Օրբանը Զելենսկիին առաջարկել էլ բանակցությունների գնալ Արևմտյան վերլուծաբանները գնահատել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի բանակների հզորությունը Ի դեմս Նիկոլ Փաշինյանի` ունենք ազգային աղետ. Արտաշես Գեղամյան Երբեք ետ մի նայիր, այնտեղ ամեն ինչ անփոփոխ է. իմաստուն խոսքեր ամեն օրվա համար Նստել են վրան, դուբինկեքով ծեծել են, գուցե այդ ծեծը չլիներ, էրեխես փրկվեր. Շրջադարձային բացահայտում՝ «Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ»-ի ուսանողի սպանության գործում Հայազգի շարքային Վարդան Հարությունյանը 12 զինվորի կյանք է փրկել. ՌԴ ՊՆ Ինչ են քննարկվել քաղաքական ուժերի հետ հանդիպմանը. Բագրատ սրբազանը փակագծեր է բացում 18+. Կինն առաջարկել է ինտիմ բնույթի տեսազանգ, որից հետո այն չհրապարակելու դիմաց պահանջել է գումար «ՄՐՑԱՎԱՐՆԵՐԻՑ ՄԵԿԸ ԹՈՒՐՔ ԷՐ, ԵՎ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՏՎԵՑԻՆ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԸՄԲԻՇԻՆ». ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ Մ17 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ԱԼԵՔՍ ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱԺ նախագահը տժժում է Իսպանիայում

Պահանջում ենք ամերիկյան բիոլաբորատորիաները դուրս հանել մեր երկրից. Խաչատրյան

Տեսանյութեր

ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ անդրադառնալով Մոսկվայում ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հանդիպմանը` ընդգծվել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հատուկ ուշադրություն է դարձրել նախկին ԽՍՀՄ տարածքում կենսաբանական անվտանգության ապահովման խնդիրներին։ Դեսպանությունը մասնավորապես շեշտել է, որ հարցեր ունեն` կապված կենսաբանական ոլորտում Հայաստանի եւ ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների փոխգործակցության մասին ստացվող (ներառյալ` ռազմական գերատեսչությունների միջոցով) տեղեկությունների վերաբերյալ. «Մանրակրկիտ վերլուծության է արժանի նաեւ արեւմտյան մասնավոր ընկերությունների գործունեությունը, որոնք, Պենտագոնի շահերից ելնելով, կենսաբանական հետազոտություններ են իրականացնում Անդրկովկասյան տարածաշրջանում, ինչպես նաեւ Ուկրաինայի կենսաբանական նախագծերին մասնակցող Հայաստանի կառույցների առկայությունը։ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները չեն բացատրում, թե ինչ են անում Հայաստանում` ռուսական սահմանների անմիջական հարեւանությամբ։ Այս գործոնն, իհարկե, մեր կողմից հաշվի է առնվում Ռուսաստանի կենսաբանական անվտանգության ապահովման համատեքստում»։ Անդրադառնալով վերոնշյալին` «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք «Առողջ հանրություն» ՀԿ նախագահ, նեյրովիրաբույժ ՄԱՐԻՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ:

– Ըստ Ձեզ` այսքանից հետո` կհաջողվի՞ Հայաստանին շարունակել շրջանցել այս հարցը, ինչպես շրջանցեց այն ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ Նիկոլ Փաշինյանը:

– Իհարկե` ոչ, որովհետեւ առաջին հերթին մենք` ՀՀ քաղաքացիներս ենք պահանջում, որ ամերիկյան բիոլաբորատորիաները դուրս շպրտվեն մեր երկրից: Ի դեպ, մոտ օրերս մի հետաքրքիր ուղիղ եթեր եմ անելու` հետաքրքիր մի տեղից, բայց թույլ տվեք դրա մասին չկոնկրետացնել: Միայն ասեմ, որ Հայաստանում հայտնվել են կենդանիներ, որոնք նորմալ չեն: Ամեն կերպ փորձեմ ցույց տալ: Դրանք առայժմ փոքրիկ կենդանիներ են: Ըստ էության, ԱՄՆ-ում արգելված բոլոր փորձերը կատարվում են նախկին ԽՍՀՄ երկրներում, եւ բնական է, որ Ռուսաստանն իր ամբողջականությունն ու պետությունը պաշտպանելու համար պետք է պայքարի ցանկացած սպառնալիքի դեմ, որովհետեւ սա ուղղված է իր գոյության դեմ: Մենք` հայերս էլ պետք է պայքարենք, որպեսզի այդ բիոլաբորատորիաները, որոնք փակ կառույցներ են, ՀՀ տարածքից վերացվեն: Վերջերս ընկերներիցս մեկն էր զանգահարել եւ ասում էր, թե այդ բիոլաբորատորիաները ոչ միայն ամերիկյան են, այլ դրանցում կան նաեւ ռուսական ենթակառույցներ: Մինչդեռ այն բիոլաբորատորիան, որի մասին ես տեղեկություն եմ ստացել օրեր առաջ, որեւէ ռուսական գրասենյակ չունի եւ ամբողջությամբ փակ կառույց է համարվում: Ավելին` ինձ ասացին, որ եթե կառավարության, ԱԱԾ-ի կամ մեկ այլ գաղտնի օբյեկտ Հայաստանում նկարես, քեզ կարող է ոչինչ էլ չասել, բայց եթե այդ բիոլաբորատորիան տեսանկարահանես, քեզ անմիջապես կձերբակալեն: Ահա այսպիսի գաղտնիության պայմաններում են տեղի ունենում փորձարկումները: Օրինակ` խաչասերումը մի սարսափելի բան է եւ նշանակում է գենետիկ մակարդակով ազդող զենքի ստեղծում: Դուք հիշատակեցիք  ՀԱՊԿ գագաթնաժողովի հանդիպումը, բայց նաեւ հիշեցնեմ, որ ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն պաշտոնական հայտարարություն էր տարածել, որ Pfizer, Moderna, Merck & Co ընկերությունը, որը պատկանում է Ջորջ Սորոսին եւ էլի մի ընկերություն, քովիդի դեմ իրենց պատվաստանյութերի միջոցով կատարել են փորձարկումներ ուկրաինացիների վրա: Եվ այս ընկերություններից առնվազն երկուսը Հայաստանին նվիրել են քովիդի դեմ պատվաստանյութեր:

– Ակնարկում եք այն, որ նույն այդ ընկերությունները կարող էին Հայաստանում ե՞ւս ներգրավված լինել ԱՄՆ ռազմական կենսաբանական գործունեության մեջ:

– Ամեն դեպքում, այն մարդկանց հետ, ովքեր հիվանդանոցներում Քովիդի բուժման անվան տակ փորձարկումներ էին անում, ունեցել եմ լուրջ խոսակցություն` ասել, որ իրենք չդառնան Գերմանիայի բժիշկ մարդասպանները: Փաստեր եմ ներկայացրել, որ իրենք փորձարկումներ են անում, ինչի մասին կան հայտարարություններ նաեւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կայքում: Հորդորել եմ չանել ապօրինի գործողություններ, որովհետեւ մարդկանց իրավունքներն են խախտվում: Իհարկե, կան դեպքեր, ծրագրեր, բուժման մեթոդներ, որ փորձարկում կարող է կատարվել, բայց այն պետք է արվի` բացառապես պահպանելով օրենքը, ապահովագրելով այդ մարդկանց կյանքը եւ նրանց իրազեկելով: Մինչդեռ ինձ լկտիաբար պատասխանեցին, թե «փորձարկում արել ենք, անելու ենք ու ոչ մեկին էլ չենք իրազեկելու»: Այնպես որ, այո՛, ՀՀ-ում քովիդի բուժման եւ պատվաստանյութերի միջոցով  կատարվում են ապօրինի կլինիկական փորձարկումներ: ՀՀ-ում կան սպիտակ խալաթն ու Հիպոկրատի երդումը արատավորող եւ արյունոտող բժիշկ մարդասպաններ, ովքեր պետք է ինչպես գերմանիայի բժիշկ մարդասպանները, անցնեն Նյուրնբերգյան դատավարության  միջով: Պետք է մահապատժի ենթարկվեն կամ ցմահ բանտարկության, սրանցից ոչ ոք չպետք է պլստա: Քանի դեռ մեր երկրում չկա պատիժ, հանցագործությունները շարունակվելու են: Եվ նախեւառաջ պետք է լինի պատիժ` մարդկանց խեղելու համար, բայց այսօր իշխանության կողմից հնչում է հայտարարություն, թե կարող էինք պատերազմը կանգնեցնել... Այսինքն` 10 հազար երեխու գլո՞ւխն էր ավել, որ ուղարկեցիք մորթվելու: 

– Ի դեպ, Առողջապահության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, թե նախարար Անահիտ Ավանեսյանի հանձնարարությամբ` Քովիդ-19-ի հետեւանքով ավելցուկային մահերի վերաբերյալ ԱՀԿ հերթական զեկույցի` Հայաստանի վերաբերյալ տվյալները ենթարկվել են վերլուծության եւ փաստվել է, որ Քովիդ-19-ի հետեւանքով մահացության հաշվարկման տեխնիկական աշխատանքային խմբի զեկույցում ներկայացված` համավարակի առաջին 2 տարիների ընթացքում 100 հազար բնակչության համար մոտ 650 մահվան բարձր ցուցանիշն ուռճացված է, քանի որ այն արտացոլում է ոչ միայն երկրում համավարակով պայմանավորված, այլեւ պատերազմի ու դրա հետեւանքով արձանագրված մահերը: Ի վերջո, ինչպե՞ս կարող էին պատերազմում զոհվածներն ու կորոնավիրուսից մահացածները հայտնվել մի ցուցակում ու հայտնվեին ԱՀԿ զեկույցում:

– Իսկ ինչպե՞ս կարող էին պատերազմից զոհվածների դիերը հայտնվել նկուղում, որդը կերած պարկերի մեջ: Իհարկե, սա էլ է կազմակերպված: 

– Բայց Ձեր նշած դեպքի հետ կապված` առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներողություն խնդրեց...

– Եթե իր երեխաներին Նիկոլն ուղարկի, որ թուրքը մորթի, օրգանները հանի, հետո բերեն եւ ամիսներ շարունակ պարկերի մեջ թողնեն, անգամ սառնարանում չպահեն, այլ դնեն իրար վրա նկուղի հատակին ու այդքանից հետո` իրենից ներողություն խնդրեին, կներե՞ր: Այսպես եմ ասում, որ հասկանա ծնողների ցավը: Ինչ վերաբերում է ԱՀԿ-ին մեղադրելուն, համոզմունք ունեմ, որ Առողջապահության նախարարության հայտարարությունն ուղղված էր ընդամենը ներքին լսարանին: Իրենք ոչ էլ ԱՀԿ-ին մեղադրել են, այլ գլուխները կախ, չասեմ ինչ կերած շան նման, երեւի ԱՀԿ-ից ներողություն են խնդրել եւ ասել են, որ կշտկեն: Իսկ այս իրավիճակի պատճառը երկուսն է եղել. առաջին` ցույց տալ քովիդից մահերի մեծ թիվ եւ, իհարկե, դրա համար ստանալ մեծ գումարներ եւ երկրորդ` ցույց տալ պատերազմի զոհերի քիչ թիվ: Այսինքն` երկու կողմից էլ շահումով են դուրս եկել: Սրանք մարդ չեն, անգամ այլմոլորակային չեն, այլ դեգրադացիայի նվազագույն ամենաստոր աստիճանի վրա վխտացող ճիճուներ են: Ճիճուն անգամ իրենցից ավել շատ բարոյականություն ունի: 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Օրբանը Զելենսկիին առաջարկել էլ բանակցությունների գնալԱրևմտյան վերլուծաբանները գնահատել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի բանակների հզորությունըԻ դեմս Նիկոլ Փաշինյանի` ունենք ազգային աղետ. Արտաշես ԳեղամյանԵրբեք ետ մի նայիր, այնտեղ ամեն ինչ անփոփոխ է. իմաստուն խոսքեր ամեն օրվա համարՆստել են վրան, դուբինկեքով ծեծել են, գուցե այդ ծեծը չլիներ, էրեխես փրկվեր. Շրջադարձային բացահայտում՝ «Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ»-ի ուսանողի սպանության գործումՀայազգի շարքային Վարդան Հարությունյանը 12 զինվորի կյանք է փրկել. ՌԴ ՊՆԻնչ են քննարկվել քաղաքական ուժերի հետ հանդիպմանը. Բագրատ սրբազանը փակագծեր է բացում18+. Կինն առաջարկել է ինտիմ բնույթի տեսազանգ, որից հետո այն չհրապարակելու դիմաց պահանջել է գումար«ՄՐՑԱՎԱՐՆԵՐԻՑ ՄԵԿԸ ԹՈՒՐՔ ԷՐ, ԵՎ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՏՎԵՑԻՆ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԸՄԲԻՇԻՆ». ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ Մ17 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ԱԼԵՔՍ ՄԱՐԳԱՐՅԱՆԱԺ նախագահը տժժում է ԻսպանիայումՌուսաստանը 7 տոննա մարդասիրական օգնություն է հասցրել Հայաստանում ջրհեղեղից տուժածներինԱՄՆ-ում հայտնել են Բայդենին փոխարինող հավանական թեկնածուի անունըՈրդիս հարցնում է՝ ինչու են քեզ բարևում, ճանաչո՞ւմ ես. Հենրիխ Մխիթարյանը՝ փողոցում անցորդներին ողջունելու և որդու արձագանքի մասինԻրանում ԱԽՔ նախկին քարտուղարի եւ նախկին նախարարի ընտրապայքարը թեեւակոխել է վճռորոշ փուլ. Նոր մանրամասներԲաքուն Նախիջևանի հետ կապի «կալինինգրադյան մոդել» է առաջարկել. ՀՀ ԱԳՆ-ի արձագանքըՄեկնարկել է «Սրբազան պայքար»-ի Քաղաքական Խորհրդի փակ նիստը. Ովքեր են մասնակցումԽաղաղության հասնելու համար չարիքը պիտի հեռանա․ Բագրատ ՍրբազանԱլիևը պահանջել է Հայաստանում ադրբեջանցիների բնակեցնելԳազ չի լինիՆորից ջուր չի լինիԱնձրեւ. Ինչ եղանակ է սպասվում ՎարդավառինՄինչև ե՞րբ կգործի տուգանքները 50 տոկոսով վճարելու արտոնությունըՕրվա խորհուրդ. Հուլիսի 21 զոհ, 3 վիրավոր. Երևան-Սևան ճանապարհին «Mercedes»-ը բախվել պաշտպանիչ բետոնե հենապատինԱրցախի հեռուստատեսությունը վերսկսում է իր գործունեությունըՎերադարձի իրավունքը պետք է ապահովվի փոխադարձաբար, այդ թվում՝ «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» ներկայացուցիչների համար. ԱլիևՍամվել Շահրամանյանի մեքենան առգրավվել է թմրամիջոցների շրջանառության գործի շրջանակում. ՔԿԻնչ փոխարժեքներ են սահմանվել տարադրամի շուկայում հուլիսի 2-ինՋուր չի լինելու․ հասցեներՀնարավոր են ոչ այնքան զգալի դրամական մուտքեր. հուլիսի 2-ի աստղագուշակՌումբի ահազանգ՝ «Շիրակ» օդանավակայանումԵվրո-2024. Օրվա հանդիպումներըԻ՞նչ զրույց է ունեցել Աննա Հակոբյանն ամուսնու հետ․ «Իրավունք»Առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատԻնչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին«Հրապարակ». Իշխանությունը թաքցնում է քարտեզները, որովհետև թաքցնելու բան ունի. սահմանադրագետ Վարդան ՊողոսյանԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Իրավունք». «Մարդիկ պատկերացնում են ավելի քաղաքական, ոչ հոգեւորականի ճանապարհ անցած մարդու վարչապետություն»«Իրավունք». Սրված հարաբերություններ կառավարությունում. Ի՞նչ է Արայիկ Հարությունյանը «կաթացնում» Փաշինյանի ականջին«Հրապարակ». Ոչ մի հանրաքվե, միայն փիառ«Փաստ». Կասկածներ կան նաև հենց իշխանության ներկայացուցիչների շարքերում«Ժողովուրդ». Իշխանությունն ամեն առիթով խրախուսում է ընդդիմադիրների հանդեպ ուժի կիրառումը. Հերթը Ալեն Սիմոնյանինն է«Իրավունք». Քրեական գործ է հարուցվել Երեւանում ՌԴ դրոշն ու գերբը պղծելու փաստի առթիվ«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի «ժողովրդավարությունը»«Փաստ». Ադրբեջանին հանգիստ չի տալիս Ռուբեն Վարդանյանին Նոբելյան մրցանակի ներկայացնելու տեղեկությունը«Ժողովուրդ». Գերիների մասին Փաշինյանի՝ «պետք է փտեն բանտերում» խոսքից զատ այլ մեկնաբանություններ իշխանությունը չունիԶելենսկու կինը 4,5 միլիոն եվրո արժողությամբ Bugatti մեքենա է պատվիրել. ֆրանսիական լրատվամիջոցներԲրիտանական բանակը պատրաստ չէ լուրջ հակամարտությունների. Financial Times«Հրապարակ». Աշխատանքային ա՞յց, թե՞ ֆուտբոլ դիտելու հնարավորություն«Փաստ». Անձնագրային բաժիններում քաոսը նոր «երանգներ» է ստացել
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода