«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրանալիս, քաղաքացին ընկել և վնասել է ոտքը
Հասարակություն![«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրանալիս, քաղաքացին ընկել և վնասել է ոտքը](/timthumb.php?src=disc/08-10-22/5b22c5164ed243bb72892bdd977c8ec6.jpg&w=780)
Հոկտեմբերի 8-ին, ժամը 15։10-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղում՝ «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրանալիս, քաղաքացին ընկել և վնասել է ոտքը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները Ա․ Ղ․-ին (ծնված 1964 թ․) իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։
https://news.am/arm/news/724164.html