Ինչ ճակատագիր ունեցավ մեկ տարի անց ՔՊ-ականի կողմից համագյուղացուն ծեծի ենթարկելու գործը. Նոր մանրամասներ Օրբանը Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին մասնակցում է առանց ԵՄ համաձայնության Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի Հուլիսի 7-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են. Եվրոն թանկացել է, ռուբլին նվազել Ինչու են մարդիկ Վարդավառին ջուր լցնում իրար վրա, որն է իրականում տոնի խորհուրդը. մանրամասնում է քահանան ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.Հայաստանում նոր դեղամիջոց են գրանցել Վարդավառի տոնին նվիրված՝ ջրցանները կանցնեն Երևանի վարչական շրջաններով ՇՏԱՊ.հայտնաբերել են նախկին դատախազի անշնչացած մարմինը Ինչպես պայքարել ամռանը սրվող մաշկային հիվանդությունների դեմ. Դիտեք վաղը «Բժշկի մոտ» հաղորդաշարի եթերում

Oceana-ն՝ Հայաստան այցի, Իվետա Մուկուչյանի հետ ընկերության եւ իրեն նոր դերում փորձելու մասին

Մշակութային

Երգչուհի Oceana-ն այս տարվա «Yerevan Music Night 2022»-ի հատուկ հյուրն էր: Գերմանացի երգչուհին մանուկ հասակից եղել է արվեստի մեջ՝ սկզբում բալետ, հետո կինո եւ երաժշտություն: Նա երկար տարիների երաժշտական գործունեությունից հետո համաշխարհային հայտնիություն եւ սեր սկսեց վայելել հատկապես «Cry, Cry» եւ «Endless Summer» հիթերի շնորհիվ: Վերջինը 2012 թվականի Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության պաշտոնական երգն է:

Աշխարհի բազմաթիվ անկյուններում համերգներով հանդես գալուց հետո Օշեանան այս ամիս առաջին անգամ Հայաստանում էր։ Շառլ Ազնավուրի հրապարակում համերգի ժամանակ էլ BRAVO.am-ին հասցրել է պատմել այցից տպավորությունների, Իվետա Մուկուչյանի հետ ընկերության, զգացմունքային լինելու եւ առաջիկա ծրագրերի մասին:

«Որեւէ երկիր մեկնելիս սպասումներ չեմ ունենում, բայց այս անգամ վստահ էի, որ հիանալի ժամանակ կանցկացնեմ: Հայաստանի մասին շատ-շատ էի լսել, անբացատրելի ոգեւորված եւ ուրախ էի, որ վերջապես հնարավորություն ունեցա այստեղ ելույթ ունենալ։ Զբոսնել եմ գեղեցիկ Երեւանում, կարծում եմ՝ չափազանց գեղեցիկ են նաեւ այստեղի մարդիկ։ Իսկապես այստեղի էներգետիկան տարբերվում է, ու այն ինձ դուր եկավ, դե, իսկ համերգային երեկոն էլ հրաշալի անցավ: Երբ փորձ էի անում, նկատեցի, որ բեմի շուրջ արդեն մարդիկ կային հավաքված, որոնք ինձ ոգեւորում էին։ Հենց այդ պահին հասկացա` լավ երեկո է լինելու, որից իսկապես հաճույք ստացա»,-նշել է երգչուհին:

Հայաստան այցելության լուրն իմանալուն պես առաջինը նամակ էր գրել երգչուհի Իվետա Մուկուչյանին, որի հետ ընկերություն են անում վաղուց։

«Հայաստանի մասին շատ բաներ հենց Իվետայից եմ լսել. մենք լավ ընկերներ ենք: Կարելի է ասել, որ Համբուրգում միասին ենք սկսել մեր երաժշտական կարիերան: Հիմա միմյանց հետեւում ենք սոցիալական հարթակներում։ Ժամանակ առ ժամանակ կիսվում ենք նորություններով, եւ երբ ստացա այստեղ գալու հրավերը, ասացի նրան՝ «Այո՜, վերջապես հնարավորություն կունենամ տեսնելու քո հայրենիքը»։ Ես նաեւ սիրում եմ հայկական երաժշտությունը, բացի այդ, հենց Իվետայի երգերն էլ ինձ դուր են գալիս: Հայաստանն իմ պարտադիր այցելության երկրների ցանկում էր, ու ես վերջապես արեցի դա»,-պատմել է Օշեանան:

Երգչուհին անկեղծացել է՝ էմոցիոնալ մարդ է, սիրում է ապրումներ առաջացնող երգեր. «Իմ երգերը շատ են տարբվում մեկը մյուսից, ամեն մեկն իր ձեւի մեջ եմ սիրում եւ հաճույք եմ ստանում յուրաքանչյուրը կատարելիս: «Endless Summer»-ը սիրում եմ, քանի որ այն շատ էներգետիկ, տրամադրություն բարձրացնող երգ է, վստահորեն «Cry, Cry»-ն էլ է իմ սիրելի երգերի շարքում․ այն առաջին երգն էր, որի շնորհիվ իմ կարիերան առաջխաղացում ապրեց, բացի այդ, այն շատ էմոցիոնալ ստեղծագործություն է։ Ինքս էլ էմոցիոնալ մարդ եմ։ Ինձ հենց էմոցիոնալ երգերով են ճանաչում, բայց գիտե՞ք, շատ երգեր ունեմ, որոնք մարդիկ հնարավոր է՝ չիմանան, դրանցից շատերը Երեւանի համերգի ժամանակ կատարել եմ»:

Օշեանան առաջիկայում նոր սինգլ կներկայացնի: Երգչուհին հաճելի նորություն ունի երկրպագուների համար՝ շուտով հանդես կգա որպես դերասանուհի, ինչը հետաքրքիր փորձ է նաեւ հենց իր համար:

https://bravo.am/news/76803



Ինչ ճակատագիր ունեցավ մեկ տարի անց ՔՊ-ականի կողմից համագյուղացուն ծեծի ենթարկելու գործը. Նոր մանրամասներՕրբանը Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին մասնակցում է առանց ԵՄ համաձայնությանԱդրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցելՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազիՀուլիսի 7-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են. Եվրոն թանկացել է, ռուբլին նվազելԻնչու են մարդիկ Վարդավառին ջուր լցնում իրար վրա, որն է իրականում տոնի խորհուրդը. մանրամասնում է քահանանՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.Հայաստանում նոր դեղամիջոց են գրանցելՎարդավառի տոնին նվիրված՝ ջրցանները կանցնեն Երևանի վարչական շրջաններովՇՏԱՊ.հայտնաբերել են նախկին դատախազի անշնչացած մարմինըԻնչպես պայքարել ամռանը սրվող մաշկային հիվանդությունների դեմ. Դիտեք վաղը «Բժշկի մոտ» հաղորդաշարի եթերումՀայաստանում այսօր նշվում է ՎարդավառըԱրտակարգ դեպք՝ Արարատի մարզում․ Ավշար գյուղի համայնքապետարանի մոտ տեղի է ունեցել վիճաբանություն, հնչել է կրակոցԻնձ վախեցնում է այս ամենը. ինչ է կատարվում Մաշտոցի պուրակումԵՎՐՈ-2024. Կիսաեզրափակիչի զույգերն ու ժամանակացույցը Կրակոցներ Երևանի կենտրոնում. Քաջազնունու փողոցում «Նաչո Հոթել Երևան»-ի դիմաց հայտնաբերվել են պարկուճներ. ժամանել է Երևանի ոստիկանության պետըԵՎՐՈ-2024. Նիդերլանդների հավաքականը պայքարից դուրս թողեց Թուրքիային(տեսանյութ)Սպերցյանի գեղեցիկ գոլը` «Ռոստովի» դարպասը (տեսանյութ)Ռուսական «Սոլնցեպյոկ»-երն այրել են ուկրաինական ամրացված տարածքները (Տեսանյութ)Նոր մանրամասներ Երևանի ՀԷԿ-ում բռնկված հրդեհիցՏԵՍԱՆՅՈՒԹ. Սրբավայր ժայռի մեջ, որի հրաշագործ ջուրը մայրացնում է անզավակ ծնողներինԻրանի նոր նախագահը չի փոխի երկրի քաղաքականությունը Արևմուտքի և Իսրայելի նկատմամբ. CNNՌուսական ուժերը գրոհում են Նյու Յորքի կենտրոնը. ուկրաինական աղբյուրներՎահան Բաբայանը վերընտրվեց Ռեֆորմիստների կուսակցության նախագահՆերկա սահմանազատումը, չգիտես ինչու, իրականացվում է միայն Ադրբեջանին շահեկան պայմաններով. ԳալուստյանԱկնկալում ենք Ռուսաստանից հատուկ ռազմական օպերացիայի հաղթական ավարտ. Նատալյա Սաղիյան Ռեֆորմիզը կգա փոխարինելու հեղափոխականությանը. Վահան Բաբայանը հավատում էԻնչո՞վ սփոփենք Ամարասի, Գանձասարի, Դադիվանքի կարոտը. Ստելլա Աբրահամյան«Իմ անունը Ջո Բայդեն է, և ես Ջո Բայդենի ամուսինն եմ» (Տեսանյութ)Բագրատ Սրբազանը Բյուրականում հանդիպեց Աշտարակից և այլ բնակավայրերից ժամանած քաղաքացիներինԵՎՐՈ-2024. Անգլիան հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց Շվեյցարիային և դուրս եկավ կիսաեզրափակիչ (տեսանյութ)Երևանի և Բաքվի միջև կնքված խաղաղության պայմանագիրը օգուտ կբերի թյուրքական աշխարհին. Թուրքիայի փոխնախագահՇՏԱՊ. Հրդեհ Երևան ՀԷԿ-ում. հայտնի է հոսանքազրկման պատճառըԵրևանի պետական համալսարանը բուհերի համաշխարհային վարկանիշում առաջ է անցել Բաքվի պետական համալսարանիցՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է կարկուտՍա բացառիկ հնարավորություն է հանդիպելու երկրի առաջին դեմքերի հետ. ԱԺ-ում մեկնարկում է ամառային դպրոցըԱլիևը մտադիր է մինչև տարեվերջ 20 հազար մարդ բնակեցնել օկուպացված ԱրցախումՀիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնն այս տարի նշվում է հուլիսի 7-ին․ եկեղեցիներում կմատուցվի պատարագԿիրանց գյուղի նույն հատվածը` սահմազատումից առաջ և հետո. Կիրանցի բնակիչՎրաստանի նախագահը մեկնաբանել է ԱՄՆ-ի հետ զորավարժությունների հետաձգումը«ՀՈՒԶՄՈՒՆՔԻՑ ԱՉՔԵՐՍ ԼՑՎԵՑԻՆ ՌԻՆԳՈՒՄ...». ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԱՇԽԱՐՀԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԴԱՎԻԹ ՉԱԼՈՅԱՆԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը ֆեյք թեմա է․ Արմեն ԱշոտյանՂազախստանը պատրաստ է հարթակ առաջարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների համար. ՏոկաևԷրդողանը դիտարկում է ՇՀԿ-ին Թուրքիայի անդամակցության հնարավորությունըՌուսական բանակը գրոհում է Տորեցկը. ուկրաինական ուժերը ծանրագույն վիճակում ենԲայդենը հայտարարել է, որ ընտրություններից դուրս կգա միայն Ամենակարող Տիրոջ ուղիղ ցուցումով«ԵՐԿԱՄԱՐՏԻ 234 ԿԳ ԱՐԴՅՈՒՆՔՈՎ ԻՆՁ ՀԱՋՈՂՎԵՑ ՆՎԱՃԵԼ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆԻ ՏԻՏՂՈՍԸ». ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ Մ17 ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՉԵՄՊԻՈՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՀայաստանում հայ-ամերիկյան համատեղ զորավարժություն կանցկացվիԻրանի հոգևոր առաջնորդը նորընտիր նախագահ Փեզեշքիանին խորհուրդ է տվել շարունակել երջանկահիշատակ Էբրահիմ Ռայիսիի քաղաքականությունըԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԿՏԵՂԱԴՐՎԻ ԼԵԳԵՆԴԱՐ ԾԱՆՐՈՐԴ ՅՈՒՐԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԱՐՁԱՆԸՎԱԶՈՐԴ ԵՐՎԱՆԴ ՄԿՐՏՉՅԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՓԱՐԻԶԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻՆ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода