Մեր տրամվայը-Խանջյան փողոց, իսկ ո՞վ է հիշում համար 3 երթուղին Երևան․ պարզ ու հասարակ մեր «Կազիրյոկ»-ը 1975 թվական Ռուսաստանը ցանկանում է «Հյուսիս-Հարավ» միջանցքի երթուղում ներառել Հայաստանի հետ սահմանային անցակետը Ով է Իրանի նախագահի առավել ռեալ հավակնորդը Փարիզ էլ չմնաց, որ սրանք «հայ դե» անեն Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում թողնված երեխան 2 ամիս անց մայրիկի հետ տուն է վերադարձել (տեսանյութ) Ինչ կքննարկեն Պուտինն ու Էրդողանը Աստանայում 44-օրյա պատերազմի մասնակից Հայկ Աղաջանյանը կրկին հայր կդառնա… Հուզիչ կադրեր.StarNews «Արևմտյան Ադրբեջան» կոչվող ծրագիրը միջազգայնացվում է, նպատակ ունեն բնաջնջել հայկական հետքը Ադրբեջանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են ռազմական համագործակցության հարցեր

Ամեն ինչ սկսվեց արագաչափից, բայց ավարտվեց նրանով, որ մենք դառնում են Թուրքիայի վիլայեթ. ԴԱՎԻԹ ՍԱՀԱԿՅԱՆՑ

Մշակութային

«Իրավունքը» զրուցել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ռեժիսոր, մուլտիպլիկատոր ԴԱՎԻԹ ՍԱՀԱԿՅԱՆՑԻ հետ:

Պարոն Սահակյանց, ի՞նչ կարծիք ունեք երկրում տարվող հակառուսական այն ալիքի մասին, որ հիմա է բարձրացվել:

— Կործանարար է... Ամենածանրակշիռը մեր իրականութան մեջ Ռուսաստանի Դաշնությունն է: Մինչդեռ շատ նպատակաուղղված արդեն չորս տարի է իրենց իշխանության ժամանակ, մինչեւ այդ էլ այդ նույն ուժերը, որոնք Հայաստանում դիվերսանտների պես նստած էին, անում էին դա նաեւ տարիներ առաջ:

Կարծում եք՝ մտածվա՞ծ քայլ է, թե՞ իրենք էլ չեն հասկանում՝ ինչ են անում:

— Դեռեւս 2018 թվականին մենք ասում էինք, որ այս «հեղափոխությունը» ո՛չ արագաչափի, ո՛չ կոռուպցիայի եւ ո՛չ էլ Արցախի մասին էր: Մենք, փաստորեն, ճիշտ դուրս եկանք: Եվ ավելիին գնացին նրանք... Կատարվում է աշխարհաքաղաքական մեզ համար շատ վտանգավոր վեկտորի փոփոխության փորձ, որի հետեւանքով կունենանք նոր դեր, որը պատկերացնում են ներկայիս իշխանությունները, դա ՆԱՏՕՆ է՝ Թուրքիայի դեմքով:

— 44-օրյա պատերազմի ժամանակ էլ նույնպիսի հակառուսական տրամադրություններ կային: Չե՞ք կարծում, որ կարող է նորից վերսկսվի պատերազմը, եւ նման պահվածքով այս անգամ հայ ժողովուրդը մնա միայնակ:

— Երբ հասկանում ես, որ այդ մարդիկ պատրաստ են զոհաբերել հազարավոր կյանքեր՝ միայն հասնեն իրենց նպատակներին, ուրեմն՝ ամեն ինչ հնարավոր է սպասել ներկայիս իշխանությունից, որովհետեւ ոչ մի վստահություն չկա իրենց որեւէ քայլի համար: Եթե 44-օրյա պատերազմին անդրադառնանք, ապա մինչեւ այդ պատերազմը՝ այս իշխանությունն արեց ամեն ինչ, թիկունքից ամեն ձեւվով փորձելով հարվածել այն մարդուն, որին ակնկալում էինք մեր կողքին տեսնել այս պատերազմում: Եվ բացի այդ ամենից, նույնիսկ դրան չնայելով՝ տարբեր փուլերում Ռուսաստանի Դաշնությունն արել է իր քայլերը՝ պատերազմը կասեցնելու համար, ինչը մերժվել է ներկայիս իշխանության եւ ոչ թե Ռուսաստանի կողմից: Այդ դեպքում մենք էլ ո՞ւմ պետք է մեղադրենք այն իրավիճակի համար, որ հիմա տիրում է մեր երկրում: Միմիայն մեզ...

— 44-օրյա պատերազմից անցել է երկու տարի, որեւէ դրական փոփոխություններ տեսնո՞ւմ եք, որ կատարվել է մեր բանակում:

— Չէր էլ կարող լինել, որովհետեւ այդ պատերազմը նրա համար էր, որ ոչնչանար հայկական բանակը: Դրա համար էր արվում այդ պատերազմը: Եթե իրենք ունեն գերնպատակ՝ առհասարակ ոչնչացնելու Հայոց բանակը, ապա ի՞նչ ակնկալիք մենք կարող ենք ունենալ, որ դրական քայլ կանեն բանակը հզորացնելու կամ վերականգնելու համար: Բնականաբար, չկա այդպիսի բան: Եվ իրենց ծրագրերում դա չի մտնում: Դրա համար ես ոչ մի լավատեսություն չունեմ՝ կապված ներկայիս իշխանության հետ: Այսօր բանակը պահվում է միայն մեր նվիրյալների, մեր զինվորների շնորհիվ: Ներկայիս իշխանությունը, կարծես թե, ոչ մի դերակատարություն չունի:

Նախ՝ ՌԴ պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի, ապա «Ռուսաստանն այսօր» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի մուտքը Հայաստան արգելելու մասին ի՞նչ կասեք:

— Դա ուղղակի դիվերսիոն արշավ է Ռուսաստանի դեմ: Եվ կրկին ցույց է տալիս, որ ներկայիս իշխանությունը դեմ է մեր դաշնակցին, որ հայկական հայացքներ ունեցող մարդիկ չունենան հնարավորություն գալ Հայաստան եւ իրենց գործունեությունն ավելի ծավալուն իրականացնեն: Դա ակնհայտ է... Չի կարելի նման կերպ վերաբերվել Զատուլինի պես մարդու հետ, որն արդեն 30-ից ավել տարիներ խոսում է միմիայն Հայաստանի շահերից ելնելով եւ այն եզակիներից է, որ ձայն է բարձրացնում՝ ի շահ Հայաստանի եւ հայ ժողովրդի, հայկական պետականության համար: Եթե այդ մարդն այսօր համարվում է ոչ ցանկալի անձ Հայաստանի Հանրապետությունում, ուրեմն՝ պարզ է, որ ՀՀ իշխանությունը չի սպասարկում Հայաստանի շահերը:

Այսինքն՝ բռնապետությո՞ւնն է իշխում երկրում:

— Բռնապետությունը մեր երկրում շուտվանից է իշխում: Ուղղակի մեր բախտը բերել է, որ իրենք այսօր այդ սարսափելի լծակները չեն կարողանում 100 տոկոս օգտագործել: Այո, մեր երկրում դիկտատուրա է եւ շատ բռնի, թրիքի հոտով դիկտատուրա, որը փորձում են էլ ավելի ամրապնդել:

Ու դեռ կան մարդիկ, որոնք սատարում են ներկայիս իշխանությանը եւ համաձայն են նրանց վարած քաղաքականության հետ…

— Միշտ եղել են, կան ու կլինեն մարդիկ, ովքեր չեն ծանրաբեռնում իրենց կյանքը՝ հայոց պետականության մասին մտածելով: Ես չեմ հավատում այն թվերին, որոնք հրապարակում են պետական մարմիններն ընտրությունների ժամանակ: Ես վստահ եմ, որ այդ զանգվածը շատ ավելի քիչ է, քան ներկայացվում է մեզ:

Ասում էին՝ ժողովուրդն է իրենց բերել իշխանության եւ ժողովուրդն էլ որոշելու է Արցախի հարցը: Հիմա հաշվի առնվո՞ւմ է ժողովրդի կարծիքը:

— Երբեք հաշվի չեն առել ժողովրդի կարծիքը: Այդպիսի խոսքերով, մանիպուլյացիա անելով՝ խաղացել են ժողովրդի էմոցիաների վրա: Ինչպես ասացի` ամեն ինչ սկսվեց արագաչափից, բայց ավարտվեց նրանով, որ մենք դառնում են Թուրքիայի վիլայեթ: Այսինքն` արագաչափը չէր պատճառը, որով նա բերում էր մարդկանց փողոց: Սա մանիպուլյացիա էր:

Բայց իրականում այդ արագաչափերի հարցն էլ չէ՞ չլուծվեց…

— Ըստ երեւույթին, կա մի պարկ, որտեղ շատ փող կա, որով կարող են փակել սրա-նրա բերանը: Կամ պարգեւավճարներով այնպես պահել ոստիկանությունը, որ ոչ ոք չկարողանա մոտիկ գալ՝ այդպես իրենց ապահովելով ոստիկանական վահանով, բնականաբար, կարող են անել ցանկացած բան, որը հետո մարսվում է: Բայց, հուսով եմ, որ դրա ավարտը մոտ է:

Ի՞նչ կասեք այն ոստիկանների մասին, որոնք հանուն իրենց աշխատանքը չկորցնելու, հանուն գումարի պատրաստ են նույնիսկ հերոսների մայրերի վրա ձեռք բարձրացնել:

— Էլի եմ ասում՝ նրանք այն մարդիկ են, որոնք միշտ եղել են, կան ու կլինեն: Գումարի դիմաց պատրաստ են ցանկացած քայլի: Ուղղակի պետք է լինի այնպիսի պետություն, որպեսզի նման կենդանիները հնարավորություն չունենան իրականացնել այդպիսի արարքներ:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ



ԵՎՐՈ-2024. Քառորդ եզրափակիչի բոլոր զույգերն ու ժամանակացույցը Մեր տրամվայը-Խանջյան փողոց, իսկ ո՞վ է հիշում համար 3 երթուղինԵրևան․ պարզ ու հասարակ մեր «Կազիրյոկ»-ը 1975 թվականՌուսաստանը ցանկանում է «Հյուսիս-Հարավ» միջանցքի երթուղում ներառել Հայաստանի հետ սահմանային անցակետըԵՎՐՈ-2024. Նիդերլանդների հավաքականը քառորդ եզրափակիչում է (տեսանյութ)Ով է Իրանի նախագահի առավել ռեալ հավակնորդըՓարիզ էլ չմնաց, որ սրանք «հայ դե» անենՍուրբ Աստվածածին եկեղեցու բակում թողնված երեխան 2 ամիս անց մայրիկի հետ տուն է վերադարձել (տեսանյութ)Ինչ կքննարկեն Պուտինն ու Էրդողանը Աստանայում44-օրյա պատերազմի մասնակից Հայկ Աղաջանյանը կրկին հայր կդառնա… Հուզիչ կադրեր.StarNews«Արևմտյան Ադրբեջան» կոչվող ծրագիրը միջազգայնացվում է, նպատակ ունեն բնաջնջել հայկական հետքըԱդրբեջանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են ռազմական համագործակցության հարցերՈր դեպքերում է լոլիկի հյութը վտանգավոր առողջության համարԿադիրովը զարմիկին նշանակել է Չեչնիայի Անվտանգության խորհրդի քարտուղար«Ֆազին» ենթադրյալ սպանողը հեռանում է դեպքի վայրից. կադրերՓԱՆՋՈՒՆԻՌԴ ՊՆ-ն հրապարակել է Վարդան Հարությունյանի լուսանկարը, ով կրակի ներքո փրկել է 12 զինակից ընկերոջԹրամփի հաղթանակի դեպքում ՆԱՏՕ-ի երկրները Ուկրաինային օգնության նոր միջոցներ կտրամադրեն. WSJԿիրանցի այլընտրանքային ճանապարհի մոտ նաև պատ է կառուցվում․ «Փաստինֆո»Պուտինը կհանդիպի Սի Ցզինպինի, Էրդողանի եւ Ալիեւի հետՕրբանը Զելենսկիին առաջարկել էլ բանակցությունների գնալԱրևմտյան վերլուծաբանները գնահատել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի բանակների հզորությունըԻ դեմս Նիկոլ Փաշինյանի` ունենք ազգային աղետ. Արտաշես ԳեղամյանԵրբեք ետ մի նայիր, այնտեղ ամեն ինչ անփոփոխ է. իմաստուն խոսքեր ամեն օրվա համարՆստել են վրան, դուբինկեքով ծեծել են, գուցե այդ ծեծը չլիներ, էրեխես փրկվեր. Շրջադարձային բացահայտում՝ «Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ»-ի ուսանողի սպանության գործումՀայազգի շարքային Վարդան Հարությունյանը 12 զինվորի կյանք է փրկել. ՌԴ ՊՆԻնչ են քննարկվել քաղաքական ուժերի հետ հանդիպմանը. Բագրատ սրբազանը փակագծեր է բացում18+. Կինն առաջարկել է ինտիմ բնույթի տեսազանգ, որից հետո այն չհրապարակելու դիմաց պահանջել է գումար«ՄՐՑԱՎԱՐՆԵՐԻՑ ՄԵԿԸ ԹՈՒՐՔ ԷՐ, ԵՎ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՏՎԵՑԻՆ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԸՄԲԻՇԻՆ». ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ Մ17 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ԱԼԵՔՍ ՄԱՐԳԱՐՅԱՆԱԺ նախագահը տժժում է ԻսպանիայումՌուսաստանը 7 տոննա մարդասիրական օգնություն է հասցրել Հայաստանում ջրհեղեղից տուժածներինԱՄՆ-ում հայտնել են Բայդենին փոխարինող հավանական թեկնածուի անունըՈրդիս հարցնում է՝ ինչու են քեզ բարևում, ճանաչո՞ւմ ես. Հենրիխ Մխիթարյանը՝ փողոցում անցորդներին ողջունելու և որդու արձագանքի մասինԻրանում ԱԽՔ նախկին քարտուղարի եւ նախկին նախարարի ընտրապայքարը թեեւակոխել է վճռորոշ փուլ. Նոր մանրամասներԲաքուն Նախիջևանի հետ կապի «կալինինգրադյան մոդել» է առաջարկել. ՀՀ ԱԳՆ-ի արձագանքըՄեկնարկել է «Սրբազան պայքար»-ի Քաղաքական Խորհրդի փակ նիստը. Ովքեր են մասնակցումԽաղաղության հասնելու համար չարիքը պիտի հեռանա․ Բագրատ ՍրբազանԱլիևը պահանջել է Հայաստանում ադրբեջանցիների բնակեցնելԳազ չի լինիՆորից ջուր չի լինիԱնձրեւ. Ինչ եղանակ է սպասվում ՎարդավառինՄինչև ե՞րբ կգործի տուգանքները 50 տոկոսով վճարելու արտոնությունըՕրվա խորհուրդ. Հուլիսի 21 զոհ, 3 վիրավոր. Երևան-Սևան ճանապարհին «Mercedes»-ը բախվել պաշտպանիչ բետոնե հենապատինԱրցախի հեռուստատեսությունը վերսկսում է իր գործունեությունըՎերադարձի իրավունքը պետք է ապահովվի փոխադարձաբար, այդ թվում՝ «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» ներկայացուցիչների համար. ԱլիևՍամվել Շահրամանյանի մեքենան առգրավվել է թմրամիջոցների շրջանառության գործի շրջանակում. ՔԿԻնչ փոխարժեքներ են սահմանվել տարադրամի շուկայում հուլիսի 2-ինՋուր չի լինելու․ հասցեներՀնարավոր են ոչ այնքան զգալի դրամական մուտքեր. հուլիսի 2-ի աստղագուշակ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода