Ինձ վախեցնում է այս ամենը. ինչ է կատարվում Մաշտոցի պուրակում ԵՎՐՈ-2024. Կիսաեզրափակիչի զույգերն ու ժամանակացույցը Կրակոցներ Երևանի կենտրոնում. Քաջազնունու փողոցում «Նաչո Հոթել Երևան»-ի դիմաց հայտնաբերվել են պարկուճներ. ժամանել է Երևանի ոստիկանության պետը Ռուսական «Սոլնցեպյոկ»-երն այրել են ուկրաինական ամրացված տարածքները (Տեսանյութ) Նոր մանրամասներ Երևանի ՀԷԿ-ում բռնկված հրդեհից ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սրբավայր ժայռի մեջ, որի հրաշագործ ջուրը մայրացնում է անզավակ ծնողներին Իրանի նոր նախագահը չի փոխի երկրի քաղաքականությունը Արևմուտքի և Իսրայելի նկատմամբ. CNN Ռուսական ուժերը գրոհում են Նյու Յորքի կենտրոնը. ուկրաինական աղբյուրներ Վահան Բաբայանը վերընտրվեց Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Ներկա սահմանազատումը, չգիտես ինչու, իրականացվում է միայն Ադրբեջանին շահեկան պայմաններով. Գալուստյան

ՏԻՄ ընտրությունները չեն հետաձգվի. Պարզաբանում է ԿԸՀ նախագահը

Հասարակություն

Սեպտեմբերի 25-ին Տավուշի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Սյունիքի, Շիրակի, Լոռու և Կոտայքի մարզերի մի շարք բնակավայրերում նախատեսված են ՏԻՄ ընտրություններ։ Թեպետ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը ՀՀ սահմանի ողջ երկայնքով սկսեց լայնածավալ ռազմական գործողություններ, մասնավորապես՝ Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի ուղղությամբ, և այսօր էլ հարձակվելու վտանգ կա, դրա մասին հայտարարեցին, թե Նիկոլ Փաշինյանը՝ ՄԱԿ-ում Գլխավոր ասաբլեայի 77-րդ նստաշրջանում, թե դրանից առաջ կրկին ՄԱԿ-ում Անվտանգության խորհրդի հրատապ հրավիրված նիստում՝ ՀՀ ներկայացուցիչը: Չնայած այս ամենին, իշխանությունները ՏԻՄ ընտրությունները հետաձգելու մտադրություն չունեն։

168.am-ի հետ զրույցում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն ասաց, որ ՏԻՄ ընտրությունները չեն հետաձգվելու։

«Խնդիրը հետևյալն է՝ ընտրական գործընթացի հետ կապված, դրա դադարեցման կամ կասեցման հետ կապված գործում են Ընտրական օրենսգրքի իրավակարգավորումները։ Ընտրական օրենսգրքի իրավակարգավորումների համաձայն՝ ընտրական գործընթացը կարող է կասեցվել, եթե հայտարարվում է ռազմական կամ արտակարգ դրության ռեժիմ։ Նման դեպքերում ըստ էության ընտրական հանձնաժողովներին որևէ գործառույթ անգամ վերապահված չէ օրենսդրությամբ կասեցնելու ընտրական գործընթացը։ Այսինքն՝ եթե սահմանվում են նման իրավական ռեժիմներ, դրանք արդեն ավտոմատ կերպով հիմք են, որպեսզի գործընթացը կասեցվի, ա՛յլ որևէ հիմք օրենքով նախատեսված չէ»,- նշեց ԿԸՀ նախագահը։

Հարցին՝ այս պահին Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի մարզերի մի շարք բնակավայրերից բնակիչների մի մասն այլ վայր է տեղափոխվել՝ անվտանգությունից ելնելով, եթե նրանք չեն կարողանալու մասնակցել ընտրություններին, արդյո՞ք չի խախտվում նրանց ընտրելու իրավունքը, Տիգրան Մուկուչյանը պատասխանեց.

«Կարծում եմ՝ ընտրական իրավունքը չի խախտվում, որովհետև ըստ էության նրանք ընդգրկված են ընտրողների ցուցակում, նրանց անուններն այդ ցուցակում կան։ Օրվա ընթացքում եթե նրանք ցանկանում են իրացնել իրենց ընտրելու իրավունքը, ապա որևէ խնդիր չկա իրացնելու այդ իրավունքը»։

Հաջորդ հարցին՝ կոնկրետ այս մարդկանց հիմա առաջին հերթին հետաքրքրում են անվտանգային խնդիրները, եթե նման պայմաններում գնում են ՏԻՄ ընտրությունների, արդյո՞ք իրատեսական է սպասել, որ մարդիկ կմասնակցեն այդ ընտրություններին, Տիգրան Մուկուչյանը պատասխանեց, որ բարձրացված բոլոր հարցերն ըստ էության կանխատեսումներով են։ «Ընտրական գործընթացը մեկնարկում է քվեարկության օրը առավոտյան ժամը 08։00-ին, մեկ ժամ անց կտրվի ԿԸՀ-ի կողմից հաղորդագրություն ընտրությունների ընթացքի մասին, այնուհետև 3-ժամյա պարբերականությամբ կնշվի մասնակցության վերաբերյալ տեղեկություններ։ Թե ինչպիսին կլինի մասնակցությունը, դա, բնական է, արդեն ընտրության օրը, ընտրական գործընթացի ավարտից հետո հնարավոր կլինի դրա մասին դատողություններ անել կամ տեղեկություններ ստանալ»,- եզրափակեց Տիգրան Մուկուչյանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00։05-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

Նշենք նաև, որ սեպտեմբերի 19-ին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստից հետո հրապարակված հայտարարությունից տեղեկանում ենք, որ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի իրականացրած ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: Ադրբեջանի զինված ուժերի կողմից թիրախավորվել են 36 բնակավայրեր, այդ թվում՝ Գորիս, Սիսիան, Կապան, Ջերմուկ, Վարդենիս, Տեղ, Գեղամասար համայնքները, ինչի հետևանքով մասնակի կամ ամբողջական ավերվել են 192 տուն, 3 հյուրանոց, 2 դպրոց, 1 բժշկական հաստատություն, 1 հանդիսությունների սրահ, 4 անասնագոմ: Վնասվել է 7 էլեկտրական ենթակառուցվածք, 5 ջրային ենթակառուցվածք, 3 գազամուղ, 1 կամուրջ, 2 ավտոճանապարհ, 1 փողոց: Թիրախավորվել են 2 շտապօգնության մեքենա, 4 անձնական օգտագործման ավտոմեքենա: Ի դեպ, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն «Արմենպրես»-ին փոխանցել էր, որ Վարդենիս համայնքի սահմանամերձ բնակավայրերից տարհանվել է 539 ընտանիք՝ 2121 շնչով։

Թշնամու ձեռնարկած հրթիռահրետանային հարձակման հետևանքով, նախնական տվյալներով, վնասվել է 73 բնակարան, որից 7-ը՝ Սոթք գյուղում, պիտանի չէ հետագա բնակության համար։ Վնասվել են նաև Սոթքի դպրոցի և բուժկետի շենքերը, ինչպես նաև ենթակառուցվածքներ Կութում, Ազատում, Տրետուքում։ Տարհանված բնակչությանն իրենց մշտական բնակավայրեր վերադարձնելու ուղղությամբ այժմ կատարվում է կարիքների գնահատում։

https://www.zham.am/?p=141091&l=am



Ինձ վախեցնում է այս ամենը. ինչ է կատարվում Մաշտոցի պուրակումԵՎՐՈ-2024. Կիսաեզրափակիչի զույգերն ու ժամանակացույցը Կրակոցներ Երևանի կենտրոնում. Քաջազնունու փողոցում «Նաչո Հոթել Երևան»-ի դիմաց հայտնաբերվել են պարկուճներ. ժամանել է Երևանի ոստիկանության պետըԵՎՐՈ-2024. Նիդերլանդների հավաքականը պայքարից դուրս թողեց Թուրքիային(տեսանյութ)Սպերցյանի գեղեցիկ գոլը` «Ռոստովի» դարպասը (տեսանյութ)Ռուսական «Սոլնցեպյոկ»-երն այրել են ուկրաինական ամրացված տարածքները (Տեսանյութ)Նոր մանրամասներ Երևանի ՀԷԿ-ում բռնկված հրդեհիցՏԵՍԱՆՅՈՒԹ. Սրբավայր ժայռի մեջ, որի հրաշագործ ջուրը մայրացնում է անզավակ ծնողներինԻրանի նոր նախագահը չի փոխի երկրի քաղաքականությունը Արևմուտքի և Իսրայելի նկատմամբ. CNNՌուսական ուժերը գրոհում են Նյու Յորքի կենտրոնը. ուկրաինական աղբյուրներՎահան Բաբայանը վերընտրվեց Ռեֆորմիստների կուսակցության նախագահՆերկա սահմանազատումը, չգիտես ինչու, իրականացվում է միայն Ադրբեջանին շահեկան պայմաններով. ԳալուստյանԱկնկալում ենք Ռուսաստանից հատուկ ռազմական օպերացիայի հաղթական ավարտ. Նատալյա Սաղիյան Ռեֆորմիզը կգա փոխարինելու հեղափոխականությանը. Վահան Բաբայանը հավատում էԻնչո՞վ սփոփենք Ամարասի, Գանձասարի, Դադիվանքի կարոտը. Ստելլա Աբրահամյան«Իմ անունը Ջո Բայդեն է, և ես Ջո Բայդենի ամուսինն եմ» (Տեսանյութ)Բագրատ Սրբազանը Բյուրականում հանդիպեց Աշտարակից և այլ բնակավայրերից ժամանած քաղաքացիներինԵՎՐՈ-2024. Անգլիան հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց Շվեյցարիային և դուրս եկավ կիսաեզրափակիչ (տեսանյութ)Երևանի և Բաքվի միջև կնքված խաղաղության պայմանագիրը օգուտ կբերի թյուրքական աշխարհին. Թուրքիայի փոխնախագահՇՏԱՊ. Հրդեհ Երևան ՀԷԿ-ում. հայտնի է հոսանքազրկման պատճառըԵրևանի պետական համալսարանը բուհերի համաշխարհային վարկանիշում առաջ է անցել Բաքվի պետական համալսարանիցՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է կարկուտՍա բացառիկ հնարավորություն է հանդիպելու երկրի առաջին դեմքերի հետ. ԱԺ-ում մեկնարկում է ամառային դպրոցըԱլիևը մտադիր է մինչև տարեվերջ 20 հազար մարդ բնակեցնել օկուպացված ԱրցախումՀիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնն այս տարի նշվում է հուլիսի 7-ին․ եկեղեցիներում կմատուցվի պատարագԿիրանց գյուղի նույն հատվածը` սահմազատումից առաջ և հետո. Կիրանցի բնակիչՎրաստանի նախագահը մեկնաբանել է ԱՄՆ-ի հետ զորավարժությունների հետաձգումը«ՀՈՒԶՄՈՒՆՔԻՑ ԱՉՔԵՐՍ ԼՑՎԵՑԻՆ ՌԻՆԳՈՒՄ...». ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԱՇԽԱՐՀԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԴԱՎԻԹ ՉԱԼՈՅԱՆԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը ֆեյք թեմա է․ Արմեն ԱշոտյանՂազախստանը պատրաստ է հարթակ առաջարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների համար. ՏոկաևԷրդողանը դիտարկում է ՇՀԿ-ին Թուրքիայի անդամակցության հնարավորությունըՌուսական բանակը գրոհում է Տորեցկը. ուկրաինական ուժերը ծանրագույն վիճակում ենԲայդենը հայտարարել է, որ ընտրություններից դուրս կգա միայն Ամենակարող Տիրոջ ուղիղ ցուցումով«ԵՐԿԱՄԱՐՏԻ 234 ԿԳ ԱՐԴՅՈՒՆՔՈՎ ԻՆՁ ՀԱՋՈՂՎԵՑ ՆՎԱՃԵԼ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆԻ ՏԻՏՂՈՍԸ». ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ Մ17 ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՉԵՄՊԻՈՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՀայաստանում հայ-ամերիկյան համատեղ զորավարժություն կանցկացվիԻրանի հոգևոր առաջնորդը նորընտիր նախագահ Փեզեշքիանին խորհուրդ է տվել շարունակել երջանկահիշատակ Էբրահիմ Ռայիսիի քաղաքականությունըԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԿՏԵՂԱԴՐՎԻ ԼԵԳԵՆԴԱՐ ԾԱՆՐՈՐԴ ՅՈՒՐԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԱՐՁԱՆԸՎԱԶՈՐԴ ԵՐՎԱՆԴ ՄԿՐՏՉՅԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՓԱՐԻԶԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻՆԱյսօր աշխարհը հուլիսի 6-ին տոնում է համբույրի միջազգային օրըՈրպես բարեկամ ժողովուրդներ՝ միասին ձեռնամուխ կլինենք նոր ծրագրերին․ Փաշինյանը՝ Իրանի նոր նախագահինՆոյեմբերի 9-ի գիշերը եղել է հեղաշրջման պլան, որը ձախողվել. Մարուքյանը մանրամասներ է պատմելԿնոջ մահից 2 տարի անց Արամ Մանուկյանն ամուսնացել է. Նրանք քավորության էինՀաղթանակից հետո Իրանի նոր նախագահն իր առաջին հարցազրույցում խոսել է համազգային համերաշխության մասին. ՈսկանյանՎարդավառին հաջորդող մեռելոցը կլինի աշխատանքայինԱլիևն ու Ֆիդանը քննարկել են հայ-թուրքական և Հայաստան-Ադրբեջան հարաբերություններըԵկեղեցին նշում է հին տապանակի և նոր Ս. Եկեղեցու հիշատակի տոնըԱմուսնացել է պատգամավոր Գեղամ Մանուկյանի դուստրը (Տեսանյութ)Ով է եւ որտեղից է սերում Իրանի նոր նախագահըՀռիփսիմե Հակոբյանն ու Մարտին Մկրտչյանը նշել են ամուսնության 11-ամյակըՀայտնի է, երբ կմեկնարկի Հանրային ռադիոյի տնօրենի ընտրությունների 2-րդ փուլը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода