ՆՈՒՐ-ՍՈՒԼԹԱՆՈՒՄ ԽՈՍԵԼ ԵՆ ՀԱՊԿ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԲԵԼԱՌՈՒՍԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Արխիվ 16-20![ՆՈՒՐ-ՍՈՒԼԹԱՆՈՒՄ ԽՈՍԵԼ ԵՆ ՀԱՊԿ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԲԵԼԱՌՈՒՍԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ](/timthumb.php?src=disc/old16-20/119266.png&w=780)
Ղազախստանը, երբ որոշում կայացնի ՀԱՊԿ ուղղությամբ Բելառուսին օգնություն հատկացնելու հարցի առնչությամբ, ելակետ կընդունի սեփական ազգային շահերը։ Այս մասին հայտարարել է Ղազախստանի ԱԳ նախարարի տեղակալ Արժան Աշիկբաեւը՝ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։
«Եթե դա համապատասխանի մեր շահերին, համապատասխան որոշում կկայացվի։ Այդ որոշումը, շեշտում եմ, լիովին համապատասխան կլինի Ղազախստանի ազգային շահերին»,- հայտարարել է Աշիկբաեւը՝ հավելելով, որ ամեն բան կլինի Ղազախստանի ստանձնած պարտավորությունների շրջանակում։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»։