Բաքուն Նախիջևանի հետ կապի «կալինինգրադյան մոդել» է առաջարկել. ՀՀ ԱԳՆ-ի արձագանքը Մեկնարկել է «Սրբազան պայքար»-ի Քաղաքական Խորհրդի փակ նիստը. Ովքեր են մասնակցում Խաղաղության հասնելու համար չարիքը պիտի հեռանա․ Բագրատ Սրբազան Գազ չի լինի Նորից ջուր չի լինի Անձրեւ. Ինչ եղանակ է սպասվում Վարդավառին Մինչև ե՞րբ կգործի տուգանքները 50 տոկոսով վճարելու արտոնությունը Օրվա խորհուրդ. Հուլիսի 2 1 զոհ, 3 վիրավոր. Երևան-Սևան ճանապարհին «Mercedes»-ը բախվել պաշտպանիչ բետոնե հենապատին Արցախի հեռուստատեսությունը վերսկսում է իր գործունեությունը

«Պատերազմի ամենածանր օրերին իշխանությունը զբաղված է եղել ՀՀ երրորդ նախագահի նկատմամբ խայտառակ ապօրինի պրոցես սկսելով»

Տեսանյութեր

Հակակոռուպցիոն դատարանում երեկ տեղի ունեցավ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եւ նրա ընտանիքի անդամների գործով նախնական լսումները: Դատական նիստից հետո գործի վերաբերյալ մանրամասներ պարզեցինք ՀՀ երրորդ նախագահի եւ նրա դստեր` Սաթենիկ Սարգսյանի պաշտպան ԱՄՐԱՄ ՄԱԿԻՆՅԱՆԻՑ:

Ըստ հայցադիմումի` իրավասու մարմինը Սերժ Սարգսյանի գույքի 38 տոկոսը համարել է «ապօրինի ձեռք բերված»: Ի՞նչ կասեք հայցվոր կողմի ներկայացրած պահանջի մասին:

— Ընդհանրապես այսօր շատ դժվար է եւ ոչ տեղին է խոսել այս պրոցեսի մասին, որն ինքնին անօրինական է: Նախ ցավակցում եմ մեր զոհված 15 զինվորների հարազատներին, բարեկամներին, ընկերներին եւ ուզում եմ արձանագրել, որ երկրի հիմնական խնդիրները թողած` այսօրվա իշխանությունները հասարակությանը կերակրում են դատարկաբանությամբ: Այս գործը փուչ է, սին եւ շատ ավելի փոքր նշանակություն ունի մեզ համար, քան այն, ինչ տեղի է ունենում այսօր: Բոլորս էլ գիտենք, որ սահմանին վիրավոր եւ 15 զոհված զինծառայող ունենք: Բայց անդրադառնալով Ձեր հարցին` ասեմ, որ մենք դատախազությանը ժամանակին այս պրոցեսի ծայրահեղ անօրինական լինելու մասին առարկություններ ենք ներկայացրել: Ուզում եմ նաեւ ընդգծել, որ այսօրվա իշխանությունները, երբ 2020 թվականի հոկտեմբերի 7-ին պատերազմական ծանր դրության մեջ էինք, մարտեր էին տեղի ունենում Արցախի Հանրապետության սահմաններին, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման խայտառակ ապօրինի պրոցես էին սկսում ՀՀ երրորդ նախագահի նկատմամբ: Ինչու, որովհետեւ այն ժամանակ, երբ այս պրոցեսը սկսելու  որոշումը կայացվել է, այդ որոշման կայացման համար չեն եղել հիմքեր:

Կմանրամասնե՞ք, թե ինչ նկատի ունեք եւ, վերջիվերջո, ՀՀ երրորդ նախագահից ի՞նչ գույք են ուզում բռնագանձել:

— Գործում առկա են փաստական տվյալներ, որ ուսումնասիրությունը սկսելու պրոցեսի ժամանակահատվածում ընդհանրապես Սերժ Սարգսյանի անունով, ընդգծում եմ` որեւէ գույք չի եղել հայտնաբերված, առավել եւս, երբ խոսքը ենթադրյալ կասկածելի ծագումով ապօրինի գույքի մասին է, եւ առավել եւս, որ այն պետք է գերազանցեր 50 միլիոն դրամը: Միանշանակ արձանագրում եմ, որ այս պրոցեսն այդ մասով առնվազն հիմքից ապօրինի է: Ուղղակի քաղաքացիական դատավարությունը թույլ չի տալիս այս փուլում այդ մասին խոսել, դեռ կխոսենք այդ մասին: Այնպես որ, սա դատարկ պրոցես է, դատարկ թվեր են:

Դատական նիստի ժամանակ պարզ դարձավ, որ հայցվոր կողմն ակնկալում է, որպեսզի պատասխաններ տաք նաեւ երջանկահիշատակ Ռիտա Սարգսյանի կատարած ծախսերի մասին: Ի՞նչ տրամաբանությամբ:

— Ընդհանրապես օրենքները, որոնք գրվում են, ստեղծվում են, մտնում են մեր կյանք, բացի օրինական լինելուց, նաեւ պետք է բարոյական լինեն: Ես բարոյականության հետ բավականին հակասության մեջ եմ տեսնում երջանկահիշատակ Ռիտա Սարգսյանի կատարած ծախսերի պատասխանները ակնկալել մեզնից: Չգիտեմ` հայրենի դատախազությունն ինչպես է պատկերացնում` մահացածների ծախսերի պատասխանները հարցնել ողջերից: Օրենքի իմաստով ամուսնության ընթացքում ձեռք բերված համատեղ գույքը վերաբերում է ամուսիններին, բայց ծախսերը երբեք չեն կարող համարվել նույնական, եւ չեն կարող պատասխաններ սպասել ամուսիններից մեկից մյուսի կատարած ծախսերի մասին: Չկա նման օրենսդրություն, չկա նման իրավական նորմ, չկա նման տրամաբանություն:

Հայցվոր կողմը, փաստորեն, Սաթենիկ Սարգսյանի բնակարանն է՞լ  է վերագրում ՀՀ երրորդ նախագահին եւ ուզում բռնագանձել:

— Խոսք է գնում մեկ բնակարանի 38 տոկոսի մասին, որը, ըստ դատախազության, ապօրինի է: Սաթենիկ Սարգսյանն իր ընտանիքով մինչեւ այսօր ապրում է այդտեղ: ՀՀ պետական մարմինները ի՞նչ են որոշել, մարդուն իր բնակարանից հանե՞ն: Սա աբսուրդի թատրոն է: Որեւէ փաստական տվյալ չկա եւ չի կարող լինել այն մասին, որ այդ գույքը թե՛ ի սկզբանե, թե՛ ընթացքում, թե՛ հիմա պատկանել է Սերժ Սարգսյանին: Հարգելի դատախազը ո՞ր կանխավարկածով է մտածում, չգիտենք, երբ ասում է, թե այն Սերժ Սարգսյանի գույքն է, այլ ոչ թե` փոխկապակցված անձի:

Իսկ ի՞նչ խնդիր էր տեսնում դատախազությունը` ՀՀ երրորդ նախագահի` Ստեփանակերտում ունեցած գույքի հետ կապված:

— Ուսումնասիրման փուլում դատախազությունը նաեւ պետության կողմից երրորդ նախագահին տրված գույքը դիտարկել էր ապօրինի` այն տրամաբանության մեջ, որ այդ գույքի վաճառքի արդյունքում առաջացած նույն գումարի չափով ձեռք է բերվել մեկ բնակարան: Սա եւս աբսուրդի թատրոն է: Փաստական տվյալները պահպանված էին, եւ այդ գույքի մասով որեւէ խնդիր չկա:

Ստացվում է, որ դատախազությունը մոտավոր հաշվարկներ է արել Սերժ Սարգսյանի` դեռեւս խորհրդային տարիներից ստացած աշխատավարձերի վերաբերյալ եւ որոշել, թե ինչքան գումար կարող էր ծախսել, ինչքան եկամուտ կարող էր ունենալ եւ ինչ կարող էր դրանով անել, հետո էլ փորփրել, թե որտեղից կարող էր Ռիտա Սարգսյանը գումար ունենալ եւ գո՞րծ է հարուցել:

— Ըստ դատախազության` 1975 թվականից ինչ-որ աշխատել է Սերժ Սարգսյանը, 1991 թվականին այդ բոլոր աշխատածն ու տնտեսածը փոշիացել, վերացել են: Սա է նրանց կանխավարկածը, ես էլ ասում եմ` ուրի՞շ…Խելագարության կանխավարկածով մենք չենք պատրաստվում հիմնավորել, իսկ ողջամտության կանխավարկածով` ամեն ինչ պարզ է, ամեն ինչ օրինական է, ու ամեն ինչ շատ հստակ է: Ի դեպ, ի գիտություն բոլորի եւ դատախազության` ասեմ, որ Ռիտա Սարգսյանը երկար ժամանակ աշխատել է Ստեփանակերտ քաղաքում եւ վարձատրվել է: Իսկ նրանք, ովքեր շատ են շահագրգռված` երջանկահիշատակ Ռիտա Սարգսյանի գումարների ծագման աղբյուրները պարզելով, իրեն թող հարցնեն, եթե կարող են…

Ի դեպ, հայցվոր կողմը մատնանշում էր սպառողական զամբյուղի մասին եւ նշում, թե ՀՀ երրորդ նախագահն ինչքան կոմունալ է վճարել: Ի՞նչ կասեք այս մասին:

— Ի՞նչ կոմունալ ծախսեր, սա եւս խոսում է այս պրոցեսի դատարկության մասին: Ասում է` կոմունալ ծախսերից հանել ենք, գումարել ենք եւ այլն: Եթե այս պրոցեսը նորմալ ուսումնասիրվեր, այլ ոչ թե` պատվերով, կտեսնեին, որ ՀՀ երրորդ նախագահը 1993 թվականից մինչեւ 2018 թվականը բնակվել է կառավարական ամառանոցներում, այդտեղ կոմունալ ծախսեր չկան: Ինձ մոտ հարց առաջացավ` Նիկոլ Փաշինյանը կոմունալ ծախսե՞ր է վճարում հիմա: Իմ գործընկերը ենթատեքստով հուշեց դատախազին, որ կան պաշտոնյաներ, որոնց որոշակի ծախսերը պետությունը վերցնում է իրենց վրա` կեցության, անվտանգության, ավտոտրանսպորտի եւ այլն: Չհասկացա, թե դատախազն ի՞նչ կոմունալ ծախսերի մասին էր խոսում: Սա հաստատված փաստ է, որ 1993 թվականից մինչեւ 2018 թվականի ապրիլը երրորդ նախագահը մշտապես ընտանիքով բնակվել է կառավարական ամառանոցում: Իսկ թե այդ ինչ կոմունալ ծախսեր են հանել, գումարել, բազմապատկել ու բաժանել, չգիտենք:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Բաքուն Նախիջևանի հետ կապի «կալինինգրադյան մոդել» է առաջարկել. ՀՀ ԱԳՆ-ի արձագանքըՄեկնարկել է «Սրբազան պայքար»-ի Քաղաքական Խորհրդի փակ նիստը. Ովքեր են մասնակցումԽաղաղության հասնելու համար չարիքը պիտի հեռանա․ Բագրատ ՍրբազանԱլիևը պահանջել է Հայաստանում ադրբեջանցիների բնակեցնելԳազ չի լինիՆորից ջուր չի լինիԱնձրեւ. Ինչ եղանակ է սպասվում ՎարդավառինՄինչև ե՞րբ կգործի տուգանքները 50 տոկոսով վճարելու արտոնությունըՕրվա խորհուրդ. Հուլիսի 21 զոհ, 3 վիրավոր. Երևան-Սևան ճանապարհին «Mercedes»-ը բախվել պաշտպանիչ բետոնե հենապատինԱրցախի հեռուստատեսությունը վերսկսում է իր գործունեությունըՎերադարձի իրավունքը պետք է ապահովվի փոխադարձաբար, այդ թվում՝ «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» ներկայացուցիչների համար. ԱլիևՍամվել Շահրամանյանի մեքենան առգրավվել է թմրամիջոցների շրջանառության գործի շրջանակում. ՔԿԻնչ փոխարժեքներ են սահմանվել տարադրամի շուկայում հուլիսի 2-ինՋուր չի լինելու․ հասցեներՀնարավոր են ոչ այնքան զգալի դրամական մուտքեր. հուլիսի 2-ի աստղագուշակՌումբի ահազանգ՝ «Շիրակ» օդանավակայանումԵվրո-2024. Օրվա հանդիպումներըԻ՞նչ զրույց է ունեցել Աննա Հակոբյանն ամուսնու հետ․ «Իրավունք»Առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատԻնչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին«Հրապարակ». Իշխանությունը թաքցնում է քարտեզները, որովհետև թաքցնելու բան ունի. սահմանադրագետ Վարդան ՊողոսյանԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Իրավունք». «Մարդիկ պատկերացնում են ավելի քաղաքական, ոչ հոգեւորականի ճանապարհ անցած մարդու վարչապետություն»«Իրավունք». Սրված հարաբերություններ կառավարությունում. Ի՞նչ է Արայիկ Հարությունյանը «կաթացնում» Փաշինյանի ականջին«Հրապարակ». Ոչ մի հանրաքվե, միայն փիառ«Փաստ». Կասկածներ կան նաև հենց իշխանության ներկայացուցիչների շարքերում«Ժողովուրդ». Իշխանությունն ամեն առիթով խրախուսում է ընդդիմադիրների հանդեպ ուժի կիրառումը. Հերթը Ալեն Սիմոնյանինն է«Իրավունք». Քրեական գործ է հարուցվել Երեւանում ՌԴ դրոշն ու գերբը պղծելու փաստի առթիվ«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի «ժողովրդավարությունը»«Փաստ». Ադրբեջանին հանգիստ չի տալիս Ռուբեն Վարդանյանին Նոբելյան մրցանակի ներկայացնելու տեղեկությունը«Ժողովուրդ». Գերիների մասին Փաշինյանի՝ «պետք է փտեն բանտերում» խոսքից զատ այլ մեկնաբանություններ իշխանությունը չունիԶելենսկու կինը 4,5 միլիոն եվրո արժողությամբ Bugatti մեքենա է պատվիրել. ֆրանսիական լրատվամիջոցներԲրիտանական բանակը պատրաստ չէ լուրջ հակամարտությունների. Financial Times«Հրապարակ». Աշխատանքային ա՞յց, թե՞ ֆուտբոլ դիտելու հնարավորություն«Փաստ». Անձնագրային բաժիններում քաոսը նոր «երանգներ» է ստացելԴատախազները սրտնեղած են․ ՀՀ դատախազության 105-ամյակին ո՛չ մի դատախազ նախագահի հրամանով պետական պարգեւի չի արժանացել. «Ժողովուրդ»«Իսկանդերներ»-ը կասետային զինամթերքով ծածկել են ուկրաինական կործանիչները Միրգորոդի ավիաբազայում (Տեսանյութ)Պրոֆեսոր Չարչյանի հերթական կյանքի ցուցումով կատարած բարդագույն վիրահատությունը«Զրո շանս». ԱՄՆ-ում մռայլ կանխատեսում է արել Ուկրաինայի համարԾովակալ Մալենի մռայլ մարգարեությունները սկսում են իրականանալ ԱՄՆ-ում. The NationalԵՎՐՈ-2024. Պորտուգալիան 11 մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ գտնվեց և հաղթեց Սլովենիայի թիմին(տեսանյութ)Մինչեւ տարեվերջ լուրջ իրադարձություններ կլինեն. կսկսվեն նոր բանակցություններ՝ նոր խաղացողներով«Հայաստանում որդիս անընդհատ հարցնում է. «Ինչո՞ւ քեզ բարևեց, ճանաչո՞ւմ ես նրան»».Հենրիխ ՄխիթարյանԴուք կշարունակեք ներել նրան, ում սիրում եք՝ քանի դեռ չեք ատել. Արաբական 22 իմաստությունՊրոսպեկտ-Փակ շուկա, կանգառ, տղամարդու ձեռքին երկու նոր ավել․ հին հուշերիցԵՎՐՈ-2024. Ֆրանսիայի հավաքականը հաղթեց Բելգիայի ընտրանուն (տեսանյութ)Երևան-1983 թվական․ կար-չկար մեր քաղաքում «Պարտեզ» խանութ կար Կա հնարավորություն՝ պարտադրելու հրաժարական տալ այս կառավարությանը. Մելիք-ՇահնազարյանՀԵՐՈՍ ԱՐՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԿԴԱՌՆԱՐ 30 - ՏԱՐԵԿԱՆ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода