Մենք չենք կարող պարզապես բան անել բան անելու համար, լուրջ պատրաստության շրջանի մեջ ենք. Բագրատ սրբազան Ալեն Սիմոնյանը նոյեմբերին կհանդիպի Ադրբեջանի մեջլիսի նախագահին 33,7 մլն դրամ վարկ, 47 մլն տարեկան եկամուտ․ ինչ ունեցված ունի Արման Եղոյանը (տեսանյութ) Տարադրամի փոխարժեքները հուլիսի 8-ին Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում լուսաֆորը չի աշխատում Եղանակը` առաջիկա օրերին Ի՞նչ ուղերձ կա այդ հեծանիվի ու դրա շուրջ նման PR շոու կազմակերպելու մեջ. Տաթև Հայրապետյան Օրվա խորհուրդ. հուլիսի 8 ՀՀ տարածքում կան փակ և միակողմանի գործող ավտոճանապարհներ 2-6 ժամ լույս չի լինի Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում

Նիկո՛լ, ինչի՞ ես խաբում, սրիկա՛. լեգենդար հրամանատարը փակագծեր է բացում

Ներքաղաքական

Անցկացված հանրաքվեներից հետո Կրեմլի Գեորգիեւյան պալատում կայացավ չորս նոր տարածաշրջանների՝ Դոնեցկի եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների, Խերսոնի եւ Զապորոժիեի շրջանների Ռուսաստանին միավորվելու վերաբերյալ պայմանագրերի ստորագրման արարողությունը: Պատմական այս իրադարձության, աշխարհաքաղաքական հետեւանքների եւ այս ֆոնին Հայաստանի որդեգրած քաղաքականության մասին «Իրավունքը» զրուցեց Ղրիմի Գերագույն խորհրդի պատգամավոր, աշխարհազորային գնդի լեգենդար հրամանատար ԱՐՄԵՆ (ՍԱՄՎԵԼ) ՄԱՐԴՈՅԱՆԻ հետ:

«ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ, ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ՀԵՏՈՒՅՔՆ Է ԲՌՆԵԼ»

— Պարոն Մարդոյան, Դուք Զապորոժիեում էիք անցկացված հանրաքվեի ժամանակ: Կմանրամասնե՞ք, թե ինչ տրամադրություն էր այնտեղ:

— Ժողովուրդը միահամուռ մասնակցում էր հանրաքվեին: Գործում էր շրջիկ հանձնաժողով, որին ուղեկցում էինք, որպեսզի դիվերսիա չլիներ, մարդկանց չվախեցնեին, եւ նրանք կարողանային իրացնել իրենց ինքնորոշման իրավունքը, բայց նույնիսկ դեպքեր են եղել, որ մարդիկ ասել են. «Մենք անձամբ կգանք ընտրատեղամաս ու կքվեարկենք»: Ու այդպես էլ լինում էր, գալիս էին եւ ասում. «Հիշո՞ւմ եք, ես այսինչ շենքից եմ ու անձամբ եկել եմ ընտրատեղամաս, որովհետեւ ինձ համար պատիվ է, որ իմ ձայնը տամ Ռուսաստանին վերամիավորվելուն»: Հանրաքվեին դիտորդներ կային տարբեր երկրներից, որոնք փորձում էին ամեն կերպ մի ընտրախախտում գոնե գտնել: Մարդկանց հարցնում էին, թե ինչու չեք ծալում քվեաթերթիկը եւ բացեիբաց եք գցում արկղի մեջ: Ի պատասխան` մեկն ասաց. «Որովհետեւ ուզում եմ բոլորդ տեսնեք, թե ես ինչի համար եմ ձայնս տվել»: Շատ բարձր տրամադրություն կար, մարդիկ ուրախ էին, կարծես, իրենց համար տոն լիներ հանրաքվեն: Ասում էին. «Ի վերջո, մենք ընտրեցինք մեր ապագան ու անկախ նրանից, ով կընդունի մեր ընտրությունը, ով՝ ոչ , մենք գիտենք, որ մեր հայրենիք ենք վերադառնում»: Ի դեպ, ինձ մոտ ռուսական եռագույն դրոշի ժապավեններ կային, եւ շատերը մոտենում էին ու խնդրում, որ նվեր տամ, որպեսզի հուշ ունենան այդ օրվանից:

