Քեզ 48 ժամ, սպասում եմ. Գեւորգ Պետրոսյանը Փաշինյանին հրավիրել է բանավեճի
Արխիվ 16-20![Քեզ 48 ժամ, սպասում եմ. Գեւորգ Պետրոսյանը Փաշինյանին հրավիրել է բանավեճի](/timthumb.php?src=disc/old16-20/116114.png&w=780)
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր ԳԵՎՈՐԳ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրավիրել է բանավեճի: Այս մասին պատգամավորը մասնավորապես նշել է. «Փաշինյա՜ն, քո ասած՝ 3 միլիոն վարչապետերից մեկը՝ Գեւորգ Պետրոսյանը, քեզ հրավիրում է Հ1-ի կամ Ազատություն ռադիոկայանի եթեր (նկատի ունեմ՝ քեզ հարազատ լրատվամիջոցները)՝ ուղիղ հեռարձակմամբ բանավեճի: Կխոսենք քո նախընտրական խոստումների կատարման, Հանրաքվեի վնասակար քարոզարշավի, այն չեղարկելու, Սահմանադրական դատարանի ապօրինի կազմաքանդման, դատարանների նսեմացման ու սեփականաշնորհման, օտարերկրյա ներդրումների ձախողման, մարդկանց անօրինական հետապնդումների ու երկրում բռնատիրության հաստատման եւ այլ հարակից թեմաների շուրջ: Կարծում եմ՝ առաջարկս վերամբարձ չէ... Չէ՞ որ մեկուկես տարի իրար կողք-կողքի նստել ենք՝ որպես պատգամավոր: Համ էլ ես 3 միլիոն վարչապետներից մեկն եմ: Քեզ 48 ժամ: Սպասում եմ պատասխանիդ... Լիահույս եմ, որ լրիվ չես կորցրել ընդդիմադիր ժամանակվա քաջությունդ... Ես մի պայման եմ միայն դնում. Դիմակ չեմ դնելու...Ժամանակը գնաց...»: