Նիկոլ Փաշինյանը ոստիկանապետին շտապ իր մոտ է կանչել
Արխիվ 16-20![Նիկոլ Փաշինյանը ոստիկանապետին շտապ իր մոտ է կանչել](/timthumb.php?src=disc/old16-20/117167.png&w=780)
Ինչպես ավելի վաղ տեղեկացանք՝ ՀՀ ոստիկանության բարձրաստիճան ոստիկանները` ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի գլխավորությամբ երեկ երեկոյան խնջույքի են մասնակցել «Ծիրանի» ռեստորանային համալիրում:
Հիշեցնենք, որ համավարակով պայմանավ⁸որված, պարետատան սահմանած կանոնների համաձայն՝ բազմամարդ հավաքներն ու խնջույքները ՀՀ տարածքում արգելված են: Ստացվում է սակայն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մանկության ընկեր հանդիսացող ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը ոչ միայն չի հետևում պարետատան սահմանած հակահամաճարակային կանոններին, այլև արհամարհելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի բազմաթիվ հորդորները՝ վտանգում է իր և իր շրջապատի անդամների առողջությունն ու խնջույքներ կազմակերպում:
Նշենք նաև, որ ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ ոստիկանապետ Ղազարյանը նաև փորձել է խոչընդոտել ռեստորանային համալիր ժամանած լրագրողների աշխատանքը:
Մեր տեղեկություններով՝ այսօր վաղ առավոտից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խիստ զայրացած է, և իր տեղը չի գտնում:
Մեր աղբյուրի խոսքով, առավոտ շուտ Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Վահե Ղազարյանին և շտապ կանչել իր տուն:
Թե ինչ ընթացք կստանա հանդիպումը, և ինչ բնույթի զրույց կոնենան Փաշինյանն ու Ղազարյանը, կտեղեկացնենք առաջիկայում:
Ա. Ավագյան