— Ըստ մամուլում առկա տեղեկությունների` հանրաքվեին դիտորդական առաքելություն են իրականացրել 40 երկրից ժամանած պատվիրակություններ: Պաշտոնական կամ ոչ պաշտոնական ներկայացուցիչներ կայի՞ն Հայաստանից:

— Ո՛չ, որքանով տեղյակ եմ, չեն եղել, որովհետեւ եթե լինեին, ինձ տեղյակ կպահեին, որ այսինչ տեղը Հայաստանից ներկայացուցիչ է եղել: Հայաստանը, ինչպես միշտ, ԱՄՆ-ի հետույքն է բռնել, իսկ ամերիկացիների համար հաճելի չէր այդ հանրաքվեն: Դրա համար էլ պարոն «Նիկոլոսն» իր անուղեղ քայլերով Հայաստանի վարկանիշը գցում է այն երկրների շարքը, որոնք հակառուսական են եւ այլ աշխարհայացք ունեն:

«ՄԵՐ ՏՈՒՆՆ ԱՅՆՊԵՍ Է ՔԱՆԴԵԼ ՆԻԿՈԼԸ, ՈՐ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ ՉՍԱՐՔՎԻ»

— Փաստացի Դոնեցկը, Լուգանսկը, Խերսոնն ու Զապորոժիեն այլեւս Ռուսաստանի մաս են կազմում: Ըստ Ձեզ` որքանո՞վ է նպաստավոր այս փուլում Հայաստանի դրսեւորած չեզոքությունը, որ ոչ միայն չեն հայտարարել հանրաքվեն ճանաչելու մասին, այլ ընդհանրապես՝ փորձում են տպավորություն թողնել, որ ո՛չ տեսել են, ո՛չ լսել:

— Հայաստանը չեզոքություն է պահպանում անգամ մեր հարազատ Արցախի նկատմամբ, ուր մնաց Ռուսաստանի նկատմամբ չեզոք չլիներ: Գրզոյաօլիգարխական «թայֆան», որը, այսպես ասած, նախկինների օրոք սոված էր մնացել, հիմա նիկոլական իշխանության շրջանում հազիվ շանս է ստացել եւ դոշով ընկել է պետական բյուջեի վրա ու իր լափն է լափում, ուրիշ բան իրենց հետաքրքիր չէ: Նույն գրզոյանման սրիկաները ժողովրդին խաբում են եւ ոչ ճիշտ ճանապարհի վրա են կանգնեցնում՝ ուրախացնելով, թե Թուրքիայից չվերթներ են բացել, մինչդեռ թուրքերը դրանից երկու ամիս հետո ոչ թե Արցախի, այլ Հայաստանի սահմանն են խախտում եւ նստում մեր քաղաքների գլխավերեւում: Ինչպե՞ս կարող է այս պայմաններում Հայաստանի ինչ-որ մի ղեկավարություն բարենպաստ դիրքորոշում հայտնել՝ հենց իր երկրի շահը հաշվի առնելով: Իհարկե, ոչ մի դեպքում չեն անի, իրենք բռնել են իրենց կուրսը եւ տանում են չգիտեմ ուր: Երեւի, նույնիսկ վատ երազում չէինք պատկերացնի, որ կլինի հայ կոչվող մեկը, ով այսպես ուղնուծուծով կքանդի Հայաստանը: Սա հիշեցնում է հայտնի անեկդոտը. բժիշկը հարցնում է՝ աչքդ ո՞վ է հանել, պացիենտն ասում է՝ ընկերս… Նա էլ թե՝ հմմմ… դրա համար է այնպես մանրակրկիտ հանել, որ վերականգնել հնարավոր չլինի: Հիմա նույնը Հայաստանի վիճակն է, մեր տունն այնպես է քանդել Նիկոլը, որ ընդհանրապես չսարքվի:

— Մի շարք փորձագետներ, վերլուծաբաններ ահազանգում էին, որ Կրեմլում Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի եւ Զապորոժիեի Ռուսաստանին միավորվելու վերաբերյալ պայմանագրերի ստորագրման արարողությունից հետո՝ կսկսվի երրորդ համաշխարհային պատերազմը: Ի՞նչ վտանգավոր փուլ ենք մտել հիմա:

— Օրինակ բերեմ Հյուսիսային Կորեան: Այն իր տարածքային մասշտաբներով գիտեք, թե ինչքան փոքր է Հյուսիսային Ամերիկայից, բայց նաեւ գիտեք, թե ինչքան հզոր է՝ ԱՄՆ-ի համեմատ: ԱՄՆ-ն չկարողացավ անգամ հակադարձել Հյուսիսային Կորեայի այն հայտարարությանը, որն ասաց. «Եթե հանկարծ չգնահատեք կամ չընդունեք, որ մենք ատոմային գերտերություն ենք, միջուկային զենք կօգտագործենք ձեր երկրի վրա»: ԱՄՆ-ն ոչ թե փորձեց չեզոքացնել այս սպառնալիքը, այլ միանգամից եկավ եւ սկսեց բանակցությունների եզրեր գտնել Կորեայի նախագահի հետ: Եվրոպական երկրների ամբողջ միջուկային պոտենցիալն այսօր կազմում է ՌԴ-ի, երեւի, պլյուս-մինուս 30 տոկոսը, էլ չեմ ասում, որ անգամ եթե հրթիռները լինեն, ասենք, 20-ը՝ 10-ի դիմաց, այդ 10-ը հրթիռն էլ է բավական, անգամ մեկն է բավարար, որպեսզի ԱՄՆ-ն զգա իր վրա ինչ է նշանակում միջուկային հարվածը: ԱՄՆ-ի համար, որը չի տեսել պատերազմ իր երկրի վրա, սա կլինի ամբողջական փլուզում: Չմոռանանք նաեւ, որ Ռուսաստանն այսօր ունի  շատ կարեւոր ռազմավարական դաշնակիցներ, որոնցից են Չինաստանը, Իրանը, ինչու ոչ, նաեւ Հնդկաստանը, որոնք համամիտ են ՌԴ-ի վարած քաղաքականության եւ քայլերի հետ: Այնպես որ, ինչպես ռուսներն են ասում՝ տղանե՛ր, մի՛ խաղացեք կրակի հետ:

«ՄԻՆՉԵՎ ՍԱՏԱՆԱՅԻՆ ԴԺՈԽՔԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ ՑՈՒՅՑ ՉՏԱՍ, «ՏԵ՛Ր, ՈՂՈՐՄՅԱ՛» ՉԻ ԱՍԻ»

— ՌԴ նախագահը հայտարարեց, որ Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ բարձր մակարդակի բանակցություններ վարել: Ի՞նչ եք կարծում՝ իսկ Ուկրաինան պատրա՞ստ է:

— Իհարկե, Ուկրաինան չի նստի բանակցությունների սեղանի շուրջ: Ինչպես ասում են՝ մինչեւ սատանային դժոխքի ճանապարհը ցույց չտաս, «Տե՛ր, ողորմյա՛» չի ասի, հիմա Ուկրաինայինն է: Այս իրավիճակը ձեռնտու է Զելենսկիին: Իրականությունն այն է, որ ԱՄՆ-ն դուրս է գրում իր բյուջեից մեկ միլիարդ դոլար, բայց այդքանը չի տալիս Ուկրաինային: Դրա 70 տոկոսից նույնիսկ մի քիչ պակաս է տալիս, որպեսզի Ուկրաինան իրենից զենք առնի: Մի 10 տոկոս էլ տալիս է, որպեսզի հատուցի զոհվածներին ու վիրավորներին եւ նաեւ այլ մանր ծախսեր կատարի: Բայց մի առյուծի բաժին էլ տալիս են, որպեսզի վերաթարմացված իրենց հետ վերադարձնեն: Այսինքն՝ ստացվում է, որ տվածի կեսը Զելենսկին պահում է իրեն, կեսը նորից հետ է վերադարձնում: Փաստացի Զելենսկին վերցնում է ամերիկական փողերը եւ սարքում ուկրաինական ժողովրդին առուծախի առարկա, ընդ որում՝ համարժեք Խերսոնի ձմերուկների գնի հետ: Ճիշտ այնպես, ինչպես Նիկոլն է փողերը վերցրել եւ հայ ժողովրդին վաճառքի հանել:

— Ի դեպ, Ռուսաստանում հայտարարված մոբիլիզացիայի վերաբերյալ հայաստանյան մամուլում լայնորեն տիրաժավորվեց այն, թե հայերը փախչում են ՌԴ-ից, եւ անգամ ռուսներն են բռնել արտագաղթի ճամփան: Ի՞նչ է իրականում կատարվում:

— Բառացիորեն երկու օր առաջ 30 երիտասարդ, մարզված տղաներ, որոնցից կեսը հայ էին, եկել են ինձ մոտ ու ասել. «Ձյաձ Սամվել, ուզում ենք ձեր ջոկատի մեջ ընդգրկվել»: Ինչի՞ մասին է խոսքը: Իհարկե, երբ առնետներին թվում է, թե նավը խորտակվում է, փախչում են: Մինչդեռ մեր հայրենակիցներից շատերը մարտնչում են արեւմտյան նացիստական կոալիցիայի դեմ: Վառ օրինակ այն, որ կիրովականցի երկու տղաներ կռվում է «Թավրիդա» կազակական գումարտակում: Ավելին՝ նրանք սեպտեմբերի 24-ին Ղրիմի նախագահ Սերգեյ Ակսյոնովի կողմից անձամբ պարգեւատրվել են մեդալներով: Փառք ու պատիվ իրենց, հպարտանում եմ մեր տղերքով:

«ԺՈՂՈՎՐԴԻՆ ԽԱԲՈՒՄ ԵՆ, ԹԵ ԴԻՄԵԼ ԵՆ ՀԱՊԿ-ԻՆ, ՈՐ ԶԵՆՔ ՄՏՑՆԻ»

— Իսկ Հայաստանում գեներացվում են հակառուսական տրամադրություններ, ընդ որում՝ իշխանության եւ իշխանամերձ ուժերի միջոցով: Այս ամենն ի՞նչ հետեւանք կունենա մեր երկրի համար:

— Դա այդ մարդիկ չեն խոսում, այլ խոսում են ԱՄՆ-ից եկած փողերը, սա նորություն չէ: Ինչ-որ մի տեղ էլ մեր ռուս գործընկերների սխալն էր, որ ոմն բնածին առնետի գործունեությունը մինչեւ հիմա կանաչ լույսով ուղղորդվել է: Երբ պատերազմի ժամանակ Նիկոլը աներես կատվի նման մի ձեռքով Ռուսաստանից զինադադար էր աղերսում, մյուս ձեռքով իր Ավինյան կոչվածին գաղտնի ուղարկում էր ԱՄՆ կոնգրես, որ Ռուսաստանի վրա «կեղտաջուր լցնի», հենց այդ պահին մեր գործընկերները պետք է ասեին՝ հավաքի փասափուսեքդ ու ռադդ այնպես քաշի, որ իզութոզդ չերեւա: Պարզ է, որ ինքը ստորագրել էր կապիտուլիացիա եւ դրա տակից պետք է դուրս գար: Բայց ես ջղայնանում եմ մեր ընդդիմության վրա, որովհետեւ իմանալով հանդերձ՝ թույլ տվեցին, որ նա մնա եւ ի կատար ածի այդ կապիտուլիացիան: Եթե դուք իրականում ընդդիմություն եք եւ չկաք այդ քաղաքական խաղերի մեջ, ինչպե՞ս եք 60-70 հազար հոգով փողոց դուրս եկած մարդկանց ցասումը սարքում նորից զրո: Ինչպե՞ս կարելի էր զրոյացնել մարդկանց ցասումը, որոնք պատրաստ էին դավաճաններին հավասարեցնել հողին: Իսկ հիմա մարդկանց մոտ այն թյուր կարծիքն է, թե կարո՞ղ է մեր ազգն իսկականից այդպես տուզիկ է եղել, կարո՞ղ է մեր ազգին բնորոշ է թուրքի դեմը գլուխը կախելը: Այդպես չէ, մեռնեմ ձեր կյանքին, մեր ազգից միշտ թուրքը վախեցել ու փախել է: Ընկերս չէր գեներալ Մանվելը, բայց հենց դրա համար նրան սարքեցին իբր «բանակից զինվորի փայ գողացող», իսկ իր սրիկա ընկերները դավաճանեցին ու ասացին՝ ախպեր, էս մեկին տար կեր…. Մինչդեռ նա հենց այն մեկն էր, ով պիտի կանգներ այսօրվա դրությամբ ու չթողներ, որ կապիտուլիացիա լինի, որովհետեւ ե՛ւ ուժ ուներ, ե՛ւ հեղինակություն, ինչը չունի ո՛չ Նիկոլիկը, ո՛չ Սասունիկը, ո՛չ էլ մյուս «իկ»-երը:

— Հակառուսական տրամադրություններ հրահրողների հիմնական փաստարկն այն է, թե ՀԱՊԿ-ին դիմել ենք, ակնկալվող օգնությունը չենք ստացել, ուստի՝ պետք է դուրս գանք այդ կառույցից: Ի՞նչ կասեք այս մասին:

— Ի՞նչ եք կարծում՝ եթե մեկն իր հովանավորին չի հարգում, այդ հովանավորը պարտավո՞ր է իրեն ձեռք մեկնել, երբ դրա կարիքն ունի, կամ հոգու խորքում ցանկություն կունենա՞  պաշտպանելու: Կանգնում են ՀԱՊԿ-ի հասցեին ինչ ասես ասում են, չեն դիմում, որ զորք մտցնի, բայց ժողովրդին խաբում են, թե դիմել են, այսքանից հետո՝ մեկ հարց պետք է ծագի՝ Նիկո՛լ, ինչու՞ ես խաբում, սրիկա՛, եթե փողերը վերցրել ու ճանապարհն արդեն ստորագրել, տվել ես: ԱԺ ամբիոնից ասում ես՝  եթե անգամ ինձ ֆիզիկապես վերացնեն, պետք է ստորագրեմ, բայց չես ասում, որ արդեն ստորագրել ես: Հայ ազգի ամբողջ բացասական կողմերը քո մեջ կուտակած անձնավորություն, դու ինչպե՞ս ես քեզ իրավունք վերապահում էլի խաբել միամիտ ազգին, թե չեք ուզում` չեմ ստորագրի: Նիկո՛լ, դու ես պայմանավորվել Ալիեւի հետ, որ հարվածի Հայաստանին, քո բառերն են՝ եթե չտանք խաղաղությամբ, կվերցնեն կռվով, դո՛ւ ես ասել, սրիկա՛: Ու հենց դո՛ւ քո բալեքովդ պատասխան ես տալու:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Մենք չենք կարող պարզապես բան անել բան անելու համար, լուրջ պատրաստության շրջանի մեջ ենք. Բագրատ սրբազանԱլեն Սիմոնյանը նոյեմբերին կհանդիպի Ադրբեջանի մեջլիսի նախագահին33,7 մլն դրամ վարկ, 47 մլն տարեկան եկամուտ․ ինչ ունեցված ունի Արման Եղոյանը (տեսանյութ)Տարադրամի փոխարժեքները հուլիսի 8-ինԲաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում լուսաֆորը չի աշխատումԵղանակը` առաջիկա օրերինԻ՞նչ ուղերձ կա այդ հեծանիվի ու դրա շուրջ նման PR շոու կազմակերպելու մեջ. Տաթև ՀայրապետյանԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ ՄԱՆՎԵԼ ՂԱԶԱՐՅԱՆԸ ԱՍԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐՕրվա խորհուրդ. հուլիսի 8ՀՀ տարածքում կան փակ և միակողմանի գործող ավտոճանապարհներ2-6 ժամ լույս չի լինի Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներումՄեզ Եվրոպա չեն տանում, այլ տանում են դեպի պղծություններ եւ սատանիզմով ոչնչացում. Մարինա Խաչատրյան«ԱՅՍ ՀԱՂԹԱՆԱԿԸ ԻՆՁ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՄԵԾ ՓՈՐՁ ՏՎԵՑ ԱՎԵԼԻ ԼՈՒՐՋ ՄՐՑԱՇԱՐԵՐԻ ՀԱՄԱՐ». ԾԱՆՐԱՄԱՐՏԻ Մ17 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԿՐԿՆԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ ՎԱԼԵՐԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆՔՊ-ի կողմից իրականացվող ավանդական տեխնոլոգիա է` հանձնումը ներկայացնել որպես հաղթանակ. Տիգրան ԱբրահամյանԱյսօր տեղի կունենա Վլադիմիր Գասպարյանի գործով վերջնական դատական նիստըՈւՂԻՂ. Ավինյանը քաղաքապետաանի նիստ է անցկացնումՌուսաստանի և Արևմուտքի միջև հակամարտությունը դարձնում է «ավելի վտանգավոր և անկանխատեսելի». Financial TimesԱվինյանի ու Անդրեասյանի բարձր հովանու ներքո Երեւանում է համաշխարհային համասեռամոլը2024 թվականի երկրորդ կեսին կենդանակերպի այս նշանի համար կսկսվի հաջողությունների հատուկ շրջանՈւկրաինական զինվորականներն ինքնաշեն լաստանավով անցել են Դնեպրը եւ հանձնվել ռուսներին (Տեսանյութ)Ռուսական ավիացիան ոչնչացնում է Օսկոլ գետի վրայով անցնող կամուրջները՝ աջակցելով հարձակմանը Խարկովում (ՎԻԴԵՈ)Պուտինը դիտարկում է Թուրքիայի տարածքում Անկարայի և Դամասկոսի միջև բանակցություննեի տարբերակը. Էրդողան«Տորեցկում ամեն ինչ շատ վատ է, ռուսական բանակը շատ խորն է խրված». ուկրաինացի ռազմական վերլուծաբաններ (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ՔԱՐՏԵԶ)Ֆրանսիայի վարչապետը վաղը հրաժարական կներկայացնիՖրանսիայում հաղթեցին ձախերը. երկիրը քաղաքական խորը ճգնաժամի առաջ էԶելենսկին վախենում է Թրամփի վերադարձից Սպիտակ տուն. The New York TimesԱՄՆ-ը փորձում է խանգարել Ռուսաստանին և Թուրքիային Աքկույու ատոմակայանի կառուցման հարցումԵրեկ աշխատանքից ազատման նամակը ստացա. Սամվել ԹոփալյանՀուլիսի 6-ից հետո շատերի ճակատագիրը կգնա նոր ճանապարհով. ի՞նչ է պետք անել. աստղագիտական ​​կանխատեսումըՀուլիսի 8-14 աստղագուշակԱրցախից բռնահանված երեխաները հանգստանալու են մեկնել ՌուսաստանԷրդողանը կոչ է արել Արեւմուտքին ճնշում գործադրել Իսրայելի վրա Գազայի հարցումԱյաթոլլա Խամենեին պետք է հավանություն տա Պեզեշքիանի հաղթանակին․ Իրանի նախագահի երդմնակալության կարգըԵրևանում մեկնարկեց «Ոսկե ծիրան» 21-րդ միջազգային կինոփառատոնըԻնչ սահմաններով է Երևանը ճանաչել Պաղեստինը. Մանրամասնում է ԱԳՆ-նՇՏԱՊ. Սևանում կnրել են 3 երեխшներ. մանրամասներՀաղորդում հանցագործության մասին. ՔՊ-ական հոգեխանգարված աջակիցը՝ սպառնում է պղծել Լրագրողի ծնողների գերեզմանը. ձեռնաշարժությամբ զբաղվող ԱՅՍ ԹԱՓՈՆԸ ՝թաղում է Նիկոլի ժողովրդավարությունըԳազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 38,1 հազարըՄահացել է Ֆիդել Կաստրոյի առաջին կինըԹբիլիսիի հայ համայնքը նշել է Քրիստոսի Պայծառակերպության տոնըՆ.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսն ընդունել է ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչինԵղանակը ՀայաստանումԼիբանանը 20 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ8 գործողություն, որ միայն իսկապես սիրող տղամարդիկ են անումԼավագույն վրեժը բոլոր նրանց համար, ովքեր Ձեզ ցավ են պատճառում «Տխուր տեսարան է»․ Լավրովը անդրադարձել է ԱՄՆ նախընտրական քարոզարշավինԳնացինք գնացքով Բաթում. Նարինե Կիրակոսյանի ռեպորտաժըԽաչատրյանը ատրճանակը գնել էր օրեր առաջ․ նոր մանրամասներ՝ Գեղարքունիքի նախկին դատախազի մահվան դեպքիցՎարդավառը՝ ԳյումրիումՌուսական բանակը 3,5 կմ առաջխաղացումից հետո մտել է Պեսչանոյե` Կուպյանսկի ուղղությամբ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода