Արմեն Գրիգորյանը իր 2 օգնականների հետ մեկնում է Լոնդոն Ռուսական բանակը գրոհել է ուկրաինական սահմանի նոր հատվածում՝ գրավելով Սոտնիցկի Կազաչոկը Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր ԱՄՆ դեսպանատունն այսօր փակ է Արաբկիրի թաղապետարանի գործով անցնող պաշտպանյալիս կալանքի միջնորդությունը մերժվել է Այսօր մի շարք փողոցներ փակ կլինեն ՈւՂԻՂ. Փաշինյանը վարում է կառավարության հերթական նիստը Երանի այն հասարակությանը, ով կպարտադրի իշխանավորին՝ ընդունելու, իրավամբ, Աստվածահաճո Հիմնական Օրենք Այսօր ծնվել է Ֆրունզիկ Մկրտչյանը «ՀԱՄԱՍ»-ը կոնկրետ պայմաններ ունի.Որ դեպքում «ՀԱՄԱՍԸ» կբանակցի Իսրայելի հետ. Իրանցի քաղաքագետը մանրամասնում է

ՌԴ նախագահը խոսում է Սումգայիթի մասին, իսկ մեր իշխանությունները չեն խոսում, ինչո՞ւ. Ավագյան

Տեսանյութեր

Շահումյանի շրջանի հայաթափման 30֊րդ տարելիցի կապակցությամբ Ցեղասպանության թանգարան֊ինստիտուտում կայացավ գիտաժողով, որին ներկա էին ոչ միայն պրոֆեսորներ, փորձագետներ, այլ նաեւ շահումյանցիներ, գարդմանցիներ, որոնք ներկայացրին իրենց վկայությունները տեղի ունեցածի մասին: Զեկույցով հանդես եկավ նաեւ Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող, գիտությունների թեկնածու, դոցենտ ՄԱՐԻԱՄ ԱՎԱԳՅԱՆԸ, ինչի վերաբերյալ «Իրավունքը» զրուցեց նրա հետ:

– Հիմա, երբ սահմանագծման եւ սահմանազատման գործընթաց է գնում, մեզնից պահանջում են ինչ-որ անկլավներ, Ձեր կարծիքով` ինչո՞ւ չի բարձրաձայնվում նույն Շահումյանն ու Գետաշենը մեզ վերադարձնելու հարցը:

– Շատ ծանր հարց եք տալիս: Մինչեւ Շահումյանին նվիրված միջոցառման կազմակերպումն էլ փորձել եմ իմ ձայնը հասանելի դարձնել իշխանություններին` ակնկալելով, որ այդ հարցը կբարձրացնեն: Մեր վզին փաթաթված 2020 թվականի պատերազմը իրականում շարունակության մեջ է, հիմա սառը պատերազմ է տարվում, եւ ես, ուղղակի, կարող եմ ենթադրել, որ մեր իշխանություններն այսօր գտնվում են մեծ ճնշման տակ: Այլապես ինչպե՞ս հասկանալ այն, որ իրենք չեն կարող հետադարձ խոսել գոնե Սումգայիթից, Բաքվից, Գանձակից: 2020 թվականի հոկտեմբերին ՌԴ նախագահը կարեւոր միտք ասաց, որն իրենց հարմար էր եւ դրա համար էլ կիրառեցին: Նա ընդգծեց, որ սա տարածքային վեճ չէ, էթնիկ վեճ է, եւ ամեն ինչ սկսվել է Սումգայիթում, որտեղ հայերին վատ են վերաբերվել, իսկ հետո վատ են վերաբերվել Լեռնային Ղարաբաղում: ՌԴ նախագահը շեշտեց, որ ադրբեջանական  իշխանությունները հայերին չեն պաշտպանել, որից հետո հայերը զենքը ձեռքն են վերցրել, եւ ստացվել է այն, ինչ ստացվել է: Փաստորեն, ՌԴ նախագահը խոսում է Սումգայիթի մասին, մեր իշխանությունները չեն խոսում, ինչո՞ւ: Եթե մեր իշխանությունները խոսեն Սումգայիթի մասին, անկլավների խնդիրն էլ կկանգնեցվի այլ մակարդակի վրա, 2020 թվականի ցեղասպանական պատերազմի բնույթն էլ ի հայտ կգա: Եվ խնդիրը միայն այսօր չէ, մենք 30 տարի չենք խոսել Սումգայիթից: Արդյունքում 2008 թվականին Իլհամ Ալիեւը երեք միջազգայնագետ-իրավաբանի` մեկը Ֆրանսիայից, մյուսը` Իսրայելից, երրորդը` Անգլիայից, ֆինանսավորել է եւ պատվեր է տվել, որպեսզի երեք փաթեթ պատրաստեն: Դրանցից մեկն այն մասին էր, թե իբր «Հայաստանն ագրեսոր եւ օկուպանտ» է, երկրորդը, որ «օկուպացված տարածքներում Հայաստանն ավերածություններ է արել» եւ երրորդը, որ «Ադրբեջանը իրավունք ունի վերադարձնել իր օկուպացված տարածքները ռազմական գործողություններով»: Այս երեք փաթեթները պատրաստելով` Ալիեւը դրանք դրել է իր դիվանագետների թեւերի տակ եւ ասել` գնացեք ու աշխատեք: Ի՞նչ ենք արել մենք, իհարկե, ոչինչ եւ այսօր եկել ու կանգնել ենք սահմանազատման, սահմանագծման, անկլավների խնդրի առաջ: Արդեն խոսում են Աղավնոն ու Բերձորը տալու մասին, թե իբր նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ ինչ-որ բան է գրված: Բայց չէ՞ որ նույն այդ հայտարարության մեջ նաեւ պրոհայկական կետեր կան: Օրինակ` փախստականների կամ գերիների վերադարձի հարցը, կատարե՞լ է ադրբեջանական կողմը: Ինչո՞ւ ենք մենք ակամա մեզ դրել կապիտուլացված պետության հոգեվիճակում: Մենք չենք կապիտուլացվել, որտեղի՞ց այդ տերմինը, հայ զինվորը չի կապիտուլացվել, այլ կանխել է մասշտաբային ցեղասպանությունը:

– Նիկոլ Փաշինյանն ասում էր, թե միջազգային հանրությունը պահանջում է մեզնից, որպեսզի Արցախի կարգավիճակի հարցում նշաձողն իջեցվի: Իսկ հետո եղավ այն, որ հայկական կողմը Բրյուսելում համակերպվեց անգամ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի այնպիսի ձեւակերպումների հետ, ինչպիսին է ընդամենը «Ղարաբաղի էթնիկ հայերի իրավունքը»: Ի՞նչ կասեք այս մասին, երբ ոչ վաղ անցյալում Սումգայիթում, Բաքվում, Գանձակում չպահպանվեց էթնիկ հայերի անգամ ապրելու իրավունքը: 

– «Նշաձողի իջեցնել» ասողն ի՞նչ է հասկացել: Պարզ չէ, թե խուճուճ խոսակցությունների հետեւում ինչ կա, ես չգիտեմ: Ինչ վերաբերում է Շառլ Միշելի արած արտահայտությանը, դրանից հետո իրենք ուղղում մտցրին, թե իրականում պետք է հաշվի առնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Խնդիրն այն է, որ մենք ամբողջ թեման պետք է ոչ թե մաս-մաս ներկայացնենք, այլ` ամբողջական: Այսօրվա Արցախի իրավիճակի հարցը պետք է ներկայացնենք` որպես Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված հայաբնակ տարածքների ցեղասպանության շարունակության մի դրվագ: Մենք սրա մասին պետք է խոսենք, որպեսզի կարողանանք մեր վզին փաթաթած թրքական պիղծ պատմությունները, այդ նորմատիվ ասվածը կոտրենք, փշրենք, այլապես մեզ կգցեն ծուղակի մեջ: Մենք չենք խոսում, մեզ անկլավ են դեմ տալիս, սահմանազատման մասին են խոսում: Օրինակ, վերջերս ՌԴ ԱԳ նախարար Լավրովի արած հայտարարությունն ի՞նչ բլեֆ էր: Հարցնում են Փառուխից,  ասում է սահմանագծման եւ սահմանազատման մեջ է, բայց ի՞նչ կապ ունի Փառուխը սահմանագծման եւ սահմանազատման հետ: Չէ որ սահմանագծում եւ սահմնազատում ասելով` նկատի ունենք, որ այն լինելու է ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ: Ի՞նչ կապ ունի Արցախի Հանրապետության Փառուխը: Ի վերջո, այն, ինչ կատարվեց Փառուխում, ռուս խաղաղապահ ուժերի թերի աշխատանքի հետեւանքն էր: Բայց մենք էլի դրա մասին կոշտ չենք ասում: Երբեմն իշխանությունները չեն կարող կոշտ ասել, բայց կուսակցություններն էլ են լռում: Այսինքն` իշխանություն-ընդդիմություն չեն խոսում ազգային շահերի մասին: Փառուխից չեն խոսում, Բերձորի եւ Աղավնոյի չտալու մասին չեն խոսում, միայն առանձին անհատներ են խոսում: Չկա համակարգված դիմադրողական ճակատ: Արդյունքում ստացվում է, որ իշխանությունները չգիտեմ ինչով են զբաղված, ինչ-որ խուճուճ դարձվածքներ են օգտագործում, որ չես կարողանում հասկանալ ասածն ինչի մասին է, ինչ նկատի ունի, բանակցային սեղանին ինչ է դրված: Իսկ մյուս կողմից էլ տեսնում ես, որ ընդդիմադիր դաշտն ազգային որեւէ շահ չի հետապնդում, դրա համար էլ պետությունն այս վիճակում է: Նորից եմ կրկնում `  թեման պետք է նայենք ամբողջական, Փառուխի համար այսօր պետք է կռիվ տանք նորից, Քարագլխի մասին նորից չլռենք, որպեսզի Բերձոր ու Աղավնո պաշտպանենք եւ սահմանազատման ու սահմանագծման խնդիրը, անկլավների հարցը թրքանպաստ չլուծենք: Այսօր բազմաթիվ նյութեր ունենք, որոնցով ինչքան ասես թղթապանակներ կարելի է լցնել, եւ եթե մեր իշխանությունները չեն անում, ապա գոնե հանրային դիվանագիտությունն աշխատեցնենք: 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Արմեն Գրիգորյանը իր 2 օգնականների հետ մեկնում է ԼոնդոնՌուսական բանակը գրոհել է ուկրաինական սահմանի նոր հատվածում՝ գրավելով Սոտնիցկի ԿազաչոկըԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօրԱՄՆ դեսպանատունն այսօր փակ էՀուլիսի 11-ին կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան. Հրատապ հարցեր կանԱրաբկիրի թաղապետարանի գործով անցնող պաշտպանյալիս կալանքի միջնորդությունը մերժվել էԱյսօր մի շարք փողոցներ փակ կլինենՈւՂԻՂ. Փաշինյանը վարում է կառավարության հերթական նիստըԷՐԻԿ ՏԵՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ Մ20 ԵԱ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐԳԱՍՊԱՐ ՏԵՐՏԵՐՅԱՆԸ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ Մ20 ԵԱ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼԱԿԻՐՌոնալդուն Սլովենիայի հետ խաղից հետո հանդիպել է անբուժելի հիվանդ տղայի հետՄահացել է վրացի ըմբիշ Նուգզարի ՑուրցումիանԵրանի այն հասարակությանը, ով կպարտադրի իշխանավորին՝ ընդունելու, իրավամբ, Աստվածահաճո Հիմնական ՕրենքԱյսօր ծնվել է Ֆրունզիկ Մկրտչյանը«ՀԱՄԱՍ»-ը կոնկրետ պայմաններ ունի.Որ դեպքում «ՀԱՄԱՍԸ» կբանակցի Իսրայելի հետ. Իրանցի քաղաքագետը մանրամասնում է«ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ 8։0 ՀԱՇՎՈՎ, ՎԱՂԱԺԱՄ ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՏՆԵՑԻ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻՍ». ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ Մ17 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ՄԱՐԱՏ ԱՃԵՄՅԱՆԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօրՀուլիսի 4. Օրվա խորհուրդ«Հրապարակ». Ովքե՞ր են Բագրատ Սրբազանի խոսնակներըԱնհնար է պահպանել ԱՄՆ պետական ​​պարտքի ներկայիս մակարդակը. Ջերոմ Փաուել«Հրապարակ». Ո՞ր դեսպանատունն է խայտառակ պատասխան տվել Բագրատ Սրբազանին«Փաստ». Վիճակն իրականում ավելի ծանր է, քան կարելի է պատկերացնել«Ժողովուրդ». Արցախցիների կուտակային կենսաթոշակների հարցը չի լուծվում․ ԱԺ-ում ընդդիմադիրները հանդես կգան նախաձեռնությամբ«Հրապարակ». Փաշինյանն Ավինյանի վախն է բռնում«Փաստ». Ինչո՞վ է պայմանավորված Հայաստանում ռուսական «ծագման» բուհերի նկատմամբ հետաքրքրության կտրուկ աճը«Ժողովուրդ». Վարչապետի աշխատակազմի մատակարար «Վինո Վինո»-ի շահույթը կրկնակի նվազել է․ անկում, թե՞ արտոնյալ կարգավիճակՊուտինը մտադիր է հուսիթներին հականավային հրթիռներ մատակարարել. իրանական աղբյուր«Իսկանդերը» հարվածել է ուկրաինական հերթական ավիաբազային (ՏԵՍԱՆՅՈՒԹ)«Հրապարակ». Իշխանությունները կրկին ակտիվացրել են Ռուսաստան այցերը«Փաստ». Իսկ Հայաստանում դեռ հեծանիվ են քշում...Օգանովսկու որդուն Սարյան փողոցում ոստիկանները պառկեցրել են գետնին, քաշել մազերիցԿոնդը կհավասարեցվի հողին․ ինչ է կառուցվելու փոխարենը. ՏԵՍԱՆՅՈՒԹ.Factor.amԼիդիանի վիթխարի վնաս «նվերը» ՀՀ-ին․ «Ժողովուրդ»Կենդանակերպի ամենաազդեցիկ նշանները. ովքեր են ցուցակումՌուսական բանակը առաջ է շարժվում դեպի Նյու Յորքի կենտրոն և ներխուժել է Դրուժբա. ուկրաինացի ռազմական վերլուծաբաններ (MAP)Տիեզերքը կօգնի միայն այս կենդանակերպի նշաններին. ո՞վ կսկսի ունենալ «սպիտակ շարան»ԱՄՆ-ում կարծում են, որ Ուկրաինայում ռազմական հեղաշրջում է տեղի ունեցելՌուսաստանը դադարեցրել է իր մասնակցությունը ԵԱՀԿ ԽՎ-ինԽտացրած կաթով փքաբլիթի պատրաստման յուրօրիակ ձևԻնչ տեղի ունեցավ քաղաքական ուժերի հանդիպմանը սրբազանի հետ, սպասելի էր. Պարույր ՀայրիկյանԵրևանցիների սիրելի «Ռոսիա» կինոթատրոնը, որը շատերի առաջին հանդիպման վայրն էր1979 թ․ 3-րդ մասի հրապարակը․ ժամանակներ, երբ Հին Երևանն այլ էր Ազգային արժեքների վրա թքած մարդն ի՞ նչ գործ ունի ԱԺ-ում. Գեւորգ ՊետրոսյանՄեկ ամսից գալու եմ Հայաստան. Արմուշը նորություն ունիԱխր, ո՞նց լուռ մնացիր, երբ 5000 լույս տղերքի դրեցին հողի տակ, երբ Արցախը հանձնեցին. Լեւս ԴավթյանԶելենսկին, կարծես թե, վերջնականապես է «դոզայի տակ» մնացել«Ժիրոնան», ի տարբերություն «Զենիթի» դեռ պաշտոնական առաջարկ չի արել Սպերցյանի համար.Գերման ՏկաչենկոԹուրք ֆուտբոլիստի ցուցադրած «Գորշ գայլեր»-ի ժեստի համար ՈՒԵՖԱ-ն հետաքննություն է սկսել Մոսկվայի ամենածանր մեսիջն Արեւմուտքին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода