«Ուհանցի բժիշկները հանձնվել են ԱՄՆ-ին, նրանք ցուցմունքներ են տալիս, բոլորը շոկի մեջ կլինեն»,- Վաշինգթոնը վա-բանկ է գնում Պեկինի դեմ
Արխիվ 16-20![«Ուհանցի բժիշկները հանձնվել են ԱՄՆ-ին, նրանք ցուցմունքներ են տալիս, բոլորը շոկի մեջ կլինեն»,- Վաշինգթոնը վա-բանկ է գնում Պեկինի դեմ](/timthumb.php?src=disc/old16-20/116223.png&w=780)
Թրամփի նախկին խորհրդական Սթիվ Բենոնը հայտարարել է, որ ամերիկյան հետախուզությանը հանձնվել են չինացի գիտնականները՝ չինական Ուհանի լաբորատորիայի աշխատակիցները: Նրանք արդեն իբր կիսվել են վիրուսի ծագման մասին տեղեկատվությամբ։ «Նրանք դեռ չեն խոսել մամուլի հետ, բայց արդեն ցուցմունքներ եւ ապացույցներ են տալիս Չինաստանի Կոմունիստական կուսակցության մեղավորության մասին։ Վստահ եմ, որ հասարակությունը ցնցված կլինի»,- Բենոնի խոսքը մեջբերում է «The Daily Mirror»-ը։ Նա հստակեցրել է, որ հատուկ ծառայություններն արդեն ստացել են Պեկինի մեղավորության առաջին համոզիչ ապացույցները:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հոնկոնգից վիրուսաբան լի-Մենը Չինաստանից փախել է ԱՄՆ, որպեսզի աշխարհին «պատմի ճշմարտությունն այն մասին, թե ինչպես են ՉԺՀ-ի իշխանությունները վարվել հիվանդության բռնկման ամենասկզբում»: Ամենայն հավանականությամբ, Նահանգները սկսում են բուռն տեղեկատվական արշավ, որն ուղղված է ոչ միայն Չինաստանի դեմ, այլեւ Չինաստանի Կոմունիստական կուսակցության դեմ: