Որ դեպքերում է լոլիկի հյութը վտանգավոր առողջության համար Կադիրովը զարմիկին նշանակել է Չեչնիայի Անվտանգության խորհրդի քարտուղար «Ֆազին» ենթադրյալ սպանողը հեռանում է դեպքի վայրից. կադրեր ՓԱՆՋՈՒՆԻ ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Վարդան Հարությունյանի լուսանկարը, ով կրակի ներքո փրկել է 12 զինակից ընկերոջ Վաղը Պուտինը երկկողմ հանդիպումներ կունենա Ալիևի և Էրդողանի հետ. ՌԴ նախագահի օգնական Թրամփի հաղթանակի դեպքում ՆԱՏՕ-ի երկրները Ուկրաինային օգնության նոր միջոցներ կտրամադրեն. WSJ Կիրանցի այլընտրանքային ճանապարհի մոտ նաև պատ է կառուցվում․ «Փաստինֆո» Պուտինը կհանդիպի Սի Ցզինպինի, Էրդողանի եւ Ալիեւի հետ Օրբանը Զելենսկիին առաջարկել էլ բանակցությունների գնալ

«Ի վերջո, բումերանգի օրենքը գործում է». ԶԻՏԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մշակութային

«Իրավունքը» զրուցել է Մոսկվայի հայկական թատրոնի ռեժիսոր, դերասանուհի ԶԻՏԱ ԲԱԴԱԼՅԱՆԻ հետ:

— Որքանով տեղյակ ենք, նոր ներկայացման եք պատրաստվում, որտեղ իր դերակատարմամբ հանդես կգա ՌԴ վաստակավոր  արտիստ: Կբացե՞ք փակագծերը:

— Ներկա պահին աշխատում ենք «Սրտի մեղեդիներ» ներկայացման վրա, որը շատ հետաքրքիր ժամանակակից պիես է: Այդ պիեսում աշխատում ենք ՌԴ վաստակավոր արտիստ Ալեքսեյ Իգորեւիչ Շեյնինի հետ: Նա շատ նվիրված է մեր թատրոնին ու արդեն մեր թատրոնի անդամներից մեկն է դարձել: Մենք Շեյնինի հետ աշխատել ենք դեռեւս  «Ոտքի՛, դատարանն է գալիս» ներկայացման ժամանակ: Ու հիմա մեր միասնական ցանկությամբ աշխատում ենք «Սրտի մեղեդիներ» պիեսի վրա: Ինձ թվում է՝ հանդիսատեսը կհավանի, որովհետեւ շատ գեղեցիկ գործ է: Ի դեպ, մի քիչ բացեմ փակագծերը՝ այդ պիեսի մեջ լինելու է դասական երաժշտություն:

— Այսինքն՝ կոմպոզիտորի մասի՞ն է:

— Այո, բայց այդ պիեսում միայն մի կոմպոզիտոր չէ: Այլ լինելու է մի քանի հզոր կոմպոզիտորների դասական երաժշտություն: Պիեսի բեմադրիչը Սլավա Ստեփանյանն է: Նա այդ պիեսով ինչ-որ կարեւոր մեսիջ է ուզում ուղարկել հանդիսատեսին:

— Ո՞րն է «Սրտի մեղեդիներ» պիեսի ասելիքը:

— Պարոն Ստեփանյանն այդ մասին դեռ չի ասել: Մենք՝ դերասաններս, փորձում ենք գուշակել… Սկզբից, երբ սկսվում են փորձերը, բեմադրիչը միանգամից չի բացում իր գաղտնիքը: Փորձում է դերասաններին տալ այդ հնարավորությունը, որ դերասանը հասկանա այն մեսիջը, որն ինքն ուղարկում է տվալ ներկայացումով: Բայց հետո, իհարկե, բացում է գաղտնիքը:

— Ըստ Ձեզ, այդ մեսիջով ի՞նչ է փոխանցվում հանդիսատեսին:

— Ինձ թվում է, որ շատ գեղեցիկ մարդկային հարաբերությունների մասին է: Որովհետեւ կան մարդիկ, որոնց էգոիզմը հասնում է այն աստիճանի, որ չեն տեսնում, թե ինչ ցավ են պատճառում մարդկանց՝  գործելով միմիայն օրենքի շրջանակներում կամ, առաջին հերթին հաշվի առնելով՝ օրենքը: Բայց չէ՞ որ լինում են իրավիճակներ, որ օրենքն ուղղակի դեմ է դուրս գալիս մարդկային զգացմունքներին: Ու այստեղ մեծ հարց է առաջանում հերոսի մոտ: Ի վերջո, ո՞րն է ճիշտ՝ մնալ օրենքի խիստ սահմաններում, թե՞ երբեմն տեղիք տալ մարդկային խղճին: Այստեղ շատ կարեւոր է գտնել ոսկե միջինը: Այն ծայրահեղությունները, երբ մարդիկ ապրում են կանոններով կամ էլ՝ ընդհակառակը, միշտ առաջացնում են կոնֆլիկտներ: Եվ երբ մարդ գտնի ոսկե միջինը, այն ժամանակ կլինի ներդաշնակություն: Հիմա մեր հերոսի առջեւ դրված է այդ հարցը: Ու նա ամբողջ ներկայացման ընթացքում անցնում է այդ ճանապարհն ու սկսում է դա հասկանալ: Եվ վերջում հանգում է այն եզրակացության, որ մարդկային դրսեւորումներն օրենքից վեր են, ինչը շատ կարեւոր է: Եվ այն չի կարելի կորցնել՝ կուրորեն հետեւելով օրենքին: Իրականում էլ մարդիկ կան, որոնք խստորեն հետեւում են կանոններին, ինչը շատ գովելի է, բայց նաեւ դրա հետ մեկտեղ դու պետք է հասկանաս, որ դու մարդ ես եւ պետք է նաեւ մարդկային օրենքներին հետեւես: Չէ՞ որ այդ կանոններին հետեւելով՝ դու կարող ես կորցնել մարդկային դեմքդ: Իսկ դա շատ կարեւոր է: Յուրաքանչյուր իրավիճակում պետք է առաջին հերթին մարդ մնաս: Վերջիվերջո, երբ գնաս այն աշխարհ, քեզ չեն հարցնի, թե դու ինչ մասնագիտություն ես ունեցել, հասարակության մեջ ինչ դիրք ես գրավել կամ ինչ ազգության ես պատկանել: Միայն կարեւոր կլինի, թե ով ես դու եւ ինչ բարի գործեր ես  արել: 

— Ռուս դերասանների եւ հայ դերասանների հետ ներկայացման մեջ խաղալիս՝ ո՞րն է տարբերությունը:

Խառնվածքը… Օրինակ՝ հայ դերասաններն ավելի բաց են ու լուցկու նման միանգամից բռնկվում են: Իսկ ռուս դերասաններն ավելի զուսպ են:

— Դուք արմատներով արցախցի եք, ունե՞ք հարազատներ, որոնք այս պահին գտնվում են շրջափակման մեջ:

— Շատ ցավալի է, որ այդպիսի իրավիճակ է ստեղծվել: Ես ունեմ բարեկամներ, որոնք ապրում են Ստեփանակերտում եւ այս պահին գտնվում են շրջափակման մեջ: Աշխարհից կտրված են… Երեխաներն ինչքան ժամանակ է չէին հաճախում ո՛չ դպրոց, ո՛չ մանկապարտեզ: Երբ զանգում ու խոսում եմ նրանց հետ, որքան էլ ծանր է վիճակը, միշտ ասում են՝ մի անհանգստացեք, ամեն ինչ նորմալ է: Իրենք են փորձում  ինձ հանգստացնել: Որքան էլ ենթարկվում են ճակատագրի փորձություններին՝ անկոտրում, ամուր կանգնած են հողի վրա: Ես շատ կուզենայի, որ այդ հարցը դրական լուծումներով շուտ կարգավորվի: Արցախում ապրող 120 000-ը ոսկե մարդիկ են: Հուսով եմ, որ մարդկությունն այս իրավիճակներից ելնելով, կհասկանա, որ չի կարելի այդպես վարվել ոչ միայն արցախցիների, այլեւ՝ բոլոր ազգությունների հետ: Ի վերջո, բումերանգի օրենքը գործում է:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Մոսկվա-Երեւան

 



Որ դեպքերում է լոլիկի հյութը վտանգավոր առողջության համարԿադիրովը զարմիկին նշանակել է Չեչնիայի Անվտանգության խորհրդի քարտուղար«Ֆազին» ենթադրյալ սպանողը հեռանում է դեպքի վայրից. կադրերՓԱՆՋՈՒՆԻՌԴ ՊՆ-ն հրապարակել է Վարդան Հարությունյանի լուսանկարը, ով կրակի ներքո փրկել է 12 զինակից ընկերոջՎաղը Պուտինը երկկողմ հանդիպումներ կունենա Ալիևի և Էրդողանի հետ. ՌԴ նախագահի օգնականԹրամփի հաղթանակի դեպքում ՆԱՏՕ-ի երկրները Ուկրաինային օգնության նոր միջոցներ կտրամադրեն. WSJԿիրանցի այլընտրանքային ճանապարհի մոտ նաև պատ է կառուցվում․ «Փաստինֆո»Պուտինը կհանդիպի Սի Ցզինպինի, Էրդողանի եւ Ալիեւի հետՕրբանը Զելենսկիին առաջարկել էլ բանակցությունների գնալԱրևմտյան վերլուծաբանները գնահատել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի բանակների հզորությունըԻ դեմս Նիկոլ Փաշինյանի` ունենք ազգային աղետ. Արտաշես ԳեղամյանԵրբեք ետ մի նայիր, այնտեղ ամեն ինչ անփոփոխ է. իմաստուն խոսքեր ամեն օրվա համարՆստել են վրան, դուբինկեքով ծեծել են, գուցե այդ ծեծը չլիներ, էրեխես փրկվեր. Շրջադարձային բացահայտում՝ «Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ»-ի ուսանողի սպանության գործումՀայազգի շարքային Վարդան Հարությունյանը 12 զինվորի կյանք է փրկել. ՌԴ ՊՆԻնչ են քննարկվել քաղաքական ուժերի հետ հանդիպմանը. Բագրատ սրբազանը փակագծեր է բացում18+. Կինն առաջարկել է ինտիմ բնույթի տեսազանգ, որից հետո այն չհրապարակելու դիմաց պահանջել է գումար«ՄՐՑԱՎԱՐՆԵՐԻՑ ՄԵԿԸ ԹՈՒՐՔ ԷՐ, ԵՎ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՏՎԵՑԻՆ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԸՄԲԻՇԻՆ». ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ Մ17 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ԱԼԵՔՍ ՄԱՐԳԱՐՅԱՆԱԺ նախագահը տժժում է ԻսպանիայումՌուսաստանը 7 տոննա մարդասիրական օգնություն է հասցրել Հայաստանում ջրհեղեղից տուժածներինԱՄՆ-ում հայտնել են Բայդենին փոխարինող հավանական թեկնածուի անունըՈրդիս հարցնում է՝ ինչու են քեզ բարևում, ճանաչո՞ւմ ես. Հենրիխ Մխիթարյանը՝ փողոցում անցորդներին ողջունելու և որդու արձագանքի մասինԻրանում ԱԽՔ նախկին քարտուղարի եւ նախկին նախարարի ընտրապայքարը թեեւակոխել է վճռորոշ փուլ. Նոր մանրամասներԲաքուն Նախիջևանի հետ կապի «կալինինգրադյան մոդել» է առաջարկել. ՀՀ ԱԳՆ-ի արձագանքըՄեկնարկել է «Սրբազան պայքար»-ի Քաղաքական Խորհրդի փակ նիստը. Ովքեր են մասնակցումԽաղաղության հասնելու համար չարիքը պիտի հեռանա․ Բագրատ ՍրբազանԱլիևը պահանջել է Հայաստանում ադրբեջանցիների բնակեցնելԳազ չի լինիՆորից ջուր չի լինիԱնձրեւ. Ինչ եղանակ է սպասվում ՎարդավառինՄինչև ե՞րբ կգործի տուգանքները 50 տոկոսով վճարելու արտոնությունըՕրվա խորհուրդ. Հուլիսի 21 զոհ, 3 վիրավոր. Երևան-Սևան ճանապարհին «Mercedes»-ը բախվել պաշտպանիչ բետոնե հենապատինԱրցախի հեռուստատեսությունը վերսկսում է իր գործունեությունըՎերադարձի իրավունքը պետք է ապահովվի փոխադարձաբար, այդ թվում՝ «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» ներկայացուցիչների համար. ԱլիևՍամվել Շահրամանյանի մեքենան առգրավվել է թմրամիջոցների շրջանառության գործի շրջանակում. ՔԿԻնչ փոխարժեքներ են սահմանվել տարադրամի շուկայում հուլիսի 2-ինՋուր չի լինելու․ հասցեներՀնարավոր են ոչ այնքան զգալի դրամական մուտքեր. հուլիսի 2-ի աստղագուշակՌումբի ահազանգ՝ «Շիրակ» օդանավակայանումԵվրո-2024. Օրվա հանդիպումներըԻ՞նչ զրույց է ունեցել Աննա Հակոբյանն ամուսնու հետ․ «Իրավունք»Առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատԻնչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին«Հրապարակ». Իշխանությունը թաքցնում է քարտեզները, որովհետև թաքցնելու բան ունի. սահմանադրագետ Վարդան ՊողոսյանԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Իրավունք». «Մարդիկ պատկերացնում են ավելի քաղաքական, ոչ հոգեւորականի ճանապարհ անցած մարդու վարչապետություն»«Իրավունք». Սրված հարաբերություններ կառավարությունում. Ի՞նչ է Արայիկ Հարությունյանը «կաթացնում» Փաշինյանի ականջին«Հրապարակ». Ոչ մի հանրաքվե, միայն փիառ«Փաստ». Կասկածներ կան նաև հենց իշխանության ներկայացուցիչների շարքերում
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода