Նիկոլի հերթական վտանգավոր արկածախնդրությունը. Մարգարյան
Ներքաղաքական![Նիկոլի հերթական վտանգավոր արկածախնդրությունը. Մարգարյան](/timthumb.php?src=disc/16-07-22/c99cebc95cc0b0615cb3763d7c75ade9.jpg&w=780)
«Արմեն Գրիգորյանի ցավալի մահը բոլորիս ուշադրությունը շեղեց Նիկոլ Փաշինյանի հերթական վտանգավոր խաղից: Այսօր չհայտարարված կերպով Հայաստան այցելեց ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ուիլյամ Բըրնսը: Այս օրերին տարածաշրջանում է գտնվում նաեւ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, իսկ հուլիսի 14-ին ԱՄՆ նախագահն ու Իսրայելի վարչապետը ստորագրեցին հստակ հակաիրանական ուղղվածություն ունեցող «Երուսաղեմի հայտարարություն»-ը:
Կասկածից դուրս է, որ ԱՄՆ ԿՀՎ-ի ղեկավարի ու Նիկոլ Փաշինյանի հանդիպման թեմաներից մեկը եղել է Իրանն ու Բոլթոնի կիսատ գործը լրացնելը: Իսկ եթե Իրանը կոշտ կերպով արձագանքեց Նիկոլի հերթական արկածախնդրությանն, իմացեք, որ այս հարցում հաստատ Իրանի հայկական համայնքի «որոշակի շրջանակները» մեղավոր չեն», - գրել է քաղաքագետ ՌՈԲԵՐՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ: