«Նայում ես ԱԺ դահլիճի կադրերն ու համոզվում, որ հասարակաց տանը բարոյական նորմերն ավելին են, քան ՔՊ կոչվող հայասպան խմբակում»․ Արտակ Զաքարյան
Ներքաղաքական![«Նայում ես ԱԺ դահլիճի կադրերն ու համոզվում, որ հասարակաց տանը բարոյական նորմերն ավելին են, քան ՔՊ կոչվող հայասպան խմբակում»․ Արտակ Զաքարյան](/timthumb.php?src=disc/15-09-22/895aa0dfaabe32fa00ea73b60bcfb05c.jpg&w=780)
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նայում ես ԱԺ դահլիճի կադրերն ու համոզվում, որ հասարակաց տանը բարոյական նորմերն ավելին են, քան ՔՊ կոչվող հայասպան խմբակում:
Շուրջը պատերազմ է, կորուստներ, նորանոր զոհեր, թշնամու թիկունքից դեռևս դուրս չբերված դիակներ, նոր գերևարված զինծառայողներ, բռնազավթված տարածքներ և նոր ստորացուցիչ փաստաթուղթ: Նույն պահին ԱԺ դահլիճում վեր ընկած իշխանության անբարո ուսապարկերի դեմքերին խինդ ու ծիծաղ է, իսկ միակ զբաղմունքը` դավաճան Նիկոլի ստորացված թասիբին «կանգնելու» էժանագին շոուն:
Ինչպես կասեր հայ բանաստեղծը` «Թքե՛լ եմ ես ձեր կեղտոտ ճակատին…»»։