Խուզարկու շունը օդանավակայանում հայտնաբերել է 13 կգ կոկաին, որը թաքցրել էին հաշմանդամի սայլակի պաստառում
ՄիջազգայինՄիլանի օդանավակայանում խուզարկու շունը սահմանապահ ոստիկանությանը տարել է հաշմանդամի սայլակի պաստառում թաքցված 13 կիլոգրամ կոկաինի մոտ, սայլակի տերն անմիջապես ոտքի է կանգնել եւ կալանավորվել, տեղեկացրել է AP-ը՝ հղում կատարելով տեղի իշխանություններին։
Մասնագիտացված կինոլոգիական ստորաբաժանումն ուղարկվել էր Մալպենսի օդանավակայան՝ ստուգելու Դոմինիկյան Հանրապետությունից ժամանած ուղեւորներին եւ նրանց ուղեբեռները, քանի որ մինչ այդ թմրավաճառներն օգտագործել էին այդ երթուղին, նշվել է ֆինանսական գվարդիայի ոստիկանության հայտարարությունում։
Երբ շունը ոստիկանների ուշադրությունը հրավիրել է ճամփորդի վրա, ոստիկանությունը սկզբում ստուգել է նրա ուղեբեռը, որտեղ կասկածելի ոչինչ չի եղել, իսկ հետո պատռել է հաշմանդամի սայլակի պաստառը եւ այնտեղ կոկաին հայտնաբերել։
Ըստ ոստիկանության, երբ կոկաինը հայտնաբերվել է, աթոռին նստած իսպա
նացին, որն օդանավակայանի աշխատակիցներին խնդրել էր օգնել վարել սայլակը, առանց կողմնակի օգնության վեր է կացել եւ կալանավորվել։
Ուղեւորը տարվել է տեղի բանտ, որտեղ դատական իշխանությունները նրան կալանքի տակ կպահեն՝ մինչեւ գործի քննությունը, նշվել է հայտարարությունում։
Ոստիկանության տվյալներով՝ կոկաինի 11 փաթեթ՝ 13,35 կիլոգրամ ընդհանուր քաշով, կարող էին կազմել մոտ 27 000 անհատական չափաբաժին, իսկ դրանց արժեքը փողոցում վաճառքի համար կկազմեր մոտ 1,4 մլն եվրո։
https://news.am/arm/news/718466.html