

— Հիմա կասեն՝ տեսեք թուրքերի հետ սահմանները բացեցինք, առեւտուր սկսվեց, թուրքերը շենքեր են արդեն մեզ համար կառուցում: Ու մեկ էլ կտեսնենք լրիվ ուրիշ բան ստացվեց: Մենք ունե՞նք այն ստրատեգիան, որ վտանգի դեպքում կարողանանք կանխել: Օրենքներ չունենք… Մեր ՀՀ քաղաքացու մասին օրենքն էլ մինչեւ վերջ մշակված չէ: Այսօր եթե դու սեփականատեր ես, գնում եւ ուզում ես ՀՀ քաղաքացիություն ստանալ, կարող է եւ տան միանգամից: Ի՞նչ է եղել, 11 միլիոն ներդրում արեցիր, կարող ես դառնալ ՀՀ քաղաքացի: Բայց չէ՞ որ սահման բացելու համար նաեւ պետք է վատ տարբերակներն էլ դիտարկել, որովհետեւ ստրատեգիական շատ կարեւոր կետեր կան, որ ասում ենք՝ հա, դե ռուսն է, իտալացին է, ամերիկացին է, թող գնեն: Ջուրը կգնի, հետո գազը կգնի, կապի միջոցները, ու արդեն այդ ամենն իրենց ձեռքում կլինի: Իրենք կփակեն, իրենք կբացեն: Իսկ այդ ամբողջը պետք է օրենքով լինի: Գոնե ինչ-որ բաներ պետք է պետականացվի՝ 50 տոկոս պետական, 50 տոկոս սեփական լինի: Մեկ էլ տեսար թուրքերը եկան ու մեր ջուրը գնեցին: Ի՞նչ պետք է անենք: Եթե ֆրանսիացին, ռուսը գնել են, թուրքն էլ կարող է գնել՝ նույն իրավունքով: Սրանք պետության գոյատեւման խնդիրներ են: Այն ամենը, որը պետքական է երկրին ու ստրատեգիական կարեւորություն ունի, պետք է ինչ-որ չափով հսկելի լինի պետության կողմից: Մի ժամանակ էլ Հայաստան ադրբեջանցիներ էին գալիս-գնում, ադրբեջանցի ծանոթներ ունեի: Նրանց նենգ բնավորության հատկանիշները ես լավ գիտեմ: Իրենք կարող են շատ մտերիմ լինեն եւ անսպասելիորեն միանգամից դառնան ամենավատ թշնամին: Թուրքի, ադրբեջանցու  հետ շփվելիս սուրդ միշտ պետք է մի ձեռքում լինի: Դրա համար նախ պետք է օրենք ընդունենք, որ Հայաստանը կարողանա իր լեգիտիմությունը պահի: Այսինքն` համաձայն այդ օրենքի, հստակեցվի` ով կարող է լինել ՀՀ քաղաքացի, ով իրավունք ունի այստեղ վարձակալել, ինչ պայմաններով պետք է վարձակալի, ներդրումներն այստեղ ինչպիսին պետք է լինեն: Հետո նոր կարող ենք կամուրջներ բացելուց խոսել: 

— Այդ դեպքում, Ձեր կարծիքով` իշխանությունները չե՞ն կանխատեսում այդ վտանգը:

— Համոզված եմ, որ իրենք նույնիսկ չգիտեն: Իրենց խորհրդատուներին արդեն գիտենք: Նրանք ինչ են, որ իրենց տված խորհուրդն ինչ լինի: Մի խելքը գլխին մարդ չտեսանք: Երկրի գործերի 80 տոկոսը Արտաքին գործերի նախարարության կողմից է արվում: Լուրջ հարցեր են քննարկվում, բայց անլուրջ մարդիկ են այնտեղ գտնվում, թրաշները մի քիչ ավել, մի քիչ պակաս, լավ կոստյումներ հագած, որոնց երբ  նայում  ես,  ինքդ քեզ ասում ես՝ սրանցից ի՞նչ կարող ես սպասել: Ի՞նչ արտաքին քաղաքականության մասին կարող է խոսք լինել: Նրանց ինչպես ասես «կֆռացնեն»… Այն էլ ովքեր՝ այդ գայլերը…Գայլեր ասելով՝ նկատի ունեմ թուրք դիվանագետներին, որովհետեւ թուրքական դիվանագիտությունն այսօր չի ծնվել: Ինքը մոտավորապես հազար տարի ձեւավորվել է հունական, հրեական, հայկական, նախկին բյուզանդական դիվանագիտության վրա: Եվ իրենց այդ խորամանկությունը դեռ Օսմանյան կայսրությունից եկավ: Հիմա էլ այսօր Թուրան են ուզում ստեղծել: Ու սա ուղղակի փողոցի խոսակցություններ չեն, այլ բարձր ատյաններում հնչեցրած լոզունգներ են Թուրքիայի կողմից: Եթե դա հենց այնպես լիներ, ո՛չ Չինաստանը դրան ուրիշ ձեւով կնայեր, ո՛չ Հնդկաստանը, ո՛չ էլ՝ Իրանը:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 



Վահան Բաբայանը վերընտրվեց Ռեֆորմիստների կուսակցության նախագահՆերկա սահմանազատումը, չգիտես ինչու, իրականացվում է միայն Ադրբեջանին շահեկան պայմաններով. ԳալուստյանԱկնկալում ենք Ռուսաստանից հատուկ ռազմական օպերացիայի հաղթական ավարտ. Նատալյա Սաղիյան Ռեֆորմիզը կգա փոխարինելու հեղափոխականությանը. Վահան Բաբայանը հավատում էԻնչո՞վ սփոփենք Ամարասի, Գանձասարի, Դադիվանքի կարոտը. Ստելլա Աբրահամյան«Իմ անունը Ջո Բայդեն է, և ես Ջո Բայդենի ամուսինն եմ» (Տեսանյութ)Բագրատ Սրբազանը Բյուրականում հանդիպեց Աշտարակից և այլ բնակավայրերից ժամանած քաղաքացիներինԵՎՐՈ-2024. Անգլիան հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց Շվեյցարիային և դուրս եկավ կիսաեզրափակիչ (տեսանյութ)Երևանի և Բաքվի միջև կնքված խաղաղության պայմանագիրը օգուտ կբերի թյուրքական աշխարհին. Թուրքիայի փոխնախագահՇՏԱՊ. Հրդեհ Երևան ՀԷԿ-ում. հայտնի է հոսանքազրկման պատճառըԵրևանի պետական համալսարանը բուհերի համաշխարհային վարկանիշում առաջ է անցել Բաքվի պետական համալսարանիցՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է կարկուտՍա բացառիկ հնարավորություն է հանդիպելու երկրի առաջին դեմքերի հետ. ԱԺ-ում մեկնարկում է ամառային դպրոցըԱլիևը մտադիր է մինչև տարեվերջ 20 հազար մարդ բնակեցնել օկուպացված ԱրցախումՀիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնն այս տարի նշվում է հուլիսի 7-ին․ եկեղեցիներում կմատուցվի պատարագԿիրանց գյուղի նույն հատվածը` սահմազատումից առաջ և հետո. Կիրանցի բնակիչՎրաստանի նախագահը մեկնաբանել է ԱՄՆ-ի հետ զորավարժությունների հետաձգումը«ՀՈՒԶՄՈՒՆՔԻՑ ԱՉՔԵՐՍ ԼՑՎԵՑԻՆ ՌԻՆԳՈՒՄ...». ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԱՇԽԱՐՀԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԴԱՎԻԹ ՉԱԼՈՅԱՆԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը ֆեյք թեմա է․ Արմեն ԱշոտյանՂազախստանը պատրաստ է հարթակ առաջարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների համար. ՏոկաևԷրդողանը դիտարկում է ՇՀԿ-ին Թուրքիայի անդամակցության հնարավորությունըՌուսական բանակը գրոհում է Տորեցկը. ուկրաինական ուժերը ծանրագույն վիճակում ենԲայդենը հայտարարել է, որ ընտրություններից դուրս կգա միայն Ամենակարող Տիրոջ ուղիղ ցուցումով«ԵՐԿԱՄԱՐՏԻ 234 ԿԳ ԱՐԴՅՈՒՆՔՈՎ ԻՆՁ ՀԱՋՈՂՎԵՑ ՆՎԱՃԵԼ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆԻ ՏԻՏՂՈՍԸ». ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ Մ17 ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՉԵՄՊԻՈՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՀայաստանում հայ-ամերիկյան համատեղ զորավարժություն կանցկացվիԻրանի հոգևոր առաջնորդը նորընտիր նախագահ Փեզեշքիանին խորհուրդ է տվել շարունակել երջանկահիշատակ Էբրահիմ Ռայիսիի քաղաքականությունըԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԿՏԵՂԱԴՐՎԻ ԼԵԳԵՆԴԱՐ ԾԱՆՐՈՐԴ ՅՈՒՐԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԱՐՁԱՆԸՎԱԶՈՐԴ ԵՐՎԱՆԴ ՄԿՐՏՉՅԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՓԱՐԻԶԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻՆԱյսօր աշխարհը հուլիսի 6-ին տոնում է համբույրի միջազգային օրըՈրպես բարեկամ ժողովուրդներ՝ միասին ձեռնամուխ կլինենք նոր ծրագրերին․ Փաշինյանը՝ Իրանի նոր նախագահինՆոյեմբերի 9-ի գիշերը եղել է հեղաշրջման պլան, որը ձախողվել. Մարուքյանը մանրամասներ է պատմելԿնոջ մահից 2 տարի անց Արամ Մանուկյանն ամուսնացել է. Նրանք քավորության էինՀաղթանակից հետո Իրանի նոր նախագահն իր առաջին հարցազրույցում խոսել է համազգային համերաշխության մասին. ՈսկանյանՎարդավառին հաջորդող մեռելոցը կլինի աշխատանքայինԱլիևն ու Ֆիդանը քննարկել են հայ-թուրքական և Հայաստան-Ադրբեջան հարաբերություններըԵկեղեցին նշում է հին տապանակի և նոր Ս. Եկեղեցու հիշատակի տոնըԱմուսնացել է պատգամավոր Գեղամ Մանուկյանի դուստրը (Տեսանյութ)Ով է եւ որտեղից է սերում Իրանի նոր նախագահըՀռիփսիմե Հակոբյանն ու Մարտին Մկրտչյանը նշել են ամուսնության 11-ամյակըՀայտնի է, երբ կմեկնարկի Հանրային ռադիոյի տնօրենի ընտրությունների 2-րդ փուլըՀՐԱՏԱՊ. Հուլիսի 4-ի աննախադեպ շոգերից հետո հուլիսի 5-ին Մոսկվային է մոտեցել «Օրխան» ուժեղ փոթորիկըԳլխուղեղի կաթվածի առաջին ախտանշանները. Շուտով «Բժշկի մոտ» Բախվել են «ՊԱԶ» ավտոբուսն ու «Opel»-ը. կա 1 զոհ, 3 վիրավորՎաղվա երեկոյան ժամերից մինչև հուլիսի 10-ը սպասվող տեղումները լինելու են կարճատև և ոչ համատարած. ՍուրենյանՄասուդ Փեզեշքիանը դարձել է Իրանի 9-րդ նախագահը․ նա հաղթել է ընտրություններում՝ հավաքելով 53.6% ձայնՄասուդ Փեզեշքիան ընտրվեց Իրանի նախագահ. Ով է նա«Հրապարակ». Ինչու են կարմիր բերետները հսկում ՔՊ գրասենյակը«Փաստ». Լուրջ քաղաքականությամբ զբաղվում են հիմնականում ակնկալիք ունեցող մարդիկ«Ժողովուրդ». Սկսվել է ՀՀ տնտեսական հսկաների փլուզումը«Հրապարակ». Իշխանական էլիտան հարսանիքի է պատրաստվում
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода