Հեռուստադիտողների երկու երրորդը (67%) կարծում է, որ Թրամփը հաղթեց Բայդենին «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սրփագրել է Արթուր Հովհաննիսյանի ասածները «Բայդենին տապակեցին». Politico-ն մեջբերել է առաջատար դեմոկրատների կարծիքները նախագահական հեռուստաբանավեճի արդյունքների վերաբերյալ Բելոուսովը հանձնարարել է ՌԴ ԳՇ-ին` միջոցներ ձեռնարկել Սև ծովում ամերիկյան անօդաչուների թռիչքների հետ «Իրավունք». Նիկոլը որոշել է «հոգեդարձ» անել իր օրոք «նախկին» դարձածներին «Հրապարակ». Սամվել Շահրամանյանն ու Սարգիս գալստյանը առերեսվել են «Ժողովուրդ». Իշխանությունն արցախցիների առջև պայման է դրել. ակցիաների չեն մասնակցի` սոցիալական աջակցությունից չեն զրկվի Վրաստանի խորհրդարանը հավանություն է տվել ԼԳԲՏ-ներին կարգի բերող օրինագծին «Իրավունք». Փաշինյանը գաղտնալսում է բոլորին. Հավատարիմներին ընտրում է Աննա Հակոբյանի մոտ ստուգարք անցնելուց հետո «Հրապարակ». Սիսիանն աննախադեպ աժիոտաժի մեջ է. «գառնուկների քասթինգ է»

Թող չկարդան ազգային նիհիլիստները եւ սնապարծները. պատմաբանն աղաղակող փաստեր է ներկայացնում

Հասարակություն
2022 թվականի նոյեբերի 29-ին լրացավ Հայաստանում սովետական կարգերի հաստատման 102-րդ տարեդարձը, ինչի առիթով պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ՎԼԱԴԻՄԻՐ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ծավալուն գրառմամբ է հանդես եկել:
 
«Իմ խոսքը թող չկարդան ազգային նիհիլիստները, որոնք ժխտում են Սովետական Հայաաստանի պատմությունը եւ ծաղրում ու վարկաբեկում են Սովետական Հայաստանի բազմաթիվ սերունդների եռանդուն ու նվիրված աշխատանքը։ Իմ խոսքը թող չկարդան ազգային սնապարծները, որոնք այսօր էլ պարծենում են, թե սովետական կարգերը տապալելով՝ ձեռք են բերել Հայաստանի անկախությունը։
 
Իրականում այդ պարծենկոտները անկախության անվան տակ Հայաստանում հաստատեցին գիշատիչ կապիտալիստական կարգեր։ Դրա արդյունքով ավերվեցին Սովետական Հայաստանում ստեղծված բոլոր արդյունաբերական ձեռնարկությունները։ Հարյուր հազարավոր մարդիկ դարձան գործազուրկ։ Անկախության անվան տակ հաստատված կապիտալիստական կարգերը Հայաստանի քաղաքացիներին զրկեցին աշխատանքի եւ հանգստի իրավունքից, անվճար բնակարան ստանալու իրավունքից, անվճար բժշկական օգնությունից, անվճար կրթությունից, էժան եւ որակյալ սննդամթերքից, շատ էժան կոմունալ ծախսերից եւ այլն։
Մարդիկ կորցրեցին վստահությունը վաղվա օրվա նկատմամբ։
 
Անուղղելի եւ մեծ վնաս հասցվեց Սովետական Հայաստանում ստեղծված մշակութային արժեքներին։ Միայն մեկ օրինակ․ Սովետական Հայաստանում առաջին 20 տարում վերացվել է համատարած անգրագիտությունը։ Իսկ այժմ, անկախության 30 տարիների ընթացքում վարչապետ Փաշինյանի խոստովանությամբ` մինչեւ 10 տարեկան երեխաների 30 տոկոսը գրել եւ կարդալ չգիտեն։
 
Սովետական Հայաստանի գոյության տարիներին Հայաստանում անմշակ հող չկար։ Իսկ անկախության 30 տարիներին Հայաստանում հողատարածքների կեսից ավելին չի մշակվում։
 
Երկրում սկիզբ առած արտագաղթը չի նվազում...
 
Խոսքս ուղղում եմ իմ ընկերներին, բարեկամներին, համակիրներին եւ բոլոր նրանց, ովքեր երախտագիտությամբ են հիշում ու գնահատում հայ ժողովրդի հազարամյակների պատմության մեջ Սովետական Հայաստանի գոյության 70 տարիների ընթացքում ստեղծված հոգեւոր եւ նյութական արժեքները կերտող բազմաթիվ սերունդներին։
 
Խոսքս ուղղում եմ նաեւ Սփյուռքում գտնվող իմ բարեկամ բազմաթիվ հասարակական ու ազգային գործիչներին, որոնք Սովետական Հայաստանի գոյության 70 տարին համարում են Ոսկե դար։
 
Շնորհավորում եմ 102-րդ տարեդարձի առթիվ եւ միաժամանակ հարկ եմ համարում հատկապես նշել հետեւյալը. այն ամենը, ինչ այժմ տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության շուրջ, անհրաժեշտ է դարձնում շատ համառոտ անդրադառնալ Հայաստանում սովետական իշխանությունը հռչակելու պայմաններին։
 
1920 թվականի սեպտեմբերի վերջին քեմալական Թուրքիան հարձակվեց Հայաստանի Հանրապետության վրա եւ տարավ հաղթանակ։ Թուրքերը հայտարարեցին զինադադար եւ Հայաստանի կառավարությունից պահանջեցին սկսել բանակցություններ։
 
Մինչեւ բանակցություններ սկսելը՝ 1920 թվականի նոյեմբերի 17-ին, Հայաստանի պատվիրակության ղեկավար եւ Արտաքին գործերի մինիստր Ալեքսանդր Խատիսյանը մեկնեց Թիֆլիս եւ հանդիպեց Անգլիայի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչներին։ Անգլիայի ներկայացուցիչը Խատիսյանին է հայտնել Անգլիայի Արտաքին գործերի մինիստր լորդ Քերզոնի խորհուրդը․ «Ավելի լավ է հաշտվել թուրքերի հետ, քան ընդունել ռուսներին»:
 
Այս խորհուրդով էլ Խատիսյանը վերադարձավ Ալեքսանդրապոլ, մերժվեց Սովետական Ռուսաստանի միջնորդությունը, եւ 1920 թվականի դեկտեմբերի 2-ին Ալեքսանդրապոլում ստորագրվեց Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ պայմանագիր, որը նշանավոր պատմաբան Լեոյի գնահատմամբ` կմնա որպես դաշնակցության հավերժական ամոթն ու խայտառակությունը։ Այդ ամոթալի ու խայտառակ պայմանագրով Սիմոն Վրացյանի գլխավորած Հայաստանի կառավարությունը ոչ միայն չեղյալ համարեց Սեւրի դաշնագիրը, այլեւ հրաժարվեց Արեւմտյան Հայաստանի նկատմամբ պահանջից եւ Կարսը համարեց թուրքերի սեփականություն։ Այդ պայմանագրով Հայաստանին թողնվեց 9․000 քառակուսի կիլոմետր տարածք։ Այդ տարածքի սահմանագիծը սկսվում էր Էջմիածնի վանքի արեւմտյան պարսպից 15 կմ դեպի արեւմուտք, որտեղից բարձրանում էր Արագած լեռով, իջնում էր Ապարանի շրջանի Տանագիրմազ (այժմ` Նիգավան) գյուղով, անցնում էր Մելիք գյուղի մոտով, իջնում է Փամբակի ձոր, այդտեղից հասնում էր Դիլիջան, Դիլիջանի ոլորաններով իջնում էր Սեւանալիճ, հատում էր լիճը եւ Մարտունի քաղաքի եւ Գավառ քաղաքի միջեւ ընկած տարածքով հասնում էր Գառնի եւ Ազատ գետի հունով հասնում էր մինչեւ այն կետը, որտեղից ուղիղ ձգվում էր դեպի Արեւմուտք, անցնում էր այժմյան Մասիս քաղաքի տարածքով եւ հասնում էր մինչեւ Էջմիածնի վանքից Արեւմուտք ընկած կետը։ Այդ պայմանագրով Հայաստանի բոլոր կենսաբեր տարածքները անցել են Թուրքիայի տիրապետության տակ։
 
Հայաստանում սովետական կարգերի հաստատումից հետո՝ Հեղկոմը մի քանի նոտայով Թուրքիայից պահանջում էր հեռանալ զավթած տարածքներից։ Միայն 1921 թվականի ապրիլի 22-ին վերջնականապես թուրք զավթիչները հարկադրված եղան հեռանալ Հայաստանի զավթած տարածքներից։ Ինչպես ասում էր «Սասնա ծռերի» պատումի հեղինակներից մեկը՝ դառնանք օղորմի տանք Ալեքսանդր Մյասնիկյանի ղեկավարությամբ գործող հայ բոլշեւիկներին, որոնք, Լենինի գլխավորած Սովետական Ռուսաստանի անմիջական ու վճռական օգնությամբ, Հայաստանի տարածքը 9․000 քառակուսի կիլոմետրից հասցրեցին 29․800 քառակուսի կիլոմետրի։
 
Այժմ Հայաստանի իշխանությունների առաջնահերթ խնդիրն է դարձել հայ բոլշեւիկների ստեղծած 29․800 քառակուսի կիլոմետր տարածություն ունեցող երկիրը պաշտպանել թշնամիների հարձակումներից։ Ահա, այպիսին է իրականությունը։
 
Խորին հարգանքով հիշենք Սովետական Հայաստանի պատմությունը կերտող բոլոր սերունդներին եւ հույս ունենանք, որ վերջապես Հայաստանի իշխանությունները կսթափվեն եւ կգնահատեն նրանց աշխատանքի արդյունքը եւ արժանիորեն ու պետականորեն կնշեն 1920 թվականի նոյեմբերի 29-ի հաջորդ տարեդարձը», - ընդգծել է պատմաբանը։
 


Հեռուստադիտողների երկու երրորդը (67%) կարծում է, որ Թրամփը հաղթեց Բայդենին«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սրփագրել է Արթուր Հովհաննիսյանի ասածները«Բայդենին տապակեցին». Politico-ն մեջբերել է առաջատար դեմոկրատների կարծիքները նախագահական հեռուստաբանավեճի արդյունքների վերաբերյալԲելոուսովը հանձնարարել է ՌԴ ԳՇ-ին` միջոցներ ձեռնարկել Սև ծովում ամերիկյան անօդաչուների թռիչքների հետ«Իրավունք». Նիկոլը որոշել է «հոգեդարձ» անել իր օրոք «նախկին» դարձածներին«Հրապարակ». Սամվել Շահրամանյանն ու Սարգիս գալստյանը առերեսվել են«Ժողովուրդ». Իշխանությունն արցախցիների առջև պայման է դրել. ակցիաների չեն մասնակցի` սոցիալական աջակցությունից չեն զրկվիՎրաստանի խորհրդարանը հավանություն է տվել ԼԳԲՏ-ներին կարգի բերող օրինագծին«Իրավունք». Փաշինյանը գաղտնալսում է բոլորին. Հավատարիմներին ընտրում է Աննա Հակոբյանի մոտ ստուգարք անցնելուց հետո«Հրապարակ». Սիսիանն աննախադեպ աժիոտաժի մեջ է. «գառնուկների քասթինգ է»Նիկոլ Փաշինյանը «հանրության մեջ դուրս կգա». իշխանության ներկայացուցիչներն ամեն բան անում են` անթերի հանդիպումների համար. «Ժողովուրդ»«Դժոխային կռիվ է, քաղաքը շուտով կընկնի» - Ռուսական բանակը գրոհում է Կրասնոգորովկայի կենտրոնը և արևելքը (MAP)Ռուսական բանակը շարունակում է Նյու Յորքի գրոհը եւ ճեղքումը դեպի Տորեցկ«Մեկ հարվածը բավական կլինի». ահազանգ Բրիտանիայում՝ Ռուսաստանի պատճառովԲայդենն ու Թրամփը բեմ դուրս եկան առանց իրար ձեռք սեղմելուԵրբեք պետական բյուջեներից գումար չեմ ստացել. Զառա ՄխեյանՍովետական այս խաղալիքները շատերին կտեղափոխեն դեպի իրենց մանկությունՀին ժամանակներ․ Բաղրամյան պողոտան և Գիտությունների ազգային ակադեմիանԷդ թողեցիք, եկաք, որ Ղարաբաղ ազատագրեք ու նորի՞ց գնաք. Հակոբ ՉաքրյանՄրգերով ու հատապտուղներով հարուստ սննդակարգը կարող է վնասակար լինել․ սննդաբանՀամաձայն չեմ եղել նրա քաղաքական հայացքների հետ… Սարգիս Գրիգորյան`Լալա Մնացականյանի մաhվան մասին.starnews.amՀուլիսի 3-ին հանդիպում է լինելու քաղաքական դաշտի ուժերի հետ. քաղաքական մեծ կամ փոքր խորհուրդ կկազմվի. Բագրատ ՍրբազանՆախատեսվում է Պաղեստինի ղեկավարի այցը ՌուսաստանԱրարատ Միրզոյանը Տալինում ծաղիկներ է խոնարհել կոմունիզմի զոհերի հիշատակինՎրաստանը միշտ պատրաստ է նպաստել տարածաշրջանային կայունությանն ու խաղաղությանը․ Վրաստանի խորհրդարանի նախագահԲայդենը uպառնալիք է ժողովրդավարության համար. մեր երկրի գոյատևման և գոյության համար. Թրամփ«Տիկոյիս նման աշխարհում չկա»… 7 օր 7 գիշեր նշում են Տիգրան Ասատրյանի թոռան ծնունդը.starnews.amՍյամոն հերթական նիկոլությունն է արել՝ փորձելով սևացնել փառապանծ Կոմանդոսի անցած ուղին.Armenian infoՕրական կարելի է անվտանգ մոտ 30 գրամ մուգ շոկոլադ օգտագործել. FRIԿրեմլը հավանություն է տվել ոստիկանների վրա հարձակում կատարողների հարազատներին սպանելու Կադիրովի գաղափարինԿոմիտասի «ՍԱՍ»-ի մոտ արցախցի 2 եղբայրներին ծեծի ենթարկած 28-ամյա երիտասարդը հայտնաբերվել է․ նրան մեղադրանք է ներկայացվելԱդրբեջանի դեմ տարածքային պահանջները դեռևս մնում են ՀՀ-ի Սահմանադրության մեջ, բայց զգալի առաջընթաց կա«Պրես Ստենդ» Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերություն. 2023թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ և այդ ամսաթվին ավարտված տարվա Ֆինանսական հաշվետվություններ և Անկախ աուդիտորական եզրակացությունԻսրայելի պաշտպանության նախարարը սպառնացել է Լիբանանը «վերադարձնել քարե դար»Բագրատ Սրբազանը հարցազրույց է տվել ամերիկյան Al-Monitor լրատվականին. մանրամասներՀայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրիքայի հետ․ ՄիրզոյանԱրցախի քրիստոնյաների դեմ տեղի ունեցածն էթնիկ զտում է. Մասյացոտնի թեմի առաջնորդՀայաստանը գնում է դեպի ԵՄ և դրա համար ցանկանում է լքել ՀԱՊԿ-ը. Լատվիայի Սեյմի խոսնակInstagram-ի հայկական տիրույթում խաբեության նոր մեթոդ է տարածվում․ ինչպե՞ս խուսափել դրանիցԱլեն Սիմոնյանը Հայաստանը համեմատել է Ուկրաինայի հետՆշանակվել է Փաշինյանի խորհրդական, բայց դեռ չգիտի՝ ինչ խորհուրդներ է տալու (տեսանյութ)Ովքե՞ր են նախկինները, նրանք, որոնք մի ձեռքի շարժումով ճամբարափոխ եղան ու թռան Նիկոլի գիրկըԱննա՛, ինքնագովազդվու՞մ ես հիվանդ երեխաների հաշվին. Գագիկ ՀամբարյանԻնչ են քննարկել ՀՀԿ-ականները չինացիների հետ. Հենրիխ Դանիելյանը փակագծեր է բացումԱդրբեջանի խորհրդարանը կցրե՞ն. ՍԴ-ն քննում է Ալիևի դիմումըՊԱՏԱՆԻ ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՆԵՐԸ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ, ԹԻՄԱՅԻՆ ՀԱՇՎԱՐԿՈՒՄ ԳՐԱՎԵԼ ԵՆ ԵՐԿՐՈՐԴ ՏԵՂԸԵԽԽՎ-ն ողջունել է Հայաստանի կողմից Վենետիկի հանձնաժողով դիմելու նախաձեռնությունը11 անձ ազատվեց պարտադիր զինվորական ծառայությունից․ մանրամասներԱրցախի ԱԱԾ աշխատակիցները կկարողանան աշխատանքի անցել ՀՀ ԱԱԾ-ումԸՄԲՇԱՄԱՐՏԻԿ ՄԱՐԱՏ ԱՃԵՄՅԱՆԸ ԵՎՐՈՊԱՅԻ Մ17 ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՉԵՄՊԻՈՆ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода