1 զոհ, 3 վիրավոր. Երևան-Սևան ճանապարհին «Mercedes»-ը բախվել պաշտպանիչ բետոնե հենապատին Արցախի հեռուստատեսությունը վերսկսում է իր գործունեությունը Վերադարձի իրավունքը պետք է ապահովվի փոխադարձաբար, այդ թվում՝ «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» ներկայացուցիչների համար. Ալիև Սամվել Շահրամանյանի մեքենան առգրավվել է թմրամիջոցների շրջանառության գործի շրջանակում. ՔԿ Ինչ փոխարժեքներ են սահմանվել տարադրամի շուկայում հուլիսի 2-ին Ջուր չի լինելու․ հասցեներ Հնարավոր են ոչ այնքան զգալի դրամական մուտքեր. հուլիսի 2-ի աստղագուշակ Ռումբի ահազանգ՝ «Շիրակ» օդանավակայանում Եվրո-2024. Օրվա հանդիպումները Ի՞նչ զրույց է ունեցել Աննա Հակոբյանն ամուսնու հետ․ «Իրավունք»

Նման է, որ իրոք Դանիել Իոաննիսյանը պատվիրել է քաղաքական հետապնդում «Իրավունք»-ի դեմ

Արխիվ 16-20

Մեր «ԶԱՐՄԱՆՔ» խորագրում արդեն առիթ ունեցել ենք հիշատակելու այն փաստը, որ թերթի գլխավոր խմբագիր ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ հրավիրվել է հարցաքննության ՀՀ  Քննչական կոմիտե հատուկ կարևորագույն գործերով քննիչի մոտ: Եվ այդ հատուկ կարևոր գործի սկզբնաղբյուրը սկանդալային սորոսական ակտիվիստ, այժմ արդեն Հանրային խորհդի անդամ, նիկոլական խունտայի առանցքային դեմքերից մեկն է` ԴԱՆԻԵԼ ԻՈԱՆՆԻՍՅԱՆԸ:

Մենք հիմնավոր ենթադրություն էինք արել. «Զարմանալի է, չնայած ինչ-որ տեղ նաեւ սպասելի, որ քայլասերված խունտան պետք է փորձի հետապնդում իրականացնել «Իրավունք» թերթի դեմ, իսկ ինչու է այդտեղ հայտնվել Իոաննիսյանը, կարելի է հիմնավոր ենթադրել: Նա  «Իրավունք TV-ի» եթերում քաղաքագետ Գագիկ Համբարյանի հետ բանավեճում խայտառակ էր եղել, հավանաբար Նիկոլը դրանից շատ դժգոհ է մնացել, եւ ոչ միայն Նիկոլը, այլեւ այս ամբողջ խունտայի տերերը, եւ հիմա  Դանիելը երեւի թե պատվիրել է Քննչական կոմիտեին` մի ճար գտնել` «Իրավունքին» քրեական պատասխանատվության ենթարկելու»:

Եվ ահա, երբ Հովհաննես Գալաջյանը որպես օրինավոր քաղաքացի ներկայացավ հարցաքննության, արդարացան մեր ամենահոռետեսական սպասումները: Պարզվեց, որ «թավշյա» Քննչական կոմիտեի համար «հատուկ կարևորության գործ» է դառել «Իրավունքի»` 2017թ. մարտին (այսինքն գրեթե 3,5 տարի առաջ) հրապարակած «Քաղաքացիական ակտիվիստ Դանիել Իոանիսյանի կենսագրության ուշագրավ դրվագները» հոդվածը (տե՛ս https://iravunk.com/news/25716):

Այն ժամանակ «քայլող շառ» Իոանիսյանը դիմել էր ՀՀ Քննչական կոմիտե` պահանջելով քրգործ հարուցել «անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիքի հրապարակման» համար: Չնայած ի՞նչ «անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիք» կարող է լիներ այն, որ տնեցիներով  իրար վրա դիմումներ էին գրում ոստիկանություն… Համ էլ հանրահայտ դեմքերի պարագայում անգամ եթե այդպիսի տեղեկությունները համարվեն «անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիք», դրանց հրապարակումը մամուլում համաձայն գործող օրենսդրության բխում է գերակա հանրային շահից, հետևաբար չի կարող հանցակազմ պարունակել:

Եվ այն ժամանակ ՀՀ Քննչական կոմիտեն, այդ ամենում չտեսնելով քրեական որևէ բան, վարույթը կասեցրել էր: Հիմա էլ է այդ գործը կասեցված կարգավիճակում է, սակայն Դանիելն արդեն իշխող խունտայի ազդեցիկ դեմք է, և ջանքեր է գործադրում գործը վերաբացելու և հասնելու իր կապրիզի կատարմանը:

Ու ԿԱՍԵՑՎԱԾ ԳՈՐԾՈՎ առաջատար ընդդիմադիր լրատվամիջոցի ղեկավարին հարցաքննում են: Ավելին, ԿԱՍԵՑՎԱԾ ԳՈՐԾՈՎ ՀՀ Քննչական կոմիտեն իրականացնում է նաև այնպիսի գործողություններ, որոնք կարող են պատշաճ համարվել բացառապես ծանր հանցագործությունների «կենդանի» քննության դեպքում: Ի լրումն դրան ԿԱՍԵՑՎԱԾ ԳՈՐԾՈՎ այլ քննչական գործողություններն իրականացվում  են այն դեպքում, երբ միայն Դանիելի և նրա տերերի ուղեղում գոյություն ունեցող հնարովի «հանցակազմի» վաղեմության ժամկետն էլ է անցել…

Ի՞նչ է սա, եթե ոչ ՊԱՏՎԵՐՈՎ իրագործվող ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ: Քաղաքական հետապնդումն էլ հո պոզով-պոչով չի լինում: Ու բոլորի համար գաղտնիք չէ, որ և՛ «Իրավունք» թերթը, և՛ գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանը վաղուց են կանգնած քայլասերված խունտայի և դիկտատուրա հաստատող Նիկոլի կոկորդին:

Հիշո՞ւմ եք Նիկոլի ասածը. «կա՞ մի դատավոր, ով ինձ կարող է ասել` ՉԷ՛»: Զուգահեռ տանելով` կարելի է հարցադրել` կա՞ մի իրավապահ/քննչական կառույց, որ Դանիելին կարող է ասել ՉԷ՛: Եվ այդպիսի մեթոդներով նիկոլասորոսական օկուպացիայի տակ գտնվող Հայաստանում քայլ առ քայլ վերացվում է մամուլի ազատությունը:

Բայց, ինչպես ասում են չինացիները` «դա էլ կանցնի»:

«ԻՐԱՎՈՒՆՔ»



1 զոհ, 3 վիրավոր. Երևան-Սևան ճանապարհին «Mercedes»-ը բախվել պաշտպանիչ բետոնե հենապատինԱրցախի հեռուստատեսությունը վերսկսում է իր գործունեությունըՎերադարձի իրավունքը պետք է ապահովվի փոխադարձաբար, այդ թվում՝ «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» ներկայացուցիչների համար. ԱլիևՍամվել Շահրամանյանի մեքենան առգրավվել է թմրամիջոցների շրջանառության գործի շրջանակում. ՔԿԻնչ փոխարժեքներ են սահմանվել տարադրամի շուկայում հուլիսի 2-ինՋուր չի լինելու․ հասցեներՀնարավոր են ոչ այնքան զգալի դրամական մուտքեր. հուլիսի 2-ի աստղագուշակՌումբի ահազանգ՝ «Շիրակ» օդանավակայանումԵվրո-2024. Օրվա հանդիպումներըԻ՞նչ զրույց է ունեցել Աննա Հակոբյանն ամուսնու հետ․ «Իրավունք»Առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատԻնչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին«Հրապարակ». Իշխանությունը թաքցնում է քարտեզները, որովհետև թաքցնելու բան ունի. սահմանադրագետ Վարդան ՊողոսյանԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիԻրավունք». «Մարդիկ պատկերացնում են ավելի քաղաքական, ոչ հոգեւորականի ճանապարհ անցած մարդու վարչապետություն»Իրավունք. Սրված հարաբերություններ կառավարությունում. Ի՞նչ է Արայիկ Հարությունյանը «կաթացնում» Փաշինյանի ականջին«Հրապարակ». Ոչ մի հանրաքվե, միայն փիառ«Փաստ». Կասկածներ կան նաև հենց իշխանության ներկայացուցիչների շարքերում«Ժողովուրդ». Իշխանությունն ամեն առիթով խրախուսում է ընդդիմադիրների հանդեպ ուժի կիրառումը. Հերթը Ալեն Սիմոնյանինն է«Իրավունք». Քրեական գործ է հարուցվել Երեւանում ՌԴ դրոշն ու գերբը պղծելու փաստի առթիվ«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի «ժողովրդավարությունը»«Փաստ». Ադրբեջանին հանգիստ չի տալիս Ռուբեն Վարդանյանին Նոբելյան մրցանակի ներկայացնելու տեղեկությունը«Ժողովուրդ». Գերիների մասին Փաշինյանի՝ «պետք է փտեն բանտերում» խոսքից զատ այլ մեկնաբանություններ իշխանությունը չունիԶելենսկու կինը 4,5 միլիոն եվրո արժողությամբ Bugatti մեքենա է պատվիրել. ֆրանսիական լրատվամիջոցներԲրիտանական բանակը պատրաստ չէ լուրջ հակամարտությունների. Financial Times«Հրապարակ». Աշխատանքային ա՞յց, թե՞ ֆուտբոլ դիտելու հնարավորություն«Փաստ». Անձնագրային բաժիններում քաոսը նոր «երանգներ» է ստացելԴատախազները սրտնեղած են․ ՀՀ դատախազության 105-ամյակին ո՛չ մի դատախազ նախագահի հրամանով պետական պարգեւի չի արժանացել. «Ժողովուրդ»«Իսկանդերներ»-ը կասետային զինամթերքով ծածկել են ուկրաինական կործանիչները Միրգորոդի ավիաբազայում (Տեսանյութ)Պրոֆեսոր Չարչյանի հերթական կյանքի ցուցումով կատարած բարդագույն վիրահատությունը«Զրո շանս». ԱՄՆ-ում մռայլ կանխատեսում է արել Ուկրաինայի համարԾովակալ Մալենի մռայլ մարգարեությունները սկսում են իրականանալ ԱՄՆ-ում. The NationalԵՎՐՈ-2024. Պորտուգալիան 11 մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ գտնվեց և հաղթեց Սլովենիայի թիմին(տեսանյութ)Մինչեւ տարեվերջ լուրջ իրադարձություններ կլինեն. կսկսվեն նոր բանակցություններ՝ նոր խաղացողներով«Հայաստանում որդիս անընդհատ հարցնում է. «Ինչո՞ւ քեզ բարևեց, ճանաչո՞ւմ ես նրան»».Հենրիխ ՄխիթարյանԴուք կշարունակեք ներել նրան, ում սիրում եք՝ քանի դեռ չեք ատել. Արաբական 22 իմաստությունՊրոսպեկտ-Փակ շուկա, կանգառ, տղամարդու ձեռքին երկու նոր ավել․ հին հուշերիցԵՎՐՈ-2024. Ֆրանսիայի հավաքականը հաղթեց Բելգիայի ընտրանուն (տեսանյութ)Երևան-1983 թվական․ կար-չկար մեր քաղաքում «Պարտեզ» խանութ կար Կա հնարավորություն՝ պարտադրելու հրաժարական տալ այս կառավարությանը. Մելիք-ՇահնազարյանՀԵՐՈՍ ԱՐՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԿԴԱՌՆԱՐ 30 - ՏԱՐԵԿԱՆՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ԹԻՄԸ ԵԱ-ՈՒՄ 2-ՐԴՆ ԷՀՀ ուժային կառույցների միջև բանակային խաղեր են, գնահատվում է նրանց ճշգրտությունըՄասնագետը նշել է՝ մեկ ժամում որքան ջուր է հարկավոր խմել շոգ եղանակինՊՆ–ն անհեթեթություն է որակում Տիգրանաշենով տեխնիկայի տեղաշարժն արգելելու մասին լուրերը. SputnikԱդրբեջանի և Իսրայելի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացըԱնկարան հրաժարվել է Թուրքիայի և Հայաստանի ներկայացուցիչների հանդիպումիցՄահացել է «Գոյ» թատրոնի հիմնադիր Մկրտիչ ՄկրտչյանըԽաղաղ համաձայնագրի հիմնական պայմանը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն էՊուտինը հաշվարկը կատարում է Ուկրաինայի տարածքի աստիճանական զավթման վրա. ամերիկյան ISW
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода