Հոբելյան նշելու ո՛չ տրամադրություն, ո՛չ միտք չկար. Հակոբ Ղազանչյանի 65-ամյակը դարձավ կրկնակի տոն Ինչպե՞ս ստանալ փոխհատուցում․ Լոռու և Տավուշի մարզերում աղետից տուժած անձանց փոխհատուցում տրամադրելու մանրամասները Տնական լահմաջո պատրաստելու՝ ամենից հեշտ և արագ բաղադրատոմսը Արմավիրի դատախազ Էդգար Բաբայանը հօգուտ թուրքի որոշո՞ւմ է կայացրել Հայաստանը 10 մլն եվրո կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից. Հունգարիան հանել է արգելանքը Գերմանիան երբեք չի համաձայնի. Շոլց Սահմանադրության փոփոխությամբ` իշխանությունը փորձ կանի ձեւավորել դիկտատորական համակարգ. Գրիգորյան Հայաստանում բենզինը մեկ ամսում էժանացել է 20 դրամով Վրաստանը կմասնակցի ՆԱՏՕ-ի 75-ամյակին նվիրված գագաթնաժողովին Սեռական շահագործման ահասարսուռ դեպք.Կեղծ խոստումով, խարդախությամբ, հավաքագրել, այնուհետև ԱՄԷ-ի Դուբայ քաղաք է փոխադրել թվով հինգ քաղաքացիների

«Տղեն պիտի պոստ պահի». համեստ ուսանողից Սմբատը դարձավ դիրքապահ հերոս

Արխիվ 16-20

Հայ-ադրբեջանական պետական սահմանի հյուսիսարեւելյան հատվածում հակառակորդի ագրեսիան ճնշվեց ու հաջողվեց կոշտ պատասխանով հետ շպրտել` նաեւ կրտսեր սերժանտ ՍՄԲԱՏ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ կյանքի գնով: «Մեր Հերոս ուսանող, Աստված հոգիդ լուսավորի...». այս տողերով հուլիսի 14-ին, ցավակցելով ամենքիս` մեր զոհված տղաների համար, ՀՊՄՀ Պատմության եւ հասարակագիտության ֆակուլտետի դեկան, պ. գ. թ., դոցենտ ԷԴԳԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ տեղեկացրեց, որ կյանքը հայրենիքին նվիրած ժամկետային զինծառայող Սմբատը Մանկավարժական համալսարանի պատմության բաժնի ուսանող էր... Այսօր ոչ միայն Գեղարքունիքի մարզի հայրենի Ճամբարակ համայնքում, այլեւ հարազատ ֆակուլտետում են դժվարությամբ ընդունում Սմբատի բացակաjությունը՝ արցունքներով, բայց մեծ հպարտությամբ ու ջերմությամբ են հիշում իրենց համեստ ու հայրենասեր ուսանողին եւ կենսախինդ ու բարի կուրսընկերոջը:

«ՍՄԲԱՏԻ ՀԱՅՐԵՆԱՍԵՐ ԼԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՐԿՈՐԴ ԿԱՐԾԻՔ ԼԻՆԵԼ ՉԻ ԿԱՐՈՂ»

Սմբատին դասավանդած դասախոսներից` Հայոց պատմության ամբիոնի դոցենտ ԱՎԵՏԻՍ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ «Իրավունքի» հետ զրույցում նախ հիշեց իր ուսանողի համեստության մասին. «Կարճ է տեւել նրա ուսումը համալսարանում` սեպտեմբերից մինչեւ դեկտեմբեր, հետո բանակ է զորակոչվել: Շատ համեստ, խելացի, հավասարակշռված, կազմակերպված, լուրջ տղա էր: Վերջերս դեկանատում, երբ կրկին հիշել էինք Սմբատին, աշխատողները պատմեցին, որ այնքան համեստ էր, նույնիսկ սպասում էր մինչեւ բոլոր ուսանողների հարցերին պատասխանեին, նոր ինքն էր մոտենում: Շատ եմ ցավում մեր բոլոր զոհված զինվորների համար, առավել եւս` Սմբատի կորստի համար»:

Դասախոսը հպարտությամբ ընդգծեց, որ Սմբատենց կուրսն արտակարգ հայրենասերներ են. «Այդ կուրսն անկախության տոնի առթիվ այնպիսի հիանալի հայրենասիրական փոքրիկ ֆիլմ էր պատրաստել, որ այն տեսնելը բավական է՝ պատկերացնելու համար, թե ինչպիսի ուսանողներ են: Հիմա երրորդ կուրս են տեղափոխվում, կուրսում ընդամենը մի քանի տղա էին, մի մասն էլի բանակ գնաց, մյուսները եկան փոխարինեցին: Բայց բոլորն էլ շատ լուրջ ու կազմակերպված տղաներ են: Իսկ Սմբատի հայրենասեր լինելու մասին ընդհանրապես՝ երկրորդ կարծիք լինել չի կարող: Իհարկե, մեր ամբողջ ժողովուրդն է հայրենասեր, եթե որոշ բացառություններ մի կողմ դնենք»:

«ՄԻՇՏ ԱՍՈՒՄ ԷՐ՝ ԲԱ ԵԹԵ ՄԵՆՔ ՉԳՆԱՆՔ՝ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՊԱՇՏՊԱՆԵՆՔ, Ո՞Վ ԳՆԱ»

Առանձնահատուկ ջերմությամբ իր հեռախոսի ալբոմում հերոսացած ուսանողի լուսանկարն է պահում ֆրանսերենի դասախոս ԳԱՅԱՆԵ ԵՍԱՅԱՆԸ: Արցունքները զսպելով` ասաց, որ շատ մեծ ցավ է ապրել, երբ իմացել է չարաբաստիկ դեպքի մասին. «Արդեն բավական օրեր են անցել, բայց ամեն օր մտքով իր հետ եմ, անընդհատ թերթում եմ նրա նկարները, զրուցում ընկերների հետ, շատ ծանր եմ տարել... Երկու ուսանող ունեինք, որոնք այդ ընթացքում բանակ գնացին. մեկը Սմբատն էր, մյուսը` Մարատը: Սմբատի բնավորությունը հաշվի առնելով` հանգիստ էի իր համար, միշտ Մարատի համար էի անհանգստանում, բայց, փաստորեն, չարաբաստիկ պատերազմը չխնայեց հենց Սմբատին»:

Անդրադառնալով Սմբատի հայրենասիրությանը` տիկին Եսայանը հիշեց իրենց զրույցների մասին. «Իմ տղան էլ է հիմա ծառայում, եւ այնպես էր ստացվում, որ միշտ ուսանողներիս հետ զրուցում էինք բանակի մասին: Այնքան հետաքրքիր անձնավորություն էր Սմբատը: Երբ ես, որպես մայր, անհանգստանում էի, որ մեր տղաները գնում են բանակ, գոնե անփորձանք լինեն, խաղաղություն լինի, միշտ ասում էր` բա եթե մենք չգնանք՝ մեր հայրենիքը պաշտպանենք, ո՞վ գնա: Իր այս նախադասությունը դաջվել է իմ ուղեղում, ու միշտ մտքերով իր հետ եմ եղել: Արտաքինով փխրուն էր երեւում, բավականին բարակ ձայն ուներ, բայց այնքան մեծ հայրենասիրություն ու քաջություն կար իր մեջ: Ափսոս, որ այդպես եղավ, շատ եմ լացել այդ օրը նրա համար…»:

«ՍՄԲԱՏԸ ՉԻ ՄԱՀԱՑԵԼ, ՆԱ ԱՆՄԱՀԱՑԵԼ Է»

Թեպետ Սմբատը ուսանողական կյանքը վայելեց ընդամենը չորս ամիս, բայց հասցրել էր մտերմանալ կուրսընկերների հետ, այդ թվում` կուրսի ավագի` ՍՈՆԱ ՀԵՐԹԵՎՑՅԱՆԻ: Մեզ հետ զրույցում` Սմբատի հետ կապված բազում հիշողություններից Սոնան առանձնացրեց մեկը. «Սմբատը շատ բարակ ձայն ուներ: Մի անգամ` հայոց լեզվի ժամին, դասախոսը չեմ հիշում ինչ ասաց, նա սկսեց բարձր խոսել` հակաճառելով: Դասախոսն այդ ժամանակ իրեն ասաց` «նվազ ձայնով երիտասարդ»: Դրանից հետո` միշտ կատակով այդպես էինք ասում նրան: Բարի էր ու մեծահոգի: Դե, դասերի ժամին մի փոքր այլ էր, իսկ դասից դուրս` աշխույժ էր ու շատ հումորով: Իմ իմանալով՝ ընկերուհի չուներ, բայց լսել եմ, որ հավանած աղջիկ է ունեցել»:

Սոնան հիշեց նաեւ, թե ինչպես են Սմբատին բանակ ճանապարհել. «Նա շատ մեծ ոգեւորությամբ էր խոսում բանակի մասին, միշտ ասում էր՝ ծառայությունը տղու համար է։ Այդ ժամանակ կուրսից երկու հոգի էին բանակ գնալու՝ Սմբատն ու Մարատը։ Մենք՝ մի քանի հոգով, դասերի վերջին օրը հավաքվեցինք ու նշեցինք՝ շոմպայնով ու քաղցրով, իսկ հետո՝ ճանապարհելուց բոլոր աղջիկներին գրկեց ամուր: Սա վերջին օրն էր, որ տեսա Սմբատին… Ճիշտ է, ամեն զինվորի մահ ծանր ենք տանում, բայց երբ այդ զինվորը քեզ հարազատ է, լրիվ ուրիշ ցավ է»:

Ի դեպ, դեպքից ընդամենը օրեր առաջ Սոնան խոսել էր Սմբատի հետ. «Գրել էր... Շատ ուրախ էր, արդեն օրերն էր հաշվում, թե երբ է զորացրվելու: Ասում էր` հենց զորացրվեմ, կանչելու եմ քեֆիս, որ մի լավ խմենք... Մինչեւ հիմա չեմ հավատում, որ այդ դեպքը պատահել է: Սմբատը չի մահացել, նա անմահացել է ու միշտ մեր հետ կլինի: Սմբատն իմ հերոսն է»:

«ԱՐԾՍ, ՄԵՆՔ ՍՏԵՂ ԵՆՔ, ԱՐԽԱՅԻՆ, ԴՈՒԽՈՎ ԵՂԵՔ...»

«Սմբատի մայրը ուսուցչուհի է, եղբայրը` զինվորական: Իրեն ճանաչելով` պարզ էր, որ ունի հրաշալի ու կիրթ ընտանիք»,- պատմելով կուրսընկերոջ մասին` ասաց ԱՐԾՐՈՒՆ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ եւ ընդգծեց, որ կուրսընկերները  բոլորն էլ հպարտ էին Սմբատով, քանի որ  նա մեծ ոգեւորությամբ էր խոսում բանակից, բայց  նաեւ տխուր էին, որովհետեւ   բաժանվել էին նրանից, թեպետ, միեւնույն է, կապը կար:

Հարցրինք Արծրունից, թե խոսո՞ւմ էր ծառայության մասին Սմբատը. «Խոսում էր, էն էլ ինչքան: Ինքը հայրենասեր տղա էր, ասում էր` տղեն պիտի պոստ պահի, որ իսկական ծառայությունը զգա ու ծառայությունից հետո` պատմելու բան ունենա, մի բան անի` հանուն հայրենիքի: Անվախ էր բոլոր հարցերում, ու իր ասածները զուտ խոսքեր չէին: Շատ ոգեւորված էր, ծառայության առաջին օրվանից հարմարվել էր»:

Խոսելով ուսանողական առօրյայից` Արծրունը նախ հիշեց, որ Սմբատի նախասիրությունը հիմնակսնում ֆուտբոլ խաղալն էր. «Ցավոք, շատ հուշեր չունեմ Սմբատից: Իրեն ճանաչել ենք 2018 թ. սեպտեմբերից,  երբ եկանք համալսարան: Իրար հետ  ի սկզբանե ոչ մի վեճ չենք ունեցել: Իսկ համալսարանական օրերը,  որում ինքը  կար,  գալիս էր դասի, բոլորն էլ լի էին  ուրախությամբ ու բարձր տրամադրությամբ: Ինքն իր ներկայությամբ հերիք էր, ամենամեծ հուշը իր տարբերվող կերպարն էր ու մտքերը: Դասերից հետո` գրեթե միշտ, եթե գործեր չէինք ունենում, շրջում էինք Երեւանով ու միասին հաց ուտում: Համեստ էր, միեւնույն ժամանակ, աշխույժ ու խելացի, տանել չէր կարողանում սուտը, իսկ ընկերական շրջապատում ինքն էր տրամադրություն ստեղծողը, կատակներ էր անում իրենց բարբառով, իր ձայնը տարբերվող էր ու քաղցր: Ճիշտ է,  մեր կուրսում տղաները  քիչ են՝ համեմատած աղջիկների,  բայց բոլորն էլ լավն են, իսկ Սմբատիս մասին խոսքեր չկար,   մեծամասնության հետ  ընկերական, եղբայրական շփում ուներ, գիտեր՝ ում հետ ինչպես իրեն ճիշտ պահեր»:

Արծրունը շատ մեծ ցավով հիշեց Սմբատի հետ վերջին զրույցը. «Իր հետ խոսել եմ դեպքից մի օր առաջ, այսինքն` ժամերի տարբերությամբ եմ խոսել: Դե տեղեկացա, որ շփման գծի այդ հատվածում լարված է վիճակը: Գիտեի, որ Սմբատս դիրքերում է, իրիկունը զանգեցի, որ իմանամ ինչպես է: Հեռախոսը վերցրեց, առանց բարեւելու, իր խոսքերը պարզ հիշում եմ, ասաց` Արծս (այդպես էր ինձ հիմնականում դիմում), գիտեմ խի ես զանգել, սաղ լավ ա իմ հետ, մենք ստեղ ենք, արխային, դուխով եղեք... Մի քանի անգամ կրկնեց` դուխով եղեք... Հետո մի երկու րոպե խոսեցինք, ու անջատվեց հեռախոսն ընդմիշտ: Ինձ համար ավելի լավ կլիներ, որ ինքը մեզ հետ լիներ ու թող հերոս չլիներ: Նա օրինակ է բոլորի համար` որպես հերոս, բայց մեր համար առաջնայինն իր կյանքն էր թանկ, ոչ թե հերոս լինելը: Հիմա Սմբատս էլ մեզ հետ չէ ֆիզիկապես, բայց միշտ մեզ հետ կլինի, քանի կանք ու կհիշենք իրեն: Իր կորուստը շատ ծանր եմ տանում: Մեր մյուս ընկերները` Մարատն ու Ալենը հիմա ծառայում են: Սմբատը ավելի մտերիմ էր Մարատի հետ, հիմա իր վիճակն էլ է շատ բարդ»:

«ՀՐԱՇՔ ԷՐ ՍՄԲԱՏԸ»

Կուրսեցիներից ԼԱՈՒՐԱ ՄԱԼԽԱՍՅԱՆՆ էլ անկեղծացավ, որ Սմբատին իրենց ծանոթության առաջին օրվանից շատ է սիրել. «Դրական, ժպիտով, կյանքով լի, կատակասեր տղա էր։ Երկուսս էլ երկրպագում էինք Բարսելոնային, ու ամեն անգամ խաղից հետո անպայման կիսվում էինք ստացած տպավորություններով։ Սմբատի սերը ֆուտբոլն էր, հաճախ էր խորհուրդներ տալիս, ասում էր՝ մարդ չի կարող բոլորին դուր գալ, եթե բոլորին դուր եկավ, ուրեմն՝ փոփոխական մարդ է: Միշտ հիշում եմ իր այս խոսքերը, կարծես, գլխիս մեջ դաջված լինի»:

Ծառայության ընթացքում էլ կուրսընկերների հետ շփումը չի դադարեցրել, Լաուրան պատմում է, որ շատ էին շփվում. «Հարցնում էի՝ ո՞նց ես, նորմա՞լ է ամեն բան, ասում էր՝ մեր մոտ սաղ տոչնի ա, դուք լավ եղեք, կարեւորը դուք եք։ Սմբատը մեծ ոգեւորությամբ գնաց հայրենիքին իր պարտքը տալու.... Մի անգամ էլ խոսում էինք, չղջիկ էր բռնած եղել, նկարը ուղարկեց, ասաց՝ էսօր չղջիկ եմ բռնել, ասացի՝ վա՜յ, հո չես սատկացրել, ասաց չէ, ձեռքս չգնաց, խղճիս կմնար։ Հրաշք էր Սմբատը: Նա հավերժ մեր կուրսեցին է, մեր թանկ ընկերը, միշտ մեր մտքում ու սրտում է։ Խոնարհումս թե՛ իր, թե՛ իր հերոս ծնած մոր առջեւ։ Սմբատը մեր հպարտությունն է։ Հավերժ փառք ու խոնարհում մեր Սմբոյին»:

«ԱՄԵՆ ԻՆՉԻՑ ՈՒ ԲՈԼՈՐԻՑ ՇԱՏ ՀԱՅՐԵՆԻՔՆ ՈՒ ԶԵՆՔՆ ԷՐ ՍԻՐՈՒՄ»

Սմբատի հետ կապված՝ շատ հուշեր ուներ նաեւ կուրսեցիներից ՄԱՐԻԱՄ ՔՈՉԱՐՅԱՆԸ, որոնցից պատմեց մեկը. «Ինչպես բոլորը գիտեն, Սմբատը շատ էր սիրում ֆուտբոլ խաղալ եւ դիտել: Մի օր դասամիջոցին ֆուտբոլի մասին էին խոսում ու ես ֆուտբոլից հարցեր տվեցի նրան, եւ նա ինձ պատասխանեց. «Մարիա՛մ, ֆուտբոլը քո խելքի բանը չի»։ Սիրում էր հայոց պատմություն, ֆիզկուլտուրա եւ օտար լեզու առարկաները»։

Մարիամը վերջին անգամ Սմբատի հետ զրուցել է հուլիսի 13-ին. «Շատ ուրախ էր, միշտ ասում էր՝ սպասեք գալու եմ ու շատ լավ օրեր ենք ունենալու։ Սմբատը շատ նպատակներ ուներ, ասում էր, որ գա, շատ գործեր ունի անելու՝ պիտի աշխատեր, ուսումը շարունակեր։ Նաեւ երկար խոսեցինք մեր համալսարանական կյանքից ու երբ ուղարկեցի մեր համատեղ նկարները, զարմացավ, թե դրանք ինձ որտեղից։ Մի կողմից մեծ ցավ եմ ապրում եւ չեմ ուզում հավատալ որ իմ մոտ ընկերը էլ մեզ հետ չէ։ Մյուս կողմից հպարտ եմ, որ ճանաչել եմ նրան՝ հերոսին։ Սմբատը միշտ մեզ հետ է եղել եւ լինելու է։ Ինչպես ասում են՝ չգիտակցված մահը մահ է. գիտակցված մահն՝անմահություն։ Ամեն ինչից ու բոլորից շատ հայրենիքն ու զենքն էր սիրում»:

Սմբատ Գաբրիելյանը պետք է զորացրվեր հաջորդ տարվա հունվարի 15-ին: Հետմահու պարգեւատրվել է Արիության մեդալով: Հավերժ փառք, մեր հերոսներին…

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Հոբելյան նշելու ո՛չ տրամադրություն, ո՛չ միտք չկար. Հակոբ Ղազանչյանի 65-ամյակը դարձավ կրկնակի տոնԻնչպե՞ս ստանալ փոխհատուցում․ Լոռու և Տավուշի մարզերում աղետից տուժած անձանց փոխհատուցում տրամադրելու մանրամասները Տնական լահմաջո պատրաստելու՝ ամենից հեշտ և արագ բաղադրատոմսըԱրմավիրի դատախազ Էդգար Բաբայանը հօգուտ թուրքի որոշո՞ւմ է կայացրել Հայաստանը 10 մլն եվրո կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից. Հունգարիան հանել է արգելանքըԳերմանիան երբեք չի համաձայնի. ՇոլցՍահմանադրության փոփոխությամբ` իշխանությունը փորձ կանի ձեւավորել դիկտատորական համակարգ. ԳրիգորյանՀայաստանում բենզինը մեկ ամսում էժանացել է 20 դրամովՎրաստանը կմասնակցի ՆԱՏՕ-ի 75-ամյակին նվիրված գագաթնաժողովինՍեռական շահագործման ահասարսուռ դեպք.Կեղծ խոստումով, խարդախությամբ, հավաքագրել, այնուհետև ԱՄԷ-ի Դուբայ քաղաք է փոխադրել թվով հինգ քաղաքացիներիՄենակ էսօր ինձ գրածները կորցրել են մոտավորապես 150 հազար դոլար․ Նվիրել ինչ-որ ժուլիկներին․ ՏՏ մասնագետ.մեդիափորձագետն ահազանգում էՀՐԱՏԱՊ. Կանանց հիգիենայի պարագաներում հայտնաբերվել են մկնդեղ, արճիճ և կադմիումՖուտբոլիստ Էդգար Մանուչարյանը եւ Արաքս Կետիկյանը նշանադրվել ենԹԵՍՏ Զիգմունդ Ֆրեյդից: Ճանաչիր քեզԵրևանում հարկադիրը բնակարանից վտարել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի կնոջն ու 7-ամյա երեխայինՔՊ-ականները ահաբեկված են, Փաշինյանը սկսել է երկաթե մուրճի գործարկումը սեփական թիմակիցների նկատմամբԳևորգ Պապոյանը ՌԴ-ում կմասնակցի ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստինԱրաբկիրի թաղապետարանը «գլխատվում է»Պուտինը հայտնել է՝ երբ «անհապաղ կդադարեցվեն» Ուկրաինայում ռազմական գործողություններըԿենսաթոշակային տարիքի հասած բազմաթիվ արցախցիներ բախվում են խնդրի. Արցախի ՄԻՊՋերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանովԹրամփը հայտարարել է, որ Բայդենը կհեռանա նախագահական մրցապայքարիցԱԺ ընդդիմադիր խմբակցությունները հանդիպել են ԱՄՆ սենատի և Ներկայացուցիչների պալատի անդամների հետԱյս անգամ ոսկորը մնալու է Տեղեկատավական դաշտի «ՍԵՌԱՎԱՐԱԿՆԵՐԻ» ԿՈԿՈՐԴԻՆՊարգևավճարը կփոխանցվի «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնինՓաշինյանի որոշմամբ Գևորգ Մելիքսեթյանը նշանակվել է ՀՀ ԲՏԱ փոխնախարարԱրաբկիր վարչական շրջանի ղեկավարի նկատմամբ գրավ է կիրառվել ու խափանման միջոց ընտրվել․ մանրամասներ«... անցանք կենացների, մնում է մի հատ կենաց ասեք». ՍինանյանՖրանսիան կշարունակի իր ռազմական աջակցությունը Հայաստանին` անկախ Ադրբեջանի արձագանքից. BloombergԱրմեն Գրիգորյանը իր 2 օգնականների հետ մեկնում է ԼոնդոնՌուսական բանակը գրոհել է ուկրաինական սահմանի նոր հատվածում՝ գրավելով Սոտնիցկի ԿազաչոկըԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօրԱՄՆ դեսպանատունն այսօր փակ էՀուլիսի 11-ին կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան. Հրատապ հարցեր կանԱրաբկիրի թաղապետարանի գործով անցնող պաշտպանյալիս կալանքի միջնորդությունը մերժվել էԱյսօր մի շարք փողոցներ փակ կլինենՈւՂԻՂ. Փաշինյանը վարում է կառավարության հերթական նիստըԷՐԻԿ ՏԵՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ Մ20 ԵԱ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐԳԱՍՊԱՐ ՏԵՐՏԵՐՅԱՆԸ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ Մ20 ԵԱ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼԱԿԻՐՌոնալդուն Սլովենիայի հետ խաղից հետո հանդիպել է անբուժելի հիվանդ տղայի հետՄահացել է վրացի ըմբիշ Նուգզարի ՑուրցումիանԵրանի այն հասարակությանը, ով կպարտադրի իշխանավորին՝ ընդունելու, իրավամբ, Աստվածահաճո Հիմնական ՕրենքԱյսօր ծնվել է Ֆրունզիկ Մկրտչյանը«ՀԱՄԱՍ»-ը կոնկրետ պայմաններ ունի.Որ դեպքում «ՀԱՄԱՍԸ» կբանակցի Իսրայելի հետ. Իրանցի քաղաքագետը մանրամասնում է«ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ 8։0 ՀԱՇՎՈՎ, ՎԱՂԱԺԱՄ ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՏՆԵՑԻ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻՍ». ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ Մ17 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ՄԱՐԱՏ ԱՃԵՄՅԱՆԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօրՀուլիսի 4. Օրվա խորհուրդ«Հրապարակ». Ովքե՞ր են Բագրատ Սրբազանի խոսնակներըԱնհնար է պահպանել ԱՄՆ պետական ​​պարտքի ներկայիս մակարդակը. Ջերոմ Փաուել
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода