Պուտինն ու Լուկաշենկոն եւս մեկ հեռախոսազրույց են ունեցել
Արխիվ 16-20ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր եւս մեկ հեռախոսազրույց են ունեցել։ Նախագահները քննարկել են Բելառուսում ծավալվող իրավիճակը՝ ելնելով դրսից հանրապետության նկատմամբ իրականացվող ճնշումների փաստից։ Հեռախոսազրույցի մասին այլ մանրասմասներ դեռ չկան։ Թեեւ որոշ աղբյուրներ ակնարկում են, որ օրակարգում է մնում Բելառուսի պաշտոնական դիմումի հիման վրա այդ երկիր ՀԱՊԿ-ի որոշ ուժեր մտցնելու հարցը, սակայն որպես ցուցադրական ակցիա, որ նման աջակցություն կա։